TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի հեռահար հարվածով լավագույն գոլերը

20:21 08.08.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը հերթական ուշագրավ տեսանյութն է հրապարակել։ Այս անգամ ներկայացվել են ավարտված մրցաշրջանում հեռահար հարվածով խփված լավագույն գոլերը:

̰
Կորյանն ու Տիկնիզյանը չհանդիպեցին. «ԲԿՄԱ»-ն հաղթեց «Խիմկիին»

20:08 08.08.2020

ՌՊԼ-ի հերթական մրցաշրջանի մեկնարկային խաղում ուժեղագույնների խումբ վերադարձած «Խիմկին» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին: «Բանակայինները» հաղթեցին  2-0 հաշվով:  Հայաստանի հավաքականի նորեկ Արշակ Կորյանը մասնակցեց առաջին խաղակեսին, իսկ ԲԿՄԱ-ի կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ հայազգի հարձակվող Նաիր Տիկնիզյանը: Նա կարող էր վերջում գոլային փոխանցման հեղինակ դառնալ, սակայն մոտ տարածությունից Սիգյուրդսոնը վրիպեց:

̰
«Մի քաղաք, Մի ակումբ, Մի զարկերակ…Առաջ «Շիրակ».  Գյումրիի թիմը ընկերական խաղում հաղթել է «Սևանին»

19:49 08.08.2020

«Շիրակն» ընկերական հանդիպում է անցկացրել «Սևանի» հետ և հաղթել 3:2 հաշվով։ Գյումրին ներկայացնող ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լյովա Մրյանը: Այս մասին ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Հրապարակված լուսանկարի տակ գրված է՝ «Մի քաղաք, Մի ակումբ, Մի զարկերակ…Առաջ «Շիրակ» Հիշեցնենք, որ հանրապետության երկրորդ քաղաքի թիմը հանդես է գալիս նորացված կազմով և […]

̰
Կարապետյանն ընդդեմ Բայրամյանի. ՌԴ Պրեմիեր լիգայի առաջին տուրում հայկական դիմակայություն է սպասվում

19:38 08.08.2020

Մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանը: Առաջին տուրում հայկական դիմակայություն է սպասվում:  Ալեքսանդր Կարապետյանի «Տամբովն» ընդունում է Խորեն Բայրամյանի «Ռոստովին»:  Երկու հայ ֆուտբոլիստներն էլ հայտավորված են իրենց ակումբների կազմերում: Բայրամյանը հայտավորված է պահեստայինների նստարանին, իսկ Կարապետյանը մեկնարկային կազմում է: Հիշեցնենք, որ Բայրամյանը վերջերս ընդունել է Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը, իսկ Կարապետյանն ընդամենն օրեր առաջ […]

̰
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողը պաշտոնապես տեղափոխվել է Սլովակիայի Բարձրագույն խումբ

15:57 08.08.2020

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը պաշտոնապես տեղափոխվել է Սլովակիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Նիտրա» ակումբ:  Այս մասին հայտնում է «Լեգալ Սպորտը»։ «Արմենին մաղթում ենք լավագույնը և ցանկանում ենք նորանոր հաջողություններ։ Վստահ ենք, որ նա հերթական ձեռքբերումները կգրանցի, ինչը նաև մեծապես կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- ասվում է «Լեգալ Սպորտի» տարածած հաղորդագրության մեջ։

̰
«Յուվենտուսն» անիծված է. Մաուրիցիո Սարի

15:41 08.08.2020

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է թուրինյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: «Մենք դուրս մնացինք մրցաշարից, որում 8 խաղից 6-ում հաղթել ենք, մեկ ոչ-ոքի ենք խաղացել և մեկ պարտություն կրել: Սա նշանակում է, որ 8 խաղում մենք 19 միավոր ենք վաստակել: Եթե Չեմպիոնների լիգայում մրցաշարային աղյուսակ լիներ, մենք առաջին կամ երկրորդ հորիզոնականը կզբաղեցնեինք: Սակայն […]

̰
«Յուվենտուսի» հաղթանակը բավարար չէր ՉԼ հաջորդ փուլ դուրս գալու համար

11:22 08.08.2020

ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսն» ընդունել էր «Լիոնին»։ Խաղի 12-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց հյուրերին, սակայն առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 60-րդ րոպեին պորտուգալացին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Սա այս խաղում վերջին գոլն էր: Թուրինցիները հաղթեցին 2-1, բայց մրցակցի հարկի տակ […]

̰
Վարանի կոպտագույն սխալներն ու «Ռեալի» պարտությունը. պայքարը ՉԼ 1/4 եզրափակչում կշարունակի «Մանչեսթեր Սիթին»

