15:13 09.04.2020
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Թվիթերի» իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին. Ո՞րն է ձեր սիրելի մրցաշարը – «Ռոլան Գարոս» Ո՞րն է ռուսական սիրելի ուտելիքը – Պելմենի Ո՞վ է այն թենիսիստը, որը ոգեշնչել է ձեզ – Մարատ Սաֆինը Ո՞վ է մրցաշարերի ամենաուրախ մրցակիցը – Գաել Մոնֆիսը Ո՞վքեր են լավագույն թենիսիստ ընկերները հավաքականում […]
15:12 09.04.2020
«Միլան» ֆուտբոլային ակումբի տնօրեն Պաոլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից: Անցյալ ամիս լեգենդար ֆուտբոլիստի և նրա որդու՝ Դենիելե Մալդինիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել: Այս մասին հայտնել էր միլանյան ակումբի պաշտոնական կայքը: Այժմ Gazzetta dello Sport-ը և Calciomercato-ն հաղորդում են, որ Մալդինի ավագը ևս ամբողջությամբ ապաքինվել է վարակից: Ավելի վաղ իր ապաքինման մասին հայտնել էր […]
15:00 09.04.2020
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչպես է փրկվել սրտի կաթվածից հետո: Դեպքը տեղի էր ունեցել 2019 թվականի մայիսի 1-ին: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս պորտուգալական «Պորտու» ակումբում: «Ես սարսափելի վախեցել էի: Բախտս բերեց, որ գտնվում էի մարզումային ճամբարում, ու բժիշկը շատ արագ կողմնորոշվեց: Նա փրկեց իմ կյանքը: […]
14:56 09.04.2020
Օլիմպիական ջահը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում, սակայն մինչև ապրիլի վերջ նախատեսված կրակի հանրային ցուցադրությունը կասեցվել է։ Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Հաշվի առնելով այն, որ արտակարգ իրավիճակ է հայտարարված երկրի մի շարք մարզերում, որոշվել է դադարեցնել միջոցառումը։ Հիշեցնենք, որ 2011թ․ աղետից հետո Ֆուկուսիման դարձել է երկրի վերականգնման խորհրդանիշը։ Մարտի 26-ին այդ քաղաքում […]
14:26 09.04.2020
Առաջիկա Եվրոպայի առաջնության ձևաչափը կարող է փոփոխությունների ենթարկվել։ Խնդիրն այն է, որ Իտալիայի ու Իսպանիայի ֆեդերացիաները, որոնց երկրներում կորոնավիրուսի ամենամեծ բռնկումներն են գրանցվել, կասկած են հայտնել մրցաշարի խաղերն ընդունելուն պատրաստ լինելու վերաբերյալ։ Բացի դրանից՝ պարզվել է, որ եվրոպական ևս 10 մարզադաշտում մրցաշարի անցկացման նոր ժամանակացույցով սահմանված օրերին այլ՝ արդեն ոչ ֆուտբոլային իրադարձություններ են նախատեսված, հետևաբար […]
14:10 09.04.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ասել է, թե որն է այս պահին իր սիրելի մարզաձևը։ «Թենիսը հիմա իմ սիրելի սպորտաձևն է։ Վնասվածքի պատճառով այլևս չեմ կարող ֆուտբոլ խաղալ։ Ամեն անգամ, երբ խաղում էի, վնասվածք էի ստանում: Հիմա նախընտրում եմ թենիսը»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Հիշեցնենք, որ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն ներկայումս իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերն […]
15:13 08.04.2020
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում հրաժարվել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից: «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն ֆունտ սթեռլինգի առաջարկ: Այդ մասին հաղորդում է Sky Sports-ը: «Յուվենտուսն» այդ քայլին դիմում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Ակումբում լուրջ մտավախություն ունեն, որ չեն կարող վճարել 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: Ավելի […]
15:08 08.04.2020
