21:13 20.07.2020
«Բարսելոնան» արձագանքել է France Football-ի «Ոսկե գնդակի» մրցանակի չեղարկմանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կորոնավիրուսով պայմանավորված դադարների պատճառով 2020 թվականին «Ոսկե գնդակ» մրցանակը չի տրվի ոչ մի ֆուտբոլիստի։
«Մենք հասկանում ենք։ Առանց այն էլ, բոլորը գիտեն, թե ով է լավագույնը»,- գրված է կատալոնական ակումբի Twitter-յան էջում։ «Բարսելոնան» լուսանկար է տեղադրել Մեսսիի վեց «Ոսկե գնդակներով»։
Հիշեցնենք, որ արգենտինացին նվաճել է «Ոսկե գնդակը» 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
We understand.
Besides, everyone knows who the best is.https://t.co/u8f3i307NN pic.twitter.com/mqWt1hvspg
— FC Barcelona (@FCBarcelona) July 20, 2020
17:56 20.05.2025
Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան ՖինալիսիմայումԱմերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...
17:52 20.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...
17:48 20.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 22-ին՝ ժամը 10:30-16:00-ն, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում (Քուչակի համայնքապետարան): Ժամը 11:30-17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան) Մայիսի 23-ին՝ ժամը 10:00-14:00-ն, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության […] ...
17:44 20.05.2025
Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրինՄայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի […] ...
17:40 20.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով […] ...