11:17 08.08.2020

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայացավ «Մանչեսթեր Սիթի»- «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում Մադրիդում հաղթել էին բրիտանացիները՝ 2-1 հաշվով։ Պատասխան խաղում հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի կոպիտ սխալից հետո Գաբրիել Ժեզուսը խլեց գնդակն ու այն փոխանցեց Ռահիմ Ստերլինգին, ով էլ չվրիպեց: 28-րդ րոպեին «Ռեալը» վերականգնեց հաշվի հավասարությունը։ Աչքի ընկավ Կարիմ […]

̰
Ռոնալդուն 10 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին

11:10 08.08.2020

Կրիշտիանու Ռոնալդուն 10 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում թուրինյան ակումբը թեև սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Լիոնին», սակայն դուրս մնացել հետագա պայքարից: Հիշեցնենք, որ տանտերերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել հենց Ռոնալդուն: «Յուվենտուսը» լքել էր պայքարն արտագնա խաղում խփված գոլի պատճառով: Առաջին […]

̰
Արթուր Սարկիսովը հեռացավ «Ենիսեյից»

23:07 07.08.2020

Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը հեռացել է Կրասնոյարսկի «Ենիսեյից»: Հայ ֆուտբոլիստն ինքն է հեռանալու ցանկություն հայտնել:  Այս մասին հայտնել է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը: «Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին այս տարիների համար, որ միասին անցկացրել ենք: Կարող եմ վստահությամբ ասել, որ Կրասնոյարսկը դարձել է իմ երկրորդ տունը»,- գրել է Սարկիսովը Instagram-ի իր էջում, իսկ […]

̰
Անգլիայում  ֆուտբոլիստները կորակազրկվեն 6-12 խաղով ռասիստական դրսևորումների համար

22:37 07.08.2020

Անգլիայում ֆուտբոլային ասոցիացիան կորակազրկի խաղացողներին 6-12 խաղով ռասիստական դրսևորումների համար: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ռոբ Հարրիսը: Նաև վերջինիս տեղեկություններով՝ Անգլիայի 3-րդ և 4-րդ լիգաներում կմտցվեն աշխատավարձերի վերին շեմեր: 3-րդ դիվիզիոնում աշխատավարձի վերին շեմը կկազմի 2,5 միլիոն ֆունտ սթերլինգ, իսկ չորրորդում՝ 1,5 միլիոն: Today in English football FA: new racism & discrimination […]

̰
Տրաորեի խորամանկությունը կամ ինչպե՞ս ազատվել պաշտպաններից

22:16 07.08.2020

«Վուլվերհեմփթոնի» եզրային հարձակվող Ադամա Տրաորեն հետաքրքիր միջոց է օգտագործում մրցակցի պաշտպաններից ազատվելու համար: «Վուլվերհեմփթոնի» մարզչական շտաբի անդամներից մեկը մանկական յուղ է քսում Տրաորեի ձեռքերին, որպեսզի մրցակից թիմերի պաշտպանների համար ավելի դժվար լինի առանց այդ էլ արագ ու ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստին վնասազերծելը: Ներկայումս  այս ֆուտբոլիստի  ծառայությոններով հետաքրքրվում են անգլիական գրանդները, մասնավորապես՝ «Լիվերպուլը»:

̰
UFC-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից ամերիկահայ մարզիկին Արցախի դրոշով ռինգ դուրս գալու թույլտվություն տալու համար

22:11 07.08.2020

UFC-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ թույլատրել է արմատներով հայ ամերիկացի մարզիկ Էդմեն Շահբազյանին դուրս գալ ռինգ Արցախի դրոշով: Միջադեպը տեղի է ունեցել UFC Fight Night 173 մրցաշարում, որը կայացել էր օգոստոսի 2-ին Լաս Վեգասում: Շահբազյանի մարզիչ և մենեջեր Էդմոնդ Թարվերդյանի խոսքերով՝ նրանց հասցեին բողոքներ են ստացվել ԱՄՆ-ում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներից: […]

̰
Մեսսին ուզում է «Բարսելոնայում» մնալ, նա պատմության լավագույն խաղացողն է․ Բարտոմեու

21:59 07.08.2020

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կատալոնական ակումբում կավարտի։ «Այդպես միայն ես չեմ ասում։ Մեսսին ինքն էլ է ասում, որ խաղացողի կարիերան ուզում է «Բարսելոնայում» ավարտել։ Մեսսին շատ պարզ դա հասկացրել է։ Նա մանկուց է այստեղ։ Լիոնելը ակումբի պատմության մի մասն է։ Նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Ոչ միայն հիմա, […]

