16:26 17.03.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր մարզումների մասին: ՌԴ ղեկավարը նշել է, որ միշտ փորձում է մնալ լավ մարզավիճակում, իսկ շեշտը դնում է արևելյան մարտարվեստների վրա: Պուտինն ասել է, որ դրանք շատ կոնկրետ մարզումներ են, այլ ոչ սիրողական պարապմունքներ: Այս մասին ՌԴ նախագահը անկեղծացել էր «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում: Հիշեցնենք, որ ՌԴ […]
16:10 17.03.2020
Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն դեռ մնում է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի բանտերից մեկում: Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից Նելսոն Կուևասը երեկ այցելել է Ռոնալդինյոյին և լուսանկար հրապարակել նրա հետ: Կուևասը նշել է, որ Ռոնալդինյոն շատ տխուր է և հույս է հայտնել, որ նա հնարավորինս շուտ ազատ կարձակվի: Ռոնալդինյոն և եղբայրը՝ Ռոբերտո […]
15:59 17.03.2020
Ճապոնացի հայտնի գեղասահորդ Կրիս Ռիդը, որ ներկայացնում էր ԱՄՆ-ն, մահացել է սրտի կաթվածից: Գեղասահորդը 30 տարեկան էր: Նա Ճապոնիայի 10-ակի և աշխարհի կրկնակի չեմպիոն էր: Ռիդը նաև մասնակցել է 2010թ․, 2014թ․ և 2018թ․ Օլիմպիական խաղերին: Իր մարզական կարիերան Ռիդն ավարտել էր 2018 թվականի Օլիմպիական խաղերից հետո: @ryuichisakamoto @davidsylvian58 #MerryChristmasMrLawrence on the #WinterOlympicGames pic.twitter.com/CvYOPkMJb7 — Aarón […]
15:58 17.03.2020
Համացանցում է հայտնվել անգլիացի հայտնի մեկնաբան Կլայվ Տիլզլիի՝ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղը մեկնաբանելու համար կատարված նշումները: Տիլզլին մի թղթի վրա հսկայական ինֆորմացիա է տեղադրել: Նա երկու թիմերի բոլոր ֆուտբոլիստների ու յուրաքանչյուրի դիմաց շատ համառոտ նշումներ է կատարել ֆուտբոլիստի ընթացիկ վիճակագրության, ֆիզիկական տվյալների, հավաքականում ելույթների և ֆուտբոլասերների համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող այլ փաստերի մասին:
15:31 17.03.2020
«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Ղազախական sports.kz կայքը գրել է, որ հայ ֆուտբոլիստը ակտիվ է եղել նախորդ խաղում, գոլ է խփել և կատարել արդյունավետ փոխանցումներ: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Աստանան» 3։2 հաշվով արտագնա խաղում հաղթել էր «Ակտաուին», իսկ Բարսեղյանը պաշտոնական խաղերում առաջին գոլն էր խփել «Աստանայի» կազմում։ […]
15:22 17.03.2020
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Թեյմուր Ռաջաբովը: Հիշեցնենք, որ այս անգամ հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք Լևոն Արոնյանը չկարողացավ նվաճել: Մրցաշարի առաջին տուրը տեղի կունենա այսօր:
15:06 17.03.2020
Լոնդոնի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել է Թուրքիան ներկայացնող Նեչատ Էկինչին: Մինչ այդ 1/8 եզրափակչում պարտություն էր կրել նաև Արթուր Բազեյանը: Հայ բռնցքամարտիկը իր երկրորդ մենամարտում զիջել է ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին։ Հաղթանակի դեպքում Բազեյանը կնվաճեր օլիմպիական ուղեգիր:
14:41 17.03.2020
Լոնդոնում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: 1/8 եզրափակչում հայ մարզիկը մրցել է Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանի հետ և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Կորյունը դուրս է եկել 1/4 եզրափակիչ և ապահովել օլիմպիական ուղեգիրը։ Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 […]
14:37 17.03.2020
«Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Ինչպես հայտնի է, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպանը «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Այժմ հռոմեական ակումբը ցանկանում է գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, և ակումբները բանակցում են այդ հարցի շուրջ: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը: Մինչդեռ հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ տեղեկություն տարածվեց, թե […]
22:50 16.03.2020
Լոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարն այսօրվա մենամարտերից հետո կդադարեցվի: Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Հիշեցնենք, որ մեկնարային հանդիպումներին մասնակցել են մեր 10 բռնցքամարտիկներից 5-ը, իսկ նրանցից 4-ը հաղթել են: Այսօր՝ մրցումային 3-րդ օրը, Հայաստանի 2 ներկայացուցիչ հաղթելու դեպքում ձեռք կբերի Տոկիո-2020-ի ուղեգիր: Մրցաշարը վերսկսելու ժամկետները հայտնի կդառնան […]
21:36 16.03.2020
Բունդեսլիգայի հանդիպումները պաշտոնապես հետաձգվել են: Այս մասին հաղորդել է Գերմանիայի ֆուտբոլային միությունը: Նշվում է, որ դադարը կշարունակվի մինչև ապրիլի 2-ը։ Դադարեցվել է նաև 2-րդ Բունդեսլիգան։ Մարտի 13-ին Բունդեսլիգան հետաձգել էր 26-րդ տուրի հանդիպումները: Ավելի վաղ դադարեցվել էին Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ ազգային առաջնություններ։ Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես կազմում […]