Ամերիկացի մենամարտիկ Տոնի Ֆերգյուսոնը Հաբիբ Նուրմագոմեդովին և Քոնոր Մաքգրեգորին համարում է կարիերան ավարտած մարզիկներ: «Հաբիբը վերջին պահին թաքնվեց Ռուսաստանում և հրաժարվեց մենամարտել ինձ հետ: Նա և Մաքգրեգորը ոչնչով չեն տարբերվում փալասից: Նրանք արդեն ավարտել են իրենց կարիերան»,- ասել է Ֆերգյուսոնը: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Նյու Յորքում: Մենամարտի վայրը […]
15:04 08.04.2020
«Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը։ Այդպիսի ծրագրեր ու գաղափարներ ակումբի սպորտային քաղաքականության մեջ չկան։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով «Ռեալի» ղեկավարության աղբյուրներին։ Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը գնահատում է Ռոնալդուին ակումբի պատմության մեջ կատարած ներդրումների համար, բայց ոչ ավելին: «Նրա ժամանակն արդեն անցել է, սպորտային առաջադրանքներն արդեն այլ են»,- մեջբերում […]
14:56 08.04.2020
Իտալական Ա սերիան զանազան տարբերակներ է դիտարկում ընթացիկ առաջնության շարունակության համար: Դրանցից մեկը, որին հավանություն են տվել բավականին շատ ակումբներ, հետևյալն է՝ բոլոր թիմերին 45 օրով հավաքել մայրաքաղաք Հռոմում, կազմակերպել կարճատև հավաքներ և առաջնության մնացած հանդիպումներն անցկացնել մայրաքաղաքի ստադիոններում։ Դա նախ թույլ կտա խուսափել քաղաքից-քաղաք տեղաշարժերից, հետևաբար նաև կորոնավիրուսի տարածման վտանգից: Նախատեսվում է, որ խաղացողները […]
14:43 08.04.2020
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Բունդեսլիգան վերսկսվելու է ապրիլի 30-ից։ Գերմանական թիմերն արդեն վերադարձել են մարզումների։ Գերմանական ֆուտբոլային լիգան ցանկացած պայմաններում ավարտելու է այս մրցաշրջանը, և դրա համար շատ կոնկրետ ծրագիր է մշակված: Մարդկանց ընդհանուր թիվը մարզադաշտում չի գերազանցելու 239-ը։ 2 թիմերից միասին վերցված խաղին ներկա է լինելու 126 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը ու բժիշկները։ […]
14:35 08.04.2020
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նվազման տեմպերը` Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պլանավորում են վերսկսել առաջնությունը մայիսի 29-ին: Հնարավոր է նաև առաջնությունը վերսկսվի հունիսի 5-ին կամ 6-ին, սակայն տուրերը պետք է կայանան կարճ ընդմիջումներով, խաղերի միջև տարբերությունը առնվազն 72 ժամ պետք է լինի: Որոշումը կայացվել է տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Լա լիգայի ու ֆեդերացիայի […]
14:20 08.04.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է հայտարարել մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին: Այս մասին հայտարարել է «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պիերպոլո Մարինոն: Վերջինս, պարզվում է, տեղյակ է անգլիական ֆուտբոլի անցուդարձին, քանի որ «Ուդինեզեն» ու անգլիական «Ուոթֆորդը» ընդհանուր սեփականատեր ունեն: «Բելգիայի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել վաղաժամ ավարտել առաջնությունը՝ չնայած ՈՒԵՖԱ-ի սպառնալիքներին: Անգլիայի Պրեմիեր լիգան պատրաստվում է […]
14:12 08.04.2020
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է թիմում տեսնել «Գրեմիոյի» հարձակվող Էվերթոն Սուարեսին: Այս մասին գրել է sportslens-ը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբը շանսեր ունեցել է Էվերթոնին գնելու, սակայն չի կարողացել։ Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Նապոլին», «Աթլետիկոն»։ Հաղորդվում է, որ Կառլո Անչելոտտիի նման թոփ մասնագետի […]
13:58 08.04.2020
Իտալական Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Ա սերիայի ակումբները պատրաստվում են վերսկսել առաջնությունը: Ներկայումս իտալական թիմերը զբաղված են իրենց ուժերի մոբիլիզացիայով, որպեսզի կարողանան սկսել մարզումները: Խաղացողներին կոչ է արվել վերադառնալ ակումբների գտնվելու վայրերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիններից մեկը «Լացիոն» է սկսել մարզումների նախապատրաստական աշխատանքները:
13:41 08.04.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, լեգենդար Ռոնալդինյոն, որն անազատության մեջ էր, դուրս է եկել պարագվայական բանտից։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։ Ըստ պարբերականի՝ Ռոնալդինյոն թեև ազատ է արձակվել բանտից, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է, և ներկայումս նա գտնվում է Ասունսյոնի հյուրանոցներից մեկում՝ տնային կալանքի տակ: Ռոնալդինյոն մեկ ամիս է մնացել բանտում: Նրան և եղբորը՝ […]
15:34 04.04.2020
Հաբիբ Նուրմագոմեդովը նորից ստիպված է եղել պատասխանել Քոնոր Մաքգրեգորին ու հիշեցնել իր հաղթանակի մասին: «Քոնորը չի կարող լավ մարզավիճակում լինել: Երբ նրան ոչնչացրի, նրա դեմքից պարզ երևում էր, որ նա վատագույն մարզավիճակում է, իսկ հիմա ասում է, որ լավ մարզավիճակում է ու կարող է մենամարտել: Այն, ինչ ասում է նա, դատարկություն է ինձ համար: Նա […]
15:26 04.04.2020
Կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարումից հետո ֆուտբոլը կտարբերվի մինչև համավարակը եղած ֆուտբոլից: Այսպիսի կարծիք է հայտնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն: «Աշխարհը մարտահրավերի առաջ է կանգնած և մենք պետք է միասնական լինելով հաղթահարենք դա: Ֆուտբոլային տեսանկյունից սա մի յուրահատուկ դաս է, որը սովորեցնում է խաղալ թիմով, միասին: Կորոնավիրուսի հաղթահարումից հետո ինչպես աշխարհը, այնպես էլ ֆուտբոլը այլևս չեն լինի […]
15:15 04.04.2020
«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրել է Mundo Deportivo պարբերականը: 57-ամյա Կարդոների բուժման գործընթացում բարդություններ չկան, ախտանիշներն էլ վտանգավոր չեն: Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև բժշկական ծառայության տնօրեն Ռամոն Կանալի, ինչպես նաև «Բարսելոնայի» հանդբոլի թիմի բժիշկ Խոսեպ Անտոնի Գուտիերեսի մոտ:
14:58 04.04.2020
«Միլանի» հարձակվող Դանիել Մալդինին՝ Պաուլո Մալդինիի որդին հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից։ «Ինձ մոտ ամեն ինչ հիասքանչ է։ Կորոնավիրուսի բոլոր սիմպտոմներն անցել են։ Ես հաղթել եմ կորոնավիրուսին։ Արդեն վերսկսել եմ մարզումները անհատական ծրագրով»,- Մալդինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։ Հիշեցնենք, որ Դանիել Մալդինիի և Պաուլո Մալդինիի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի կեսին։
14:29 04.04.2020
Ճապոնիայում ևս սկսել են չեղարկել մարզական միջոցառումներն ու տարբեր ազգային առաջնություններ: Երկրի սպորտային ղեկավարությունը հայտնել է, որ չեղարկվել է մայիսի 24-ին մեկնարկող սումոյի ազգային առաջնությունը: Վերջին մրցաշարը կայացել էր մարտին, Օսակայում, սակայն առանց հանդիսատեսի: Սումո ըմբշամարտը ճապոնիայում ամենատարածված ու սիրված ազգային մարզաձևերից մեկն է:
14:14 04.04.2020
ՖԻՖԱ-ն բարձրացրել է տարիքային սահմանափակումը այն խաղացողների համար, որոնք կարող են մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այժմ ՕԽ-ին կարող են մասնակցել մինչև 24 տարեկան ֆուտբոլիստները, իսկ նախկինում Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցող թիմերը կարող էին ներառել 23 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստների, ինչպես նաև երեք խաղացողների, որոնց տարիքը կարող է գերազանցել այս սահմանը: Տոկիոյի խաղերի համար սահմանը […]
13:56 04.04.2020