̰
Նադալը թենիսի գնդակով ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները

21:51 07.08.2020

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Իսպանացի թենիսիստը հրաժարվել է US Open-ում մասնակցությունից, սակայն շարունակում է մարզումները գրունտային կորտերի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել Հռոմի Մասթերսին ու Ռոլան Գարոսին։ Հերթական մարզման ընթացքում իսպանացին ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ թենիսի գնդակով։ Նշենք, որ մանկության տարիներին Նադալը զբաղվել է նաև ֆուտբոլով։ Ի դեպ, նա […]

̰
Ռոնալդուն նորից փոխել է սանրվածքը

21:45 07.08.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոճային փոփոխություն է կատարել Չեմպիոնների լիգայի նախաշեմին։ Նա դարձյալ փոխել է սանրվածքը: «Հիասքանչ մրցաշարը վերադառնում է»,- այսպես է մեկնաբանել լուսանկարը պորտուգալացին։ Հիշեցնենք, որ  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսի» մրցակիցը «Լիոնն» է։ Առաջին խաղում ֆրանսիական ակումբը տնային հաղթանակ է տարել նվազագույն հաշվով։   View this post on Instagram   The beautiful competition […]

̰
Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար․ կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի» երկրպագուներին ուրախացնելու համար. Վարդան Բիչախչյան

21:28 07.08.2020

Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։ 42-ամյա մարզիչը  խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին: «Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմ փորձի շատ խոսել: Ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք, իսկ ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը: Ամեն ինչ […]

̰
Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

21:09 07.08.2020

Բունդեսլիգան ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի օրացույցը: Առաջին տուրը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային խաղում մասնակիցների վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացվել: Դա կախված է Չեմպիոնների լիգայի 2019/20  թվականների մրցաշարի արդյունքներից: Որպես կանոն, երկրի  չեմպիոնը մասնակցում է բացման հանդիպմանը: Այս դեպքում «Բավարիայի» և «Շալկեի» միջև խաղը պետք է լինի նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը: Բայց եթե մյունխենյան ակումբը […]

̰
27 տարեկանում մահացել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի բասկետբոլիստը

20:59 07.08.2020

«Ցրվենա Զվեզդա» ակումբի կենտրոնական պաշտպան Մայքլ Օջոն մահացել է սրտի կաթվածից, 27 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Eurohoops-ը: Դեպքը տեղի է ունեցել Բելգրադի «Պարտիազան» ակումբի հետ անհատական մարզումների ժամանակ: Օջոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նշվում է, որ երիտասարդ բասկետբոլիստը չի ունեցել առողջական խնդիրներ: Անցած սեզոնին Օջոն հանդես էր գալիս […]

̰
Մենք պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք դրանք եզրափակել. Մխիթարյանը՝ «Սևիլյա»-«Ռոմա» հանդիպման մասին

20:35 07.08.2020

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում իսպանական «Սևիլյայից» պարտություն կրելուց և մրցաշարից դուրս մնալուց հետո հարցազրույց է տվել Roma TV-ին։ «Մենք փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չհաջողվեց։ Առաջին խաղակեսում մենք չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք, երկրորդ կեսում ավելի լավ խաղացինք առաջին 15 րոպեներին, մենք պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք […]

̰
Հայաստանում այսօր ամենատարածված մարզաձևը ֆուտբոլն է. vnews.am

20:18 07.08.2020

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը իր հերթական ամսական զեկույցում ներկայացրել է ամփոփ տվյալներ՝ 2019թ. սպորտային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Այս մասին գրել է vnews.am պարբերականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանում այսօր ամենատարածված մարզաձևը ֆուտբոլն է, որով զբաղվում է 5536 մարդ: Ֆուտբոլին հաջորդում է հունահռոմեկան ըմբշամարտը (3907 մարզիկ), բռնցքամարտը (3518 մարզիկ), ազատ ոճի ըմբշամարտը (3444 մարզիկ), ձյուդոն (2114) և բասկետբոլը […]

̰
Ի՞նչ գնահատականներ է ստացել Մխիթարյանը «Սևիլյայի» դեմ խաղում

20:05 07.08.2020

Հրապարակվել են «Սևիլյա»-«Ռոմա» հանդիպման խաղացողների գնահատականները: Ներկայացնենք Հենրիխ Մխիթարյանի գնահատականները՝ ըստ միջազգային պորտալների: Whoscored Հենրիխ Մխիթարյան- 6.3 Առավելագույնը՝ Պաու Լոպես (6.7) Sofascore Հենրիխ Մխիթարյան- 6.8 Առավելագույնը՝ Լոպես, Իբանյես, Սպինացոլա (7.0)

