TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Մենք պետք է «սպանենք» մրցակցին. Անտոնիո Կոնտե

11:40 22.06.2020

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 25-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ հանդիպման արդյունքը: Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 2-1 հաշվով: «Մենք այլ տարբերակ չունեինք. պետք է հաղթեինք: Կրճատեցինք «Յուվենտուսի» հետ միավորների տարբերությունը, ինչն անչափ կարևոր էր մեզ համար: Մենք պետք է «սպանենք» մրցակցին: Պետք է ավելի շատ գոլեր խփենք»,- ասել է Կոնտեն:

̰
Խոստանում եմ, որ քո մարմնի ոչ մի մաս չեմ կոտրի. Ջոնսը պատասխանել է Թայսոնի մարտահրավերին

21:32 21.06.2020

UFC-ի բացարձակ չեմպիոն Ջոն Ջոնսը պատասխանել է բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չոմպիոն Մայք Թայսոնի մարտահրավերին: «Ես դուրս կգամ ռինգ քո հետ մենամարտելու համար, բայց մի պայմանով, որ դու խոստանաս իսկական մենամարտ անցկացնել իմ դեմ: Քանի որ ես քեզ շատ եմ հարգում, խոստանում եմ, որ քո մարմնի ոչ մի մաս չեմ կոտրի», – գրել է Ջոնսը […]

̰
Էդգար Բաբայանը կրկին աչքի է ընկել Դանիայի առաջնությունում

20:46 21.06.2020

Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը «Էսբերգի» հետ հանդիպման 50-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Բաբայանը բավականին արդյունավետ խաղ է ցույց տալիս: Ընդհանուր առմամբ, սա Էդգար Բաբայանի 5-րդ արդյունավետ գործողությունն է Դանիայի Սուպերլիգայի վերջին 6 խաղերում։ Բաբայանն այս ընթացքում դարձել է 3 գոլային փոխանցման և 2 գոլի հեղինակ։

̰

20:35 21.06.2020

Իրաքի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ահմեդ Ռամին մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդել  է Sky News Arabia-ն։ 56-ամյա Ռամին հոսպիտալացվել էր հունիսի 13-ին։ Դրանից հետո առողջական վիճակը լավացել էր, ու նա անցել էր բուժման տնային պայմաններում։ Հունիսի 18-ին, սակայն, Ռամին նորից հոսպիտալացվել է, և բժիշիկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հատկանշական է, որ Ռամին Իրաքի հավաքականի՝ […]

̰
Չեմ համբերում՝ երբ եմ նորից խաղադաշտ դուրս գալու ու, եթե այդպես է Աստծո կամքը, պատմություն կերտելու. Նեյմար

20:21 21.06.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի վերսկսումից իր սպասելիքների մասին։ «Այս շրջանը սովորական չէր, բայց գլխավոր նպատակը ֆիզիկապես առողջ ու հոգեբանորեն կայուն մնալն էր։ Պատրաստ եմ վերադարձին, իհարկե, շատ եմ մտածում Չեմպիոնների լիգայի մասին։ Կարոտում եմ խաղի թեժությունը։ Չեմ համբերում՝ երբ եմ նորից խաղադաշտ դուրս գալու ու, եթե այդպես է Աստծո կամքը, պատմություն կերտելու»,- […]

̰
Արդյո՞ք Իբրահիմովիչը կտեղափոխվի «Ֆիորենտինա»

20:19 21.06.2020

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի՝ «Ֆիորենտինան» արդեն կապ է հաստատել խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Հաղորդվում է, որ իտալական ակումբում գոհ են նախորդ տարի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին ձեռք բերելուց ու ուզում են ևս մի փորձառու ֆուտբոլիստի գնել։ Իբրահիմովիչը «Միլան» էր տեղափոխվել 2020-ի […]

