17:46 26.06.2020
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է վերջին օրերին մամուլում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի՝ «Բարսելոնան» ու թուրինցիները համաձայնության են հասել Արտուր-Պյանիչ փոխանակման շուրջ, ինչպես նաև իր դժգոհությունն արտահայտել Կիկե Սետյենի՝ Պյանիչի մասին հնչեցրած խոսքերից: «Արտուրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, ու ես միշտ դեմ եմ եղել այլ թիմի ֆուտբոլիստի մասին խոսելուն: Ինձ դուր չեկավ, որ Սետյենը […]
17:34 26.06.2020
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունը և համաշխարհային կոնգրեսը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մեկ տարով հետաձգվել է նաև Բուդապեշտում 2022թ․ նախատեսված աշխարհի առաջնությունը։ Ի դեպ, հիշեցնենք, որ կարատե մարզաձևի նորամուտը պետք է տեղի ունենա Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
17:21 26.06.2020
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը, որին ակումբի երկրպագուներն Աստված են անվանում, իր մականունը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին տալու պատրաստակամություն է հայտնել։ «Կարծում եմ՝ ստիպված կլինեմ հրաժարվել Աստված մականունիցս ու այն Յուրգենին տալ։ Հիմա հենց նրան կարելի է Աստված կոչել։ Յուրգենի գալու պահից խաղացողները նրանից վստահություն են տեսել։ Նրանք ամեն խաղի դաշտ են դուրս գալիս […]
17:11 26.06.2020
Football-italia-ն հայտնում է, որ հարձակվող Ռոդրիգո Պալասիոն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Բոլոնյայի» հետ: Ընթացիկ պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտին, ակումբի ղեկավարությունը 38-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը, որին նա համաձայնություն է տվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ևս երկարաձգելու է պայմանագիրը ակումբի հետ:
14:09 26.06.2020
«Ռոստովը» ՌՊԼ-ի 24-րդ տուրի «Արսենալի» հետ առաջիկա խաղում կխաղա հիմնական կազմով: Այդ մասին հայտնում է Match TV-ն: Հանդիպմանը մասնակցելու են կորոնավիրուսի համար բացասական արդյունքներով թեստեր ունեցող խաղացողները: Ավելի վաղ ռոստովյան ակումբում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի վեց դեպք: Դրանից հետո «Ռոստովը» կարանտինացվեց՝ խաղալով երիտասարդական թիմով «Սոչիի» դեմ մրցավեճում, որն ավարտվեց 1-10 հաշվով: Այս պահի դրությամբ ակումբի […]
13:51 26.06.2020
Համացանցում հայտնվել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստների արձագանքը «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի գոլին Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (2-1): Այդ գոլից հետո լոնդոնյան ակումբը հաղթեց, իսկ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի ավարտից 7 տուր առաջ դարձավ Անգլիայի չեմպիոն: Celebrations are go! ? The Liverpool squad go wild as Willian scores the penalty that secures their first league […]
13:50 26.06.2020
WADA-ն արձագանքել է ԱՄՆ-ի՝ կառույցի ֆինանսավորումը դադարեցնելու սպառնալիքներին: WADA-ն նշել է, որ գործակալությունը չպետք է ֆինանսավորվի մի քանի հարուստ երկրների կողմից: «Մենք չենք կարող ֆինանսավորվել մի քանի հարուստ երկրների կողմից՝ կախվածություն ունենալով նրանց որոշումներից: Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն ներկայացնող մարզիկներն էլ ենթարկվեն նույն կանոններին, ինչ մյուսները: Երկրները չեն կարող մեզ մոտ ներկայացված լինել ըստ իրենց […]
