TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Սուարեսին մեղադրում են խարդախությամբ Իտալիայի քաղաքացիություն ստանալու փորձի համար

15:06 22.09.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խարդախությամբ փորձել է Իտալիայի քաղաքացիություն ստանալ: Իտալական անձնագիր ձեռք բերելու համար ֆուտբոլիստը ստիպված է եղել հանձնել իտալերենի քննություն: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ ուրուգվայցի հարձակվողին քննության թեմաներ ու պատասխաններ են տրամադրվել դեռ թեստավորումը չսկսած: Այդ հարցում Սուարեսին օգնել է Պերուջայի  համալսարանի արտասահմանյան բաժնի ռեկտոր Յուլիան Գրեգո Բոլլին և համալսարանի գլխավոր տնօրեն Սիմոնե […]

̰
Արտուրո Վիդալն արդեն «Ինտերում» է

14:40 22.09.2020

«Ինտերը» հայտարարել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի տեղափոխության մասին։ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի դադարեցումից հետո, որն ուժի մեջ էր մինչև 2021-ի ամառը: Կատալոնական ակումբը հաստատել է Վիդալի տեղափոխությունը «Ինտեր»՝ հայտարարելով, որ միլանյան ակումբը 1 միլիոն եվրո կվճարի Արտուրոյի համար՝ որպես բոնուս: Վիդալը կատալոնական ակումբի կազմում խաղում էր 2018 […]

̰
Հաստատվել է ըմբշամարտի՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումների ցանկը

14:20 22.09.2020

Կայացել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստը, որում հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու(ազատ ոճ) Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում (հունահռոմեական) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում: «Թող Աստված բոլորին առողջություն տա, որ դեկտեմբերին հավաքվենք Բելգրադում և անցկացնենք 2020 թվականը նշանակալի մրցումներով՝ պատանիների աշխարհի […]

̰
«Ռեալի» ֆուտբոլիստները հանուն ակումբի հրաժարվել են մեծ բոնուսներից

22:10 21.09.2020

«Ռեալի» խաղացողները հրաժարվել են առաջնությունում ու Իսպանիայի Սուպերգավաթում տարած հաղթանակների բոնուսներից։ Այս մասին հայտնում է Tiempe de Juego-ն։ «Այդ կերպ, «Ռեալի» յուրաքանչյուր խաղացող պետք է 700 հազար եվրո ստանար ազգային առաջնությունը հաղթելու համար։ Եվս 300 հազար եվրո ակումբը խաղացողներին պետք է վճարեր Սուպերգավաթը հաղթելու համար։ Սակայն թիմը հրաժարվել է այդ բոնուսներից, քանի որ «Ռեալը» տնտեսական […]

̰
Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն

21:12 21.09.2020

Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն։ Մրցաշարն անցկացվել է օնլայն եղանակով: «Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում և արևոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լևոն Արոնյանը՝ «Թվիթերում» հրապարակելով լուսանկար։ Լևոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ-ոքի։ Առաջնությունում անցկացվել է […]

̰
Սուարեսի տեղափոխության հարցը լուծվեց. նա կխաղա Մադրիդի «Ատլետիկոյում»

21:10 21.09.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը  կդառնա Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջում։ Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստն արդեն համաձայնացրել է անձնական պայմանագրի կետերը և զրուցել ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: Կան տեղեկություններ, որ արգենտինացի մասնագետը համոզել է Սուարեսին իջեցնել աշխատավարձի պահանջները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» խզել է պայմանագիրը ուրուգվայցու […]

̰
Ֆուտբոլային ակադեմիա Կրիշտիանու Ռոնալդուի անունով

20:10 21.09.2020

«Սպորտինգը» հայտարարել է ակումբի ակադեմիայի անվանափոխության մասին։ Այսուհետ այն կկրի թիմի սան Կրիշտիանու Ռոնալդուի անունը։ «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվողը «Սպորտինգի»  բազայում է սկսել իր կարիերան 1997-2003 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։  

̰
Միշտ քեզ ֆենոմեն եմ համարել. Մեսսին՝ Վիդալին

19:45 21.09.2020

Լիոնել Մեսսին հուզիչ գրառումով հրաժեշտի խոսք է ուղղել չիլիացի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալին, որը, ինչպես հայտնի է, տեղափոխվել էր այլ ակումբ: «Երբ մրցակիցներ էինք, քեզ միայն գիտեի որպես ֆուտբոլիստ ու միշտ քեզ ֆենոմեն եմ համարել, իսկ հետո ինձ բախտ վիճակվեց ճանաչել քեզ՝ որպես անձնավորություն, ու դու ինձ հիացրեցիր ավելի շատ: 2 տարվա ընթացքում միասին շատ բաների […]

