16:13 27.05.2020
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց առաջին շրջանը։ Հանգստյան օրերին թիմերն անցկացրեցին իրենց վերջին՝ 18-րդ տուրի հանդիպումները։ vnews.am լրատվականը ներկայացրել է վերջին մրցափուլում խփված գոլերից լավագույն 3-ը։ Ի դեպ, բոլոր երեք գոլերն էլ հեղինակել են հայկական ակումբներում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվել էր «Լոռիին»՝ 1-2, «Ալաշկերտը»՝ «Նոային»՝ 0-1, «Փյունիկը»՝ […]
13:09 27.05.2020
Շոտլանդական «Լիվինգսթոնի» դարպասապահ Գերի Մեյլիի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մայիսի 31-ին։ Ակումբն առայժմ չի որոշել՝ արժ՞ե նոր պայմանագիր առաջարկել 37-ամյա ֆուտբոլիստին, թե՞ ոչ, ու առաջարկել է երկրպագուներին վճռել նրա ճակատագիրը։ «Լիվինգսթոնը» թվիթերյան էջում հարցում է հրապարակել. որտեղ պատասխանի երկու տարբերակ կա․ «Առաջարկել պայմանագիր» ու «Հանել ակումբից»։ «Հնարավոր է, որ նման բան ֆուտբոլի պատմության մեջ […]
12:13 27.05.2020
ՀՖՖ-ի ինստագրամյան էջը վերսկսված առաջնության վերջին տուրից հետո ներկայացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի կարծիքը Բարձրագույն խմբի թիմերի մարզավիճակի վերաբերյալ: «Խաղացողներն իրենց բարձրության վրա չեն դադարի պատճառով: Խաղային ռիթմի ու պրակտիկայի պակասը գալիս է ֆուտբոլիստների ոչ մրցունակ լինելուց: Բոլորից շատ դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը: Չնայած զարմանալի չէ, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Մենք […]
12:05 27.05.2020
Իրանական ֆուտբոլային լիգան հայտնվել է նոր խնդրի առջև: Մի քանի ակումբ դեմ է արտահայտվել առաջնության վերսկսմանը: Mehrnews լրատվականի հաղորդմամբ՝ առաջնության վերսկսմանը դեմ է արտահայտվել 4 ակումբ: Դրանց ղեկավարները սպորտի նախարարություն նամակ են ուղարկել, որտեղ հստակ բացատրել են դեմ արտահայտվելու պատճառները: Թիմերը չեն պատկերացնում, թե ինչպես է ապահովվելու ֆուտբոլիստների անվտանգությունը կորոնավիրուսի նոր ալիքի պայմաններում: Թիմերը նաև […]
11:55 27.05.2020
Ա սերիան պաշտոնական հայտարարություն է տարածել Իտալիայի առաջնության վերսկսման կապակցությամբ: Հայտարարությունում նշվում է, որ Ա սերիայի բոլոր ակումբները տեսակոնֆերանսի միջոցով եկել են համաձայանության՝ առաջնությունը հունիսի 13-ին վերսկսելու շուրջ: Հաղորդվել է նաև, որ հունիսի 13-ին և 14-ին կկայանան 25 տուրից հետաձգված խաղերը, իսկ 26-րդ տուրը կմեկնարկի հունիսի 20-ին: Նաև հաղորդվում է, որ որոշումը կպաշտոնականացվի ուրբաթ՝ Իտալիայի […]
11:52 27.05.2020
Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորից փոխել է սանրվածքը: Պորտուգալացին իր թվիթերյան էջում ցուցադրել է նոր արտաքինը: «Հավանություն տալի՞ս եք»,- գրել է Ռոնալդուն: Երկրպագուների կարծիքները, սակայն, հակասական են եղել: Ոմանց դուր է եկել, ոմանց էլ՝ ոչ: Հիշեցնենք՝ ընդամենը մի քանի օր առաջ Ռոնալդուն ներկայացել էր հյուսած մազերով։
11:36 27.05.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի վերսկսված առաջնության 27-րդ տուրի լավագույն 5 գոլերը, որոնք հեղինակել են Մարկուս Թյուրամը, Մաթեուս Կունյան, Լեոն Գորեցկան, Դենիս Սրբենին, Էդուարդ Լյովենը:
11:29 27.05.2020
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո իր տպավորություններով և խոսել իր խփած գոլի մասին: «Խաղից առաջ մեզ ասել էին, որ Բյուրկին շատ հաճախ դարպասից առաջ է գալիս: Սա իմ կարիերայի լավագույն գոլն էր»,-ասել է Կիմիխը: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է […]
11:12 27.05.2020
«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը Բունդեսլիգայի 28-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում զարգացրել է ռեկորդային՝ 35.3 կմ/ժամ արագություն: 19-ամյա կանադացին հանդիպման ամենաարագ խաղացողն է եղել: Առաջին խաղակեսում Դեյվիսը կատարել է 30 արագացում, երկրորդում`ևս 12: Կանադացին մասնակցել 36 գրոհների խափանման և այս ցուցանիշով ևս հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է եղել: «Որպես երիտասարդ ֆուտբոլիստ, ես հաճախ կորցնում եմ դիրքը […]
10:48 27.05.2020
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլում իր ապագայի մասին, նաև հերթական անգամ հարգանքի խոսքեր է ասել Զինեդին Զիդանի և Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: «Ո՞վ է օրինակելի ֆուտբոլիստ ինձ համար: Առաջինը Զիդանն է՝ հաշվի առնելով այն ամենը, ինչին նա հասել է հավաքականի հետ, հետո՝ Ռոնալդուն: Նա այնքան է հաղթել և շարունակում է հաղթել` […]
10:41 27.05.2020
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը փոխել է սանրվածքը: Կատալոնական ակումբն իր Instagram-յան էջում ցուցադրել է ֆրանսիացու նոր արտաքինը: 29-ամյա ֆուտբոլիստն այս տեսքով ներկայացել էր «Բարսելոնայի» մարզմանը: Посмотреть эту публикацию в Instagram Guess who? ? Swipe left for the answer ? Публикация от FC Barcelona (from ?) (@fcbarcelona) 26 Май 2020 в 10:10 PDT
10:30 27.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի խորհուրդը մտադիր է ակումբներին առաջարկել հաջորդ մրցաշրջանը սկսել սեպտեմբերի 12-13-ը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Մայիսի 28-ին տեղի կունենա ղեկավարության նիստը, որի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել ընթացիկ մրցաշրջանը վերսկսելու մի քանի տարբերակներ: Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Պրեմիեր լիգայի ակումբներին թույլատրվել է վերսկսել լիարժեք մարզումները:
13:44 26.05.2020
Թեթև և թեթևագույն քաշային կարգերում UFC-ի չեմպիոն, ամերիկացի Հենրի Սեհուդոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: «Շնորհակալություն հրաշալի փորձի համար, Դանա Ուայթ: Ես միշտ կլինեմ երախտապարտ: Իմ բոլոր մարզիչների և երկրպագուների համար սա հրաշալի ճամփորդություն էր: Եռակի չեմպիոնը հեռանում է»,- գրել է Սեհուդոն «Թվիթերի» իր էջում՝ շնորհակալություն հայտնելով UFC-ի նախագահ Դանա Ոայթին: Ամերիկացի մարտիկը պրոֆեսիոնալ ռինգում […]
13:39 26.05.2020
Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Վիլլի Կաբալյերոն պատմել է, որ 2018 թվականի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկից հետո սպառնալիքներ է ստացել իր հասցեին: Խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Արգենտինայի հավաքականը 0-3 հաշվով զիջել էր Խորվաթիայի ընտրանուն: Գոլային դրվագներից մեկում դարպասապահը սխալ էր գործել: «Հաջորդ օրն ինձ թվում էր, որ բոլորն ունեին իմ հեռախոսի համարը: Ինձ […]
13:14 26.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն անվանել է պատմության լավագույն խաղացող: «Չեմ կարծում, որ կա մեկը, որն ինձանից ավելի լավն է: Ոչ մի խաղացող չի անի այն, ինչ ես ինքս չեմ կարող անել, բայց ես անում եմ շատ բաներ, որոնք մյուսները չեն կարող անել: Ինձնից ավելի լավ խաղացող չկա: Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ թե՛ […]
13:08 26.05.2020
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ։ Ֆեդունը դուրս գրվելուց հետո պատմել է իր վիճակի մասին: «Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է։ Թոքերս դեռ լավ չեն, կշարունակեմ բուժվել տանը։ Կարծում եմ՝ ևս երկու շաբաթ կպահանջվի։ Ամեն դեպքում կփորձեմ վերսկսել աշխատանքս, այդ թվում՝ նաև […]
12:58 26.05.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Այդ ակումբներն են «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբը, «Շիրակը», «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», «Լոկոմոտիվը»։
12:50 26.05.2020
UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել: Այս մասին հայտել են ռուսական որոշ լրատվամիջոցներ: Հիշեցնենք, որ Հաբիբի 57-ամյա հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, կորոնավիրուսի վարակով այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: Հաբիբին առաջարկել են թեստ հանձնել, սակայն նա հորդորել է ուշադրությունը բևեռել իր […]
12:37 26.05.2020
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տևական դադարից հետո «Ռոման» վերսկսել է խմբային մարզումները, այս մասին հայտնում է հռոմեական թիմի թվիթերյան պաշտոնական էջը։ «Ռոմայի» մարզումը վնասվածքների պատճառով բաց են թողել Նիկոլո Զանիոլոն, Պաու Լոպեսը ու Դիեգո Պերոտին։ Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության վերսկսման հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ։ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երկրում մարզական իրադարձությունները մինչև հունիսի 14-ն արգելելու […]
12:15 26.05.2020
«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան քննադատել է ֆրանսիական Լիգա 1-ի ղեկավարությանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը վաղաժամ ավարտելու որոշման համար: Օլային հատկապես բարկացրել է այն, որ համավարակի տեսանկյունից ավելի վատ վիճակում գտնվող երկրները, օրինակ՝ Իսպանիան և Իտալիան, շուտով շարունակելու են մրցաշրջանը, իսկ Ֆրանսիայում անմիջապես որոշեցին, որ պետք է ավարտել։ «Վերջին երկու ամիսներին իսպանական ֆուտբոլի պաշտոնատար անձինք վերահսկում […]
11:53 26.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզման ընթացքում հետաքրքիր հնարք է ցույց տվել: Նա ոտքով ֆուտբոլային գնդակը նետել է բասկետբոլային զամբյուղը: Մարզիկը տեսանյութը հրապարակել է իր թվիթերյան էջում: As easy as you like, @Cristiano! ?? pic.twitter.com/FABi8AWOqM — JuventusFC (@juventusfcen) May 25, 2020
11:42 26.05.2020
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ թիմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսել։ Դիմակները կարելի է լվանալ 40 անգամ։ Այդ պարագայում դիմակները չեն կորցնի իրենց պաշտպանիչ հատկությունները։ Թիմն ակումբի գույներով երեք տեսակի դիմակներ է արտադրում։ Դիմակները տարբեր չափսերի են և նախատեսված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Դիմակների […]
11:26 26.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի YouTube-յան պաշտոնական ալիքը տեղադրել է 8 րոպեանոց տեսանյութ, որտեղ ներառված են առաջնության խաղերում դարպասապահների լավագույն խաղի դրվագները։ Հատկանշական է, որ ընտրված են միայն այն դրվագները, երբ դարպասապահները փրկում են դարպասները 100 տոկոսանոց գոլերից ոչ թե ձեռքերի, այլ ոտքերի և գլխի օգնությամբ: Մի քանի ժամում տեսանյութը 150 հազարից ավելի դիտում է գրանցել:
11:22 26.05.2020