13:43 26.06.2020
Համավարակի պատճառով չեղարկվել է նոյեմբերի 1-ին նախատեսված Նյու Յորքի 50-րդ մարաթոնը։ Կազմակերպիչները հայտնում են, որ իրենց համար անչափ կարևոր է մարզասերների և մարզիկների առողջությունն ու անվտանգությունը։ Վազքարշավը կկայանա 2021-ին։ Նյու Յորքի ավանդական վազքարշավի անդրանիկ մեկնարկը տրվել է 1970-ին։ Այն չեղարկվում է արդեն երկրորդ անգամ. 2012-ին վազքը չի կայացել մրրկահողմի պատճառով: Ամենազանգվածային միջոցառումը եղել է 2019-ին, […]
13:27 26.06.2020
Կանադայի սպորտային էթիկայի կենտրոնն ու Գերմանիայի Օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովը կոչ են արել ՄՕԿ-ին փոխել Օլիմպիական խարտիայի 50-րդ հոդվածը: Այն արգելում է Օլիմպիական խաղերի ժամանակ քաղաքական ակցիաներ իրականացնել: Վերջին շրջանում տեղի ունեցող ցույցերի ու ռասայական խտրականության դրսևորումների պատճառով որոշ սպորտային գործիչներ կարծում են, որ չի կարելի մարզիկներին արգելել արտահայտել իրենց հայացքները: Օրենսդիրները կարծում են, որ […]
13:16 26.06.2020
Ռուսական «Օրենբուրգն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի՝ Covid-19-ի թեստերի պատասխանները դրական են: Նշվում է, որ մինչև ՌՖՊԼ-ի 23-րդ տուրը նրանց թեստերը բացասական են եղել ու նրանք բոլորը մեկնել են «Լոկոմոտիվի» հետ խաղին: Ի դեպ, «Լոկոմոտիվից» հայտնել են, որ իրենց ակումբում վարակման դեպքեր չեն գրանցվել: Ավելի վաղ կորոնավիրուսով վարակման […]
13:15 26.06.2020
ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել։ «Նաիրը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել, բայց այս պահին նա փորձում է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում»,- Sport24-ի հետ զրույցում ասել է Կլյուևը: 21-ամյա ֆուտբոլիստն առայժմ ներկայացնում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը: Խաղացել է նաև պատանեկան հավաքականի կազմում:
13:10 26.06.2020
ԱՄՆ-ի Թմրադեղերի դեմ պայքարի գործակալությունն առաջարկել է Կոնգրեսին դադարեցնել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ֆինանսավորումը: Ամերիկյան գործակալության պնդմամբ՝ ԱՄՆ-ի քաղաքացիների գումարները (2,7 միլիոն դոլար), որոնք վճարվում են WADA-ին, չեն ծառայում իրենց նպատակին: Հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բավարար կերպով չի զբաղվել ռուսական սպորտում առկա դոպինգային սկանդալներով:
13:09 26.06.2020
ՀՖՖ ակադեմիայում կայացել է ՀՀ կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի եզրափակիչ հանդիպումը: Մրցել են «Ալաշկերտ-աղջիկներ» և «Շիրակ-Հոմենմեն» թիմերը: «Ալաշկերտ-աղջիկները» առավելության են հասել Գյումրիի թիմի նկատմամբ 4-0 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ-աղջիկներ» թիմը նվաճել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
13:02 26.06.2020
Ուկրաինական «Մետալիստ» ակումբի մարզադաշտի հարևանությամբ ընթացող սիրողական հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել: 29-ամյա իրանցին վազելիս իրեն վատ է զգացել և ընկել է՝ կորցնելով գիտակցությունը: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի կանգը: Քրեական գործ է հարուցվել՝ բնական մահ նշումով:
12:44 26.06.2020
Անգլիական «Հալ Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Տոմաս Բիտին Instagram-ի միկրոբլոգում պատմել է իր նույնասեռականության և դրա հետևանքով ունեցած խնդիրների մասին: «Ժամանակն է. ես պետք է խոսեմ այս ամենի մասին: Այլևս չեմ կարող լռել, քանի որ դա ինձ ցավ է պատճառում: Ցանկանում եմ ներդաշնակ լինել ինքս ինձ հետ: Ես քո եղբայրն եմ, տղան, ընկերը… Բայց ես նույնասեռական […]