̰
Մայք Թայսոնը մարտահրավեր է նետել Ջոն Ջոնսին

17:15 21.06.2020

Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն  Մայք Թայսոնը անդրադարձել է UFC-ի չեմպիոն Ջոն Ջոնսի պահանջներին: Ավելի վաղ Ջոնսը  հայտարարել էր, որ ավելի շատ է ցանկանում գումարներ ստանալ UFC-ի մենամարտերից: Թայսոնն ասել է, որ երբեք մենամարտիկը բռնցքամարտիկից շատ փող չի կարող վաստակել: «Եթե Ջոնսը իրոք ուզում է շատ փող վաստակել, ապա պետք է մենամարտի ինձ հետ», — […]

̰
Ինչո՞ւ է Ռոնալդուն ընդհարվել թիմի գլխավոր մարզիչի հետ

17:03 21.06.2020

«Յուվենտուսը» հերթական մարզումն է անցկացրել: Ակումբը պատրաստվում է «Բոլոնիայի» դեմ մրցավեճին։ La Stampa թերթը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ մարզման ընթացքում գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ընդհարում է ունեցել միանգամից թիմի  ֆուտբոլիստների հետ։ Խոսքը վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին ու Միրալեմ Պյանիչին։ Պյանիչը, որը մոտ ապագայում կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող, մարզիչի հետ ընդհարման պատճառով  չի մասնակցի […]

̰
Մեսսիի հայրն ու «Բարսելոնան» բանակցում են նոր պայմանագրի շուրջ

16:42 21.06.2020

«Բարսելոնան» և Լիոնել Մեսսին սկսել են բանակցությունները պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ: Այս մասին հաղորդում է Marca-ն։ Բանակցությունները տեղի են ունեցել «Բարսելոնայի» նախագահի և Մեսsիի հոր միջև։ Կողմերը համաձայնության են եկել կետերի մեծ մասի վերաբերյալ։Ակումբն առաջարկել է երկու տարով երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները դեմ չեն այդ տարբերակին։ Այսինքն նոր պայմանագրով՝ Մեսսին «Բարսելոնայում» կմնա մինչև […]

̰
Բունդեսլիգան հրապարակել է 2019/2020 մրցաշրջանի ամենաարագ գոլերը

16:25 21.06.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է ընթացիկ առաջնության ամենաարագ խփված  5 գոլերը: Դրանցից ամենաարագ գոլը խփվել է «Աուգսբուրգ»-«Բավարիա» խաղում: 28-րդ վայրկյանին գոլի հեղինակ է դարձել է «Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Մարկո Ռիխտերը:

̰
«Լաս Պալմասի» 17-ամյա ֆուտբոլիստը  դժբախտ պատահարի զոհ է դարձել

16:17 21.06.2020

Իսպանական «Լաս Պալմասի» 17-ամյա ֆուտբոլիստ Խորխե Սանչես Վակին դժբախտ պատահարի զոհ է դարձել, հաղորդում է Marca-ն: Ակումբը չի մանրամասնել, թե ինչ է պատահել պատանու հետ, բայց լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սանչեսը և իր 15-ամյա ընկերը խեղդվել են լողալիս: «Լաս Պալմասի» ֆուտբոլիստները այսօրվա մարզումը սկսել են մեկ րոպե լռությամբ:

̰
Նա Ֆրանսիայի հավաքականի իմ կուռքերից էր. Մխիթարյանը՝ Ջորկաեֆի  մասին

16:16 21.06.2020

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի յութուբյան պաշտոնական ալիքի հետ զրույցում անդրադարձել է հայկական ծագմամբ Ֆրանսիայի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին։ «1998-ի աշխարհի առաջնությանը Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի իմ կուռքերից էր։ Ես երկրպագում էի նրան նաև նրա համար, որ նա հայ է ու խաղում է  իտալական լավագույն թիմերից մեկի՝ «Ինտերի» կազմում։ Ես փորձում էի նրան […]

