15:57 29.06.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունը: Հիշեցնենք՝ հռոմեական ակումբը զիջել էր 0-2 հաշվով: «Մենք առաջին խաղակեսում լավ խաղացինք, ցուցադրեցինք հավասարակշռված ֆուտբոլ, վերահսկեցինք խաղը: Ընդմիջումից մոտ 10 րոպե անց «Միլանը» սկսեց ավելի մեծ ճնշում գործադրել, բայց առանց իրական հնարավորությունների: «Միլանը» գրեթե ոչ մի պահ չստեղծեց, մենք նրանց նվիրեցինք […]
15:53 29.06.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը հիասթափվել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի աշխատանքից և պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել նրան իր պաշտոնից: Այդ մասին հայտնում է Goal-ը: Հունվարին Սետյենը գլխավորեց կատալոնական թիմը՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Նոր մարզիչը չվաստակեց ֆուտբոլիստների վստահությունը և բաց թողեց առավելությունը «Ռեալի» նկատմամբ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: Սետյենը, սակայն, շանսեր ունի: Նա կարող է […]
15:50 29.06.2020
Եգիպտոսում՝ բուրգերի հարևանությամբ, հոկեյի հանդիպում կարող է անցկացվել: Այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Սեմեհ Ռամադան: «Միայն պատկերացրեց, թե ինչ գեղեցիկ պատկեր կստանանք: Եթե մենք կարողանանք իրականացնել այդ մտահաղացումը, դա պատմական երևույթ կլինի: Գուցե կարողանանք անդամակցել Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիային: Կդիմենք նրանց, քանի որ շատ բան ենք անում երկրում հոկեյի զարգացման համար»,- ասել […]
15:36 29.06.2020
Տոկիոյի բնակիչների կեսից ավելին դեմ է 2021 թվականին Օլիմպիական խաղերի անցկացմանը: Այս օրերին անցկացված հարցման արդյունքներով՝ հարցվածների 51.7%-ը կողմ է նոր ՕԽ-ի ևս մեկ անգամ հետաձգման տարբերակին կամ մրցաշարը չեղարկելուն: Բնակիչների 46.3%-ը հանդես է եկել Տոկիոյում Օլիմպիական խաղերը ժամանակին անցկացնելու օգտին, մնացածը չի կարողացել պատասխանել մրցաշարի անցկացման վերաբերյալ հարցին: Հարցմանը մասնակցել են 18-72 տարեկան ավելի […]
15:16 29.06.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռոյ Քինը կարծում է, որ ակումբը զիջում է ԱՊԼ-ում իր մրցակիցներին, տեղեկացնում է Sky Sports-ը: «Նրանց ցուցադրած խաղն ապացուցում է, որ ՄՅՈւ-ն զիջում է լիգայի թոփ ակումբներին: Պոգբայի և Ռեշֆորդի բացակայությունն էլ է ազդում նրանց խաղի վրա, այս թիմը չեմպիոնական չէ: ՄՅՈւ-ն դադարել է թոփ ակումբ լինել: Իհարկե, վիճակն այնքան վատ […]
15:00 29.06.2020
Մարսելի ATP շարքի մրցաշարի տնօրեն Ժան Ֆրանսուա Կոժոլը կոչ է արել աշխարհի առաջատար թենիսիստներին հրապարակավ դատապարտել սերբ Նովակ Ջոկովիչին, որի նախաձեռնած ցուցադրական մրցաշարի ընթացքում ի հայտ էին եկել կորոնավիրուսի դեպքեր, այդ թվում՝ թենիսիստների շրջանում: «Սա լավ դաս կլինի: Կարծում եմ հիմա մարզիկների խոսելու ժամանակն է, նրանք վերջապես պետք է մեծ տղաներ դառնան: Պետք է ուղղակի […]
14:33 29.06.2020
Խառը մարտերի մենամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն Մագոմեդ Իսմաիլովիի հետ մենամարտից առաջ դիմել է մրցակցին: «Քաչալ, հիմա ես քեզ ռինգում եմ ծեծելու, շատ ուժեղ եմ ծեծելու: Ինձ դժվար կլինի կանգնել: Երբ ես ռինգում եմ, հոգնածություն չեմ զգում, ծանրաբեռնվածություն չեմ զգում: Ինչքան եմ քեզ խփելու, քաչա՛լ»,- գրել է Եմելյանենկոն Instagram-ում: Հիշեցնենք՝ այս մենամարտը պետք է կայանար ապրիլի 3-ին, […]
14:26 29.06.2020
