TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Վահան Բիչախչյանի գոլը չփրկեց «Ժիլինային» պարտությունից

23:00 28.06.2020

Սլովակիայի առաջնության 25-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել էր «Ռուժոմբերոկին» ու պարտություն կրել 2-1 հաշվով։ Առաջին կեսի վերջին րոպեին հաշիվը բացել են տանտերերը, իսկ 65-րդ րոպեին կրկնապատկել են առավելությունը։ Հյուրերի կազմում հեղինակության գնդակը 72-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, որը խաղին մասնակցել է առաջին րոպեից։  

̰
Մխիթարյանի ստացած գնահատականը «Միլանի» դեմ խաղում

22:50 28.06.2020

SofaScore և WhoScored վիճակագրական ռեսուրսները գնահատել են «Միլան»-«Ռոմա» հանդիպման մասնակիցների խաղը: WhoScored-ի գնահատմամբ՝ Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է է 6,4 միավորով (10 հնարավորից), այն պարագայում, երբ հռոմեական ակումբի խաղն ընդհանուր առմամբ գնահատվել է 6,23 միավոր։ SofaScore-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6,5 միավոր։ Հենրիխ Մխիթարյանը խաղի ընթացքում 2 հարված է կատարել, որոնք դիպուկ չեն եղել։ Մխիթարյանի […]

̰
Միհրան Մանասյանի «մկրատ» հնարքով գեղեցիկ գոլը հայտնվել է համացանցում

22:40 28.06.2020

Միհրան Մանասյանի «մկրատ» հնարքով գեղեցիկ գոլը հայտնվել է համացանցում: Հիշեցնենք՝ «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին շրջադարձ հարվածով փայլուն գոլի հեղինակ էր դարձել ու հաղթանակ պարգևել վանաձորյան թիմին:  

̰
«Ռոմայի» դարպասապահը ցանկանում է վերադառնալ

22:30 28.06.2020

Դարպասապահ Ռոբին Օլսենը հրաժարվել է թարմացնել վարձակալության պայմանագիրը «Կալյարիի» հետ և մտադիր է վերադառնալ «Ռոմա»: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը: Սպասվում էր, որ դարպասապահը երկու ամսով կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը: «Տորինոյի» հետ խաղից հետո դարպասապահը տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ մտադրություն չունի թարմացնել պայմանագիրը: Նշենք սակայն, որ «Ռոմա» վերադառնալու դեպքում Օլսենն իրավունք չի ունենա այս […]

̰
«Արսենալը» կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

22:25 28.06.2020

Լոնդոնի «Արսենալը» 30-րդ անգամ դուրս եկավ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ՝ կրկնելով ՄՅՈՒ-ի նվաճումը։ Քառորդ եզրափակչում «Արսենալը» 2-1 հաշվով հաղթեց«Շեֆիլդ Յունայթեդին»։ Կիսաեզրափակիչների թվով 3-րդ տեղում «Էվերթոնն» է (26), 4-րդ տեղում՝ «Լիվերպուլը» (24): Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթեց «Ուոթֆորդին»։ «Արսենալը» Անգլիայի Գավաթը նվաճել է 13 անգամ, ինչը ևս ռեկորդային թիվ […]

̰
«Ուրալը» հաղթեց, Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին

22:19 28.06.2020

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 2-1 հաշվով հաղթել է «Տամբովին»: Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է եղել հանդիպմանը, սակայն մարզադաշտ դուրս չի եկել: Նշենք, որ 83-րդ րոպեին «Ուրալը» մնացել է 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստանալով՝ դաշտից հեռացել է Բիկֆալվին, ով այս խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: «Ուրալը», վաստակելով […]

̰
«Արարատ-Արմենիան» պարտվեց. Գյումրիի «Շիրակը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

22:14 28.06.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց  «Արարատ-Արմենիային»: Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 14-րդ րոպեին, վանաձորյան թիմի պաշտպան Խուան Բրավոն գրավեց սեփական դարպասը: 62-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց 10 հոգով. Ալեքսանդր Դամչևսկին  հեռացվեց խաղադաշտից: Քանակական առավելությունից վանաձորյան թիմի ֆուտբոլիստները կարողացքան օգտվել մոտ 10 րոպե անց, երբ սեփական տուգանայինում կոպիտ […]

̰
«Ռոման» պարտվեց. Մխիթարյանը փոխարինվեց 69-րդ րոպեին

22:09 28.06.2020

Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ 76-րդ րոպեին հաշիվը բացեց Անտե Ռեբիչը, իսկ 89-ին 11-մետրանոցը  իրացրեց Հաքան Չալհանօղլուն։ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու դաշտում 69 րոպե անցկացրեց։ «Միլանը» վաստակած միավորները հասցրեց 42-ի ու բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Ռոման» 48 միավորով 5-րդն […]

