11:57 18.04.2020
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, բայց միայն մեկ պայմանով: 38-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ թիմի կազմն այնքան էլ ուժեղ չէ, և ղեկավարությանը խնդրել է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը: Այս մասին հայտնում է SempreMilan պարբերականը: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ներկայումս մարզվում է շվեդական «Համարբիի» հետ և վերջին […]
11:01 18.04.2020
Ավստրիայի առաջնության դադարը, ըստ ամենայնի, կերկարաձգվի ևս մեկ ամիս: Առաջնությունը դադարեցվել էր մինչև մայիսի 5-ը: Սակայն երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ հարկադիր դադարը երկարաձգվելու է: Նշվում է, որ խաղերը կարող են վերսկսվել հունիսի սկզբին: Ավստրիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԼԱՍԿ-ը, որը երկրորդ տեղում ընթացող «Զալցբուրգին» գերազանցում է 6 միավորով:
10:59 18.04.2020
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է այն խնդիրների մասին, որոնք ունենում է ֆուտբոլիստների հետ. «Որքան բարձր ես ելնում աստիճաններով, այնքան դժվար է լինում ֆուտբոլիստների հետ հարաբերություններ հաստատելը: «Չելսիի» ֆուտբոլիստների հետ հակասական հարաբերություններ ունեի, բայց երբ նրանց ասացի, որ հեռանում եմ, նրանցից շատերը սկսեցին լաց լինել: Շատ եմ խոսում այն մասին, որ ֆուտբոլիստներն այս […]
10:48 18.04.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ: «Աշխարհը լավ օրի չէ, բայց մի բան լավ է, որ ես տարբեր բաներ եմ սովորում: Հիմա ես պատասխանատու եմ ափսեները լվանալու համար: Դա ինձ դուր է գալիս: Հիմա ես եմ իմ մեքենայի վարպետը: Ես առաջին անգամ պատրաստել եմ ձվածեղ: Այս շաբաթվա մարտահրավերը […]
14:25 17.04.2020
Բաթումի մարզադաշտը լուսավորվել է տարբեր երկրների դրոշների գույներով, ինչը խորհրդանշում է պետությունների համերաշխությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Բաթումի մարզադաշտը լուսավորվել է բարեկամ երկրների դրոշների գույներով՝ ի նշան համերաշխության»,- տեսանյութն այսպես է մեկնաբանել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նշենք, որ ստադիոնը լուսավորվել է Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների դրոշների գույներով։
14:21 17.04.2020
ArmSport-ը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ իմանալու, թե ինչ ընթացք է տրվել «Գանձասար-Կապանի»՝ ֆինանսական օգնություն ստանալու դիմում-խնդրանքին։ «ՀՖՖ-ն սպասում է ՖԻՖԱ-ի կողմից ակումբներին և ֆեդերացիաներին հնարավոր ֆինանսական աջակցության ծրագրի հաստատմանն ու իրականացմանը։ Երբ դա լինի ու գումարն էլ փոխանցեն ֆեդերացիային, ֆեդերացիան գործկոմի նիստի որոշմամբ ու հաստատմամբ այդ գումարը կբաշխի ակումբներին, այդ թվում՝ «Գանձասար-Կապանին»։ Այս պահի […]
14:09 17.04.2020
Ֆրանսիական Le Figaro թերթը կազմել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։ Ամենաարագն է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը զարգացրել է մինչև 36 կմ/ժ արագություն։ Երկրորդ տեղում է «Բիլբաոյի» ֆուտբոլիստ Ինյակի Ուիլյամսը, որը զիջում է Մբապեին ընդամենը 0,3 կմ/ժ արագություն։ Հատկանշական է, որ լավագույն տասնյակում ընդգրկված են նաև խաղացողներ, որոնք արդեն 30 տարեկան են, օրինակ՝ Նաչոն, […]
13:57 17.04.2020
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գեղասահքի աշխարհի առաջնությունը հետաձգվել է: Այն պետք է անցկացվեր մարտի 16-22-ը կանադական Մոնրեալում: Նոր ժամկետների մասին դեռ հայտնի չէ: Քննարկվում էին այս տարվա հոկտեմբերից դեկտեմբեր անցկացնելու տարբերակներ, սակայն Չմշկորդների միջազգային միությունը (ISU) ապրիլի 16-ի նիստում որոշել է այս տարի չանցկացնել աշխարհի առաջնություն։ Ավելի վաղ չեղարկվել են նաև շորթ-տրեկի և զուգահեռ չմշկավազքի աշխարհի […]
