11:49 18.06.2020
Երեկ ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում կայացել է ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները: Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում թիմերը հաղթողին կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները […]
11:36 18.06.2020
Անգլիական Պրեմիեր լիգան վերսկսվեց: Երեկ կայացած «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղում առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն էր: «Մանչեսթեր Սիթին» երեք անպատասխան գնդակ է ուղարկել լոնդոնցիների դարպասը, ավելին՝ Արտետայի սաները մրցակցի դարպասին ոչ մի հարված չեն կատարել: Լոնդոնյան թիմը նման վատ արդյունք վերջին անգամ ցույց էր տվել 3 տարի առաջ՝ 2017 թ-ի օգոստոսին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, որտեղ, այն ժամանակ […]
11:14 18.06.2020
Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Բենֆիկան» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Ռիո Ավեի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով: Հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսում՝ Հարիս Սեֆերովիչի շնորհիվ, իսկ 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ «Բենֆիկայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը: Այս հաղթանակը թույլ տվեց «Բենֆիկային» վերադառնալ Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղ՝ միավորներով հավասարվելով «Պորտուին»: Երկու թիմերն […]
10:35 18.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Իտալիայի գավաթի եզրափակչին, որում «Յուվենտուսը» 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է «Նապոլիին»: Այսպիսով՝ Ռոնալդուն պարտվում է արդեն 2-րդ անընդմեջ եզրափակչում, ինչն առաջին անգամ է ռմբարկուի ակումբային կարիերայում: Նախորդ եզրափակիչը եղել էր 2019 թ-ի դեկտեմբերին, երբ թուրինյան ակումբն Իտալիայի սուպերգավաթի շրջանակում պարտվել էր «Լացիոյին»:
15:45 16.06.2020
Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Ստամբուլում, իսկ 2021/2022 մրցաշարի եզրափակիչը՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի պատճառով ՉԼ եզրափակիչը այս տարի Ստամբուլի փոխարեն կընդունի Լիսաբոնը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մրցաշարը ավարտին կհասցվի Պորտուգալիայի մայրաքաղաքում «Ութի եզրափակիչ» ձևաչափով, այսինքն` խաղերը կանցկացվեն սկսած քառորդ եզրափակչից։
15:31 16.06.2020
UFC-ի նախկին չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնը մարտահրավեր է նետել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին: «Երկուշաբթի McNuggets. մենք կվերադարձնենք UFC-ին իր նախկին փառքը»,- գրել է Ֆերգյուսոնը Тwitter-ում: Մայիսի 9-ին Ֆերգյուսոնը տեխնիկական նոկաուտով պարտվեց Ջասթին Գեթջիին և զիջեց նրան թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հնարավորությունը չեմպիոնական մենամարտ անցկացնելու Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Այդ […]
15:30 16.06.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ կլինի Ա Սերիայի «Ռոմայի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 28-ին: Tuttomercato-ն հաղորդում է, որ առաջիկա օրերին նա բուժզննում կանցնի և կվերսկսի մարզումները: Իբրահիմովիչը աջ ոտքի սրունքի վնասվածք էր ստացել մայիսի 25-ին: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը […]
15:10 16.06.2020