̰
Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել

12:20 28.06.2020

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի 34-րդ տուրում՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը, գոլային փոխանցում կատարելով նոր ռեկորդ է սահմանել: Մյուլերն այս գոլային փոխանցումով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր արդյունավետ փոխանցումների քանակը հասցրել է 21-ի՝ գերազանցելով Քևին դե Բրույնեի ցուցանիշը։ Դե Բրույնեն 2015 թվականին մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած գոլային փոխանցումների ռեկորդ էր սահմանել՝ հանդես գալով «Վոլֆսբուրգի» կազմում։ Դեկտեմբերին Բունդեսլիգայի […]

̰
«Ռոմայի» պատվիրակությունը արդեն Միլանում է, Մխիթարյանը հայտացուցակում է

12:12 28.06.2020

«Ռոմայի» պատվիրակությունը ժամանել է Միլան: Թիմի հայտացուցակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Ռոման» նախորդ տուրում սեփական հարկի տակ հաղթել էր «Սամպդորիային»: Մայրաքաղաքային թիմը 48 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Ինչ վերաբերում է «Միլանին», ապա այս թիմը նախորդ տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով հաղթել էր «Լեչեին»: «Միլանը» «Պարմայի» հետ 39 միավորով բաժանում […]

̰
Պորյեն հաղթեց Հուքերին. UFC on ESPN 12

11:55 28.06.2020

Լաս Վեգասում տեղի ունեցավ UFC on ESPN 12 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպեցին ամերիկացի Դասթին Պորյեն և Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Դան Հուքերը: Մենամարտը շարունակվեց մինչև վերջ և տևեց հինգ ռաունդ: Դիմակայությունն ավարտվեց Պորյեի հաղթանակով՝ դատավորների միաձայն որոշմամբ․ 48:47, 48:47, 48:46: Ամերիկացու համար այս հաղթանակը 26-րդն էր, իսկ Հուքերի համար 9-րդ պարտությունը՝  29 մենամարտից։

̰
Ռիբերին նորից փայլում է

11:47 28.06.2020

Կայացավ Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրը, որում «Լացիոն» ընդունեց «Ֆիորենտինային»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1: Այս խաղում նորից փայլեց ֆուտբոլի վետերան, 2012/2013 թվականների լավագույն ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին: Հանդիպման 25-րդ րոպեին 37-ամյա Ռիբերին առաջ մղեց «Ֆիորենտինային»՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:   Ավելին անել, սակայն, «Ֆիորենտինան» չկարողացավ և, ի վերջո, զիջեց մրցակցին:

̰
Մխիթարյանը միայն թեթևակի հոգնածություն ունի, նա պատրաստ է «Միլան»-ի դեմ խաղին. Ֆոնսեկա

11:35 28.06.2020

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Միլանի»-ի և «Ռոմայի» առաջիկա խաղին: Այսպիսի հայտարարւթյուն է արել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը միայն թեթևակի հոգնածություն ունի, այլ խնդիրներ չկան: Նա պատրաստ է  «Միլան»-ի դեմ խաղին»,- ասել է նա: Հիշեցնենք՝ Իտալիայի   առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց«Սամպդորիա»-ին և հաղթեց 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ […]

̰
«Բավարիան» նոր ռեկորդ է սահմանել

10:45 28.06.2020

Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի  երկրորդ հատվածում «Բավարիան», որը եզրափակիչ տուրում  0-4 հաշվով հաղթել էր  «Վոլֆսբուրգին», նոր ռեկորդ է սահմանել: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ, հնարավոր 51 միավորից մյունխենյան ակումբը վաստակել է 49 միավոր՝ +44 գոլային տարբերությամբ: 17 հանդիպումից մյունխենցիները հաղթել են 16-ում, ընդամենը մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի:  Նախկին ռեկորդը ևս պատկանում էր «Բավարիային»․ 2012/13 մրցաշրջանի […]

̰
Իբրահիմովիչը չի մասնակցի «Ռոմայի» դեմ խաղին. Պիոլի

10:26 28.06.2020

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա սերիայի 28-րդ տուրի «Ռոմայի» հետ կայանալիք խաղի մասին: Միլանյան թիմի գլխավոր մարզիչը հայտնել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի հանդիպումը: «Միլանը» խաղամակարդակով մոտ է «Ռոմային», բայց մրցաշարային աղյուսակում մենք հետ ենք նրանցից: Խաղը 6 միավորի արժեք ունի: Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու, […]

