TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ոչ ոք չի փոխարինի քո նշանակությունը «Բարսելոնայի» և ֆուտբոլի աշխարհի համար. Սուարեսը՝ Մեսսիին

23:10 26.09.2020

«Բարսելոնայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսիին, ով «Ինստագրամում հրաժեշտի հուզիչ խոսքեր էր գրել ուրուգվայցուն, փոխանցում է News.am-ը։ «Շնորհակալ եմ քո խոսքերի և ընկերության համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ քեզ՝ ուրախ և  զգացմունքային մարդու, քանի որ բոլորը ճանաչում են միայն ֆուտբոլիստ Մեսիին։ Մի մոռացիր, թե ինչ եմ […]

̰
Ինչո՞ւ է Բոատենգը մազերը մանուշակագույն ներկել

22:10 26.09.2020

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը պատմել է, թե ինչու է փոխել մազերի գույնը: Պարզվում է՝ 32-ամյա ֆուտբոլիստը ընկերոջ հետ գրազ է եկել և պարտվել: «Դա գրազ էր: Ընկերս ասաց, որ մենք հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում և գրազ առաջարկեց այդ կապակցությամբ: Եթե մենք հաղթեինք, ապա ես պետք է մազերս ներկեի մանուշակագույն, իսկ եթե պարտվեինք՝ նույնն անելու […]

̰
«Ռեալի» հարձակվողը կարող է հայտնվել «Ռոմայում»

21:53 26.09.2020

Իտալական «Ռոման» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» 23-ամյա  հարձակվող Բորխա Մայորալին: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։ Հռոմեական ակումբը ցանկանում է կնքել մեկ տարվա վարձակալության պայմանագիր՝ վճարելով 3 միլիոն եվրո։ Բորխա Մայորալի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ․ հունիսը։ Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրեց իսպանական «Լեւանտեում»՝ 36 խաղում խփելով 9 գոլ և […]

̰
Թվում է, թե ես եմ այդ ֆիլմի «վատ տղան». Կումանը` Սուարեսի հետ կապված պատմության մասին

21:33 26.09.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լուիս Սուարեսի հեռանալու մասին: «Սուարեսի տրանսֆերի հետ կապված թվում է, թե ես եմ այդ ֆիլմի «վատ տղան», բայց դա այդպես չէ: Իմ՝ այստեղ գալու առաջին օրվանից հարգանքս ցույց եմ տվել նրա հանդեպ, նա էլ աշխատում էր պրոֆեսիոնալի պես: Նրան ասացի, որ եթե մնա, կլինի բոլորից մեկը: Միայն ես […]

̰
Մոուրինյոն հիշել է իր կարիերայի ամենատխուր պահը

21:14 26.09.2020

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իր մարզչական կարիերայի ամենատխուր պահը «Ռեալի» ղեկին 2011/12 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունն է եղել, երբ մյունխենցիներն առավելության են հասել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում: «Եթե ընտրեմ ամենավատ պահը, ապա միանշանակ կնշեմ «Ռեալի» ղեկին «Բավարիայից» կրած պարտությունը: Մենք այդ ժամանակ Եվրոպայի լավագույն թիմն էինք, հաղթեցինք Լա […]

̰
Մաքգրեգորը կմենամարտի լեգենդար Մենի Պակյաոյի հետ

21:00 26.09.2020

2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ասել է, որ մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ: «Պանդեմիայի պատճառով ստիպված էի սպասել հաջորդ մենամարտիս: Բռնցքամարտի մենամարտ կանցկացնեմ Մենի Պակյաոյի հետ: Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել մեր օրերի մեծագույն բռնցքամարտիկներից մեկի հետ, ով վախենում է կռվից»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացի մարտիկը: Հիշեցնենք, […]

̰
Իսլամ Մամեդովը կորցրել է գիտակցությունը մենամարտից առաջ

20:43 26.09.2020

Խառը մարտերի ռուսաստանցի մենամարտիկ Իսլամ Մամեդովը կորցրել է գիտակցությունը UAE Warriors 13-ի շրջանակներում կայանալիք իր մենամարտից առաջ: Մամեդովը մրցելու էր Կյոն Պյու Կիմի հետ: «Մամեդովը իրեն վատ է զգացել մրցումներից առաջ ինտենսիվ քաշ գցելու հետևանքով:  Այդ պատճառով նրան արգելել են մասնակցել հիմնական մարտին»,- նշել է լրագրող Զոն Հյո Կոն Twitter-ի իր էջում: Նշենք, որ Մամեդովը […]

̰
Պատրաստ եմ օգնել UFC-ին և մենամարտել Չիմաևի հետ. Էդուարդ Վարդանյան

20:27 26.09.2020

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտ անցկացնել UFC-ի մարտիկ Խամզատ Չիմաևի հետ: Շվեդիան ներկայացնող չեչեն մարզիկը վերջերս հայտնել էր, որ գիտի իր հաջորդ մենամարտի անցկացման օրը, սակայն մրցակիցը դեռ որոշված չէ: Դա լինելու է երեկոյի գլխավոր մենամարտը: «UFC-ն ունի խնդիրներ: Նրանք չեն կարողանում մրցակից գտնել Խամզատ Չիմաևի համար, […]

̰
Կարեն Խաչանովի և Մարգարիտա Գասպարյանի մրցակիցները հայտնի են. Roland Garros

20:15 26.09.2020

Տեղի է ունեցել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին շրջանում կմրցի շվեդ Միկայել Իմերի հետ, իսկ մրցաշարի գործող չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալը պայքարը կսկսի Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ մրցախաղով: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի լեհ Կամիլ Մախրժակը: Կանանց պայքարում Ռուսաստանի մեկ այլ հայազգի ներկայացուցիչ Մարգարիտա […]

̰
Ժամանակն է վայելել խաղը. Սուարեսը դիմել է «Ատլետիկոյի»  երկրպագուներին

19:57 26.09.2020

«Ատլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսը  տեսաուղերձով դիմել է մադրիդյան թիմի երկրպագուներին․ «Ուրախ եմ ողջունել «Ատլետիկոյի» բոլոր երկրպագուներին։ Ժամանել եմ ակումբ ու միանգամից փորձել նոր մարզաշապիկը։ Շատ գոհ եմ խաղալու ու ֆուտբոլից հաճույք ստանալու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ   աջակցության ու հաղորդագրությունների համար։ Ժամանակն է վայելել խաղն ու այս մրցաշրջանում հասնել կարևոր նպատակների»,-ասել է ուրուգվայցին։  

̰
Սամբոյի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով տեղափոխվել է այլ վայր

19:45 26.09.2020

Սամբոյի 2020 թ. աշխարհի առաջնությունը տեղափոխվել է և կկայանա սերբական Նովի Սադ քաղաքում: Այս մասին հայտնում է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի   մամուլի ծառայությունը: Մրցաշարը պետք է անցկացվեր Աշխաբադում, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով, Թուրքմենստանի սամբոյի ֆեդերացիան ստիպված էր հրաժարվել մրցաշարի կազմակերպումից:  Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-ից 8-ը:

̰
Մխիթարյանը թոփ-մակարդակի  ֆուտբոլիստ է. Պեդրո Ռոդրիգես

19:30 26.09.2020

«Ռոմայի» նորեկ Պեդրո Ռոդրիգեսը խոսել է իր  թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Կարծում եմ, որ կարող եմ ինձ լավ դրսևորել ենթահարձակվողի դիրքում: Սիրում եմ այդ խաղային դիրքը, քանի որ շատ տարածություններ եմ ստանում: Մխիթարյանը, Պերեսը, Ձանիոլոն ու մյուսները ևս կարող են խաղալ այդ դիրքում: Ես, ամեն դեպքում, հանգիստ եմ: Կխաղամ այնտեղ, որտեղ կասի […]

̰
«Շիրակի» ֆուտբոլիստներով համալրված «Արարատը« հաղթեց «Շիրակին»

18:50 26.09.2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ երկրորդ տուրից հետաձգված «Շիրակ» – «Արարատ» խաղը։ Վարդան Բիչախչյանի նախկին ու ներկա ակումբների պայքարում առավել ուժեղ գտնվեց «Արարատը»։ Հանդիպման 14-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Աղվան Պապիկյանը։  76-րդ րոպեին Դավիթ Մանոյանը կրկնապատկեց «Արարատի» առավելությունը՝ 2-0,  իսկ   89-րդ րոպեին   Նենադովիչը հաշիվը դարձրեց 3-0:   Հիշեցնենք, որ նոր առաջնության մեկնարկից առաջ «Շիրակի» շուրջ մեկ տասնյակ […]

̰
Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

18:40 26.09.2020

Transfermarkt պորտալը թարմացրել է Ղազախստանի առաջնության ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ըստ այդմ «Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և կազմում է  արդեն 1,5 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա զբաղեցնում է 9-12-րդ տեղերը առաջնության ֆուտբոլիստների շրջանում։ «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ այն կազմում է 700 հազար եվրո […]

̰
Տխրելը, երբ ընկերդ հեռանում է ակումբից, նորմալ երևույթ է. Կումանի արձագանքը Մեսսիի խոսքերին

17:55 26.09.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի դժգոհությունը Լուիս Սուարեսի՝ ակումբից հեռանալու առթիվ։ «Տխրելը, երբ ընկերդ հեռանում է ակումբից, նորմալ երևույթ է։ Բայց Լեոն մարզումների ու խաղերի ժամանակ բոլորի համար օրինակ է եղել։ Չի եղել մարզում, որ նա վատ մարզավիճակում լինի։ Նա իրեն գերազանց կողմով կդրսևորի, չեմ կասկածում»,- Կումանի խոսքերն է փոխանցում […]

̰
«Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը

17:30 26.09.2020

Ղազախական «Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են «Ակադեմիա Օնտուստիկի» նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը՝ խաղադաշտ դուրս գալով նրա լուսանկարը պատկերող մարզաշապիկներով։  Հիշեցնենք, որ «Ատիրաուի» կազմում է հանդես գալիս հայ ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, իսկ թիմը գլխավորում է Արամ Ոսկանյանը։ Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացավ  այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին […]

̰
Ֆաբրեգասը քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը թիմի առաջատարների նկատմամբ բացասական վերաբերմունքի համար

15:42 26.09.2020

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնայում», քննադատել է կատալոնական ակումբին՝ թիմի առաջատարների նկատմամբ բացասական վերաբերմունքի համար: «Միգուցե «Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է  ֆուտբոլիստների հետ մի փոքր ավելի լավ վերաբերվի: Ես գիտեմ, թե այս ֆուտբոլիստներն ինչ են տվել ակումբին:  Ինչ վերաբերում է Մեսսիին` հուսով եմ, որ նա մի օր կարող է տեղափոխվել «Մոնակո»: Բայց […]

̰
«Բարսելոնան» ևս պայքարում է «Ռոմայի» հարձակվողի համար

15:04 26.09.2020

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն տրանսֆերային պատուհանի ընթացքում հավանաբար կլքի հռոմեական թիմը: Վերջերս  միջազգային մամուլում գրում էին 34-ամյա հարձակվողի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխության մասին, բայց այժմ նոր թիմ է միացել ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին։ TMW-ն հայտնում է, որ «Բարսելոնան» փոխարինող է փնտրում օրերս թիմից հեռացած Լուիս Սուարեսի համար և հետաքրքրված է Ջեկոյի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ Ջեկոյի տեղափոխությունը կարող […]

̰
«Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին

14:43 26.09.2020

ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում:  Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների: Հիշեցնենք, որ մեր չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա  նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի […]

̰
Աշխարհի ամենահմայիչ վազորդուհին մարզել է «Բորուսիայի» ֆուտբոլիստներին

14:29 26.09.2020

Դորտմունդի «Բորուսիան» գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտին հրավիրել է հիմնական կազմի խաղացողների հետ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դասընթաց անցկացնելու: «Busted Coverage» ամսագրի վարկածով՝ Շմիդտը ճանաչվել է «Աշխարհի ամենահմայիչ մարզուհի»: Մարզումների լուսանկարներն ակնթարթորեն տարածվել են համացանցում։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն էլ սոցցանցերում կատակում են՝ Ալիսայի պատճառով է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն որոշել է մնալ Դորտմունդում:        

̰
Հոկտեմբերի սկզբին Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլային միջազգային մրցաշար. Armsport

13:00 26.09.2020

Հոկտեմբերի սկզբին Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլային միջազգային մրցաշար: Armsport-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը տեղեկացրել է, որ մրցաշարը պետք է կայանար Պորտուգալիայում, սակայն Covid-ն ինչ-որ տեղ նպաստեց, որ ՖԻԲԱ-ի հետ հնարավոր եղավ համաձայնության գալ և մրցաշարը տեղափոխել Հայաստան: Մինչ այս նման մրցաշարեր անցկացվել են Միացյալ նահանգներում կամ եվրոպական երկրներում, իսկ նախկին ԽՍՀՄ […]

̰
Կինս ասաց, որ իրեն կարող եմ մոտենալ միայն, երբ գոլի հեղինակ դառնամ. Ալոիզիի անկեղծ խոստովանությունը

12:51 26.09.2020

Ավստրալիայի հավաքականի և «Օսասունայի» նախկին հարձակվող Ջոն Ալոիզին խոսել է իր կարիերայի պրոբլեմային շրջանի մասին: «Նոր էի տեղափոխվել Լա լիգա և դեռ չէի հարմարվել իսպանական ֆուտբոլին: Անգլիական վատ եղանակից հետո Իսպանիայում ցանկանում էի ամբողջ օրը քնել, այլ ոչ թե վազել գնդակի հետևից: Մի քանի խաղ չէի կարողանում գոլի հեղինակ դառնալ: Այդ ժամանակ կինս ինձ ասաց, […]

̰
Միդոն պատմել է, թե ինչու է Կումանը ժամանակին հերացրել իրեն «Այաքսից»