Հեղինակավոր Goal պարբերականը դասակարգել է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներին: Վարկանշային աղյուսակի առաջատարը «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, եզրափակում է լավագույն եռյակը «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Ըստ Goal-ի՝ «Ոսկե գնդակի»10 գլխավոր հավակնորդներն են. Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») Լիոնել Մեսսին («Բարսելոնա») Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») Կևին Դե Բրույնեն […]
14:56 16.06.2020
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խավի Ալոնսոն պատմել է Լիոնել Մեսսիի հետ մի հետաքրքիր զրույցի մասին, որը տեղի էր ունեցել իսպանական երկու գրանդ ակումբների հանդիպումներից մեկի ժամանակ 2010/2011 թվականին: Այդ հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով՝ 5:0 հաշվով։ Այս մասին գրել է Cadena-ն: «Ես փորձում էի կանգնեցնել նրան, բայց այդ օրը նա ուղղակի հիասքանչ […]
14:21 16.06.2020
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում»։ «Կարծում եմ, նա պատմության լավագույններից է։ Մեզ «Ռեալում» պակասում են նրա գոլերն ու բնավորությունը։ Կրիշտիանուն միշտ ուզում է հաղթել, նա մոտիվացնում էր մեզ։ Որպես անհատականություն՝ նա տասը տարեկան է։ Մեծ սիրտ ունի ու միշտ պատրաստ է […]
13:16 16.06.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը գտնվում է Շվեդիայում, խախտել է կորոնավիրուսի կարանտինին վերաբերող բժշկական արձանագրությունը։ Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իբրահիմովիչը մտել է «Համարբյուի» հանդերձարան, որտեղ մտնելու իրավունք, սակայն, չուներ: Այդ իրավունքն ունեն միայն խաղացողներն ու մարզիչները։ Ֆուտբոլիստը մտել է հանդերձարան, որպեսզի շնորհավորի թիմին Շվեդիայի առաջնության 1-ին տուրում՝ «Էստերսունդոմի» դեմ 2-0 հաշվով տարած […]
12:28 16.06.2020
«Չելսիի» տրանսֆերային հերթական թիրախը դարձել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Marca-ն հայտնում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել 35-ամյա ֆուտբոլիստի համար: Վերջերս հայտնի էր դարձել, որ իր հերթին «Չելսիի» պաշտպան Էմերսոնը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»: Ֆուտբոլիստի տրանսֆերից «Չելսին» ակնկալում է ստանալ առնվազն 30 միլիոն եվրո: Իտալական ակումբի գլխավոր […]
12:18 16.06.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը վերհիշել է 1999թ. կայացած «Ինտերի» հետ հանդիպումը: «Այն տարիներին իտալական ակումբը շատ հզոր էր: Նրանց կազմում խաղում էր Ռոնալդոն՝ «Ֆենոմենը»: Կանգնած էի նրա կողքին և մտածում էի. «Աստվա՛ծ իմ, ես խաղալու եմ Ռոնալդոյի դեմ»: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ հարձակվող էր նա: Եթե վնասվածքները չհետապնդեին Ռոնալդոյին, նա կնվաճեր […]
11:55 16.06.2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամկետները կրկին կարող են փոխվել: Դա տեղի կունենա, եթե սկսվի կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այս մասին հայտարարել է Խաղերի կազմկոմիտեի անդամ Հարույուկի Տակահաշին: Այժմ կազմկոմիտեն նախապատրաստվում է անցկացնել Օլիմպիական խաղերը 2021 թ.-ին։ Բայց եթե կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կրկին թույլ չտա խաղարկել օլիմպիական մեդալները, մրցույթը կարող է կրկին հետաձգվել: Եվ եթե Խաղերը […]
12:55 15.06.2020
Տոկիոյի նահանգապետի թեկնածու Տարո Յամամոտոն ասել է, որ իր ծրագրի հիմնական կետերից մեկը կլինի Օլիմպիական խաղերի չեղարկումը, որոնք նախատեսված են անցկացնել Ճապոնիայում 2021 թվականին: Նախկին դերասանը և Reiwa Shinsengumi կուսակցության առաջնորդը նախօրեին հայտարարել է նահանգապետի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին, սակայն չի մանրամասնել Օլիմպիական խաղերը չեղարկելու իր մտադրության պատճառները: Տոկիոյի նահանգապետի ընտրությունները տեղի կունենան հուլիսի […]
