11:26 22.05.2020
Իսպանական Marca պարբերականը մոդելավորել է իդեալական հարձակվողի՝ նրան օժտելով տարբեր ֆուտբոլիստների որակներով։ Ըստ այդմ, իդեալական հարձակվողը պետք է ունենա Ռոնալդոյի ուժը, Ջեյմի Վարդի արագությունը, Մարկո վաբ Բաստենի շնորհքը, Լիոնել Մեսսիի ձախ ոտքը, Կիլիան Մբապեի աջ ոտքը, Սանտիլյանայի գլխով խաղը, Գերդ Մյուլերի հարմարվելու ունակությունը, Գարի Լինեկերի գոլային հոտառությունը, Կրիշտիանու Ռոնալդուի բնավորությունը:
11:11 22.05.2020
Ինչպես տեղեկացնում են իսպանական պարբերականները, Լա Լիգան կվերսկսվի հունիսի 12-ին։ El Partizado de Cope ռադիոյի տեղեկություններով՝ Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել «Սևիլիա» – «Բետիս» անդալուսական դերբիով։ «Չէր կարող ավելի շքեղ ձևով վերադառնալ իսպանական ֆուտբոլը, քան քաղաքային դերբիով։ Այն դառնալու է պատմության մեջ ամենաաննախադեպը։ Մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի առաջին խաղը ստացվի գրավիչ ու […]
10:57 22.05.2020
Բունդեսլիգայի ղեկավարությունը հայտարարել է, որ հաջորդ 2 տուրերի խաղերից առաջ թիմերը 1 րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսից մահացածների հիշատակը: Խաղացողները կլինեն սև թևկապներով: «Կորոնավիրուսը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել մահացածների հարազատներին»,-ասել է Բունդեսլիգայի ղեկավար Քրիստիան Զայֆերտը: Գերմանիան վարակակիրների թվով աշխարհում 8-րդ երկիրն է, այստեղ վարակին զոհ է գնացել 8 հազարից […]
10:41 22.05.2020
Բելառուսական «Տորպեդո-Բելազի» 2 խաղացողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դարպասապահ Վլադիմիր Բուշման և հարձակվող Միխայիլ Աֆանասևը մեկուսացվել են թիմից: 2 խաղացողի՝ հայազգի Անդրեյ Խաչատուրյանի և Մաքսիմ Բորդաչևի մոտ կասկածվում է կորոնավիրուս: Այս խաղացողները չեն մասնակցել «Նեման»-«Տորպեդո-Բելազ» հանդիպմանը: Տեղեկացնենք, որ Բելառուսում կա Covid-19-ով 33 հազարից ավելի վարակված:
09:49 22.05.2020
Անգլիական ակումբները մայիսի 19-ից վերսկսել են մարզումները և նախապատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը։ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկվա մարզման ընթացքում շրջել է հեծանվով։ Ակումբի թվիթերյան էջը լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք՝ վերջերս Մոուրինյոն անկեղծացել էր, թե ցանկանում է նվաճել ԱՊԼ-ում չորրորդ տիտղոսը։ «Ես դեռևս երեք անգամ եմ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ լինելու է նաև […]
09:40 22.05.2020
«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Տրաբզսոնսպորի» դարպասապահ Ուգուրջան Չակիրին: Այս մասին գրում է Sport Witness-ը։ 24-ամյա դարպասապահի համար անգլիական ակումբն առաջարկում է 25 միլիոն եվրո: Չակիրին դիտարկում են որպես Ալիսոնին փոխարինող։ «Լիվերպուլի» ենթակայության տակ 4 դարպասապահ կա՝ Ալիսոնը, Լորիս Կարիուսը, Էնդի Լոնեգրանը և Կևին Կելեհերը։ Չակիրն ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում բաց է թողել 37 գոլ։
09:34 22.05.2020
Lindores Abbey Rapid Challenge արագ շախմատի առցանց մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ռուս Դանիլ Դուբովի հետ։ Այսպիսով՝ Արոնյանը ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք և 5,5 միավորով կիսել 7-8-9 տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ է տվել նրան դուրս գալ հիմնական փուլ: Բացի Արոնյանից, հիմնական […]
14:21 21.05.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է առաջնության վերսկսումը։ «Պետք է լավատես լինել, քանի որ մեզ նորից բախտ վիճակվեց վերադառնալ աշխատանքի, ու դա ինձ համար լավ է։ Խաղացողները մտածում են, որ նրանք պետք է հաճույք ստանան գործընթացից։ Մեզ 11 հանդիպում է մնացել, ու մենք պատրաստվելու ենք մրցաշրջանը ուժեղ ավարտելուն։ Վերջիվերջո, գլխավորը ամբողջ ուժերը կենտրոնացնելն […]
14:01 21.05.2020
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կազմել է 2000-ականներին հանդես եկած լավագույն ըմբիշների հնգյակը, որում նաև տեղ է գտել Հայաստանի ու Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկած Արմեն Նազարյանը։ Ֆեդերացիային պատմում է, որ 90-ականներին մեծ հաջողություններ գրանցելուց հետո 2000-ականներին Նազարյանը ավելի բարձր սանդղակ սահմանեց Օլիմպիական խաղերում ու աշխարհի առաջնություններում։ Նազարյանը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է (1996թ.)։ Հայաստանի դրոշի […]
13:44 21.05.2020
NBA կանոնավոր մրցաշրջանը կարող է վերսկսվել Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի Disney World-ում: Առաջնության ղեկավարության կողմից այս տարբերակը առաջնային է համարվում: Բանն այն է, որ NBA-ն կարծում է, որ Disney World համալիրն ունի բավականաչափ հյուրանոցներ բասկետբոլիստներին տեղավորելու համար: Կան նաև բասկետբոլի խաղադաշտեր, որոնցից հնարավոր է կազմակերպել հեռուստատեսային հեռարձակում: NBA-ի ղեկավարությունն ուսումնասիրում է նաև մրցաշրջանի մնացած հանդիպումները […]
13:27 21.05.2020
Մայիսի 23-ին վերսկսվելու է Հայաստանի Բարձրագույն խմբի, իսկ մայիսի 30-ին՝ Առաջին խմբի առաջնությունը: Կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց։ Մասնավորապես՝ թե՛ Բարձրագույն, թե՛ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից 2 օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ամբողջ անձնակազմին (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ և այլն) […]
12:32 21.05.2020
Շվեյցարիան հույս ունի հյուրընկալել հոկեյի Աշխարհի գավաթը, եթե Արբիտրաժային դատարանը չբեկանի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի Համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշումը: Հիշեցնենք, որ WADA-ի գործադիր կոմիտեն անցած տարվա վերջին զրկեց Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը համապատասխանության կարգավիճակից: Դրա պատճառով Ռուսաստանը կարող է կորցնել միջազգային մրցաշարեր անցկացնելու և դրանց կազմակերպման համար դիմելու իրավունքը: «Հոկեյի միջազգային ֆեդերացիան, ամենայն հավանականությամբ, դեմ չի […]
12:30 21.05.2020
Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Միրկո Վուչինիչը խոստովանել է, որ իր առաջին աշխատավարձը ծախսել է զուգարանի թուղթ գնելու վրա: «Այն տարիներին խաղում էի հայրենի «Սուտժեշկա» ակումբի երիտասարդական թիմում, որը բավականին փոքր բյուջե ուներ: Ստացա առաջին աշխատավարձս և շտապեցի տուն: Դեռ չէի հասցրել մայրիկիս հայտնել այդ լուրը, երբ նա ասաց. «Տանը զուգարանի թուղթ չկա, իսկ դու ամբողջ […]
12:20 21.05.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի վերսկսված առաջնության 26-րդ տուրի լավագույն 5 գոլերը։ Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգան եվրոպական առաջնություններից առաջինն է, որը վերսկսվել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո:
12:10 21.05.2020
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շնորհավորել է Իսպանիայի հավաքականի իր նախկին խաղընկեր Իկեր Կասիլյասին ծննդյան 39-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Լավագույն դարպասապահը, որ Իսպանիան տվել է և բոլոր ժամանակների լավագույններից մեկը։ Մարդ, որը ստիպեց մեզ հավատալ, որ կարող ես ամեն ինչից վեր մնալ քո ազնվությամբև մարդկային հատկանիշներով։ Եվ ամենակարևորը․ ընկերների ընկերը։ Շնորհավո՜ր ծնունդդ, Իկեր Կասիլյա՛ս։ Այնքա՜ն շատ եմ […]
11:49 21.05.2020
Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը: Երկրորդ օրը կայացել են 5-8 տուրերը: 5-րդ տուրում Արոնյանը զիջել է մրցաշարի առաջատար Նակամուրային, հաջորդ տուրում՝ հաղթել է չինացի Յու Յանգիին, 7-րդ և 8-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել չինացի Վեյ Յիի և լեհ Քշիշտոֆ Դուդայի հետ: 8-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավոր ունի և Ալեքսանդր Գրիշչուկի, […]
10:46 21.05.2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ամբողջական չեղարկման հավանականության մասին: Ըստ ՄՕԿ-ի նախագահի՝ եթե դրանք չկայանան 2021-ին, ապա կչեղարկվեն ընդհանրապես: Բախի խոսքերով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հասկացրել է, որ հաջորդ ամառ մրցաշարն անցկացնելը վերջին տարբերակն է: «Մենք որդեգրել ենք մեկ սկզբունք՝ կազմակերպել այս խաղերն անվտանգ միջավայրում: Ոչ ոք չգիտի, թե […]
14:38 20.05.2020
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նոր հրապարակում է կատարել «Ինստագրամի» իր էջում: «Ես սիրում եմ խնամել նրա մազերը»,- տեղադրված լուսանկարին կից գրել է Ռոդրիգեսը: Ռոնալդուն Պորտուգալիայից Թուրին էր վերադարձել մայիսի 5-ին և 14 օր ինքնամեկուսացած էր։ Մայիսի 19-ին 35-ամյա հարձակվողը վերսկսել է մարզումներն ակումբի մարզաբազայում: Посмотреть эту публикацию в Instagram Me encanta mimar […]
13:10 20.05.2020
Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Մեգան Ռապինոն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և հայտարարել նախագահի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին: «Թրամփը «սպիտակ ազգայնական է»: Նա շատ վատ է վերաբերվում ներգաղթյալներին և ատելություն է քարոզում նրանց նկատմամբ: Ես ցանկանում եմ դառնալ ԱՄՆ նախագահ ոչ թե նրա համար, որ ես շատ խելացի եմ կամ լավագույնն եմ […]
12:53 20.05.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր զորակցությունն է հայտնել UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել մարզիկի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին: «Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հաբիբի հետ և վստահեցրել, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կստանա լավագույն բժշկական օգնությունը»,- ասել է Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել, նրա մոտ հայտնաբերվել է […]
12:48 20.05.2020
Լոնդոնի և Ամստերդամի քաղաքային իշխանությունները Եվրոպայի 2020 թվականի առաջնության խաղերի անցկացման պատրաստականություն չեն հայտնել: Մյուս քաղաքներն ՈՒԵՖԱ-ին են ներկայացրել անհրաժեշտ երաշխիքները: Այս մասին հայտնում է The Times-ը: Հիշեցնենք՝ «Եվրո-2020»-ը, որը պետք է կայանար այս ամառ, տեղափոխվեց 2021թ.: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 12 քաղաքների 12 մարզադաշտերում, որոնցից մեկը Լոնդոնի «Ուեմբլին» է, իսկ մյուսը՝ Ամստերդամի «Յոհան Կրույֆ […]
12:42 20.05.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր գոհունակությունն է արտահայտել Պրեմիեր լիգայի թիմերի մարզումները վերսկսելու որոշման վերաբերյալ: «Երջանկությունից 7-րդ երկնքում հայտնվեցի, երբ իմացա, որ պետք է վերսկսենք մարզումները «Լիվերպուլի» մարզաբազայում: Մենք բավականաչափ հանգստացել ենք, հիմա մեզ ինտենսիվ մարզումներ են սպասում: Մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, ու եթե բոլորիս արդյունքները բացասական լինեն, լիարժեք կազմով կսկսենք մարզվել: Սա […]