̰
Հենրիխ Մխիթարյանը  Չենգիզ Ունդերի դե՞մ. արդյո՞ք կկայանա գործարքը

16:14 21.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետաքրքրված են «Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերի ծառայություններով: Հաղորդվում է, որ «Արսենալը» կարող է փորձել ստորագրել պայմանագիր Ունդերրի հետ, առաջարկելով նրա դիմաց Հենրիխ Մխիթարյանին, որը խաղում է «Ռոմայի» կազմում վարձավճարով: «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին Ունդերին դիտարկում է որպես այլընտրանք Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ […]

̰
Մխիթարյանի  հետ ամեն ինչ կարգին է.  Corriere dello Sport

14:26 21.06.2020

Corriere dello Sport-ը և Sky Sport Italia-ն հաղորդում են, որ Հենրիխ Մխիթարյանի հետ ամեն ինչ կարգին է․ նա մարզում է անցկացրել ընդհանուր խմբում։ Մխիթարյանի մասնակցությունը «Սամպդորիայի» դեմ առաջիկա խաղին շատ հավանական է։ «Ուրախ եմ, որ վերադարձել եմ մարզումներին։ Անհամբերությամբ եմ սպասում, որ խաղադաշտ դուրս գամ։ Ցանկանում եմ լավ ավարտել մրցաշրջանը»,- ասել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ […]

̰
Ասացի, որ ինձ 3000 եվրո են առաջարկել՝ նրա ոտքերը կոտրելու համար. Կասերեսի խոստովանությունը Ռոնալդինյոյին

14:17 21.06.2020

«Սելտայի» նախկին պաշտպան Ֆերնանդո Կասերեսը խոսել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ տեղի ունեցած մի դեպքի դրվագի մասին։ «Մենք ընդունել էինք «Բարսելոնային»։ Երբ Ռոնալդինյոն փորձեց առաջին անգամ հպվել գնդակին, ես հարվածեցի նրան։ Հետո օգնեցի, որ նա բարձրանա ու ասացի, որ ինձ 3000 եվրո են առաջարկել՝ նրա ոտքերը կոտրելու համար։ Նա նայեց ինձ ու ասաց․ «Եթե […]

̰
Հույս ունեմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան. Մխիթարյանը՝ իր ապագայի մասին

13:43 21.06.2020

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Ա սերիայի պաշտոնական կայքին՝ խոսելով Իտալիայի առաջնության, իր մարզավիճակի և բազմաթիվ այլ հարցերի մասին: «Ցավալի է, որ բաց թողեցի մի քանի կարևոր հանդիպումներ, սակայն հիմա ուրախ եմ վերադառնալ, ես լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ առաջիկա խաղին: Երջանիկ եմ Ա սերիայում հանդես գալու համար, վայելում եմ ֆուտբոլը և հուսով եմ […]

̰
Սարգիս Ադամյանի ակումբը ձեռք բերեց Եվրոպա Լիգայի ուղեգիր

13:34 21.06.2020

Բունդեսլիգայի նախավերջին տուրում «Հոֆենհայմը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել Բեռլինի «Ունիոնի» դարպասը։ Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» ապահովել է 7-րդ հորիզոնականը, ու անկախ վերջին տուրի արդյունքից՝ ելույթ կունենան Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանում։ Հարց է միայն՝ թիմը ելույթ կունենա անմիջապես խմբային փուլո՞ւմ, թե՞ կանցկացնի որակավորման հանդիպում, քանի որ հավասար միավորներ  ունի 6-րդ հորիզոնականն զբաղեցնող «Վոլֆսբուրգի» հետ։ «Հոֆենհայմի» […]