12:28 26.06.2020
Միլանի «Ինտերի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոսել է իր կարիերայի ու կյանքի դժվար պահերի մասին: «Ես երիտասարդ էի, հարուստ ու մի քիչ էլ ՝ ինքնահավան: Թմրադեղեր երբեք չեմ օգտագործել, բայց ալկոհոլ ՝ այո: Հազարավոր եվրոներ էի ծախսում, վայելում էի երկրպագուների սերն ու հարգանքը: Օղին դարձել էր իմ լավագույն ընկերը: Ժամանակի ընթացքում կորցրի […]
12:12 26.06.2020
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիի» հարձակվող Պեդրոն ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի իտալական «Ռոմա»: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել: Պեդրոն հռոմեացիների հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո: Երեկ հայտնի էր դարձել, որ Պեդրոն «Չելսիի» հետ պայմանագիրը փաստացի կերկարաձգի մինչև ընթացիկ մրցաշրջանի […]
12:00 26.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իր հարսնացուն շքեղ հանգիստ են անցկացրել նավի վրա: Ջորջինա Ռոդրիգեսը Instagram-յան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել. «Միակ բանը, որ քեզնից ավելի շատ եմ սիրում ՝ մենք ենք»,- անկեղծացել է Ռոդրիգեսը: Посмотреть эту публикацию в Instagram Lo único que me gusta más que tú, somos […]
11:42 26.06.2020
Հայտնի են դարձել 26-ամյա հայ բասկետբոլիստի ողբերգական մահվան հանգամանքները: Հիշեցնենք՝ նա ավտովթարի զոհ էր դարձել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս էր […]
11:00 26.06.2020
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Էյբարն» ու «Վալենսիան»: 2 թիմի համար էլ խաղը շատ կարևոր էր: «Էյբարը» գտնվում է վտանգավոր գոտում և փորձում է հեռանալ այդտեղից: «Վալենսիան» էլ պայքարում է ԵԼ-ի ուղեգիր նվաճելու համար: Խաղում վճռորոշ եղավ հյուրերի՝ 16-րդ րոպեին գրանցած ինքնագոլը. «Էյբարին» առաջ մղեց Կոնդոգբիան: «Վալենսիան» ամբողջ խաղում անշուք տեսք ուներ: 89-րդ […]
10:51 26.06.2020
«Լիվերպուլի» երկրպագուներն ակումբային մարզադաշտի մոտակայքում տոնել են իրենց սիրելի թիմի չեմպիոնությունը: Նրանք հավաքվել են «Էնֆիլդի» մոտակայքում և սկսել են բուռն տոնել հաղթանակն Անգլիայի առաջնությունում՝ բարձրաձայն երգելով և ճայթրուկներ վառելով: Ոմանք էլ պաշարել են ակումբի մարզադաշտի դարպասները: Ամբողջ Լիվերպուլը գիշերը ներկվել է խորհրդանշական կարմիր գույնով: Նախորդ անգամ լիվերպուլցիներն Անգլիայի առաջնությունում հաղթել էին 1990 թվականին: «Նույնիսկ համաճարակը […]
10:29 26.06.2020
ԱՊԼ-ի 31-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Հաշիվն առաջին խաղակեսում բացեցին տանտերերը: Երկրորդ խաղակեսի սկզբում «Սիթին» ակտիվացավ: 55-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն տուգանայինից գերազանց հարվածով գրավեց Արիսաբալագայի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 1-1։ 2 րոպե անց Ստերլինգը մեն-մենակ մնալով Կեպայի դիմաց՝ հարվածեց դարպասաձողին: «Սիթին» շարունակեց գրոհել, […]
10:15 26.06.2020
«Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։ 1990 թվականից հետո ակումբին չի հաջողվել դառնալ Անգլիայի լավագույն թիմ։ 1992 թվականին Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո «Լիվերպուլը» երբեք չի հաղթել այս մրցաշարում։ Նրանք բազմիցս մոտ են եղել հաջողությանը, ինչպես, օրինակ, 2018-19 թվականների մրցաշրջանում, սակայն տիտղոսին սպասել են ուղիղ 30 տարի։ Այս պահին Յուրգեն Կլոպի գլխավորած […]