̰
Գյումրիի «Շիրակը» ջախջախեց Երևանի «Արարատին»

23:28 27.06.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և պարտվեց 1:4 հաշվով։ Առաջինը հաշիվը բացեցին արարատցիները: 24-րդ րոպեին աչքի ընկավ Զավեն Բադոյանը: Ընդամենը երկու րոպե անց Ժիրայր Մարգարյանը խփեց պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի սկբնամասում առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն առաջ մղեց հյուրերին, իսկ 84-րդ րոպեին իվուարցի հարձակվողը, խփելով այս […]

̰
«Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն

23:13 27.06.2020

Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը։ «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ և 30-րդ անգամ իր պատմության ընթացքում հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։ Եզրափակիչ տուրում մյունխենյան ակումբը 4-0 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։ Խաղից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները ստացան մեդալներն ու Բունդեսլիգայի գավաթը։  

̰
«Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Սելտային»

23:06 27.06.2020

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Սելտան»   հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Հանդիպման հաշիվը բացվեց 20-րդ րոպեին։ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Սելտան» հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ  Սմոլովը։ 67-րդ րոպեին Լուիս Սուարեսը դարձյալ Մեսսիի փոխանցումից հետո առաջ մղեց կատալոնական ակումբին։ 88-րդ րոպեին Յագո Ասպասը տուգանայինից կատարած հարվածով գրավեց Մարկ Անդրե Տեր […]

̰
«Նեմանը» հաղթեց, Ղադիմյանն այս անգամ աչքի չընկավ

23:04 27.06.2020

Բելառուսի առաջնության 15-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Ղադիմյանը, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Դինամո Բրեստին»:  Հայ հարձակվողը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այս խաղից հետո «Նեմանը» 26 միավորով 3-րդ տեղում է:

̰
Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Կառլոս Բիլարդոն  վարակվել է կորոնավիրուսով

14:00 27.06.2020

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Բիլարդոն վարակվել է կորոնավիրուսով:  82-ամյա մասնագետը Covid 19-ով վարակվել է  Ալմագրո քաղաքի ծերերի տանը: Մարզչի եղբայրը հայտնել է, որ Բիլարդոն իրեն լավ է զգում:  Բժիշկները հետևում են նրա  առողջական վիճակին: 2017-ին Բիլարդոյի մոտ ախտորոշվել է Հակիմ-Ադամսի սինդրոմ: Այդ ժամանակվանից նա բուժում է ստանում Ալմագրո քաղաքի ծերերի խնամքի կենտրոնում:

̰
Էրլինգ Հալանդը նշել է իր կարիերայում խփած լավագույն գոլը

13:47 27.06.2020

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը նշել է իր կարիերայի լավագույն գոլը: 19-ամյա նորվեգացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի իր դեբյուտային խաղում, ՊՍԺ-ի հետ մրցավեճում, երկու գոլի հեղինակ էր դարձել, իսկ հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով: Հալանդը, որպես լավագույն գոլ, նշել է տուգանային հրապարակի դրսից խփած երկրորդ գոլը: «Սա լավագույն գոլն է, որը ես երբևէ խփել եմ»,- […]

̰
Իսպանական գրանդ ակումբը ցանկանում է ձեռք բերել Իրանի հավաքականի հարձակվողին

13:31 27.06.2020

«Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: 25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Վալենսիան», որը այս տրանսֆերի միջոցով մտադիր է մարկետինգային նպատակներով մտնել իրանական շուկա:  Ակումբը նաև հավակնում է «Ռիո Ավեի» հարձակվող Մեհդի Թարեմիին, որը Ազմունի խաղընկերն է Իրանի հավաքականի կազմում: Ավելի վաղ արտասահմանյան մամուլը գրում էր, որ Ազմունով  հետաքրքրված են նաև  […]

̰
Արթուր Ավագիմյանի նորամուտի գոլը «Չեռնոմորեցի» կազմում

13:17 27.06.2020

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» սեփական հարկի տակ 5-2 հաշվով հաղթել է «Լուցկին»: 0-1 հաշվի ժամանակ տպավորիչ հարվածով հաշիվը հավասարեցրել է Արթուր Ավագիմյանը: Հիշեցնենք, որ Արթուրի նախկին ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ ֆուտբոլիստը չկարողացավ ամրապնդվել:

̰
Վետերանները պետք է ղեկավարեն «Բարսելոնայի» խաղը. Ռիվալդո

11:56 27.06.2020

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ թիմի վետերանները պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: «Ոմանք ասում են ՝ «Բարսելոնայում» շատ են 30-անց ֆուտբոլիստները, բայց դա խնդիր չէ: Փորձառու ֆուտբոլիստներն անչափ կարևոր են այս ակումբի համար: Նրանք պետք է ղեկավարեն թիմի խաղը և արդյունք ապահովեն: Նրանք են ակումբի շարժիչ ուժը: Երիտասարդներին չի կարելի […]

̰
10-1 հաշվից հետո սկանդալային պատմության մեջ հայտնված «Սոչին» այս անգամ մրցակցի հետ բաժանվել է խաղաղությամբ

11:50 27.06.2020

ՌՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակներում «Ախմատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սոչիին»: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հանդիպման 33-րդ րոպեին հաշիվը բացել են դաշտի տերերը: Առաջին խաղակեսի ավարտին էլ հյուրերը հավասարեցրել են հաշիվը: Խաղի 81-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: «Ախմատը», վաստակելով 26 միավոր, զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: «Սոչին» ունի 22 միավոր […]

̰
«Սպիտակների կյանքը կարևոր է». պաստառի հեղինակին ազատել են աշխատանքից` գրությունը որակելով ռասիստական

11:37 27.06.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլի» հանդիպման ընթացքում հայտնված «Սպիտակների կյանքը կարևոր է» գրությամբ պաստառի հեղինակին հեռացրել են աշխատանքից: Հեղինակը «Բարնլիի» 24-ամյա երկրպագու Ջեյք Հեփլն էր, որն աշխատում էր բրիտանական ընկերություններից մեկում՝ որպես զոդող: Գործատուն հայտարարել է, որ ռասիզմի ցանկացած դրսևորում տեղ չունի իրենց մոտ: Ակցիայի հեղինակը հրաժարվել է ներողություն խնդրել և ասել է, […]

̰
Ուկրաինացի 16-ամյա դարպասապահը 11 մետրանոց 3 հարված է հետ մղել

11:21 27.06.2020

2009 թվականից հետո առաջին անգամ ուկրաինական «Վորսկլա» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել երկրի Գավաթի խաղարկության եզրափակիչ: Կիսաեզրափակիչ խաղում, որում թիմը հանդիպել էր «Մարիուպոլի» հետ, իսկական հերոս է դարձել «Վորսկլայի» դպրոցահասակ դարպասապահ Պավել Իսենկոն: 16-ամյա դարպասապահը հետ է մղել 11 մետրանոց 3 հարված: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: Ընդ որում, 11 մետրանոց հարվածաշարից առաջ […]

̰
ՖԻՖԱ-ն մեկական միլիոն դոլար կհատկացնի ազգային ասոցիացիաներին

11:16 27.06.2020

ՖԻՖԱ-ի խորհուրդը հաստատել է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական վնասները փոխհատուցելու ծրագիրը: Օգնության ծրագրի շրջանակներում 1,5 մլրդ դոլար է հատկացվելու: 1 մլն դոլար դրամաշնորհը հասանելի է լինելու ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ազգային ասոցիացիաներին: Լրացուցիչ 500 հազար դոլար էլ հատկացվելու է կանանց ֆուտբոլին: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտնել է, որ մտահոգված են ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակով: «Ակումբներն ու […]

̰
«Բարսելոնայում» լուրջ դժգոհություններ են հասունանում

18:05 26.06.2020

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունից, տեղեկացնում է RAC1-ը: «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար անհասկանալի է, թե ինչու է ակումբը ցանկանում ամեն գնով վաճառել թիմի 23-ամյա բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյին և նրա փոխարեն ձեռք բերել «Յուվենտուսի» 30-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին: Ինքը՝ Արթուր Մելոն, չի ցանկանում տեղափոխվել «Յուվենտուս», սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը հասկացնել է տվել Արթուրին, […]

̰
«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի ամենահիշարժան 10 դրվագները չեմպիոնական մրցաշրջանում

17:55 26.06.2020

Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ամենահիշարժան 10 դրվագները չեմպիոնական մրցաշրջանում։ Յուրգեն Կլոպը դարձել է Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճած առաջին գերմանացի մարզիչը։ Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» 4։0 հաշվով հաղթել էր «Քրիսթալ Փելասին», իսկ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 1։2 հաշվով պարտվել էր «Չելսիին»։ «Լիվերպուլը» վաստակել է 86 միավոր և […]

̰
BACK_TO_TOP