̰
Ռուսաստանի Պրեմիեր լիգան չի կարող կրկին հետաձգվել

13:26 21.06.2020

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հիմքեր չի տեսնում ՌՊԼ-ի դադարեցման համար: Այս մասին գրել է Sport Express-ը: Նշվում է, որ առաջնությունը պետք է շարունակվի՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Որոշ հանդիպումներ կարող են հետաձգվել, սակայն այդ  որոշումները պետք է կայացնի ՌՊԼ-ի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ «Կրասնոդար»-«Դինամո» հանդիպումն արդեն որոշվել է հետաձգել երկու թիմերի համաձայնությամբ: Պատճառը մոսկովյան ակումբում կորոնավիրուսի համաճարակի […]

̰
«Ժիլինան» պարտվեց, Վահան Բիչախչյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

13:06 21.06.2020

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում 91-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել, սակայն այդ  փոխանցումը չի օգնել իր թիմին խուսափելու պարտությունից: «Ժիլինան» պարտվել է 2-3 հաշվով: «Ժիլինան» 24 խաղից հետո 48 միավորով 2-րդ տեղում է:

̰
Մխիթարյանի նախկին ակումբը դարձավ Ուկրաինայի 13-ակի չեմպիոն

13:03 21.06.2020

Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնությունում ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնությունը: 27-րդ տուրում 3-2 հաշվով հաղթելով «Ալեքսանդրիային»` «Շախտյորը» 13-րդ անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, ընդ որում` 4-րդ անգամն  անընդմեջ: «Շախտյորն» ունի 71 միավոր, իսկ մոտակա մրցակից «Դինամոն»՝ 51 միավոր: Այս նվաճումով «Շախտյորը» տիտղոսների քանակը հասցրեց 35-ի ու այժմ «Դինամոյից» մեկ նվաճում ավելi ունի:

̰
«Սոչի»-«Ռոստով» սկանդալային խաղի պատմությունը չի կրկնվի. «Դինամոն» և «Կրասնոդարը» համաձայնեցին խաղը հետաձգել

12:39 21.06.2020

ՌՊԼ-ի ընթացիկ տուրի «Դինամո»-«Կրասնոդար» խաղը կհետաձգվի: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները «Դինամոյի» խաղացողներից Կլինտոն Նժիեի ու Շառլ Կաբորեի կորոնավիրուսի թեստերը դրական են եղել:  championat.com-ի տվյալներով, խաղը տեղափոխվել է և կկայանա հուլիսի 19-ին.  «Կրասնոդարում» դեմ չեն տեղափոխությանը: Հիշեցնենք, որ երեկ «Սոչին» հրաժարվեց տեղափոխել «Ռոստովի» հետ խաղը: Վերջինիս 6 խաղացողի մոտ հայտնաբերվել էր վարակը, սակայն մրցակիցը «Ռոստովի» […]

̰
Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Անորտոսիս». պաշտոնական

12:36 21.06.2020

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարիերան կշարունակի Կիպրոսի «Անորտոսիսում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ Համբարձումյանի վերջին ակումբը «Էնոսիս Պարալիմնին» էր: Ինչ վերաբերում է Համբարձումյանի նոր ակումբին, ապա այն Կիպրոսի առաջնության 23-րդ տուրից հետո 46 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Օմոնիա […]

̰
ԲԿՄԱ-ի երկրպագուները ռասիստական վիրավորանքներ են հնչեցրել «Զենիթի»   հարձակվողի հասցեին

12:30 21.06.2020

Ռուսական «Զենիթի» բրազիլացի հարձակվող Մալկոմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում ենթարկվել է ռասիստական վիրավորանքների: Այս խաղն ավարտվել է «Զենիթի» հաղթանակով՝ 4-0, իսկ Մալկոմը դարձել է երկու գոլի հեղինակ: Գոլերից մեկից հետո ԲԿՄԱ-ի երկրպագուներով լի տրիբունայից էլ լսվել են նրան  ուղղված ռասիստական վանկարկումները: Մալկոմը ցայրացել է, բայց խաղընկերները հանգստացրել են բրազիլացուն: Այդ խաղից հետո «Զենիթը» վաստակեց 53 միավոր […]