13:31 25.06.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Իտալիայի առաջնության շրջանակում «Սամպդորիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Բարդ խաղ էր, բայց սա առաջինն էր կարանտինից հետո։ Մենք ընկերական հանդիպումներ չենք ունեցել պատրաստվելու համար։ Լավ սկսեցինք, բայց հետո գոլ ընդունեցինք, թիմը մի փոքր կորցրեց հանգստությունը, ու մենք ձգվեցինք։ Մենք նրանց շատ տարածություն էինք տալիս։ Լավն էինք երկրորդ կեսին ու […]
13:06 25.06.2020
ԱՄՆ-ում վախճանվել է 2012 թվականի պարաօլիմպիական խաղերի մեդալակիր, թեթև ատլետ Անջելա Մադսենը: Նշվում է, որ նա ցանկանում էր սահմանել համաշխարհային ռեկորդ՝ դառնալ մարմնի ներքևի հատվածի կաթված ունեցող առաջին կինը, որին հաջողվել է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը: Նա դուրս էր եկել ծով կալիֆոռնիական ափից ապրիլին, սակայն հունիսի 21-ին նրա հետ կապն ընդհատվել է: Նրա հարազատները ավելի […]
12:58 25.06.2020
«Մալյորկայի» 15-ամյա կիսապաշտպան Լուկա Ռոմերոն դարձավ Իսպանիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը: Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռեալ»-«Մալյորկա» խաղի 83-րդ րոպեին: Այդ պահի դրությամբ նա 15 տարեկան 219 օրական է, որն էլ Իսպանիայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ տարիքն է: Մինչ այդ ամենաերիտասարդը համարվել է «Սևիլյայի» սան Սանսոնը: Երբ առաջին անգամ 1939 թվականին […]
12:54 25.06.2020
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մայրը՝ Դիանա Ջոկովիչը, խոսել է որդու շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք՝ սերբ թենիսիստին մեղադրում են ցուցադրական մրցաշար կազմակերպելու համար: Բանն այն է, որ մրցաշարի ժամանակ մասնակիցների շրջանում, այդ թվում՝ նաև Ջոկովիչի մոտ, գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր: «Ինձ սարսափեցնում են որդուս հասցեին ուղղվող խոսքերը: Որոշ մարդիկ երևի շատ էին ուզում, որ […]
12:50 25.06.2020
Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյնագը կարող է հայտնվել «Յուվենտուսում», տեղեկացնում է Le 10 Sport-ը: Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է հունիսի 2021 թվականի հունիսի 30-ին, և եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրված են 31-ամյա ֆուտբոլիստով: Հաղորդվում է, որ «Արսենալը» և գաբոնցի ռմբարկուն չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2018-ին էր Դորտմունդի […]
12:28 25.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս օրերին գտնվում է Նիդերլանդներում, որտեղ անցկացնում է իր հանգիստը: Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից ArmSport-ին հայտնել են, որ ակումբը բանակցում է ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Արաս Օզբիլիսի և «Փյունիկի» միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նշենք՝ Օզբիլիսը Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» կազմում 11 […]
12:10 25.06.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել Ազիզը ասել է, որ ռուսաստանցի մարտիկը չի ծրագրավորում ռևանշ մենամարտ անցկացնել Քոնոր Մաքգրեգորի հետ: «Մաքգրեգորը խոսում է ռևանշի մասին, բայց Հաբիբը նրան ռևանշի շանս չի տա: Իռլանդացին պետք է նստի և սպասի իր շանսին: Նա պետք է նվազագույնը երեք մենամարտ հաղթի Հաբիբի հետ նորից մրցելու համար: Իսկ նրա […]