̰
Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ. սպորտի տեսլականը Հայաստանի՝ մինչև 2050թ. ռազմավարությունում

19:25 21.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս անդրադարձել է նաև սպորտի ոլորտին: ՀՀ վարչապետը մասնավորապես ասել է. «Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասել է Փաշինյանը:

̰
Նա գրկեց ինձ և լաց եղավ. Ռումենիգեն՝ Տիագոյի հեռանալու մասին

14:57 21.09.2020

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե ինչպես է հրաժեշտ տվել Տիագո Ալկանտարային, որն օրեր առաջ տեղափոխվեց «Լիվերպուլ»: «Նա գրկեց ինձ և 5 րոպե լաց եղավ: Իմ աչքերում էլ արցունքներ երևացին: Տիագոն հրաշալի մարդ է, որն իր նվիրվածությամբ շահեց այս ակումբի երկրպագուների սրտերը: Մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասել է Ռումենիգեն: Ալկանտարան […]

̰
Գյումրիի աթլետիկայի մարզադպրոցի սանը՝ Բալկանյան խաղերի կրկնակի հաղթող

14:37 21.09.2020

Ռումինիայում ընթացող աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում Գյումրիի աթլետիկայի մարզադպրոցի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը դարձել է կրկնակի ոսկե մեդալակիր: Արդեն տեղեկացրել էինք, որ Երվանդը հաղթել է 1500մ վազքատարածությունում: Ավելի ուշ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքը ներկայացնող մարզիկը հաղթել է նաև 3000մ վազքատարածությունում:

̰
«Յուվենտուսը» մեկնարկում է հաղթանակով, Ռոնալդուն խփում է նոր մրցաշրջանի իր առաջին գոլը

13:20 21.09.2020

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Սամպդորիային» և հաղթանակ տարավ 3-0 հաշվով։ Սա նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի գլխավորությամբ «Յուվենտուսի» առաջին խաղն էր։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին, աչքի ընկավ թուրինյան թիմի կազմում նորամուտը նշող Դեյան Կուլուշևսկին։ Թիմերի ընդմիջման գնացին 1-0 հաշվով։ 78-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 89-րդ […]

̰
Ֆրանսիական Լիգա-1-ը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը

13:00 21.09.2020

Ֆրանսիական Լիգա-1-ի YouTube-յան ալիքը ներկայացրել է 4 տուրի լավագույն գոլերը:

̰
«Սաութհեմփթոն»-«Տոտենհեմ» խաղում Սոնը դարձել է 4 գոլի հեղինակ

12:56 21.09.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին»: Մոուրինյոյի թիմը 5-2 հաշվով կամային հաղթանակ է տարել: 32-րդ րոպեին Դենի Ինգսը բացել է խաղի հաշիվը: Այս գոլին լոնդոնյան թիմը պատասխանել է Սոնի 4 գնդակներով ու Քեյնի գոլով: Հանդիպման վերջնամասում Լյորիսի դարպասին 11 մետրանոց հարվածը հստակ իրացրել է Ինգսը՝ ձևակերպելով դուբլ: Հատկանշական է, որ […]

̰
Մեսսիի թերությունը վճռորոշ պահերին բնավորություն ցույց չտալն է. Կլաուդիո Կանիջա

12:45 21.09.2020

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կլաուդիո Կանիջան կարծիք է հայտնել Լեո Մեսսիի խաղի մասին, տեղեկացնում է TNT Sports-ը: «Մեսսին պատասխանատու ֆուտբոլիստ է, ով առաջ է տանում կատալոնական ակումբը: Վերջին տարիների ընթացքում «Բարսելոնան» հաղթում է հենց Լեոյի շնորհիվ: Նրա միակ թերությունը վճռորոշ պահերին բնավորություն ցույց չտալն է: Հեշտ է լավագույնը լինել, երբ թիմդ հաղթում է: Պետք է […]

̰
Սուարեսը չի տեղափոխվի «Յուվենտուս»

12:41 21.09.2020

«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտնել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի տեղափոխվի թուրինյան ակումբ։ «Լուիս Սուարեսը մեր ցանկում չկա։ Նա թիրախ չէ «Յուվենթուսի» համար։ Նա չկարողացավ տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալական անձնագիր ստանալ։ Այնպես որ, մենք չենք կարող պայմանագիր ստորագրել նրա հետ։ Մենք դիտարկում էինք Սուարեսի տարբերակը, բայց նա մեզ միանալուն մոտ չի եղել»,-ասել […]

̰
«Ռեալը» մեկնարկում է գոլազուրկ ոչ ոքիով. Լա լիգա

12:10 21.09.2020

Ֆուտբոլի Իսպանիայի Պրիմեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալել էր երկրի գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդին»։ «Արքայական» ակումբի համար սա նոր մրցաշրջանի առաջին խաղն էր։ Առաջին կեսում Զինեդին Զիդանի գլխավորած թիմը մի քանի դրվագներում կարող էր բացել հանդիպման հաշիվը, բայց Կարիմ Բենզեման վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ Սերխիո Ռամոսի հարվածից հետո գնդակն ընդունել է մրցակցի […]

̰
Նրանք իմ ընկերները չէին. Ռակիտիչը՝ Մեսսիի և Սուարեսի մասին

11:45 21.09.2020

Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով «Բարսելոնայից» տեղափոխվել է «Սևիլյա», անկեղծացել է, որ Լեո Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ շատ մոտ չի եղել: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: «Դժվար է ընկերություն անել բոլորի հետ, թիմում 24 ֆուտբոլիստ է հանդես գալիս: Նրանք իմ խաղընկերներն էին, որոնց հետ հրաշալի 6 տարիներ եմ անցկացրել: Հարգում եմ այդ տղաներին, բայց […]

̰
Լևոն Աղասյանը՝ Բալկանյան խաղերի չեմպիոն

11:42 21.09.2020

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Ռումինիայում մասնակցում է Բալկանյան երկրների 73-րդ առաջնությանը: Երեկ հայտնի է դարձել, որ հայաստանցի հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք հեռացատկորդի Facebook-յան էջից։

̰
Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ. Ֆոնսեկան՝ «Վերոնա»-«Ռոմա» հանդիպման մասին

19:30 20.09.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է «Վերոնայի» հետ խաղի արդյունքը: «Կարծում եմ՝ առաջին խաղակեսը լավ անցկացրինք, բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ։ Եթե խփեինք, խաղը կփոխվեր։ Երկրորդ խաղակեսում մեզ համար բարդ էր դիմակայել «Վերոնայի» երկար փոխանցումներով գործողություններին, բայց մենք դարձյալ ունեցանք գոլային պահեր։ Ծանր մարզումների երեք շաբաթ ենք ունեցել, բայց թիմը հիմա լավ ֆիզիկական վիճակում […]

̰
Չէի կարող նրան թույլ տալ, որ լքի ակումբը, նա պատմության մեջ լավագույնն է. Բարտոմեուն՝ Մեսսիի մասին

18:40 20.09.2020

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է  Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես նրա հետ կոնֆլիկտի մեջ  չեմ մտնի։ Նա մեր ավագն է ու թիմի առաջատարը։ Մենք տեսել ենք, թե նա ինչպես է հանդես գալիս խաղադաշտում։ Չէի կարող նրան թույլ տալ, որ լքի ակումբը, նա պատմության մեջ լավագույնն է, թիմը նրա կարիքն ունի։ Մեսսիին ունենալը հաջողության գրավական […]

̰
Փոփոխություններ ֆուտբոլային քաղաքացիության կանոններում

18:20 20.09.2020

ՖԻՖԱ-ն  փոփոխություններ է կատարել  ֆուտբոլային քաղաքացիությունը կարգավորող կանոններում:   Ֆուտբոլիստները մինչ այս իրավունք չունեին հանդես գալ երկրորդ հավաքականի կազմում, եթե առաջին ազգային թիմում հասցրել էին անցկացնել թեկուզ մեկ պաշտոնական խաղ: Նոր կանոնը խաղացողներին թույլատրում է փոխել քաղաքացիությունը, եթե նրանք առավելագույնը 3 անգամ խաղադաշտ են դուրս եկել առաջին հավաքականում՝ ներառյալ մրցաշարի ընտրական փուլի հանդիպումները, նախքան այն, երբ […]

̰
Ադամյանի «Հոֆենհայմը» հաղթել է «Քյոլնին»

17:50 20.09.2020

Բունդեսլիգայի մեկնարկային տուրի խաղում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոֆենհայմին»։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ «Հոֆենհայմի»  կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրամարիչը, տանտերերի կազմում աչքի ընկան Անդերսոնը և Դրաքսլերը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը ընդգրկված էր «Հոֆենհայմի» հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։  