12:27 20.05.2020
Իտալացի գործակալ Մինո Ռայոլան նոր ծրագիր է մշակել Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխությունը իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Ռայոլան նաև ներկայացնում է «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի շահերը ու ուզում է իրականացնել փոխանակում։ Հոլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը», ու գործակալի կարծիքով՝ Կլյուվերտը լիովին համապատասխանում է լոնդոնյան ակումբին։ Ռայոլան կառաջարկի ակումբներին […]
12:19 20.05.2020
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, նորից հայտնվել է կոմայի մեջ: Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը: Նրա վիճակը գնահատվում է ծանր: «Աբուլմանապ Նուրմագոմեդովի հոր վիճակը վատթարացել է: Մի քանի օր առաջ նրա վիճակը լավ էր, բժիշկները դրական տեղաշարժ էին նկատել, սակայն երեկ նա նորից հայտնվեց կոմայի մեջ: Հիմա չի կարողանում […]
12:16 20.05.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Հարավային Կորեայում զինվորական ծառայությունն անցնելուց հետո միացել է ակումբին: «Տեսեք՝ ով է վերադարձել»,- ասվում է անգլիական ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Հրվ. Կորեայի օրենքների համաձայն, յուրաքանչյուր տղամարդ մինչև 28 տարեկանը պետք է 21 ամիս ծառայի բանակում: 2018 թվականին Սոնը հավաքականի հետ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ, ինչը նրան տարկետման իրավունք […]
12:08 20.05.2020
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ համատեղ աշխատանքի մասին։ «Ռոնալդոն ամենատաղանդավոր խաղացողն էր բոլոր նրանցից, ում հետ ես աշխատել եմ։ Բայց, միևնույն ժամանակ, հանդերձարանում նա բոլորից շատ էր խնդիրներ ստեղծում։ Երեկույթներ էր կազմակերպում, անում էր այն, ինչ ուզում էր։ Մի անգամ Վան Նիստելռոյն ասաց ինձ․ «Հանդերձարանից ալկոհոլի հոտ […]
11:58 20.05.2020
Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է ակումբների ֆուտբոլիստների ու աշխատակիցների՝ կորոնավիրուսի թեստավորման առաջին փուլի արդյունքները: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 748 մարդ, 6 պատասխան դրական է եղել: Նրանք Պրեմիեր լիգայի 3 ակումբների ներկայացուցիչներ են, սակայն անունները չեն հաղորդվում: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներն ու աշխատակիցները 7-օրյա կարանտինի մեջ կլինեն: Ավելի վաղ հայտնի էր […]
11:54 20.05.2020
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլում հնարավոր փոփոխությունների մասին հարցին։ «Չեմ կարծում, թե ինչ-որ բան ընդմիշտ կփոխվի։ Սա նոր փորձ է, ու երբ ձերբազատվենք այս վիրուսից, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ֆուտբոլը չփոխվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ու վիրուսի պատճառով նույնկերպ չի փոխվի։ Իմ տեսակետն այսպիսին է․ ինչո՞ւ չմտածել, […]
11:48 20.05.2020
Շարունակվում է արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը: Մրցումային առաջին օրը կայացել է 4 տուր: Լևոն Արոնյանը մեկնարկել է հաղթանակով: Նա առավելության է հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, այնուհետ պարտվել է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ և 4-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի և Դին Լիժենի հետ: 4 […]