UFC-ի նախկին չեմպիոն Թոնի ֆերգյուսոնը արձագանքել է UFC Vegas 4 մրցաշարի գլխավոր մենամարտին: Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգում անցկացված Ջասթին Պորյե-Դեն Հուքեր մենամարտը համարվել է տարվա ամենադիտարժանն ու լավագույններից մեկը: Մրցավարների միաձայն որոշմամբ՝ այս մենամարտում հաղթել էր Պորյեն: «Գերազանց մենամարտ էր, գերազանց աշխատանք, ջենտլմեններ»,- գրել է Ֆերգյուսոնը Twitter-ում: Հատկանշական է, որ հենց Թոնի ֆերգյուսոնը կարող […]
14:18 29.06.2020
ԱՄՆ ֆուտբոլի բարձրագույն լիգան՝ MLS-ը, հայտարարել է 18 մարզիկների և 6 աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ խաղերի վերսկսումից առաջ, ընդհանուր առմամբ, 668 ֆուտբոլիստ է թեստավորվել: Մրցաշրջանի մնացած հատվածը պետք է կայանա Օռլանդոյում, իսկ թիմերի խաղացողներն ու աշխատակիցները 24 ժամվա տարբերությամբ ևս երկուական թեստեր պետք է հանձնեն: Մինչև արդյունքների պարզ լինելը […]
14:08 29.06.2020
ՌԴ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խորհուրդ է տվել «Միլանին» բաց չթողնել Զլատան Իբրահիմովիչին: Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը լրանում է այս ամռանը: ««Միլանը» պետք է պահի Զլատանին, քանի որ նա մինչև հիմա թիմի կոորդինացիոն կենտրոնն է»,- ասել է Կապելլոն: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը համալրեց «Միլանը» այս տարվա հունվարին: Նա իտալական ակումբ տեղափոխվեց «Լոս […]
13:21 29.06.2020
UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ներկայիս մարզիչը՝ Խավիեր Մենդեսը, խոստովանել է, որ մեծ ցանկություն է ունեցել մասնակցել Քոնոր Մաքգրեգորի թիմի անդամների հետ կռվին, որը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին՝ Հաբիբ Նուրմագոմեդով-Քոնոր Մաքգրեգոր մենամարտից հետո: «Ես 100 տոկոսով կխառնվեի այդ կռվին: Երբ մարտը ավարտվեց, ես շրջվեցի դեպի դահլիճը ու սկսեցի շնորհավորանքներ ստանալ, հետո, երբ նորից […]
12:55 29.06.2020
UFC-ի անպարտելի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը նկար է հրապարակել իր հոր և մարզչի՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ: «Հայր»,- այսպիսի կարճ գրություն է գրել Հաբիբը Instagram-ում հրապարակված նկարին կից: Հիշեցնենք, որ ներկայումս ՌԴ վաստակավոր մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը բուժում է ստանում Մոսկվայի կլինիկաներից մեկում: Ապրիլի 25-ին նա հոսպիտալացվել էր կորոնավիրուս ախտորոշմամբ: View this post on Instagram Father. […]
12:44 29.06.2020
Իտալական «Ռոման» Էդին Ջեկոյին նոր պայմանագիր է առաջարկել: Այդ մասին հայտնել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ նրա՝ հռոմեացիները ցանկանում են 34-ամյա բոսնիացու հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականը՝ ներկայիս աշխատավարձի չափը պահպանելու պայմանով: Տարեկան Ջեկոն ստանում է 6 միլիոն եվրո աշխատավարձ: Հիշեցնենք, որ նա հռոմեական ակումբ էր տեղափոխվել 2016 թվականին «Մանչեսթեր Սիթիից»: Ընթացիկ սեզոնում […]
12:35 29.06.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել իտալական Ա սերիա: Ուրուգվայցի խաղացողով հետաքրքրված է «Ռոման»: «Չելսիի» հարձակվող Պեդրոյից հետո ազատ գործակալի կարգավիճակով հռոմեական ակումբ կարող է տեղափոխվել նաև Կավանին: Նշենք, որ Կավանիի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին և ուրուգվայցուն ձեռք բերելու ցանկություն ունեն նաև «Ինտերն» ու «Ատլետիկոն»:
12:25 29.06.2020
WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին արձագանքել է Դիլաին Ուայթի խոսքերին և կոչ է արել նրան մտածել Ալեքսանդր Պովետկինի հետ առաջիկա մենամարտի մասին: Հիշեցնենք, որ Ուայթն անպարտելի բրիտանացուն մարտահրավեր էր նետել: «Դա կարող է միայն քո երազներում տեղի ունենալ, անտուն «բոմժ»… Ավելի լավ է մտածիր 40-ամյա Պովետկինի մասին, նա կարող է քեզ զարմացնել: Իսկ […]