13:51 17.04.2020
Մադրիդի «Ռեալը» ցուցադրել է, թե վերակառուցումից հետո ինչպիսի տեսք կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը: «Արքայական» ակումբը Twitter-յան իր էջում հրապարակել է նոր մարզադաշտի վիրտուալ տարբերակը: «Ավելի շատ անմոռանալի պահեր. սա նոր «Սանտիագո Բեռնաբեուն» է»,- ասվում է պաշտոնական գրառման մեջ: Հիշեցնենք, որ ստադիոնի վերակառուցման համար ծախսվելու է 570 միլիոն եվրո: ?️✨ Por muchos momentos más inolvidables en […]
13:22 17.04.2020
WBA, WBO, IBF և IBO վարկածով ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան մարտահրավեր է նետել իր հայրենակցին՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին: «Եթե ձեզ համարում եք լավագույնը, պետք է պայքարեք նաև ինձ հետ: Մենամարտի հաղթողը անվիճելիորեն կլինի թիվ մեկը բռնցքամարտում»,- ասել է Ջոշուան: Ֆյուրիի պրոմոութեր Ֆրենկ Ուորենը հայտարարել է, որ բրիտանացի […]
13:14 17.04.2020
Չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբը սկսել է իր նոր մարզադաշտի կառուցումը, որը կլինի աշխարհում ամենամեծներից մեկը: Այս մասին հայտնում է SkySports-ը: Նշվում է, որ մարզադաշտը տեղավորելու է 100 հազար հանդիսական: Շինարարության վրա կծախսվի մոտ 1 միլիարդ 560 միլիոն եվրոյին համարժեք գումար: Նախատեսվում է շինարարությունը ավարտել 2022 թվականին:
13:12 17.04.2020
Սամբոյի բոլոր մայրցամաքային ֆեդերացիաների առաջնությունները հետաձգվել են: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մասնավորապես՝ սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել է 2020-ի մայիսին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում նշանակված Եվրոպայի առաջնությունն անցկացնել սեպտեմբերին։ Սամբոյի միջազգային ֆեդերացիան հետևում է իրադարձությունների զարգացման ընթացքին և հորդորում է առողջությունը պահպանելու համար խուսափել ցանկացած ռիսկից։
12:07 17.04.2020
Կորոնովիրուսային համավարակի պատճառով երկրպագուներն Իտալիայում չեն կարողանա մարզադաշտեր այցելել մինչև 2021 թվականի մարտը։ AS պարբերականի տվյալներով՝ Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիսի 31-ին, բայց փակ տրիբունաների ներքո։ Երկրպագուներին 2021-ի մարտից շուտ թույլ չեն տա հաճախել մարզադաշտեր, մինչև սահմանները չբացվեն ու սահմանափակումները չվերանան։ Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը դադարեցվել էր 26-րդ տուրից հետո: Հիշեցնենք, որ Ա […]
19:28 16.04.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը համոզված է, որ Մեսսին կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: «Ղեկավարության ճգնաժամ ցանկացած մեծ ակումբում կարող է լինել: Իհարկե, նախընտրելի է աշխատել ավելի հանգիստ պայմաններում, բայց ունենք այն, ինչ ունենք: Չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում ակումբում, կարող է ստիպել Մեսսիին հեռանալ: Համոզված եմ, որ նա կարիերան ավարտելու է «Բարսելոնայում»,- […]
17:46 16.04.2020
UFC-ի մարզիկ Ջասթին Գեթժին Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտելու բանավոր համաձայնություն է տվել: Այս դիմակայությունը UFC-249 մրցաշարի գլխավոր մենամարտն է լինելու: Հիշեցնենք, որ մրցաշարը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին, ու հիմնական մենամարտը պետք է կայանար Հաբիբ Նուրմագոմեդովի ու Թոնի Ֆերգյուսոնի միջև, սակայն Նուրմագոմեդովը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չի կարող դուրս գալ Ռուսաստանի տարածքից: Դրանից […]