«Միլանի», «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Խաղացել եմ Կրիշտիանուի հետ, ու նա իսկապես հիասքանչ ֆուտբոլիստ է, բայց ես Մեսսիին կընտրեմ։ Նա հանճար է, իսկական տաղանդ։ Այն, թե ինչպես է նա խաղում, անհավանական է։ Ռոնալդուն մեքենա է։ Նա պարզապես ուժեղ ու արագ չէ։ Նա ուժեղ մենթալիտետ […]
13:34 04.04.2020
Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը, որը ժամանակին հանդես է եկել մի շարք հեղինակավոր ակումբներում՝ «Շտուտգարտում», «Արսենալում» և «Բարսելոնայում», կարծիք է հայտնել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Բելառուսի առաջնության անցկացման մասին: «Բելառուսում հիմա գեղեցկություն է: Ամբողջ աշխարհը դիտում է մեր առաջնությունը, բայց չգիտեմ՝ մարդիկ հաճույք ստանո՞ւմ են, թե՞ ոչ: Այնտեղ երիտասարդ տղաներ են հանդես գալիս, աշխատավարձերը համեստ […]
13:09 04.04.2020
«Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Ռեյնալ Դենուան աճուրդի է հանել իր չեմպիոնական մեդալը: Նա այն նվաճել էր 2000/2001 թվականների մրցաշրջանում: Վաճառքից ստացված միջոցները Դենուան տրամադրելու է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին: Աճուրդի արդեն առաջին մի քանի րոպեի ընթացքում 71-ամյա Դենուայի մեդալի արժեքը գերազանցել է հազար եվրոն։ Աճուրդը կավարտվի ապրիլի 6-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական […]
11:49 04.04.2020
2020 թվականին շախմատի «Grand Chess Tour»- ի շրջանակներում նախատեսված բոլոր 5 մրցաշարերը չեղարկվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Հիշեցնենք, որ օրեր առաջ դադարեցվել էր նաև Եկատերինբուրգում ընթացող հավակնորդների մրցաշարը: Իրավիճակից որոշակի ելքեր փորձում է փնտրել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Երեկ նա հայտարարել էր, որ նախաձեռնում է առցանց սուպերմրցաշար, որին, ըստ նախնական տեղեկությունների, հրավիրվելու են համաշխարհային […]
15:38 03.04.2020
Եվս մեկ եվրոպական առաջնություն կարող է հետևել Բելգիայի օրինակին և ավարտվել ժամանակից շուտ: Հոլանդական մի շարք ակումբներ կողմ են առաջնությունը եղած արդյունքների հիման վրա ավարտելու «Այաքսի» առաջարկին: Այս մասին տեղեկացրել է AS պարբերականը: Հոլանդիայի առաջնության ավարտին դեռ 8 տուր կա: «Այաքսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց հավասար միավորներ ունի ԱԶ «Ալկմարի» հետ: Չնայած դրան, ակումբների […]
15:30 03.04.2020
«Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու շուրջ: Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Ռոման» ցանկանում է ևս մեկ մրցաշրջանով վարձակալել Մխիթարյանին ու այս անգամ պայմանագրում կետ ներառել ֆուտբոլիստի պարտադիր ձեռքբերման մասին։ Ըստ պտտվող լուրերի՝ «Ռոման» պատրաստ է 15 մլն եվրո վճարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց, իսկ «Արսենալը» պահանջում է 20 մլն եվրո։ […]
15:20 03.04.2020
UFC-ի չեմպիոնի հավակնորդ Տոնի Ֆերգյուսոնը մեկնաբանել է Հաբիբ Նուրմագոմեդովի հայտարարությունը այն մասին, որ իրենց միջև մենամարտը չի կայանալու կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Նուրմագոմեդովը նշել էր, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի պատրաստվում և չի կարող լքել Ռուսաստանը։ «Տղան չի ուզում կռվել։ Նա վախեցավ ու փախավ։ Հենց սրա համար նա պետք է զրկվի չեմպիոնական գոտուց»,- ասել է Ֆերգյուսոնը։ […]
14:52 03.04.2020
Կայացել է արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեն քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների: Ընդունվել են մի շարք որոշումներ: ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշել է ակումբներին փոխանցել Բարձրագույն խմբի […]