̰
Բուֆոնն այլևս այն չէ՝ նա ավելի լավն է. լեգենդար դարպասապահը՝ իր մարզավիճակի մասին

12:25 21.06.2020

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր մարզավիճակի մասին: Այս մասին գրել է Tuttosport-ը: «Շատերն են ասում, որ Բուֆոնն այլևս այն չէ: Իսկ ես կասեմ. Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է: Պարզ է, որ սխալներ միշտ էլ կլինեն, բայց դա չի նշանակում, որ ինձ թոշակի ուղարկելու ժամանակն է: Ես կհեռանամ մեծ ֆուտբոլից […]

̰
«Աթլետիկոյից» կրած պարտությունը եղավ ճակատագրական. «Բետիսը» հեռացրեց թիմի գլխավոր մարզչին

12:22 21.06.2020

Իսպանական «Բետիսը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խոան Ռուբիին: Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-1) ակումբի ղեկավարները հայտնել են այդ որոշման մասին: Ռուբիին կփոխարինի Ալեքսիս Տուխիլիոն, որը մինչև այս մրցաշրջանի ավարտը կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները: Նա 2016-17 մրցաշրջանում արդեն ստանձնել էր այդ պաշտոնը: Նաև նշենք, որ Տուխիլիոն «Բետիսի» նախկին ֆուտբոլիստ է, որը թիմի պատիվը պաշտպանել […]

̰
Բունդեսլիգան հրապարակել է 32-րդ տուրի 5 լավագույն գոլերը

12:14 21.06.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է 32-րդ տուրի լավագույն գոլերը: Այս տուրում լավագույն գոլերի հեղինակներ են դարձել Մունաս Դաբբուրը, Մուսա Դիաբին, Տիմո Վերները, Ռոբերտ Լևանդովսկին, Կևին Կեմպլը:

̰
Լեգենդար արարատցին դարձավ 78 տարեկան

21:52 20.06.2020

Հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը՝ Էդուարդ Մարկարովը, այսօր տոնում է ծննդյան 78-րդ տարեդարձը: Մարկարովը սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976-ին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից: ԽՍՀՄ […]

̰
Հուսախաբ չեմ անի ՀՀ հավաքականին և երկրպագուներին. Սոլոմոն Իմե Ուդո

21:50 20.06.2020

Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: «Շատ զգացված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին: Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, […]

̰
Կլյույվերտը հույս է հայտնել, որ Մխիթարյանն ու Սմոլինգը կմնան «Ռոմայում»

21:40 20.06.2020

«Ռոմայի» հոլանդացի հարձակվող Ջաստին Կլյույվերտը հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանը թիմում վարձակալությամբ հանդես եկող անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգն ու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս կլինեն «Ռոմայում»: «Սմոլինգն ու Մխիթարյանը հարմարվել են «Ռոմային»: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, որոնք մեծ օգուտ են տալիս ակումբին: Լիահույս եմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս Սմոլինգն ու Մխիթարյանը կխաղան […]

̰
ՈւԵՖԱ-ում չեն բացառել, որ օգոստոսից երկրպագուներին հնարավոր է թույլ տան ներկա լինել խաղերին

21:30 20.06.2020

ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան չի բացառել, որ արդեն օգոստոսից երկրպագուներին հնարավոր է  թույլ տան մարզադաշտերում  հետևել խաղերի ընթացքին։ «Քիչ հավանական է, որ օգոստոսից շուտ երկրպագուները վերադառնան ստադիոն։ Դա իրատեսական չէ։ Առաջնությունները վերսկսվել են, բայց երկրպագուներ չկան։ Այս իրավիճակը դժվար է համարել նորմալ»,- Միշել Ուվայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։ Տարբեր երկրներում տարբեր մասնակի լուծումներ են […]

̰
BACK_TO_TOP