TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Հայաստանի հավաքականի հարձակվողն արդեն ամռանը կարող է խաղալ «Միլանում»

15:54 15.04.2020

Իտալական «Միլանը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով: Խոսքը Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է, որը հանդես է գալիս արգենտինական «Ուրականում»: Նշվում է, որ նա արդեն  ամռանը կարող է համալրել իտալական «Միլանի» շարքերը: Ըստ Tuttosport պարբերականի՝ միլանյան թիմը ձգտում է ուժեղացնել հարձակման գիծը: Թիմը համալրողների հավանական թեկնածուների թվում է նաև «Բետիսի» հարձակվող Լորեն Մորոնը:

̰
Արգենտինայում Մեսսիի ֆինանսավորմամբ բացված ֆուտբոլային ակադեմիան  վերածվել է հոսպիտալի

14:59 15.04.2020

Արգենտինայում Լիոնել Մեսսիի ու այս երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ բացված ֆուտբոլային ակադեմիայի տարածքն ամբողջությամբ վերածվել է հոսպիտալի: Մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող ֆուտբոլային բազայի տարածքում տեղակայված ֆուտզալի դահլիճում տեղադրվել են կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Արգենտինայում վարակվածների թիվն այսօրվա դրությամբ շուրջ 2500 է, իսկ մահերի թիվը գերազանցել է 100-ը:

̰
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 4 ակումբներ հնարավոր է չկարողանան շարունակել մրցաշարը. «Ֆուտբոլ Պլյուս»

14:53 15.04.2020

Բարձրագույն խմբի առաջնության մասնակից մի քանի թիմեր հնարավոր է չշարունակեն առաջնությունը: Այս մասին գրում է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթը: Ըստ թերթի՝ վտանգ կա, որ «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին» և «Գանձասար-Կապանը» ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանան շարունակել առաջնությունը: Ակումբները չեն կարողանում ֆուտբոլիստների նկատմամբ կատարել պայմանագրով նախատեսված ֆինանսական պարտավորությունները: Օրերս առաջնության ուժեղագույն վեցյակ մտած ակումբների ղեկավարները հանդիպել և քննարկել էին […]

̰
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան ևս չեղարկեց բոլոր մրցաշարերը

14:47 15.04.2020

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը հայտարարել է մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին։ Որոշվել է չեղարկել ապրիլ-հունիս ժամանակահատվածի բոլոր միջազգային մրցումները, այդ թվում՝ աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային փուլերը։ Այդ ընթացքում օլիմպիական ուղեգրերը կմնան «սառեցված» և կակտիվանան օլիմպիական վարկանիշային վերջին մրցումների մեկնարկից առաջ։ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ մրցաշարերի վերսկսումը հնարավոր կլինի, երբ աշխարհում առողջապահական իրավիճակը […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը նորից է հետաձգվել և կանցկացվի տարեվերջին

14:28 15.04.2020

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերսկսման մոտավոր ժամկետները կհայտարարվեն վաղը կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստին: Այսօր հայտնի է դարձել, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է մինչև տարեվերջ: Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 4-12-ը Մոսկվայում, այնուհետև այն հետաձգվեց հունիսի 13-21-ը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը որակավորման նշանակություն ունի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար։

̰
«Զենիթը» հետաքրքրված է Մխիթարյանով

14:17 15.04.2020

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ղեկավարությունը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Transfermarketweb-ը։ Մյուս կողմից էլ իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ «Ռոման» չի հրաժարվում կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով կուտակված պարտքերին: Հաղորդվում է, որ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մտադիր է թիմի խաղային համակարգը փոխել 4-2-3-1-ից 3-5-2 և Մխիթարյանին դարձնել […]

̰
Իտալական ակումբի ֆուտբոլիստը նորից վարակվել է կորոնավիրուսով. Fooball-Italia

13:44 15.04.2020

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ  ակումբի խաղացողներից մեկը կրկին ունեցել է կորոնավիրուսային վարակ: «Մեր խաղացողներից մեկը կորոնավիրուսի դրական թեստ ունեցավ, իսկ հետո՝ բացասական: Նա վերսկսեց մարզումները տանը ու կրկին թեստի արդյունքը եղավ դրական: Մենք պետք է զգույշ լինենք: Եթե ​​մենք ուզում ենք նորից սկսել խաղալ, ապա խաղացողները պետք է բացարձակապես առողջ լինեն»,- […]

