10:23 07.08.2020
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ նոր ընտրյալ ունի: Նա նաև պատմել է կնոջ՝ Արիանե Կաոլիի ողբերգական մահը հաղթահարելու հետ կապված դժվարությունների մասին. «Սիրելի ընկերներ, այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն […]
21:27 06.08.2020
Եթե US Open թենիսի միջազգային հեղինակավոր մրցաշարում որևէ թենիսիստի մոտ կորոնավիրուս ախտորոշվի, նրա ամբողջ թիմը կհանվի մրցումներից, իսկ վարակվածը կորակազրկվի և կուղարկվի 10-օրյա կարանտինի։ Այս մասին գրված է մրցաշարը սպասարկող բժշկական հանձնաժողովի արձանագրությունում։ Մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսի 31-ին։ Մասնակիցներին սպասարկող բնակարանները պետք է ապահովեն շուրջօրյա անվտանգություն և բոլոր տվյալներն անմիջապես փոխանցվեն կազմակերպիչներին:
21:05 06.08.2020
Անգլիայի Պրեմիեր լիգան վերադառնում է երեք փոփոխությունների կանոնին: Այս կարգը գործում էր մինչև կորոնավիրուսի համավարակը, իսկ առաջնությունների վերսկսումից հետո մտցվեց 5 փոփոխությունների կանոնը: Նոր սեզոնում ևս մեկ փոփոխություն կլինի: Յուրաքանչյուր խաղում թիմի հայտավորված պահեստային ֆուտբոլիստների թիվը չպետք է գերազանցի 7-ը: Նշվում է, որ շատ ակումբներ 5 փոփոխությունների կանոնը ձեռնտու են համարել մեծ թիմերի համար և […]
20:46 06.08.2020
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հերքել է լուրերն այն մասին, որ թիմում կորոնավիրուս է բռնկվել: Այս մասին գրել է Sport24-ը: Կորոնավիրուսի բազմաթիվ դեպքերի մասին իր թվիթերյան էջում հայտնել էր ֆուտբոլային մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը: Սակայն ակումբի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Անցած շաբաթ ընդամենը մեկ կասկածելի թեստ է եղել: Դրանից հետո տվյալ անձը ևս […]
20:38 06.08.2020
Լա լիգան պաշտոնապես ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի գնդակը: Puma ընկերության արտադրած Adrenalina գնդակը դիզայներական մի քանի փոփոխությունների է ենթարկվել՝ 2019/20 խաղարկության գնդակի համեմատ: Այս մրցաշրջանում, ի տարբերություն նախորդի, լինելու է նաև ձմեռային գնդակ, որը լինելու է դեղին:
20:19 06.08.2020
«Ռոման» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերել, ով կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած Քրիս Սմոլինգին: Ըստ Diario Sport-ի՝ հռոմեական ակումբի ղեկավարությունը փորձել է բանակցություններ վարել «Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենի հետ, սակայն չի կարողացել վերջնական համաձայնության գալ պայմանագրի պայմանների շուրջ: Ըստ նույն աղբյուրի՝ ակումբի գլխավոր թիրախն այժմ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին […]
19:17 06.08.2020
«Ռոման» վերսկսում է ելույթները Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ 1/8 եզրափակիչ փուլի «Սևիլիայի» դեմ խաղում: Հռոմեացիների համար Եվրոպա լիգան հրաշալի հնարավորություն է այս մրցաշրջանում գավաթ հաղթելու և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր ձեռք բերելու համար: Ներկայացնում ենք «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի: Sky Sport Italia Պաու Լոպես, Մանչինի, Իբանյես, Կոլարով, Պերես, Կրիստանտե, Դիավարա, Սպինացոլա, Զանիոլո, Մխիթարյան, […]
16:23 06.08.2020
«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Հիշեցնենք՝ վերջինս ասել էր, որ չի դիտելու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղերը: Թրամփը հայտնել էր, որ անջատում է հեռուստացույցը, երբ տեսնում է, թե ինչպես են ազգային օրհներգի ժամանակը մարզիկները մեկ ոտքով ծնկի գալիս: Լեբրոնն էլ պատասխանել է, թե NBA-ը շատ բան չի […]
16:09 06.08.2020
Գերմանացի հայտնի լրագրող Հայո Զեպպելտը մեկնաբանել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության` ՌՈՒՍԱԴԱ-ի ղեկավար Յուրի Գանուսի` հնարավոր պաշտոնանկության մասին լուրը: Կազմակերպության դիտորդական խորհուրդը, աուդիտի արդյունքներն ուսումնասիրելուց հետո անվստահություն էր հայտնել Գանուսին: Այսպիսով՝ ՌՈՒՍԱԴԱ-ի ղեկավարը շատ շուտով կարող է լքել պաշտոնը: «Ռուսական սպորտում զանգվածաբար թաքցրել են դոպինգն ու մյուս բոլոր կեղծարարությունները: Այնտեղ համատարած իշխում է կոռուպցիան: Աշխատակիցների հանդեպ, […]
16:04 06.08.2020
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում հոկտեմբերի 5-11-ը և Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որը անցկացվելու էր Հյուսիսային Մակեդոնիայում հոկտեմբերի 19-25-ը։ «Մենք շարունակում ենք հետևել համաճարակի ընթացքին: Երբ վստահ կլինենք, որ […]
