19:35 22.05.2025
Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […]
18:50 22.05.2025
«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։
18:30 22.05.2025
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վերջին տարիների լավագույն դիմակայությունն է այս փուլում: «Լավ ենք ճանաչում նրանց հարձակվողներին՝ Լաուտարոյին ու Թյուրամին: Բայց «Ինտերը» կախված չէ նրանցից. թիմը շատ հզոր է: Նրանք մեզ նման են. նրանց դուր է գալիս գնդակին տիրելը: Ինձագին մեծ մարզիչ է, փորձառու է: «Ինտերը» ֆիզիկապես ուժեղ թիմ […]
18:16 22.05.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջիկա օրերին ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Բելգիացին երկու առաջարկ ունի: Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» դեռևս ապրիլին առաջարկ է արել Դե Բրույնեին: Կա նաև «Նապոլիի» տարբերակը: Իտալական ակումբը համաձայնություն ստանալու դեպքում ցանկացած պահի կարող է բավարարել ֆուտբոլիստի պահանջներն ու պայմանագիր առաջարկել նրան:
17:37 22.05.2025
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
17:00 22.05.2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի կազմն առաջիկա խաղերի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Հավաքականի կազմը. Ալբերտ Թադևոսյան, Ավանդ Դորյան, Դանիել Կիրակոսյան, Խավիեր Կիլսիյան, Անդրե Սփայթ Մկրտչյան, Զաքարի Թավիթյան, Դավիթ Խաչատրյան, Յուրա […]
16:30 22.05.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […]
15:22 22.05.2025
Եվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […]
10:00 22.05.2025
«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […]
08:48 22.05.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հեղինակավոր The Athletic պարբերականի կողմից ճանաչվել է եվրոպական ֆուտբոլի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ռաֆինյայի խաղընկեր Լամին Յամալն էլ ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Պարբերականը կազմել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)։ Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ) Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), […]
08:20 22.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […]
08:00 22.05.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […]
22:44 21.05.2025
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 56-ամյա Ալեքսանդր Մոստովոյն աջակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, որը դժգոհել էր ռուսական թիմում խաղաժամանակ չստանալուց և ամռանը ակումբը փոխելու ցանկություն էր հայտնել։ «Թիկնիզյանը ճիշտ է, նա թույլ ֆուտբոլիստ չէ, թիմում շատերից ուժեղ է, նաև ձախ ոտքով է խաղում, իսկ Ռուսաստանում քիչ են այդպիսի ֆուտբոլիստներ։ Խճճված իրավիճակ […]
21:48 21.05.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
21:07 21.05.2025
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […]
20:26 21.05.2025
Շվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […]
19:58 21.05.2025
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […]
19:24 21.05.2025
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։ Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։ Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» […]
18:42 21.05.2025
Ռոդրին ապաքինվել է ծանր վնասվածքից հետո ու 2024 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Բորնմութի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ 5-րդ տուրի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո բաց է թողել 47 հանդիպում։
17:55 21.05.2025
Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։ Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Իսպանական թիմը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։ Խորվաթ ֆուտբոլիստն ուզում […]
17:00 21.05.2025
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop փոդքասթի ընթացքում խոսել է իր կայուն ֆիզիկական մարզավիճակի գաղտնիքների մասին: Պորտուգալացին խոստովանել է, որ Whoop համակարգը, որը զբաղվում է մարզիկների սրտի աշխատանքի, վերականգնողական ծրագրերի և քնի կառավարման ուսումնասիրություններով, պարզել է, որ 40-ամյա ֆուտբոլիստը կենսաբանորեն այժմ 28.9 տարեկան է. «Չէի հավատում, որ մարմինս այդքան երիտասարդ է: Սա նշանակում է, որ […]
16:27 21.05.2025
«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
16:03 21.05.2025
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […]
15:40 21.05.2025
«Բարսելոնան» ու ակումբի հարձակվող Ռաֆինյան կշարունակեն համագործակցությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը վերջնական համաձայնության են հասել և մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ նոր պայմանագիր կկնքեն։ 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 56 խաղում 34 գոլ է խփել, կատարել 25 գոլային փոխանցում։
15:15 21.05.2025
Ամռանը «Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվող, սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Սաուդյան Արաբիայից ակտիվ քայլեր են ձեռնարկում` Դարվին Նունյեսին ձեռք բերելու համար։ Ուրուգվայցին դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել մերձավորարևելյան երկիր, սակայն անգլիական ակումբը հրաժարվեց նրա տրանսֆերային իրավունքը վաճառելուց։ Կա հավանականություն, որ Նունյեսի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև Դիոգու Ժոտան ու […]
14:43 21.05.2025
2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […]
14:17 21.05.2025
Չեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […]
13:50 21.05.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել: «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց քիչ խաղաժամանակ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: […]
09:09 21.05.2025
As պարբերականը հաշվարկել է Իսպանիայի ընթացիկ առաջնության ժամանակ տեսակրկնությունների համակարգի բոլոր միջամտությունները և փաստել, որ եթե չլիներ VAR-ը, չեմպիոն էր դառնալու Մադրիդի «Ռեալը»: 37 տուրերի ընթացքում «Ռեալը» վաստակել է 81 միավոր, բայց առանց VAR համակարգի մադրիդցիները կունենային 88 միավոր: Դա թույլ կտար երկրորդ տարին անընդմեջ դառնալ չեմպիոն, որովհետև «Բարսելոնան», որն այժմ ունի 88 միավոր, առանց […]
08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […]