16:15 25.05.2020
Քոբի Բրայանթի չեմպիոնական մատանին վաճառվել է աճուրդում: NBA-ի լեգենդը այդ մատանին նվաճել էր 1999/2000 թվականների մրցաշրջանում: «Լոս Անջելես-Լեյքերսի» կազմում նվաճած մատանիները Բրայանթը հանձնել էր իր մայրիկին, որն էլ 2013-ին 280.000 դոլարով դրանք վաճառել էր մի մասնավոր նմուշահավաքի: Նա էլ այդ մատանիներից մեկն այժմ վաճառել է աճուրդում: Հաղորդվում է, որ գնորդը, որը չի ցանկացել ներկայանալ, դրա […]
16:09 25.05.2020
Իտալիայի ազգային հավաքականը E-EURO 2020-ի եզրափակչում 3-1 հաշվով հաղթել է Սերբիայի հավաքականին և դարձել կիբերֆուտբոլի Եվրոպայի առաջին չեմպիոնը: Ազգային հավաքականների մասնակցությամբ մրցաշարը ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 ազգային ասոցիացիաների մասնակցությամբ անցկացվել է Playstation 4. eFootball PES 2020 հարթակում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո, և այն բաժանվել է քառորդ եզրափակչի մասնակիցների միջև: Այս գումարից չեմպիոնները […]
12:16 25.05.2020
«Ռոման» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։ Մխիթարյանի վարձակալության ժամկետն ավարտվում է այս ամռանը։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել Մխիթարյանի վարձակալության ժամկետը։ «Ռոման» այս առաջարկով դիմելու է «Արսենալին»։ Նոր վարձակալության պայմանագրի հիմնական կետը լինելու է այն, որ 2021-ին «Ռոման» պարտադիր գնելու է […]
11:51 25.05.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Ա սերիայում: «Ֆիորենտինան» հետաքրքրված է 38-ամյա հարձակվողով, ակումբը ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը համաշխարհային ֆուտբոլում՝ իր թիմում ներգրավելով կարիերայի մայրամուտին գտնվող աստղերի: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ֆիորենտինան» հրավիրել էր 37-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: Ավելի վաղ նշել էինք, որ […]
11:15 25.05.2020
Ֆարերյան կղզիների առաջնության 3-րդ տուրում «Տորսհավնի» հարձակվող Ադրիան Յուսթինուսենը 13 րոպեում 4 գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում, դրանցից 3-ը նա խփել է ազատ հարվածներ իրականացնելիս: «Տորսհավնը» հաղթել է «ԱԲ Արգիրին» 5-0 հաշվով: Յուսթինուսենը գնդակները խփել է 8-րդ, 12-րդ, 17-րդ և 21-րդ րոպեներին, նաև իր մասնակցությունն է ունեցել 5-րդ գոլի դրվագում: Ի դեպ, 16-րդ րոպեից […]
14:44 24.05.2020
Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցը կփորձարկվի մեկ-երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնել է ակադեմիկոս Դմիտրի Պուշկարը, որը փորձարկումների գլխավոր պատասխանատուն է: Վերջինիս խոսքերով՝ դեղամիջոցը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամենահզորն ու ամենաարդյունավետն է: Նախնական փորձարկումների արդյունքները, ըստ ռուս մասնագետների, գոհացնող են: Ավելի լայն՝ կլինիկական փորձարկումները իրականացվելու են մի քանի հարյուր հիվանդների վրա Մոսկվայում, […]
14:05 24.05.2020
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր կորոնավիրուսի առաջացման հանգամանքները պարզելու գործում: Այս մասին ասել է Չինաստանի արտգործնախարարը: Վերջինիս խոսքերով՝ քննությունը պետք է հիմնվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտական եզրակացությունների վրա: Նախարարը նաև նշել է, որ վիրուսի դեմ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է միասին պայքարեն, իսկ հաղթանակը պետք է նպաստի երկու պետությունների հարաբերությունների հետագա բարելավմանը: Ինչ վերաբերում […]
18:51 23.05.2020
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են ազգային առաջնության վերսկսման մասին: Լա Լիգայում թույլատրվել է պաշտոնական հանդիպումներ անցկացնել հունիսի 8-ից: «Իսպանիան արեց այն, ինչ պետք է, և այժմ նոր հորիզոններ են բացվում բոլորի համար: Ժամանակն է վերականգնել առօրյա գործունեություններից շատերը: Հունիսի 8-ից Լա Լիգան կվերադառնա»,- ասել է երկրի փոխվարչապետը: Կարող է, սակայն, առաջնության հանդիպումները վերսկսվեն հունիսի 12-ին՝ կամ […]
18:18 23.05.2020
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին հայտարարել է Հաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու մտադրության մասին: «Նախ, ես ցանկանում եմ մենամարտել Նուրմագոմեդովի հետ և դառնալ թեթև քաշային կարգում հիմնական չեմպիոն: Նուրմագոմեդովին հաղթելուց հետո կմենամարտեմ Մաքգրեգորի հետ: Այդ 2 մենամարտերում հաղթանակն ինձ լեգենդ կդարձնի»,- ասել է Գեթժին:
17:31 23.05.2020
Աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության ոսկե մեդալը աճուրդի է հանվել և վաճառվել է 65.000 եվրոյով: Այս մասին տեղեկացրել է Le Soir-ը: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի անունը, ում մեդալը վաճառքի է հանվել, չի հրապարակվում: Աճուրդում վաճառվել են նաև 1994 և 2002 թվականների չեմպիոնների՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ոսկե մեդալները, համապատասխանաբար 44.000 և 46.000 եվրո գումարով: Հիշեցնենք, որ 2018-ին […]
14:52 23.05.2020
Այսօր՝ մայիսի 23-ին, գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը դարձավ 27 տարեկան։ Սարգիսը ծնվել է 1993 թվականին, Երևանում։ Հինգ տարի անց ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա: 11 տարեկանում նա սկսել է խաղալ Գերմանիայի մանկապատանեկան թիմերից մեկում: 3 տարի անց Սարգիսը ավարտել է Ռոստոկ քաղաքի ինտերնատ-դպրոցը: Հետո խաղացել է «Հանզայի», «Նոյշտրելիցի» և «Շտայնբախի» կազմերում՝ յուրաքանչյուր […]
14:42 23.05.2020
Արտասովոր բան է տեղի ունեցել դանիական «Կոպենհագեն» և «Օդենսե» ակումբների միջև երեկ կայացած ընկերական հանդիպմանը: Խաղացողների պակասի պատճառով «Օդենսեի» մարզիչը ստիպված է եղել խաղադաշտ դուրս բերել իր օգնականին՝ 41-ամյա Հենրիկ Հանսենին, որը ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2015-ին: Խաղադաշտում, սակայն, վետերանի խաղը շատ լավ տպավորություն է թողել: Նա խաղադաշտ մտնելուց ընդամենը մի քանի րոպե հետո գոլի […]
14:17 23.05.2020
Պորտուգալիայի Պրիմերայի ղեկավարությունը հաստատել է մրցաշրջանի վերսկսման ժամկետները: Լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 3-ին, 25-րդ տուրի «Պորտիմոնենսե»-«Ժիլ Վիսենտե» և «Ֆամալիկան»-«Պորտու» հանդիպումներով: Պրիմերայի մրցաշարային աղյուսակը 24 տուրից հետո գլխավորում է «Պորտուն»՝ 60 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Բենֆիկան» ունի 59 միավոր:
13:56 23.05.2020
«Բոթաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան, որը նախկինում խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Միլանում», հրաժարվել է այս մի քանի ամիսների իր աշխատավարձից: Այս մասին ասել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Կառլոս Մոնտենեգրոն: «Հոնդան միանգամայն այլ անձնավորություն է: Նա օգնում է շատ մարդկանց, նա մարտ ամսից հրաժարվել է աշխատավարձ ստանալ: Հոնդան ասաց, որ իրեն շատ են անհանգստացնում Բրազիլիայում […]
13:16 23.05.2020
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն որոշել է չմասնակցել թիմի մարզումներին, քանի որ զգուշանում է իր մտերիմների առողջության համար։ Sky Sports-ը հաղորդում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է առհասարակ դաշտ չվերադառնալ այս մրցաշրջանում, եթե Պրեմիեր լիգան վերսկսվի առաջիկայում։ Ն’գոլո Կանտեին այս որոշման հարցում աջակցել է Ֆրենկ Լեմպարդը։ Հիշեցնենք՝ ԱՊԼ-ի ակումբները վերսկսել են մարզումները մայիսի 19-ից։
13:02 23.05.2020
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ ավարտվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հաղորդվում է Մեքսիկայի ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ հնարավոր չէ ավարտել ընդհատված առաջնությունն առանց մարզիկների առողջությանը վնաս հասցնելու, հետևաբար ժամանակից շուտ մրցաշարի ավարտը ամենաճիշտ որոշումն է: 1931 թվականից սկսած՝ առաջին անգամ ֆուտբոլի առաջնության հաղթողը չի որոշվի Մեքսիկայում: 89 տարի առաջ առաջնությունն ավարտին […]
12:10 23.05.2020
«Բարսելոնայի» նախկին խաղացող Սիլվինյոն կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին։ «Նա կարող է խաղալ, որտեղ հարմար գտնի։ Ո՞վ ասաց, որ Նեյմարը չի կարող վերադառնալ Լա Լիգա կամ խաղալ ցանկացած այլ թիմում։ Այդ խաղացողի անհատական որակները․ մամա միա։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է»,- Սիլվինյոյի խոսքերն է փոխանցում Cadena SER-ը։
11:50 23.05.2020
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնուհի Նաոմի Օսական ռեկորդ է սահմանել կանանց սպորտում՝ 1 տարվա ընթացքում վաստակելով 37,4 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Forbes-ը: Օսական 2019-ին վաստակել է 1,4 միլիոն դոլար ավելին, քան ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ Grand Slam-ի 23-ակի հաղթողը: Ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում նրանք զբաղեցնում են, համապատասխանաբար, 29-րդ և 33-րդ տեղերը: 2016 թվականից ի […]
11:30 23.05.2020
GiveMeSport-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության 23 տարեկանից ցածր ռմբարկուների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում Լիոնել Մեսսին է, ով մինչև 23 տարեկանը խփել է 25 գոլ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլը (22 գոլ), երրորդը՝ ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (19 գոլ): Նրանց հաջորդում են Կարիմ Բենզեման՝ 17 գոլ, Ալեսանդրո Դել Պիերոն՝ 16, […]
11:07 23.05.2020
Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 27-րդ տուրի «Հերտա»-«Յունիոն» խաղն ավարտվել է տանտերերի խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակով, ընդ որում՝ առաջին խաղակեսն ավարտվել է 0-0 հաշվով: «Հերտան» հաշիվը բացել է 51-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Վեդադ Իբիշևիչը, ևս մեկ րոպե անց Լուկեբակիոն կրկնապատկել է հաշիվը: 61-րդ րոպեին Մաթեուշ Կունյան խփել է 3-րդ գնդակը, իսկ 77-րդ րոպեին Դեդրիկ Բոյատան […]
10:40 23.05.2020
Իսպանացի հանրահայտ երկրպագու Մանուել Կասերես Արտեսերոն, ով հայտնի է որպես Մանոլո Թմբկահար, կորոնավիրուսի պատճառով ֆինանսական դժվարությունների մեջ է հայտնվել: Աշխարհում թերևս ամենահայտնի երկրպագուն հիմա պատրաստվում է վաճառել իր թմբուկները, որոնք նա օգտագործել է մեծ մրցաշարերում հավաքականին աջակցելու համար: «Ինձ համար, ինչպես և բոլոր իսպանացիների, ծանր ժամանակներ են: Մարդիկ հաճախ ուզում էին գնել իմ գործիքը, բայց […]
20:16 22.05.2020
Ռուսական «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակի կինը պատմել է, թե ինչպես է տեղեկացել ամուսնու՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: «Ոչ մի ախտանիշ չկար նրա մոտ, բայց անալիզների պատասխանները դրական եղան, ինչը շատ անսպասել էր ինձ համար: Ես ցնցված էի: Իսկ ահա երեխաները ջերմում են»,- ասել է Մարիա Պոգրեբնյակը: 36-ամյա ֆուտբոլիստի առողջությանը վտանգ չի սպառնում: Պոգրեբնյակը հիվանդանոցում անհրաժեշտ բուժում […]
20:12 22.05.2020
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը, ով վարակվել էր կորոնավիրուսով, մայիսի 29-ին դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ 64-ամյա միլիարդատերը գտնվում է բուժման վերջին փուլում և շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին: Հիշեցնենք, որ Ֆեդունը կորոնավիրուսի դրական ախտանշանից հետո միանգամից հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։
14:58 22.05.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է 10 տարի առաջ իր գլխավորած «Ինտերի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Պորտուգալացի մասնագետը անդրադարձել է նաև Գվարդիոլայի հետ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպին։ Չեմպիոնների լիգայի 2009/2010 մրցաշրջանում Մոուրինյոյի «Ինտերն» ու Գվարդիոլայի «Բարսենոնան» իրար հետ մրցում էին կիսաեզրափակիչում։ Այդ խաղերից մեկի ժամանակ Մոուրինյոն մոտեցել է Գվարդիոլային և ականջին ինչ-որ բան շշնջացել։ […]
14:42 22.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարները թույլատրել են «Նյուքասլի» վաճառքը Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամին: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը 300 միլիոն եվրո կվճարի անգլիական ակումբը գնելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՊԼ-ի ղեկավարները դեմ են այս գործարքին: Նաև տեղեկատվություն էր տարածվել, որ եթե հիմնադրամը չգնի անգլիական ակումբը, ապա հնարավոր է դառնա իտալական «Ռոմայի» գնորդը:
13:51 22.05.2020
Մահացել է թենիսի լեգենդ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող Էշլի Կուպերը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Կուպերը 83 տարեկան էր: Ավստրալիայի հավաքականի կազմում նա նաև 1957 թվականին նվաճել էր Դևիսի գավաթը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուպերը մահացել է այսօր` մայիսի 22-ին, երկարատև հիվանդությունից հետո:
13:42 22.05.2020
Իտալական հայտնի «Սան-Սիրո» մարզադաշտը կարող է ապամոնտաժվել: Այս մասին գրել է իտալական La Repubblica-ն: Հիշեցնենք, որ «Սան-Սիրո» մարզադաշտում հանդես են գալիս Միլանի համանուն «Միլան» և «Ինտեր» ակումբները, որոնք նպատակ ունեն նոր ժամանակակից մարզադաշտ կառուցելու: Չնայած «Սան-Սիրո» մարզադաշտի հանրահայտ լինելուն, Լոմբարդիայի մշակութային ժառանգության հանձնաժողովը այն չի համարել մշակութային ժառանգություն: «Սան-Սիրո» մարզադաշտը կառուցվել է 1925 թվականին: 1956 […]
13:03 22.05.2020
Միլանի «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է, որ երբեք չի ների Անդրե Վիլաշ-Բոաշին, որը 2011/12 մրցաշրջանում իրեն չընդգրկեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հայտացուցակում: «Ես երազում էի հաղթել Չեմպիոնների լիգայում և ցանկանում էի այդ հաղթանակը տոնել թիմի հետ: Ես ուրախ էի, որ «Չելսին» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն դա իմ մրցանակը չէր, […]
11:59 22.05.2020
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոնը չինական Weibo մեդիա հարթակի համար նկարահանած տեսահոլովակում ցուցադրել է ձեռքերի անհավանական արագություն։ «Ես Մայք Թայսոնն եմ։ Հայտնում եմ ձեզ, որ կա իմ վերադարձի հավանականություն։ Բայց եթե ես դա անեմ, ապա կպայքարեմ Մաոյի ոգու օգնությամբ»,- ասել է Թայսոնը։ Ավելի վաղ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը […]
11:35 22.05.2020
Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի մասնակցությունը Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Պադերբորնի» դեմ խաղին հարցականի տակ է: Այս մասին գրել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։ Վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել փետրվարի սկզբին՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։ Սարգիսը փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ինքն էր փոխարինվել վնասվածքի պատճառով։ Նա կոճի շրջանում կրկնակի պատռվածք […]