21:00 25.09.2020
Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։ Այս նստաշրջանը տարբերվող էր մյուսներից: Խորհրդարանը նստաշրջանի 5 ամիսներից 3-ը աշխատել է բացառիկ պայմաններում, այսպես կոչված ֆորսմաժորային իրավիճակում: Ըստ այդմ տարբերվող են եղել նաև խորհրդարանի աշխատանքների արդյունքները: Ասուլիսին «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի պատասխանատուներից բացի մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ: […]
13:00 25.09.2020
«Մեդիա կենտրոնում» տեղի է ուենում «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։ «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 4-րդ նստաշրջանի 5 ամիսներից 3-ն անցել են բացառիկ պայմաններում: Խորհրդարանն աշխատել է ֆորսմաժորային իրավիճակում, բայց կտրուկ ավելացել է այդ ընթացքում ընդունված օրենքների թիվը: Եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 […]
15:37 24.09.2020
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու համար իրեն 4 խաղով որակազրկելու մասին որոշումը: Այն կայացրել էր Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն: Միջադեպը տեղի էր ունեցել Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում: «Քանի որ մի ամբողջ շաբաթ չենք խաղում, որակազրկումն ավելի երկար կտևի: Իմ գործողությունները լսածս բառերի […]
15:00 24.09.2020
Leggo-ն ու Corriere dello Sport-ը հաղորդում են, որ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Ռոման»: Հռոմեական ակումբի նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը հետաքրքրված է իտալացի մասնագետով: «Ռոմայի» ղեկավարությանը չեն գոհացնում թիմի ելույթները Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն: Ֆրիդկինը Ալեգրիին 8 մլն եվրոյի չափով աշխատավարձ է առաջարկում: Ավելի վաղ նշվում էր, […]
11:46 24.09.2020
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան որակազրկվել է Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում ոչ սպորտային պահվածքի համար։ Նա հանդիպման ժամանակ թքել էր «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի դեմքին։ Արգենտինացին որակազրկվել է 4 խաղով։ Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 0-1 հաշվով: Նաև նշենք, որ նույն խաղում Նեյմարի և Ալվարո Գոնսալեսի միջև տեղի ունեցած միջադեպը քննելու են […]
11:24 24.09.2020
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ: ««Բարսելոնան» իմ տունն է։ Ես այնտեղ եմ եղել երկար տարիներ ու հույս ունեմ՝ մի օր վերադառնալ»,-ասել է Ինիեստան OneSoccer-ի հետ զրուցում: Հիշեցնենք, որ Ինիեստան 2018 թվականի ամռանն է հեռացել «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով ճապոնական «Վիսել Կոբե»։
22:15 23.09.2020
Ձյուդոյի Եվրոպայի հետաձգված առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային է, կկայանա Պրահայում նոյեմբերի 8-10-ը: Եվրոպայի առաջնության մասնակիցների առողջության և անվտանգության հարցերը կլինեն կազմակերպիչների ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում հայտնի կդառնան նաև Եվրոպայի մինչև 23 տարեկանների և պատանիների առաջնությունների ժամկետները։
20:00 23.09.2020
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղից առաջ այսօր կայացել է մեր թիմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որին մասնակցել է թիմի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը: «Ուսումնասիրել ենք մրցակցին: Լավ թիմ է, պինդ թիմ: Նախորդ խաղը դժվար էր, բայց այդ հաղթանակը մեզ կօգնի՝ կարծում եմ: Եվ եթե 100%-ով կարողանանք մեր խաղը ցույց տալ, ամեն ինչ լավ կլինի ու […]
19:30 23.09.2020
UFC-ի չեմպիոն Ջասթին Գեթժին իր կարծիքն է հայտնել Հաբիբ Նուրմագոմեդովի հետ առաջիկայում տեղի ունենալիք մենամարտի մասին: «Գիտեմ, որ նրա արյունն եմ տեսնելու: Ես ուզում եմ տեսնել նրա արյունը և նրա արձագանքը այդ փաստին: Այո, նա խելագար է և սիրում է մրցակցությունը, բայց այնքան խելագար չէ, որքան ես»,- Գեթժիի խոսքերն է մեջբերել ESPN-ը: Նուրմագոմեդով-Գեթժի մենամարտը նախատեսված […]
18:17 23.09.2020
«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին հնարավոր է՝ վերադառնա ակումբ: 43-ամյա իտալացին, ամենայն հավանականությամբ, պաշտոն կստանա հռոմեական ակումբում: Խոսքը գնում է փոխնախագահի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնի մասին: Այս մասին գրել է Corriere dello Sport-ը: Նշվում է, որ նախկին ֆուտբոլիստը դեռևս չի հանդիպել ակումբի նոր սեփականատերերի հետ, սակայն մշտական կապի մեջ է գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգոյի հետ:
17:16 23.09.2020
«Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է վերջինիս Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին: «Ավելի խոշոր ակումբներ, քան «Տոտենհեմն» է, հետաքրքրված էին Գարեթի ծառայություններով, բայց նա ուրախ էր հայտնվել այստեղ: Բեյլը երջանիկ է այս ակումբում գտնվելու կապակցությամբ: Ամեն ինչ հանգեց նրան, որ Գարեթի ժամանակաշրջանը «Ռեալում» ավարտվեց, որոշումը բավականին հեշտ տրվեց, երբ մենք հասկացանք, […]
17:03 23.09.2020
«Չելսիի» նորեկ Տիագո Սիլվան մանրամասներ է ներկայացրել ֆրանսիական ՊՍԺ-ից լոնդոնյան ակումբ իր տեղափոխման մասին։ «Եթե անկեղծ լինեմ, այս ամենը սկսվեց պանդեմիայի շրջանում։ Լեոնարդոն զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է 2 ամսով երկարաձգեմ պայմանագիրս, որպեսզի մասնակցեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Ես ասացի՝ խնդիր չկա, քանի որ ուզում էի մնալ թիմի հետ մինչև վերջ, մենք միասին էինք […]
16:55 23.09.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը: Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան, 35-ամյա պորտուգալացին դժգոհ է, որ երկու տարվա մեջ թիմն այդպես էլ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Պորտուգալացին այն տարիքում չէ, որ կարողանա սպասել մինչև ակումբը նոր նախագիծ կազմի, որով թիմն ի զորու կլինի հաղթել: […]
16:52 23.09.2020
Deloitte խորհրդատվական ընկերությունը կազմել է 2019/20 թվականների մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ֆուտբոլային ակումբների ցանկը։ Առաջին անգամ այն գլխավորում է «Բարսելոնան»։ Անցած մրցաշրջանում ակումբը վաստակել են 840,8 միլիոն դոլար, որը ռեկորդային է ակումբի համար։ «Բարսելոնայի» եկամուտները մեկ տարվա կտրվածքով ավելացել են 22 տոկոսով։ «Ռեալ Մադրիդը» ցանկում 2-րդն է։ Ակումբը անցած մրցաշրջանում վաստակել է 757,3 միլիոն դոլլար։ Լավագույն […]
16:39 23.09.2020
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է 2018/20 մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզչի կոչմանը հավակնող մարզիչների թեկնածուների անունները: Լավագույն մարզիչների եռյակում են հայտնվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը: Թեկնածուների տասնյակում տեղ գտած մյուս մարզիչներն են՝ 4. Տոմաս Տուխելը (ՊՍԺ) 5. Ջան Պիերո Գասպերինին («Ատալատնա») 6. Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») […]
16:24 23.09.2020
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է պաշտոնական գնդակը, որով «Բավարիան» և «Սևիլիան» ուժերը կչափեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում: Գնդակի դիզայնը, որը ձևավորվել է մանկական լուսանկարներով, ցուցադրվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջում: Յուրահատուկ դիզայնի ստացմանը մասնակցել են Եվրոպայի 9 երկրներ ներկայացնող երեխաներ (Չեխիա, Հունգարիա, Գերմանիա, Սլովենիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Լիտվա, Իսպանիա և Շվեյցարիա): 18 երեխաներ պատկերել են, թե ինչ է իրենց […]
16:11 23.09.2020
ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք 2019/20 մրցաշրջանի արդյունքներով հավակնում են «լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին: Կոչման համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու նրա թիմակից Մանուել Նոյերը: Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 1-ին: Եվս 7 խաղացող ընդգրկվել են լավագույն տասնյակում, սակայն մրցանակին չեն հավակնի՝ 4-5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)-53 ձայն 4-5. […]
16:04 23.09.2020
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առցանց առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ոչ թե հավաքականները մրցեցին միմյանց հետ, այլ հաշվի առնվեցին Եվրոպայի պատանեկան առաջնության տարիքային 4 խմբերում յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչներից լավագույնի արդյունքը, որի հանրագումարում էլ մեր ընտրանին վաստակեց 26 միավոր: Տարիքային յուրաքանչյուր խմբում Հայաստանից ընդգրկված էին 3-ական շախմատիստներ: Մինչև 12 տարեկանների […]
15:46 23.09.2020
Վերոնիկա Ռաբյոն՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի մայրը, դարձել է «Լայոնս օֆ Ալֆորվիլ» ակումբի նախագահը: Այս մասին հաղորդում է gazetta.it-ը: Փոքր տարիքում այդ թիմում խաղացել է նրա որդին: Ներկայումս «Լայոնս օֆ Ալֆորվիլը» ֆինանսական դժվար վիճակում է: Ի դեպ, իտալական լրատվամիջոցները նշում են, որ Պիռլոն ուզում է Ռաբյոյին պահել «Յուվենտուսում»:
15:34 23.09.2020
Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում պայքարի մեջ մտավ հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը։ Նրա մրցակիցը 1/16-րդ եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչ Յան-Լենար Շտրուֆն էր։ 2 ժամ 37 րոպե տևած պայքարում հայազգի թենիսիստը 7-6, 4-6, 7-5 հաշվով դժվարին հաղթանակ է տարել: Այսպիսով, Խաչանովը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Դուշան Լայովիչ-Ադրիան […]
15:07 23.09.2020
The Telegraph-ի հաղորդմամբ՝ Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միությունն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Ֆրանկ դե Բուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ 50-ամյա մասնագետի հետ համաձայնեցվել է 2 տարվա պայմանագիր: Առայժմ մարզչի պաշտոնակատարը Դուայթ Լոդեվեգեսն է, որը փոխարինել է «Բարսելոնա» տեղափոխված Ռոնալդ Կումանին: Ինչ վերաբերում է Բուրին, ապա նա գլխավորել է «Ատլանտա Յունայթեդը», որտեղից հեռացել է հուլիսին: Մինչ այդ […]
14:54 23.09.2020
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ» խաղից հետո արքայական թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Եթե երկրորդ թեստի պատասխանը ևս դրական լինի, ապա ամբողջ թիմը պետք է մեկուսացվի: Նշվում է նաև, որ երկուշաբթի կատարված թեստավորումից հետո «Ռեալ Սոսյեդադի» խաղացողներից ոչ մեկի մոտ չի հաստատվել կորոնավիրուս:
14:43 23.09.2020
Այսօրվանից մեկնարկում են Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները։ 70 ակումբ կվիճարկեն փլեյ-օֆֆ փուլի 35 ուղեգրերը, այդ թվում` Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը կհանդիպի Սլովենիայի չեմպիոնի՝ «Ցելյեի» հետ։ Ինչպես և նախորդ փուլերում, Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր դիմակայությունները ևս բաղկացած են մեկ խաղից։ Նշենք, որ եվրագավաթներում այլևս ներկայացուցիչներ չունեն Ղազախստանը, Իսլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, […]
11:59 23.09.2020
«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն Ինստագրամի միջոցով հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին ու խաղացողներին: 26-ամյա խաղացողն աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, իսկ հետագա կարիերայի մասին ոչինչ չի հայտնել, սակայն հաղորդվում է, որ Սեմեդուն տեղափոխվում է անգլիական Վուլվզ: 2017 թ-ին 35.7 մլն եվրոյի դիմաց Սեմեդուն «Բենֆիկայից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում պորտուգալացի պաշտպանը դարձել […]
11:48 23.09.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն կոռուպցիայի մեղադրանքով կարող ենք դատապարտվել 3 տարվա ազատազրկման, հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը: Աղբյուրի հաղորդմամբ, շվեյցարական դատարանը 28 տարվա ազատազրկում է առաջարկել Ալ-Խելաիֆիի համար, և 3 տարի՝ Վալկեի համար: Եթե փարիզյան թիմի նախագահը ենթարկվի ազատազրկան, դա առաջին դեպքը կլինի եվրոպական ֆուտբոլում: Հիշեցնենք, որ Ալ-Խելաիֆին […]
17:06 22.09.2020
«Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Sport24-ը: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ պաշտպանով հետաքրքրված են մի քանի ռուսական ակումբներ, ինչպես նաև Լեհաստանի առաջնության առաջատար ակումբներից մեկը: 28-ամյա ֆուտբոլիստը «Ուրալում» խաղում էր 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել ռուսական թիմի […]
16:43 22.09.2020
Պատմական իրադարձություն Ֆարերյան կղզիների ֆուտբոլի առաջնությունում՝«Վիկինգուր»-«Բ-71» թիմերի հանդիպման ընթացքում գոլ են խփել հայր և որդի: Հանդիպման մեկնարկում «Վիկինգուրը» բացել է հաշիվը, սակայն մինչև ընդմիջում աչքի է ընկել Կլայվեր Նասիմենտոն, 4 րոպե անց էլ իր թիմին առաջ է մղել նրա հայրը՝ Կլեյտոն Նասիմենտոն: Կլայվերը 21 տարեկան է, Կլեյտոնը՝ 41: Ի դեպ՝ նրանք երկուսն էլ պաշտպան են: […]
15:58 22.09.2020
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որն ավելի վաղ բողոքել էր ռասիզմից «Մարսելի» դեմ խաղի ժամանակ, կասկածվում է նմանատիպ պահվածքի մեջ: Ինչպես Twitter-ում հայտնում է El Partidazo de COPE-ն՝ բրազիլացին մեղադրվում է մրցակցին՝ ճապոնացի պաշտպան Հիրոկի Սակայիին, վիրավորելու համար: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Նեյմարը նրան անվանել է «չինական կեղտ»: Աղբյուրը նաև նշում է, թե «Մարսելն» ունի ապացույցներ այն […]