12:44 26.09.2020

«Այաքսի» և Եգիպտոսի հավաքականի նախկին հարձակվող Ահմեդ Միդոն խոսել է «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին: «Մեսսին հայտարարում է, որ Սուարեսի հետ անարդար են վարվել: Երբ ես նման հայտարարություն արեցի «Այաքսում» խաղալու տարիներին, Կումանը հեռացրեց ինձ թիմից: Այն ժամանակ ակումբում իրական քաոս էր տիրում: Իհարկե, ես չեմ համեմատվում Մեսսիի հետ, բայց Կումանի արձագանքն անչափ հետաքրքիր կլիներ»,- ասել […]

̰
«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել 23-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստին

12:27 26.09.2020

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է մեկ տարով վարձակալել Զինչենկոյին: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: 23-ամյա ուկրաինացին ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում մասնակցել էր 19 խաղի:

̰
Մեսսիի կնոջ հուզիչ նամակը Սուարեսի կնոջը

12:11 26.09.2020

Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, հուզիչ նամակ է գրել Սուարեսի կնոջը՝ Սոֆյա Բալբիին: «Քույրս, ընկերս, շնորհակալ եմ այս տարիների համար, որ մենք միասին ենք անցկացրել, այսքան ուրախ պահերի, այսքան շատ ընկերների համար: Դուք մեզ համար ընտանիք էիք… Ես բառեր չունեմ նկարագրելու, թե որքան կկարոտեմ քեզ և քո հիանալի ընտանիքը: Շատ շնորհակալություն։ Եվ թող կյանքը շարունակի մեզ […]

̰
Գնդակը խփելուց 13 րոպե անց Էդգար Բաբայանը կարմիր քարտ է ստացել

11:57 26.09.2020

Դանիայի առաջին դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակներում Էդգար Բաբայանի «Հոբրոն» հյուրընկալվել էր «Վդովրեին» ու հաղթել 2-1 հաշվով: Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Բաբայանը հայտավորված է եղել իր թիմի մեկնարկային կազմում ու 63-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին, սակայն 13 րոպե անց կարմիր քարտ ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից: Ի դեպ, վնասվածքից հետո Բաբայանն առաջին […]

̰
Նրանք չգիտեն, թե ինչ է հարգանքը. Դանի Ալվեշը քննադատել է «Բարսելոնային»

11:50 26.09.2020

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշն աջակցել է Մեսսիի քննադատությանը՝ հարձակվող Լուիս Սուարեսին «Ատլետիկո» բաց թողնելու վերաբերյալ: Ալվեշն Instagram-ում պատասխանել է Մեսսիի գրառմանը: «Ցավոք, սա է ճշմարտությունը, որի մասին հայտնի է վաղուց: Ամեն տարի դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Խոսքը ոչ միայն հաղթանակների ու պարտությունների մասին է, այլև հարգանքի: Նրանք չգիտեն, թե դա ինչ […]

̰
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն աջակցությունն է հայտնել հրաժարականի դիմում ներկայացրած ԿԳՄՍ փոխնախարարին

11:43 26.09.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Նազարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Հարգարժան Թամրազյան, ընկե՜րս, մենք քեզ հետ ենք»,-գրել է Նազարյանը: Հիշեցնենք, որ  Թամրազյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել երեկ: […]

̰
Մեսսին կա ու կմնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. Ունաի Էմերի

11:35 26.09.2020

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է, թե ինչ սպասելիքներ ունի Լա Լիգայի առաջիկա տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից: «Մեսսին գոլ խփելու շանսեր կունենա Ալբայի, Ռոբերտոյի կամ Գրիզմանի հետ համագործակցության արդյունքում: Մեսսին կարող է շատ խնդիրներ ստեղծել: Մեսսին կա ու կմնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Լա Լիգայի ֆավորիտները «Ռեալն» ու «Բարսելոնան» են: Մյուս թիմերը պայքարելու են մյուս […]

̰
ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակրին ժամանակին McDonald’s-ում չեն ընդունել աշխատանքի

11:26 26.09.2020

Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա պաշտպան Ալֆոնսո Դևիսը, որը «Բավարիայի» կազմում երեկ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, գրառում է կատարել Թվիթերում: «McDonald’s, ասեմ, որ ես փորձում էի Ձեզ մոտ աշխատանքի անցնել, բայց դուք ինձ չզանգահարեցիք»,-գրել է Դևիսը: Պարզվում է, որ Դևիսը կատակ չի արել: ժամանակին նա աշխատանքի համար դիմել է McDonald’s ընկերությանը, սակայն չի ընդունվել: Now he’s winning trophies […]

̰
BACK_TO_TOP