16:02 06.08.2020
«Ռոման» ներկայացրել է 2019-20 մրցաշրջանում թիմի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակը։ Հենրիխ Մխիթարյանը լավագույն եռյակում է։ Նա Ա սերիայի 2019-20 մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։ Երկրորդը Ջեկոն է, որը 35 խաղում կատարել է 7 գոլային փոխանցում։ Առաջատարը Լորենցո Պելեգրինին է, որն անցկացրած 27 խաղում 9 գոլային փոխանցում է կատարել։ […]
16:00 06.08.2020
Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է հարձակվող Ադոլֆո Գայչի տեղափոխությունը «Սան Լորենցոյից» արգենտինական հայտնի «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալի մոտիվներով: «Սան Լորենցոն» դեռ հուլիսի 30-ին պաշտոնապես հայտարարել էր, որ Գայչը կշարունակի կարիերան ԲԿՄԱ-ում: Գայչը այս մրցաշրջանում 27 հանդիպում է անցկացրել «Սան Լորենցոյի» կազմում, խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Արգենտինայի հավաքականի կազմում նա անցկացրել է 1 […]
15:41 06.08.2020
«Ռոման» իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում՝ որոշելու Ա սերիայի 2019-20 մրցաշրջանում թիմի ֆուտբոլիստների կատարած գոլային փոխանցումներից լավագույնը։ Հենրիխ Մխիթարյանի՝ «Լեչեի» դեմ հանդիպմանը կատարած գոլային փոխանցումը, որից հետո Չենգիզը գրավեց մրցակցի դարպասը, ևս լավագույնի հավակնորդների թվում է: Լավագույն գոլային փոխանցման համար պայքարում է ևս 5 ֆուտբոլիստ։ ⚡️VOTA⚡️ ?️ Miglior assist del nostro campionato? ➡️ https://t.co/oxSVWgQ6IO#ASRoma […]
15:30 06.08.2020
Մադրիդի «Ռեալի» ու Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Օսկար Ռուջերին ներողություն է խնդրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից։ Ավելի վաղ նա Պիկեին անվանել էր երկրորդ կարգի ֆուտբոլիստ ու ասել, որ Պիկեն ճանաչված է, քանի որ հանդիպում է Շակիրայի հետ։ «Ներողություն եմ խնդրում, ես երբեք ընտանիքին չեմ ներքաշել նման հարցերի մեջ։ Ես միայն խոսել եմ ֆուտբոլիստների մասին։ Այդ […]
14:50 06.08.2020
Ռուսական «Ռոստով» ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այդ ընթացքում նա ապրել է ծնողների հետ: Սկզբում կորոնավիրուսի ախտանշաններ են նկատվել նրա մոր մոտ, իսկ հետո նաև ինքն է վարակվել: Այդ մասին Բայրամյանը անմիջապես տեղյակ է պահել ակումբին: «Չգիտեմ ինչպես պատահեց, բայց առաջինը վարակվեց մայրս: Նա խանութ […]
14:26 06.08.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Մայքլ Ռայանը նախազգուշացրել է երկրների ֆուտբոլային իշխանություններին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խաղերը անցնեն երկրպագուների ներկայությամբ: Նրա կարծիքով՝ մարդկային կուտակումները նոր՝ զանգվածային վարակումների պատճառ կդառնան: «Այն 40-60 հազար երկրպագուները, որոնք այցելելու են մարզադաշտեր, նաև միասին կլինեն հասարակական տրանսպորտում և տարբեր ակումբներում և բարերում: Սա աղետալի հետևանքներ կունենա»,- Ռայանի […]
13:59 06.08.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբում իր խաղընկերների հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպման նախախաղային մարզումն անցկացրել: Հիշեցնենք. որ հռոմեական ակումբը հանդիպելու է իսպանական «Սևիլյայի» հետ: Հաղթողը որոշվելու է մեկ խաղի արդյունքով: Խաղը տեղի է ունենալու չեզոք դաշտում՝ Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում և հեռարձակվելու է «Շանթ» և «Շանթ Պրեմիում» ալիքներով: «Ռոման» պաշտոնական կայքի […]
13:45 06.08.2020
ՈւԵՖԱ-ն հատուկ ակցիա է կազմակերպել. եվրագավաթային մրցաշարերի մասնակից ակումբների տարբեր երկրների ներկայացուցիչները մայրենի լեզուներով շնորհակալություն են հայտնում բժիշկներին՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում կատարած աշխատանքի համար: Եվրոպա լիգայի ներկայացուցիչ ֆուտբոլիստների մեջ է նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: View this post on Instagram When the #UEL gets back underway tonight, player shirts will […]
12:54 06.08.2020
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, թե ինչպես կարող են երկրպագուները սեպտեմբերի 18-ին մեկնարկող Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում ներկա լինել խաղերին: Միայն Ֆեդերացիայի հրապարակած հատուկ կանոնները պահպանելու դեպքում կթույլատրվի ներկա լինել տրիբունաներում: Ըստ գերմանացիների՝ դրանց հետևելու դեպքում հնարավոր կլինի ապահովել անվտանգությունն ու կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: Առաջնային պայմանը լինելու է տարածության պահպանումը: Արգելվելու է բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների […]