̰
Ի՞նչ կազմ  է հայտագրել «Բարսելոնան» «Նապոլիի» դեմ խաղում

19:36 07.08.2020

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ պատասխան խաղի համար: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 8-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:  

̰
Ռուս մարտիկը մեկնաբանել է մրցակցի անբարո արարքը

16:00 07.08.2020

UFC-ի ռուս մարտիկ Ալեքսեյ Օլեյնիկը մեկնաբանել է իր մրցակցի` Դերրիկ Լյուիսի արարքը: Վերջինս թքել էր այն տարայի մեջ, որում եղել է ռուս մարտիկի համար նախատեսված սնունդը: Օլեյնիկը, սակայն, հայտարարել է, որ այդ ուտելիքն իր համար նախատեսված չի եղել, նաև նշել է, որ այդ արարքով ամերիկացին ցանկացել է աղմուկ հանել և ուշադրություն գրավել: «Ամեն դեպքում, այս […]

̰
53-ամյա ճապոնացի ֆուտբոլիստի նոր նվաճումը

15:45 07.08.2020

«Յոկոհամայի» 53-ամյա հարձակվող Կաձուեշի Միուրան դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, որը մասնակցել է պաշտոնական գավաթային մրցաշարի: Այս մասին հայտնում է Ջեյ-լիգայի պաշտոնական Twitter-ը: Միուրան, կամ ինչպես նրան անվանում են հայրենիքում՝ «Թագավոր Կաձուն», մասնակցել է Ճապոնիայի գավաթի խաղարկության «Յոկոհամա»-«Սագան Տոսու» հանդիպմանը: Հունվարին Միուրան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականի ավարտը: Կաձուին է պատկանում համաշխարհային ֆուտբոլի […]

̰
Հիմա «Սևիլյան» մեզանից ուժեղ է և դժվար էր դիմադրել մի թիմի, որը մեզանից լավ է խաղում. Ֆոնսեկա

15:35 07.08.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլյայից» 0-2 հաշվով կրած պարտությունը: «Ես նույնպես հիասթափված եմ, բայց պետք է ասեմ, որ մենք արժանի էինք այս պարտությանը: Այս պահին «Սևիլյան» լավագույն թիմերից է, նրանք ավելի լավ խաղացին, և մենք պետք է ընդունենք նրանց առավելությունը: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Դժվար […]

̰
«Սևիլյան», հաղթելով «Ռոմային», նոր ռեկորդ սահմանեց Եվրոպա լիգայում

14:53 07.08.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Սևիլյայի» հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ թվով 39-րդն էր այս մրցաշարում: Պարզվում է` սա ռեկորդային ցուցանիշ է, Եվրոպա լիգայի մրցաշարում այդքան հաղթանակ ոչ մի ակումբ չուներ: Այսպիսով, «Սևիլյան» հաղթանակների թվով դուրս եկավ առաջին հորիզոնական: Այս մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:  

̰
«Սևիլյան» այսօր «խժռեց» մեզ. «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկո

14:33 07.08.2020

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» հետ հանդիպման մասին, որը, հիշեցնենք, ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 2-0: «Բարդ հանդիպում ստացվեց: Մրցակիցն ավելի որակյալ խաղ անցկացրեց: Չկարողացանք ցուցադրել մեր լավագույն որակները, ինչը շատ է տխրեցնում մեզ: «Սևիլյան» այսօր «խժռեց» մեզ»,- ասել է Ջեկոն:  

̰
«Ռեալի» հարձակվողը հաղթահարել է կորոնավիրուսը

14:19 07.08.2020

Իսպանական «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին գրել է Mundo Deportivo-ն: 27-ամյա ֆուտբոլիստի թեստի արդյունքները բացասական են եղել: 2019/20 մրցաշրջանում Դիասն անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ այսօր «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով, ընդ որում՝ մրցակցի […]

̰
«Զենիթում» կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել. ակումբն այս անգամ չի հերքում

13:15 07.08.2020

ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթում» կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել, տեղեկացնում է «Мутко против» Telegram-յան ալիքը:  Նշվում է, որ թիմի 3 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանց մեջ չկան պետերբուրգյան ակումբի հիմնական կազմի խաղացողներ: Երեքն էլ «Զենիթի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներ են: Հիշեցնենք, որ երեկ ՌՊԼ-ի գործող չեմպիոնը հերքել էր թիմում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների առկայության մասին լուրերը:

̰
BACK_TO_TOP