̰
Ոչ ոք չի պլանավորում հրաժարական տալ. Բարտոմեու

17:20 20.09.2020

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է իր՝ հրաժարական տալու մասին լուրերը: Նշենք, որ  բավարար քանակությամբ ստորագրություններ են հավաքվել ներկայիս տնօրենների խորհրդին անվստահություն  հայտնելու համար։ Հիմա պետք է ստուգել դրանք, ինչի համար հատուկ հանձնաժողով կստեղծվի։ Եթե հայտն ընդունեն, տնօրենների խորհուրդը ցրելու վերաբերյալ քվեարկություն կանցկացվի։ «Ստորագրությունների քանակը նույնիսկ այդ գործունեությունը ծավալածներին է զարմացրել։ Հիմա պիտի ստուգման գործընթացը […]

̰
«Բարսելոնան» Գամպերի գավաթակիր

16:50 20.09.2020

Ժոան Գամպերի գավաթի 55-րդ խաղարկությունում «Բարսելոնան» մրցեց «Էլչեի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակի հասավ: Խաղի միակ գոլը 2-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը: Այսպիսով «Բարսելոնան» 43-րդ անգամ նվաճեց մրցանակը: Վերջին անգամ կատալոնական ակումբը այս գավաթի խաղարկությունում պարտվել է 2012 թ-ին:  Նշենք, որ Լիոնել  Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

̰
Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան խաղերի չեմպիոն

16:20 20.09.2020

Հայաստանի աթլետիկայի հավաքականը   Ռումինիայում մասնակցում է  Բալկանյան երկրների 73-րդ առաջնությանը: Երեկ մրցաշարի բացումն արել են հեռացատկորդներն ու  վազորդները: Հայաստանը ներկայացնող Երվանդ Մկրտչյանը 1500 մ մրցատարածությունում հավասարը չի ունեցել՝ գրանցելով 3:47.60 արդյունք:  Այսպիսով  Մկրտչյանը դարձել է Բալկանյան խաղերի հաղթող: Այսօր ևս սպասելիքներ կան:  Եռացատկ ձևում Հայաստանը կներկայացնի Լևոն Աղասյանը:

̰
Գանայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 ֆուտբոլիստ է մահացել

16:00 20.09.2020

Գանայում, ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով, մահացել է 8 ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Sports World Ghana-ն: Ողբերգությունը տեղի է ունեցել Աշանտի շրջանում: Խաղացողներից 6-ը տեղում են մահացել, իսկ երկուսը՝ հիվանդանոցում: Ըստ աղբյուրի, խաղացողները գնում էին գրանցվելու  պատանեկան լիգային մասնակցելու համար:

̰
Արոնյանը կիսեց 4-5 տեղերը և արժանացավ մեծ դրամական մրցանակի. Saint Louis Rapid and Blitz 2020 

15:30 20.09.2020

Ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացան կայծակնային շախմատի 9-18 տուրերը: Բավականին հաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը:  Նա տարավ 4 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց  ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն:  Վերջնարդյունքում ՝Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 18,5 կես միավոր և Ալեքսանդր Գրիշչուկի հետ կիսեց 4-5 տեղերը: Արոնյանը […]

̰
Մխիթարյանը ամենացածր գնահատականն է ստացել է «Վերոնա»-«Ռոմա» խաղում

14:48 20.09.2020

Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 0-0 է խաղացել «Վերոնայի» հետ: Հայաստանի հավաքականի ավագ   Հենրիխ Մխիթարյանը խաղաց իր համար անսովոր   դիրքում ու  ստացավ ամենացածր գնահատականը՝  5.8 : Նրանից հետո ամենացածր գնահատականը ստացել է «Վերոնայից» Անտոնին Բարակը՝ 6.2: Մխիթարյանը  5 անգամ հարվածել է մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից միայն մեկն է  եղել  վտանգավոր:

̰
Խաղի ընթացքում 3-4 ագամ ինֆարկտ ստացա. Կամպանյա

12:11 18.09.2020

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշ» ակումբի հետ խաղից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան կիսվել է տպավորություններով. «Խաղի ընթացքում ես 3-4 ագամ ինֆարկտ ստացա: Մենք շատ լավ սկսեցինք խաղը և կրկին չիրացրեցինք մեր գոլային պահերը: Մենք սկսեցինք մրցակցին հնարավորություն տալ, որ ավելի լավ խաղա: Միգուցե մենք շատ ուրախացանք գոլ խփելուց, և դրանից […]

̰
BACK_TO_TOP