12:10 29.06.2020
Հայտնի են դարձել UFC Vegas 4 մրցաշարի մասնակիցների հոնորարները: Ամենաշատը գումար է վաստակել գլխավոր մենամարտի հաղթող Դասթին Պորյեն: Նրա հոնորարը կազմել է 250 հազար դոլար, ևս 100 հազար նա ստացել է հաղթանակի համար, 50 հազար դոլար ստացել է որպես բոնուս երեկոյի լավագույբ մարտի համար ու 20 հազար դոլար՝ որպես հովանավորչական գումար: Ամբողջը միասին Պորյեն մի […]
11:57 29.06.2020
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արձագանքել է իր հասցեին ուղղված քննադատություններին: Հիշեցնենք՝ սերբ թենիսիստի կազմակերպած Adria Tour ցուցադրական մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի դեպքեր էին գրանցվել, այդ թվում նաև թենիսիստներ Գրիգոր Դիմիտրովի, Բորնա Չորիչի և անձամբ Ջոկովիչի մոտ: Մրցաշարը մնացել էր անավարտ, իսկ Ջոկովիչը՝ հայտնվել քննադատությունների թիրախում: «Նավը չի խորտակվում երբ ջրում է, խորտակվում է, երբ ջուրն […]
11:45 29.06.2020
Ալեքսանդր Պովետկին – Դիլիան Ուայթ սուպերմենամարտը տեղափոխվել է օգոստոսի 22: Մեմամարտի կազմակերպիչների ծրագրերին խանգարել է Չեմպիոնների լիգան: «Մենք նախատեսում էինք սկսել մրցաշարը հուլիսի 25-ին, օպտիմալ օր էինք փնտրում Ուայթի համար: Հետո մեզ խանգարեց Չեմպիոնների լիգան: Մեզ ասացին, որ ՉԼ խաղերը կայանալու են օգոստոսի 8-15-ը: Մենք էլ որոշեցինք տեղափոխել գլխավոր մենամարտը ՉԼ ավարտից մեկ շաբաթ հետո: […]
11:34 29.06.2020
UFC-ի գործող ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին պատմել է Պորյե-Հուքեր մենամարտից ստացած տպավորությունների մասին: Մենամարտը գլխավորն էր UFC Vegas 4 մրցաշարում: Հիշեցնենք, որ Պորյե-Հուքեր մենամարտը համարվել է ընթացիկ տարվա ամենադիտարժաններից մեկը, որում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Պորյեն: «Ցնցող մնենամարտ էր: Դասթինը հրաշալի հաղթանակ տարավ, իսկ Դենն ասաց, որ մեծ սեղանի առջև իր տեղն ունի արդեն», […]
11:28 29.06.2020
Կատարական «Ալ-Սադդա» ակումբի մարզիչ, Չավի Էռնանդեսը հայտնել է, որ հույս ունի մոտ ապագայում գլխավորել «Բարսելոնան»: Հիշեցնենք, որ Չավին համարվում է կատալոնական ակումբի լեգենդներից մեկը: Ակումբում նա հանդես է եկել 1998-2015 թվականներին: «Իմ ամենամեծ երազանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն է: Շատ եմ ուզում վերադառնալ ակումբ և արդյունքի հասնել: Ցանկալի է լինեն պայմաններ, որոնք թույլ կտան ամեն […]
11:25 29.06.2020
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդեն կարող է ստանձնել «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին գրել է Onda Cero-ն: Նշվում է, որ 56-ամյա մասնագետը տուն է փնտրում Վալենսիայում: «Վալենսիան» մտադիր է հեռացնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսին: Նրա գլխավորած թիմն անցկացրել է 4 հանդիպում՝ կրելով 3 պարտություն: «Վալենսիայի» ղեկավարները պատրաստ են բարձր աշխատավարձ […]
10:43 29.06.2020
Ամերիկացի ֆուտբոլիստ Քրիստիան Ջոնսը հոմոֆոբիայի համար հեռացվել է «Էդմոնթոն Էսկիմոս» ակումբից: Այս մասին գրված է ակումբի թվիթերյան էջում: Ջոնսը ներկայացնում է ամերիկյան ֆուտբոլ մարզաձևը: Հունիսի 27-ին նա իր թվիթերյան էջում գրել էր, որ լավ չի վերաբերվում նույնասեռականներին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին: Ջոնսը նաև պատասխանել էր օգտատերերի քննադատական մեկնաբանություններին և ասել, որ չի զղջում դրա համար: Հոմոֆոբիան դա […]
10:37 29.06.2020