15:35 16.04.2020
Հենրիխ Մխիթարյանը «Մատչ ՏՎ» ալիքի հաղորդաշարերից մեկում, հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողացել շատ կարճ ժամանակահատվածում իտալերեն սովորել: Հիշենք, որ Իտալիայի առաջնություն տեղափոխվելուց արդեն 3 ամիս անց նա հարցազրույց տվեց իտալերենով: «Ակումբում ինձ ասացին, որը մենք պետք է արդեն այսօրվանից հարցազրույցներ տանք իտալերենով։ Ես պատասխանեցի, որ ինձ համար դեռ […]
14:49 16.04.2020
Հայաստանի Ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ակումբի ինստագրամյան էջում պատասխանել է երկրպագուների հարցերին։ Ահա դրանցից մի քանիսը: – Ո՞րն է «Հոֆենհայմի» մարզաշապիկով քո լավագույն խաղը։ – «Բավարիայի» դեմ հանդիպումը, որտեղ մենք հաղթեցինք, ու ես երկու գոլ խփեցի։ – Ե՞րբ կլինես լավ մարզավիճակում։ – Արդեն անհատական մարզումներ եմ անցկացնում խոտածածկին։ Ապաքինման համար դեռ […]
14:28 16.04.2020
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոն խոսել է Մեսսիի՝ «Բարսելոնայում» մնալ-չմնալու հարցի ու Նեյմարի հնարավոր վերադարձի մասին. «Կարծում եմ, որ Մեսսին ու «Բարսելոնան» կգան ընդհանուր հայտարարի: Դրա համար 2 կողմն էլ պետք է փոխզիջման գնան: Ես շատ կզարմանամ, եթե Մեսսին հեռանա. չեմ պատկերացնում այդպիսի սցենար: Ինչ վերաբերում է Նեյմարին, կարծում եմ, որ նա ամռանը կվերադառնա: […]
14:10 16.04.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունել է ֆեդերացիայի ղեկավար Տամաշ Այանի հրաժարականը: 81-ամյա Այանը ֆեդերացիան ղեկավարել է 43 տարուց ավելի: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Այանին կատարած աշխատանքի համար: Այժմ պետք է նոր ճանապարհ սկսենք ու հասնենք հաջողությունների»,- ասել է գործող նախագահ Ուրսուլա Պապանդրեան: Իրականում, սակայն, խնդիրը բոլորովին այլ է: Հիշեցնենք, որ վերջերս գերմանացի հետաքննող լրագրող […]
13:57 16.04.2020
«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտնել է, որ առողջացել է: Մարտի վերջերին 66-ամյա մասնագետի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եկել։ Մարտի 30-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից, և նա բուժումը տանն էր շարունակել։ «Մոտ մեկ ամիս պայքարում էի կորոնավիրուսի դեմ։ Հավատացեք, դա հեշտ չէր։ Այսօր ուզում եմ հայտնել, որ բուժման երկար շրջանից հետո թեստի առաջին […]
13:12 16.04.2020
Ֆուտբոլային հանդիպումները և բոլոր մյուս մասսայական միջոցառումները Գերմանիայում սահմանափակումների տակ կլինեն մինչև օգոստոսի 31-ը: Այս մասին հայտարարվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո: Սա նշանակում է, որ երկրպագուները նվազագույնը մինչև սեպտեմբեր չեն կարողանա այցելել մարզադաշտեր։ Միևնույն ժամանակ, Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը հավանական է համարել Գերմանիայի առաջնության անցկացումը դատարկ մարզադաշտերում։ «Բունդեսլիգայի հարցն […]
12:46 16.04.2020
Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան իր էջում գրել է, որ սկսում է նոր բան սովորել, բայց չի մանրամասնել, թե ինչ: «Միշտ մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ։ Եկել է սովորելու ժամանակը»,- գրել է պորտուգալացին։ Նա նոթատետրի ու գրիչի ֆոնին լուսանկար է հրապարակել՝ ենթադրություններ անելը թողնելով երկրպագուներին ու հետևորդներին: Հիշեցնենք, որ այս օրերին պորտուգալացին իր ընտանիքի հետ մեկուսացած է Ֆունշալ […]
12:34 16.04.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը հանդես է գալիս արգենտինական «Ուրականում», հաստատել է, որ իր հետ կապ է հաստատել «Միլանի» ներկայացուցիչը: «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, ու մենք շփում ենք ունեցել, սակայն չեմ ուզում վաղաժամ հետևություններ անել, քանի որ դեռևս հստակ ոչինչ չկա։ Ես հիմա կենտրոնացած եմ իմ խաղի վրա, ձգտում […]