12:39 06.08.2020
Իսպանական Լա լիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի մասնակցությամբ լավագույն դրվագները: Հիշեցնենք, որ 39-ամյա դարպասապահը օրերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1998-2015 թվականներին: Նա արքայական ակումբի կազմում 18 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ երկրի գավաթակիր, […]
12:19 06.08.2020
Եվրոպա լիգայի խաղարկությունում արդեն հայտնի են քառորդ եզրափակչի 4 մասնակիցների անունները: Եվս 4 մասնակից հայտնի կդառնա այսօր: Այսօրվա խաղերից միայն մեկում հաղթողը քառորդ եզրափակիչ դուրս կգա մեկ խաղով: Խոսքը Գերմանիայում կայանալիք «Սևիլյա» – «Ռոմա» հանդիպման մասին է: Հիշեցնենք, որ Դույսբուրգ է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Սևիլյա»-«Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:55-ին […]
11:53 06.08.2020
Friedkin Group ընկերության ղեկավար Դեն Ֆրիդկինը դարձել է «Ռոմայի» նոր սեփականատերը: Այս մասին հայտնել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրիդկինը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 86,6%-ը և մոտ ապագայում ձեռք կբերի նաև մնացած մասը, այսինքն՝ կունենա իտալական թիմի 100% բաժնետոմսերը: Գործարքը գնահատվում է 591 միլիոն եվրո և նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի օգոստոսի […]
11:46 06.08.2020
Հենրիխ Մխիթարյանն իսպանական «Սևիլյայի» դեմ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել առաջիկա դիմակայության մասին: «Մենք պետք է կենտրոնացած և զգոն լինենք, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է վստահ լինենք. եթե խաղում եք վստահ, կարող եք հաղթել: Այս տարի ամեն ինչ այլ է, […]
11:17 06.08.2020
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն համոզված է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին կմնա կատալոնական ակումբի կազմում մինչև իր կարիերայի ավարտը: «Ես միակը չեմ, ով խոսում է այս մասին: Ինքը` Մեսսին, ասում է, որ ցանկանում է ավարտել խաղային կարիերան «Բարսելոնայում», և սա նրա համար միակ ակումբն է: Ես կասկած չունեմ, որ երբ նա ավարտի իր կարիերան 3-4 […]
10:21 06.08.2020
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց իսպանական «Խետաֆեին»: Հանդիպումը, սակայն, անցավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան առաջ անցել հաշվի մեջ՝ շնորհիվ Լուկակուի հարվածի: Երկրորդ խաղակեսի 30-րդ րոպեին հյուրերը չկարողացան իրացնել 11 մետրանոց հարվածը, իսկ 8 րոպե անց Էրիկսենը խփեց «Ինտերի» երկրորդ գնդակը: «Ինտերը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ, […]
10:06 06.08.2020
Կիսապաշտպան Ֆեռան Տոռեսը, ով «Վալենսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Ռեալի» հետ պատասխան հանդիպման մասին: «Մանչեսթեր Սիթին» հիանալի էր գործում «Սանտյագո Բեռնաբեուում»: «Ռեալ Մադրիդը» հիանալի թիմ է, բայց չեմ կարծում, թե նրանք կանցնեն հաջորդ փուլ»,- ասել է իսպանացին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2-1 […]
10:03 06.08.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ կարիերան ավարտելու որոշումը: «Իկերն ավարտում է կարիերան, բայց նա արդեն իր անունը գրել է ֆուտբոլի պատմության մեջ: Ոչ միայն այն պատճառով, որ դարձել է իսպանական լիգայի էտալոնը, այլև այն պատճառով, որ կարողացել է ամեն ինչ հաղթել միջազգային մակարդակում: Դու հիանալի […]
09:36 06.08.2020
Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Այս մասին հայտնել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնածությունը չէր առաջադրել, որովհետև ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր: Դա հաստատեց նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան, […]
09:04 06.08.2020
Կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյոր» -«Վոլֆսբուրգ» պատասխան հանդիպումը։ Թիմերի միջև առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել էր ուկրաինական ակումբը։ Պատասխան խաղում էլ ուկրաինական թիմը վստահ հաղթանակ տարավ՝ 3-0։ Հանդիպման առաջին գնդակն իր հաշվին գրանցեց Ժունիոր Մորաեշը։ Խաղավերջում գոլի հեղինակ դարձավ Սալոմոնը, իսկ հանդիպան վերջնահաշիվը ձևակերպեց Մորաեշը՝ դառնալով դուբլի հեղինակ։