̰
Մխիթարյանը մարդկային մեծ որակներ ունի. Խոակին Կապարոս

16:59 14.04.2020

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը իսպանական AS-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մխիթարյանն այժմ մարզվում է: Նա շատ սիրված ֆուտբոլիստ է Հայաստանում, այնտեղ նա մարզական առումով չափանիշ է, ինչպես նաև ունի մարդկային մեծ որակներ: Ինձ այս հավաքականում ամենաշատը դուր է գալիս ֆուտբոլիստների հայրենասիրությունն ու նվիրվածությունն իրենց ազգային հավաքականին, որի մասին […]

̰
Միջազգային հանդիպումները կվերադառնան 2021թ. մարտին. ՖԻՖԱ-ի փոխնախագահ

16:50 14.04.2020

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալյանիի կարծիքը երկրների հավաքականների միջազգային հանդիպումների վերականգնման վերաբերյալ, այնքան էլ հուսադրող չէ: «Հավաքականների սեպտեմբերին նշանակված հանդիպումները դեռ ուժի մեջ են, բայց հիմա դժվար է ասել, թե ինչպիսին կլինի իրավիճակը: Բացառված չէ, որ խնդիրներ ունենանք պետությունների սահմանները հատելու հետ, սակայն վստահ եմ, որ 2021թ. մարտին արդեն ամեն ինչ կարգին կլինի, և հավաքականները կխաղան: […]

̰
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա դեկտեմբերին

16:48 14.04.2020

Եվրոպայի դասական շախմատի 21-րդ անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 15-30-ը՝ Սլովենիայում, կկայանա նույն մրցավայրում, բայց տարեվերջին: Մրցաշարի նոր ժամկետը դեկտեմբերի 8-21-ն է: Այս մրցաշարին կորոշվեն նաև 2021թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերը։ Դրանք կտրվեն 1-22-րդ տեղերը գրաված շախմատիստներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց […]

̰
Ի՞նչ կարժենա ՄՕԿ-ի համար Օլիմպիական խաղերի տեղափոխումը

17:02 13.04.2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ի համար կկազմեն մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Նա նշել է, որ դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է, որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան: ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Այդ […]

̰
Նադալը հիմա թքած ունի թենիսի վրա. մարզիչ

16:46 13.04.2020

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայրն ու նախկին մարզիչը՝ Թոնի Նադալը, մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և Ռաֆայելի հետագա մարզական կարիերայի հնարավորությունները: «Երբ խոսում էինք Ռաֆայի  հետ, նա ասաց, որ հիմա թքած ունի թենիսի վրա: Դա տրամաբանական է: Ըստ Ձեզ, մենք ինչպե՞ս պետք է թենիս խաղանք: Դա անմիտ է: Թենիսը սպորտ է, ու դա հիմա  […]

̰
Մայիսին կանցկացվի շախմատի Եվրոպայի առցանց առաջնություն

16:39 13.04.2020

Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն: Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Առաջին փուլին կմասնակցեն 1000-ից 1400, երկրորդին՝ 1401-ից 1700, երրորդին՝ 1701-ից 2000, չորրորդին՝ 2001-ից  2300 և հինգերորդին՝ 2300-ից բարձր անհատական  վարկանիշ ունեցող շախմատիստները։ Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

̰
Քննադատություններին պետք է վերաբերվել ըմբռնումով. Նուրմագոմեդով

13:17 11.04.2020

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է վերաբերվում այս օրերին իր հասցեին հնչող քննադատություններին: «Պատմության ընթացքում եղել են մարդիկ, որոնք փոխել են մարդկության ճակատագիրը, սակայն նրանց չի հետաքրքրել՝ ինչ են մտածում իրենց մասին: Քննադատություններին պետք է վերաբերվել ըմբռնումով և հանգստությամբ: Դժվար պահերին Աստված միշտ մեր կողքին է»,- […]

̰
Ռոնալդուն բարկացրել է Մադեյրայի իշխանությոններին

13:15 11.04.2020

Պորտուգալիայի Մադեյրա քաղաքի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել Կրիշտիանու Ռոնալդուին կարանտինի ռեժիմը խախտելու և քաղաքի մարզադաշտում մարզվելու համար: «Ռոնալդուն չի կարող ունենալ հատուկ թույլտվություն կարանտինի կանոններին չենթարկվելու համար: Ինչպես քաղաքի մյուս բնակիչները, նա ևս պարտավոր է ենթարկվել օրենքներին: Ռոնալդուն պարզապես ցույց տվեց, թե որքան է հարգում ընդհանուր ռեժիմը»,- նշել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ […]

̰
Նա հրաշալի մարդ է և բացառիկ ֆուտբոլիստ. Սպինացոլան՝ Մխիթարյանի մասին

13:03 11.04.2020

«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ինստագրամյան իր էջում պատմել է Հենրիխ Մխիթարյանի հետ շփումների մասին: Նա ասել է, թե ինչպես է իր խաղընկերը՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, օգնում իրեն սովորել անգլերեն ու գովեստի խոսքեր հղել նրա հասցեին: «Բացի նրանից, որ Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է, նաև հիանալի մարդ է: Նա շատ պարզ անձնավորություն է, մենք միշտ […]

̰
Իբրահիմովիչը գնդակն ուղարկել է աղբարկղը, իսկ Պոգբան՝ ավելի տպավորիչ պատասխան տվել

13:01 11.04.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: Հիշեցնենք, որ նրանք ժամանակին միասին հանդես են եկել անգլիական ակումբում: Իբրահիմովիչը տեսանյութ է հրապարակել, որում գնդակը կրնկի հարվածով ուղարկում է աղբարկղը: «Խաղն ավարտված է»,- տեսանյութն այսպես է մեկնաբանել Իբրահիմովիչը:   Посмотреть эту публикацию в Instagram   @paulpogba Game over #zlatanvspogba Публикация от Zlatan […]

̰
Գեղամ Կադիմյանի գեղեցիկ գոլը Բելառուսի առաջնությունում

11:58 11.04.2020

Ֆուտբոլային Եվրոպայում միակ առաջնությունը, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պատճառով, Բելառուսի առաջնությունն է։ Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունում էլ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, և պետք է խոստովանել, որ հանդես է գալիս բավականին հաջող: Հայ ֆուտբոլիստը ներկայացնում է «Նեման» ակումբը, որը 4-րդ տուրում ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել  «Բելշինայի» հետ։ Թիմի կազմում գոլը խփել է […]

̰
Ի՞նչ հարց է տվել Ուզբեկստանի հավաքականի ավագը Հենրիխ Մխիթարյանին

11:47 11.04.2020

Ուզբեկստանի հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովը հարց է տվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Ես Օդիլ Ահմեդովն եմ՝ Ուզբեկստանի հավաքականի ավագը։ Ես հետևում եմ կարանտինի կանոններին ու մնում եմ տանը։ Իսկ դո՞ւ՝ Հենրիխ»,- հրապարակած տեսանյութում ասել է ֆուտբոլիստը։

̰
Իտալիայի վարչապետը հույս է հայտնել, որ մարզիկները մայիսի 4-ից կկարողանան վերսկսել մարզումները

11:10 11.04.2020

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը երկարաձգվում է մինչև առնվազն մայիսի 3-ը: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Իտալիայի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մարզիկները մայիսի 4-ից արդեն կկարողանան վերսկսել մարզումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի առաջնության թիմերը չեն կարողանա մարզվել մինչև ապրիլի 27-ը։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի Իտալիայի առաջնության, մասնավորապես […]

̰
«Լիվերպուլի» նախկին մարզչի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

10:51 11.04.2020

«Լիվերպուլի» նախկին խաղացող ու մարզիչ Քեննի Դալգլիշը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացրել է ակումբի պաշտոնական կայքը։ Դալգլիշն ապրիլի 8-ին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հակաբորբոքային ներարկումներ է ստացել: Այնտեղ նա  կորոնավիրուսի թեստ է հանձնել, չնայած ախտանշաններ չի ունեցել։ Թեստի արդյունքը դրական է եղել, բայց ախտանշաններ առաջվա նման չեն եղել: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը 69-ամյա Դալգլիշը երկար […]

̰
Ռոնալդուն աշխարհին միավորվելու և միմյանց աջակցելու կոչ է արել

10:27 11.04.2020

«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որոնցում նա Պորտուգալիայի ու Իտալիայի դրոշներով դիմակներ է կրում։ «Մեր աշխարհի համար այս դժվարին պահին կարևոր է միավորվել ու աջակցել միմյանց։ Եկեք բոլորս անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք միմյանց»,- գրել է Ռոնալդուն։    

̰
Նա Պորտուգալիայի պարծանքն է. Վիտոր Բայան՝ Ռոնալդուի մասին

14:25 10.04.2020

Պորտուգալիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիտոր Բայան գովեստի խոսքեր է ուղղել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: «Ռոնալդուն իրական ֆենոմեն է: Նա պահպանում է իր հրաշալի մարզավիճակը, թեև արդեն երիտասարդ չէ: Պորտուգալիայի հավաքականի բախտը բերել է, որ Կրիշտիանուն ծնվել է Մադեյրայում: Այնտեղ ծնվածները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն: Կտեսնեք, նա դեռ երկար կլինի իր բարձրության վրա: Նա […]

̰
Անհետացում վերմակով, կամ «Մնա տանը» չելենջի հնարքների շարքից

14:14 10.04.2020

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը կարանտինի ընթացքում իր կատարմամբ հնարքի տեսանյութ է տեղադրել համացանցում: Բրազիլացին ցույց է տվել վերմակով հայտնի հնարքը, երբ մարդն անհետանում է վեր նետված վերմակի հետևից: Մեկնաբանություններից մեկի մեջ ասվում է՝ «Ալիսոնը կախարդի նման է մարզվում, քանի որ ֆուտբոլը … անհետացել է»:

̰
Ճգնաժամի պատճառով Նեյմարի տրանսֆերը ոչ մի ակումբ չի գնի. ՊՍԺ-ի ղեկավարության մտահոգությունները

13:40 10.04.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջնության ավարտից հետո կարող է մնալ Փարիզում: Ակումբում կարծում են, որ կորոնավիրուսի ստեղծած ֆինանսական ճգնաժամը ոչ մի ակումբի թույլ չի տա մեծ գումար վճարել Նեյմարի տրանսֆերի համար: 2017-ի ամռանը ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 222 մլն եվրո: Փարիզում Նեյմարը մեկ տարում վաստակում է 31.6 մլն եվրո, որն աշխարհում երրորդ արդյունքն է՝ […]

̰
Ֆերգյուսոն-Գաթժի մենամարտը ևս չի կայանա. UFC-249 մրցաշարը պաշտոնապես չեղարկվեց

13:08 10.04.2020

UFC-249 մրցաշարը պաշտոնապես չեղարկվեց: Այն պետք է կայանար ապրիլի 18-ին: Հատկանշական է, որ մրցաշարի անցկացման վայրն արդեն վերջնականապես ընտրվել էր, այն պետք է կայանար հնդկացիական ռեզերվացիաներից մեկում: «Մենք պատրաստ էինք մրցաշարն անցկացնել, սակայն ամենաբարձր մակարդակով զանգ ստացանք. մեզ հորդորեցին չեղարկել մրցաշարը»,- ասել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը: Հիշեցնենք, որ UFC-249-ի շրջանակում է պետք է կայանար […]

̰
Մեսսին հերքել է «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերը

12:53 10.04.2020

Լիոնել Մեսսին հերքել է Միլանի «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերը: Արգենտինացին ինստագրամի story բաժնում հրապարակել է պարբերականների մեկից հրապարակման լուսանկարն ու գրել. «Կեղծ լուրեր։ Լավ է, որ ոչ ոք չի հավատում այս ամենին»։

̰
«Ռոմայի» հատուկ մարզաշապիկների վաճառքից ստացված գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին

12:52 10.04.2020

«Ռոման» հայտարարել է 500 մարզաշապիկների թողարկման մասին, որոնց վաճառքից ստացված գումարը կուղղվի  կորոնավիրուսի դեմ պայքարին: Մարզաշապիկները կվաճառվեն  ակումբային խանութում: Մեկ հավաքածուի գինը 192,7 եվրո է:  500 մարզաշապիկներից յուրաքանչյուրը համարակալվելու է,  դրանց վրա գրված է ASSIEME, ինչը նշանակում է «Միասին»: «Մենք սկսեցինք այս արշավը` երկրպագուներին ցույց տալու համար, որ մենք նրանց կողքին ենք, չնայած խաղերի բացակայությանը»,- […]

̰
Բելառուսում ֆուտբոլային հանդիպմանը տրիբունաներում մանեկեններ են հայտնվել

15:40 09.04.2020

Բելառուսի գավաթի կիսաեզրափակչի՝ «Դինամո» Բրեստ-«Շախտյոր» Սոլիգորսկ առաջին խաղում անսովոր տեսքով երկրպագուներ են ներկա եղել: Ակումբը տոմսերի վիրտուալ վաճառք է իրականացրել: Մարզադաշտի տրիբունաներից մեկում էլ երկրպագուների փոխարեն մանեկեններ են նստել մարդկային դեմքերով: Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ վիրտուալ տոմսերի վաճառքից գոյացած գումարի մի մասը կուղղվի Բելառուսում կորոնավիրուսի դեմ պայքարին: Հիշեցնենք, որ Բելառուսը եվրոպական միակ երկիրն […]

̰
Անգլիայի Պրեմիեր լիգայում հերքել են մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու լուրերը

15:32 09.04.2020

Անգլիական Պրեմիեր լիգան մտադիր չէ ժամանակից շուտ ավարտել ընթացիկ մրցաշրջանը: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ այդպիսի տեղեկություններ էին տարածվել: ԱՊԼ-ի կողմից մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու մտադրության մասին հայտարարել էր «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պյերպաոլո Մարինոն: Նրա խոսքերով՝ լիգան պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, որ մրցաշրջանը ժամանակից շուտ է ավարտվելու և դա պայմանավորված է նրանով, որ Անգլիայում […]

̰
BACK_TO_TOP