2018 թվականի ԱԱ-ից հետո 2000-ից ավելի օտարերկրյա երկրպագուներ մնացել են ՌԴ-ում: Այս մասին գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը: «Իրավապահների տվյալներով՝ այդ քաղաքացիները մուտք են գործել ՌԴ Աշխարհի առաջնության նախաշեմին, առանց վիզաների, այլ ընդամենը երկրպագուների անձնագրերով: Ներկայումս նրանք համարվում են անօրինական միգրանտներ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Իվանովը:
10:32 29.06.2020
Այսօր պաշտոնապես կհայտարարվի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» և կիսապաշտպան Արթուրի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու մասին: Goal-ը հայտնում է, որ բոսնիացին արդեն պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: Այսպիսով, «Յուվենտուսը» 70+5 միլիոն եվրո է վճարելու «Բարսելոնային», իսկ «Բարսելոնան» Պյանիչի համար՝ 60 միլիոն+ բոնուսներ։ Սա նշանակում է, որ տրանսֆերների միջև տարբերությունը կազմելու է ավելի քան 15 միլիոն եվրո։
09:58 29.06.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը մեկնաբանել է «Սելտայի» հետ ոչ ոքի արդյունքը Պրիմերայի 32-րդ տուրի խաղում։ «Խաղի վերջին րոպեներին «Սելտան» մեծ ռիսկի դիմեց և գոլ խփեց, ինչը նրանց պարգևեց մեկ միավոր։ Մենք պետք է այդպիսի իրավիճակում չհայտնվեինք, քանի որ գերազանցում էինք առաջին խաղակեսում։ Պետք է ընդմիջման գնայինք հաշվի մեջ ավելի մեծ առավելությամբ։ Առավելությունը գոլերի վերածելուն […]
09:49 29.06.2020
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի Aston Martin V8 Volante-ն ավտովաճառքի հայտնի կայքերից մեկում վաճառվում է 550 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Բեքհեմն այն վաճառել էր 2018 թվականին՝ 15 տարի վարելուց հետո։ Aston Martin-ի այս մոդելից արտադրվել է ընդամենը 78 հատ։ Այն ունի 432 ձիաուժ հզորություն։
09:41 29.06.2020
Ավարտվեց նաև Բունդեսլիգա 2-ը: Այժմ արդեն հայտնի է, թե որ թիմերն են հանդես գալու Գերմանիայի առաջնության 2020-21 գլխավոր մրցաշրջանում։ Բունդեսլիգան լքում են «Ֆորտունան» ու «Պադերբորնը», իսկ Բունդեսլիգայի գալիք մրցաշրջանում ելույթ կունենան «Արմինիան» ու «Շտուտգարտը»։ Երրորդ թիմը կորոշվի Բրեմենի «Վերդերի» ու «Հայդենհայմի» անցումային խաղում:
09:23 29.06.2020
«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը 5 տարվա պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Աղյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշպան Միրալեմ Պյանիչը հաջողությամբ բուժզննում է անցել «Բարսելոնայի» կազմում խաղալու համար: Իսպանական և իտալական ակումբներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխանակվեն խաղացողներով՝ «Յուվենտուսի» կողմից լրացուցիչ 10 մլն եվրոյի չափ […]
09:14 29.06.2020
Անգլիայի գավաթի խաղարկության 1/2 կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքներով՝ Լոնդոնի «Չելսին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «Արսենալը» վիճակահանությունից հետո սպասում էր «Նյուքասլ Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողին: Այս մրցավեճում հաղթող դարձավ «Մանչեսթեր Սիթին», որն էլ կմրցի լոնդոնյան ակումբի հետ:
09:06 29.06.2020
Համացանցում լայն քննարկման է արժանացել Կարիմ Բենզեմայի ֆանտաստիկ գոլային փոխանցումը, որն, ըստ էության, հաղթանակ է բերել «Ռեալին» «Էսպանյոլի» հետ արտագնա խաղում: Նա կրունկով՝ առանց նայելու, գնդակը մրցակցի ոտքերի արանքով հասցեագրել է Կազեմիրոյին. վերջինս էլ գրավել է տանտերերի դարպասը: Ի դեպ, սա Բենզեմայի 117-րդ գոլային փոխանցումն էր «Ռեալի» կազմում անցկացրած բոլոր հանդիպումներում: Բենզեմայի փայլուն փոխանցմանն անմիջապես […]