21 տարեկանում մահացել է «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ժոզեֆ Բուասեն: Երիտասարդ մարզիկը մահացել է սրտի կաթվածից: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Կամերունցի ֆուտբոլիստը «Ռոմայի» հիմնական թիմի հետ մարզումների է մասնակցել 2017 թվականին և հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմի կազմում: Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվել է 2018 թվականին: 3 ամիս առաջ Բուասեն միացել էր […]
10:50 26.05.2020
Անգլիայում որոշ ֆուտբոլիստներ արդեն շատ շուտով կարող են կախվածություն ձեռք բերել քնաբերի և ալկոհոլի համատեղ օգտագործումից։ Այս մասին գրել է The Telegraph-ը: «Շատ ֆուտբոլիստներ քնաբեր են օգտագործում, որպեսզի քնեն խաղերից հետո, ոմանք էլ դրանց լայն հասանելիության պայմաներում այն սկսել են օգտագործել ալկոհոլի հետ, որպեսզի հասնեն, այսպես ասած, «թմրանյութային արբեցման»: Այս միախառնումը մեծ տարածում է գտել նաև […]
10:36 26.05.2020
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ըստ Squawka-ի վարկածի, ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ: Վարկանիշը հաշվի է առել մարզիչների ցուցանիշները 1992 թվականից, երբ սկսվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարը: Դասակարգման աղյուսակում Զիդանն ամենաերիտասարդն է: 47-ամյա մասնագետը դարձել է եզակի նվաճման հեղինակ՝ երեք անգամ անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգան՝ 2016 թվականից մինչև 2018 թվականը: Վարկանիշային աղյուսակում երկրորդն է […]
10:29 26.05.2020
«Կատանիայի» նախկին ֆուտբոլիստ Պաբլո Սեբաստիան Ալվարեսը պատմել է, թե ինպես է ստացել «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մարզաշապիկը. «Տանն ունեմ նրա մարզաշապիկը: Այս պատմության համար հիանալի անեկդոտ կա: Երբ ավարտվեց «Միլան»-«Կատանիա» խաղի առաջին կեսը «Սան-Սիրոյում», ես և Ռոնալդինյոն միասին քայլում էինք դեպի հանդերձարան: Ճանապարհին նա հանեց իր մարզաշապիկն ու տվեց ինձ՝ ասելով. «Պա՛բլո, խնդրում եմ, վերցրո՛ւ […]
10:19 26.05.2020
Շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Լևոն Արոնյանը կրկին զիջեց Հիկարու Նակամուրային: Այս անգամ գրանցվեց 1-3 հաշիվը: Երկու պարտիայում հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստերը, երկու պարտիա էլ ավարտվեց ոչ ոքի։ Առաջին խաղում Նակամուրան հաղթել էր 3-2 հաշվով: Այսպիսով՝ պայքարը կիսաեզրափակչում կշարունակի Նակամուրան, իսկ Արոնյանը կլքի մրցաշարը: Տուրի մյուս քառորդ եզրափակիչ խաղում […]
17:00 25.05.2020
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն ուրախացրել է «Լիվերպուլի» պարտությունը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Բանն այն է, որ Յուրգեն Կլոպի թիմը մոտ էր կրկնելու «Արսենալի» 1998/99 մրցաշրջանը, երբ լոնդոնցիները չեմպիոն դարձան առանց պարտություն կրելու։ «Այո՛, ես որոշակի բավականություն ստացա։ Մենք միշտ ուզում ենք լինել միակը այդ հաջողությամբ։ Հենց «Լիվերպուլը» կարող էր […]
16:57 25.05.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է տուգանվել։ Ֆրանսիացի մասնագետը չի պահպանել կարանտինի կանոնները։ Sport.es պարբերականի տեղեկություններով` նա տեղափոխվել է իր առանձնատուն, որը գտնվում է Մադրիդի արվարձաններից մեկում։ Եթե ոստիկանությունն ապացուցի, որ «Ռեալի» մարզիչը խախտել է կարանտինի ռեժիմը, նրան սպառնում է տուգանք 1500 եվրոյի չափով։ Բանն այն է, որ Իսպանիայում համավարակի պայմաններում գործող նոր […]