12:33 15.06.2020
Նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է Clutch Chess International միջազգային մրցաշարում: lutch Chess International-ին մասնակցում էր ութ գրոսմայստերներ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը, իսկ պարտիաները խաղարկվում էին օլիմպիական համակարգով: Եզրափակիչ խաղում նորվեգացին 9,5-8,5 հաշվով հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Եզրափակիչը կայացավ երկու օրվա ընթացքում: Մինչ եզրափակիչ հասնելը Կարլսենը հաղթահարել էր Ջեֆրի Սունի ու […]
12:16 15.06.2020
Կյանքից հեռացել է Մեքսիկայի հավաքականի և «Պումաս» ակումբի նախկին ֆուտբոլիստ Ահարոն Պադիլյան: 77-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Հաղորդվում է, որ Պադիլյան մահացել է վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով, սակայն նա նաև տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Մեքսիկայի հավաքականի կազմում Պադիլյան անցկացրել է 55 հանդիպում ու դարձել 8 գոլի հեղինակ:
16:13 06.06.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ազդրի մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ արգենտինացին անհատական մարզումներ է անցկացնում, որպեսզի խուսափի հնարավոր բարդացումներից: Նախատեսվում է, որ Մեսսին մի քանի օրից կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին: Հունիսի 3-ին հաղորդվում էր, որ Մեսսին բաց է թողել «Բարսելոնայի»՝ ընդհանուր խմբի հետ մարզումը, բայց […]
16:11 06.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Երևան: Այս տեղեկությունը հաստատել են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Հայաստան են վերադարձել նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Երևան ժամանելուց հետո իսպանացի մասնագետներն ինքնամեկուսացել են:
16:10 06.06.2020
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարծիք է հայտնել ԱՊԼ-ի վերսկսման մասին, տեղեկացնում է Daily Star-ը: «Բարդ իրավիճակ է: Գերմանիայում թիմերը միասին են մարզվում և հանդիպումներ անցկացնում, իսկ Ֆրանսիայում ֆուտբոլ չկա: Մենք սպասում ենք իշխանությունների որոշմանը: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են խաղադաշտ վերադառնալ, բայց պետք է զգույշ լինել»,- ասել է Կեպան: Հիշեցնենք, որ հրապարակվել է ԱՊԼ-ի […]
15:32 06.06.2020
Իսպանիայի առաջնության վերսկսմանը հաշված օրեր են մնացել: Արդեն հունիսի 11-ին Լա լիգան վերադառնալու է զարդարելու ֆուտբոլային երեկոները։ «Ռեալը», ինչպես և Պրիմերայի մյուս թիմերը, շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ «Արքայական» ակումբի կազմում լավ մարզավիճակ է ձեռք բերել Էդեն Ազարը։ El Chiringuito-ն հայտնում է, որ բելգիացու մարզավիճակով հիացած են նրա խաղընկերները։ «Ռեալի» հանդերձարանում խոսում են, որ Ազարը […]
15:29 06.06.2020
ՌԴ հավաքականի կազմում հանդես եկող հայազգի թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը վերադարձել է կորտ և վերսկսել է մարզումները։ Թենիսիստը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրելով՝ հայտնելով երկրպագուներին, որ վերսկսել է մարզումները։ «Վերջապես վերադարձա կորտ»,- գրել է Խաչանովը։ Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը մինչև հուլիսի 31-ը դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով։
15:23 06.06.2020
Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կերկարաձի պայմանագիրը Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ, հայտնում է Sport.ua-ն: 43-ամյա մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը, որը հետաձգվեց մեկ տարով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Հունիսի 7-ին պաշտոնապես կհայտարարվի, որ Շևչենկոյի հետ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2022 թվականը, Կատարում կայացանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը:
15:19 06.06.2020
Իտալական «Ռոմա»-ն ընթացիկ մրցաշրջանում ռեկորդային ֆինանսական վնաս է կրել: Ակումբի վնասն այսօրվա դրությամբ կազմում է 126,4 միլիոն եվրո, որը շուրջ 100 միլիոն եվրո ավելին է, քան նախորդ ժամանակահատվածում (29,5 միլիոն): Նման կորուստը հիմնականում կապված է կորոնավիրուսային ճգնաժամի հետ, ինչպես նաև Չեմպիոնների լիգային չմասնակցելու: Հռոմեական ակումբի ընդհանուր պարտքը գնահատվում է 278,5 միլիոն եվրո:
15:18 06.06.2020
Մինչ շատ երկրներում սպասում են ֆուտբոլի վերադարձին, ուրբաթ օրվանից արդեն հասանելի է Amazon Prime-ի El Presidente սերիալը։ Այն վեր է հանում ֆուտբոլի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում անդրադառնում է 2015 թվականի ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալին։ El Presidente-ն պատմությունը ներկայացնում է երիտասարդ չիլիացի Սերխիո Խադուեի աչքերով, որը տեղի համեստ ակումբից հասել է հարավամերիկյան ֆուտբոլը ղեկավարող կազմակերպության […]
15:12 06.06.2020
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էռերան մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեն ու Նեյմարը հեռանալու են ակումբից։ «Ճիշտ է, որ ԶԼՄ-ներում ու սոցցանցերում շատ նորություններ կան Մբապեի ու Նեյմարի մասին, բայց մենք դրանք շատ չենք տարածում։ Պետք է իսկապես առանցքային հարցերի մասին մտածել, ու ես այդ մասին խոսել եմ Կիլիանի հետ։ ՊՍԺ-ն աստղերին […]
15:05 06.06.2020
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կոնֆլիկտի մասին, երբ միասին աշխատում էին մադրիդյան ակումբում։ «Մոուրինյուի արձագանքն ինձ զարմացրեց։ 2-0 հաշվով հաղթում էինք Իսպանիայի գավաթում։ Ռոնալդուն գնդակ նետելիս չէր հետևել մրցակցին, ու Ժոզեն կատաղած էր Կրիշտիանուի վրա։ Երբ ընդմիջմանը վերադարձանք հանդերձարան, տեսա, որ Ռոնալդուն վշտացած է, գրեթե […]
14:42 06.06.2020
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան պատմել է իր՝ «Բարսելոնա» չկայացած տեղափոխության մասին։ Կատալոնական ակումբը հետաքրքրվում էր արգենտինացու ծառայություններով այն ժամանակ երբ 2017-ին Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ։ Դի Մարիան ֆրանսիական թիմում է 2015 թվականից, ուր տեղափոխվել էր ՄՅՈՒ-ից։ «Երջանիկ եմ եղել Փարիզում, բայց ակումբում մարդիկ ինձ այնպիսի բաներ ասացին, որոնք արդյունքում սուտ դուրս եկան։ «Բարսելոնան» փորձում էր […]
14:38 06.06.2020
«Ատլետիկոյի» ավագ Կոկեն COPE ռադիոկայանի եթերում ասել է, որ Չեմպիոնների լիգան ժամանակից շուտ ավարտելու դեպքում հաղթող պիտի ճանաչել մադրիդյան ակումբին։ «Երբ խոսում եմ ընկերներիս հետ, ասում եմ, որ «Ատլետիկոն» այս Չեմպիոնների լիգայի հաղթողն է։ Եթե մրցաշարը դադարեցվի, մենք պիտի դառնանք ՉԼ հաղթող, քանի որ մենք հաղթել ենք չեմպիոնին, ինչպես բռնցքամարտում»,- Կոկեի խոսքերն է փոխանցում AS-ը։ […]
16:50 05.06.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է երեխաներին՝ Եվային և Մատեոյին, ծննդյան օրվա կապակցությամբ: Այսօր՝ հունիսի 5-ին, երկվորյակները դարձան երեք տարեկան: Տոնի կապակցությամբ ֆուտբոլիստը Դիսնեյի մուլտֆիլմի հերոսի՝ Ալադդինի կերպարն է ընդունել, իսկ նրա հարսնացուն ՝ Ջեորջինա Ռոդրիգեսը՝ Քեթրին Հիլարդի: «Շնորհավորում եմ իմ երկու քաղցր երեխաներին՝ Եվային և Մատեոյին: Մենք սիրում ենք ձեզ աշխարհի չափ»,- գրել է […]