14:42 06.06.2020
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան պատմել է իր՝ «Բարսելոնա» չկայացած տեղափոխության մասին։ Կատալոնական ակումբը հետաքրքրվում էր արգենտինացու ծառայություններով այն ժամանակ երբ 2017-ին Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ։
Դի Մարիան ֆրանսիական թիմում է 2015 թվականից, ուր տեղափոխվել էր ՄՅՈՒ-ից։
«Երջանիկ եմ եղել Փարիզում, բայց ակումբում մարդիկ ինձ այնպիսի բաներ ասացին, որոնք արդյունքում սուտ դուրս եկան։ «Բարսելոնան» փորձում էր ձեռք բերել ինձ։ Կողմերը քննարկեցին տրանսֆերը, բայց ՊՍԺ-ն չցանկացավ ինձ վաճառել։ Ինձ բարկացրեց այդ սուտը, բայց արդյունքում ուրախ էի, որ չտեղափոխվեցի, Փարիզում շատ երջանիկ եմ։
Ուզում եմ եվրոպական կարիերաս ՊՍԺ-ում ավարտել։ Ինձ այստեղ դուր է գալիս, ընտանիքս գոհ է։ Իսկ հետո տեսնենք, առայժմ չգիտեմ։ Եթե հաջողվի մինչև հեռանալս ՊՍԺ-ի հետ հաղթել ՉԼ-ն, լավագույն ավարտը կլինի»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
16:20 23.05.2025
Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար»Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Metaratings.ru-ի 26-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական երկու բարձրակարգ ակումբներ՝ «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ «Սպարտակը», որը ձգտում է ուժեղացնել ձախ պաշտպանական եզրը, դիտարկում է Թիկնիզյանին որպես հնարավոր տարբերակ։ Թեև ակումբի առաջնային նպատակը երիտասարդ լեգեոնականների ձեռքբերումն է, ձախ եզրում նրանք չեն […] ...
16:11 23.05.2025
Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերելՄայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ ...
16:00 23.05.2025
Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 21-ին՝ ժամը 21.30-ին, մեկնել են Շատվան բնակավայր: 50-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել 254 գրամ կանեփանման չորացված բույսեր՝ հայտնելով, որ կանեփը ցանել և մշակել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ ...
15:51 23.05.2025
Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնըՀունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ […] ...
15:40 23.05.2025
Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչԸստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և […] ...
15:32 23.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ըԲացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...