11:46 06.08.2020
Հենրիխ Մխիթարյանն իսպանական «Սևիլյայի» դեմ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել առաջիկա դիմակայության մասին:
«Մենք պետք է կենտրոնացած և զգոն լինենք, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է վստահ լինենք. եթե խաղում եք վստահ, կարող եք հաղթել: Այս տարի ամեն ինչ այլ է, ես ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ, ցանկանում եմ խաղալ և հաղթել, այնպես, ինչպես վաղը խաղալու եմ հաղթելու և եզրափակիչ հասնելու համար: Դա հեշտ չի լինի, բայց ես վստահ եմ՝ թիմը պատրաստ է այս խաղին: Ես կանեմ ամենը ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթել: Հենց հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 բանաձևով, այնպես որ ես մի փոքր ավելի մոտ եմ խաղում և՛ Էդին Ջեկոյին, և՛ մրցակցի դարպասին: Դա մի բան է, որի վրա մենք աշխատել ենք, և դա լավ է գործում իմ և թիմի համար: Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, բայց վաղը կլինի այլ փորձություն: Ես դեռ չեմ հասցրել գոլ խփել Եվրոպայի լիգայում, դա անելու համար 90 րոպե ունեմ, բայց ինձ համար կարևորն այն է, որ թիմը հաղթի: Անհատական նվաճումները կարևոր չեն: Դուք միասին հաղթում եք և միասին պարտվում եք: Վաղը պետք է ավելի շատ աշխատեմ: Եթե գոլ խփեմ, ես երջանիկ կլինեմ, բայց հաղթանակն ամենակարևորն է»,- հռոմեական ակումբի պաշտոնական կայքը մեջբերել է Մխիթարյանի խոսքերը:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ20:27 22.08.2025
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներՔրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր, որոնք միտված են ազատազրկված անձանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջ և ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացել է ծանրաձողի հրում պառկած վիճակում մարզական միջոցառումը, որին մասնակցել է շուրջ 30 դատապարտյալ: Թեժ մրցապայքարում երրորդ հորիզոնականն է գրավել Ա. Տ.-ն՝ […] ...
20:19 22.08.2025
Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • ներքին պատուհանները չեն […] ...
20:13 22.08.2025
Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնել են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ, նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության […] ...
20:06 22.08.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՕգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...
19:58 22.08.2025
Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...