12:23 16.04.2020
Իտալիայում առաջարկում են մրցաշրջանը վերսկսել մայիսի 27-ին՝ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Յուվենտուս»-«Միլան» պատասխան խաղով: Առաջարկվում է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ 2 խաղերն անցկացնել մայիսի 27-ին ու 28-ին, իսկ առաջնությունը վերսկսել մայիսի 31-ին: Իտալական ակումբների ղեկավարներն այդ առաջարկները կքննարկեն հաջորդ շաբաթ: Ա սերիայի ավարտը պլանավորվում է օգոստոսի 2-ին:
18:49 15.04.2020
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է լուրը այն մասին, որ լքելու է առաջնությունը: «Ալաշկերտը» արձագանքել է «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հերթական համարում հրապարակված հոդվածին, որտեղ նշվել է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական խնդիրների պատճառով 4 ակումբներ, որոնց թվում նաև «Ալաշկերտը», կարող են լքել առաջնությունը: Այս տեղեկությունը հերքել է ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը՝ նշելով, որ […]
17:59 15.04.2020
2021թ. ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կունենա օլիմպիական վարկանշային մրցաշարի կարգավիճակ: Այն կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Պրահայում նշանակված Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է նոյեմբեր ամիս, և այդտեղ նույնպես խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր:
16:45 15.04.2020
«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոն կատալոնական ակումբի ղեկավարությանը վերագրել է կոռուպցիոն արարքներ՝ պատմելով տարբեր ընկերությունների հետ խարդախությունների մասին։ Ի դեպ, Ռուսոն առաջին անգամ չէ, որ մեղադրում է ներկայիս ղեկավարությանը: «Բարսելոնայում» կոռուպցիայի փաստը հաստատվում է նրանով, որը ակումբը ջնջել է տարբեր ընկերությունների հետ պայմանագրերի տեղեկատվությունը: Այդ ընկերություններից մեկը հիմնադրված է օֆշորային գոտում։ Դա արված է նրա […]
16:40 15.04.2020
Իտալական «Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին հայտնվել է թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Calcio Mercato-ն: 32-ամյա Աչերբիի ծառայություննեով հետաքրքրված են «Ինտերը» և «Չելսին»: Աչերբիի պայմանագիրը «Լացիոյի» հետ գործում է մինչև 2023 թվականը: Ա Սերիայի այս մրցաշրջանում Աչերբին անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ: Հատկանշական է, որ այս ֆուտբոլիստը կարողացել է հաղթահարել քաղցկեղը: […]
16:18 15.04.2020
Կրիշտիանու Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է մարզվում ինքնամեկուսացման պայմաններում: Նա ընտանիքի հետ այս օրերին Ֆունշալ քաղաքում է: Մարզումների ժամանակ Ռոնալդուին օգնում են երեխաները, նրանք ծանրաքարի դեր են կատարում, երբեմն էլ մանկական չարաճճիությամբ փորձում են խանգարել հայրիկին: «Երեխաներ, թույլ տվեք՝ հայրիկը մարզվի»,- այսպես է տեսանյութը մակագրել ֆուտբոլիստը՝ կոչ անելով երկրպագուներին տանը մնալ, […]
16:06 15.04.2020
Գերմանական «Հոֆենհայմի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը թիմի մարզումներից նկարներ է հրապարակել: Նկարներից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ապաքինվել է վնասվածքից հետո ու վերադարձել է մարզումներին: Հիշեցնենք, որ փետրվարին Ադամյանն աջ կոճի վնասվածք էր ստացել ու վիրահատության ենթարկվել, իսկ վերջերս ՀՖՖ-ի պաշտոնական էջի հետ զրույցում հայտնել էր, որ հույս ունի առաջիկայում վերադառնալ […]