21:12 16.03.2020
ՈՒԵՖԱ-ն վաղը քննարկելու է կորոնավիրուսի պատճառով դադարեցված ազգային առաջնությունների հետագա ճակատագիրը: Շրջանառվող տարբերակներից մեկը այն է, որ չեմպիոններ հռչակվեն ներկա պահին մրցաշարային աղյուսակները գլխավորող ակումբները, եթե առաջնությունները չվերսկսվեն: Հետևաբար, նույն սկզբունքով էլ կարող են որոշվել եվրագավաթներում հանդես գալու իրավունք ստացող թիմերը: Առաջնությունները լքող թիմերի հարցը այդ պարագայում լուծելու են ազգային լիգաների ղեկավարները։ Հիշեցնենք, որ մեծ […]
20:47 16.03.2020
Լոնդոնում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Արման Դարչինյանը նույնպես մեկնարկել է հաղթանակով: 75 կգ քաշային մարզիկն առավելության է հասել իտալացի Սալվատորե Կավալարոյի նկատմամբ: Ուշ երեկոյան ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Հաղթելու դեպքում Կորյուն Սողոմոնյանն ու Արթուր Բազեյանը կապահովեն օլիմպիական ուղեգրեր:
19:32 16.03.2020
Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի կյանքին վտանգ չի սպառնում, թեև առողջական վիճակը մնում է կայուն ծանր: Այս մասին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արիանա Կաոլիին նախապատրաստում էին վիրահատությունների: Հիշեցնենք՝ Արիանան վթարի էր ենթարկվել մարտի 15-ի կեսգիշերին: Նրա վարած Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ստացել […]
19:16 16.03.2020
Լոնդոնում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Հայ մարզուհին պարտվել է իտալուհի Ջիորդինա Սորենտինոյին: Հիշեցնենք, որ մինչ այդ ռինգ դուրս եկած մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Բազեյանը, Գոռ Ներսիսյանը, Նարեկ Մանասյանն ու Անի Հովսեփյանը հաղթանակներ էին տարել: Դեռ պայքարի մեջ չեն մտել Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, […]
19:10 16.03.2020
Պարագվայի դատարանը մերժել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին 1.4 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ արձակելու առաջարկը: Բրազիլացու փաստաբաններն առաջարկել էին, որ 1.4 միլիոն եվրո գրավի դիմաց Ռոնալդինյոն պատիժը կրի տնային կալանքի պայմաններում: Օրեր առաջ փաստաբաններն առաջարկել էին 700 հազար եվրո գրավ, ու հիմա գումարի կրկնապատկումը նորից օգուտ չտվեց: Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն ու նրա եղբայրը […]
19:08 16.03.2020
Կորոնավիրուսից մահացել է իսպանացի մարզիչ Ֆրանսիսկո Գարսիան: Նա աշխատում էր «Ատլետիկո Պորտալդ Ալտայի» համակարգում: 21-ամյա մարզչի մահվան մասին տեղեկացրել է Marca լրատվական գործակալությունը: Գարսիան վարակվելու մասին իմացել է մի քանի օր առաջ: Ակումբում նա զբաղեցնում էր պատանիների թիմի մարզչի պաշտոնը: Նշվում է, որ Գարսիան ռիսկային խմբում էր, քանի որ նախկինում տառապել է քաղցկեղով: Հետաքրքրական է, […]
15:03 16.03.2020
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը իսպանական Marca-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի հավաքականը գլխավորելու և իր ծրագրերի մասին: Կապարոսն ասել է, թե մինչ հավաքականը գլխավորելը մեր երկիրը հիշում էր «Եվրատեսիլից», քանի որ Հայաստանը շատ միավոր է տվել Իսպանիային: Մարզիչը նաև խոստովանել է, որ իրեն դուր է եկել Հայաստանը, նաև հիշել է, որ իրեն […]
14:52 16.03.2020
ՀՀ շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլիի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ Արիաննե Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին: Նրա վիճակը սկզբում գնահատել էին ծանր, այնուհետ մասնագետները նշել էին դրական դինամիկայի մասին: ԲԿ-ից նաև հայտնել են, որ Արիաննեին նախապատրաստում են վիրահատությունների, քանի որ նրա մոտ […]
14:36 16.03.2020
«Չելսիի» ֆուտբոլիստ Մեյսոն Մաունթը խախտել է կարանտինը: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը: Հիշեցնենք, որ «Չելսին» իր ֆուտբոլիստներին ուղարկել է կարանտինի՝ կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյիի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Սակայն 21-ամյա Մաունթը չի հետևել կարանտինի կանոններին և դուրս է եկել տնից: Լոնդոնի արհեստական խաղադաշտերից մեկում նա ֆուտբոլ է խաղացել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ: Ֆուտբոլիստին […]
13:31 16.03.2020
Ռուս ֆուտբոլային մեկնաբան Գեորգի Չերդանցևին դուր չեն գալիս Եվրո-2020-ի հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Չերդանցևն իր կարծիքը հայտնել է Twitter-ում: «Իտալացիներն իրենք են վարակել բոլորին, և այժմ նրանք պահանջում են չեղարկել Եվրո-2020-ը, քանի որ ժամանակ չեն ունենա ավարտելու իրենց առաջնությունը: Ես ապշած եմ»,- գրել է Չերդանցևը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ԵՎՐՈ-2020-ը […]
12:58 16.03.2020
Լոնդոնի վարկանշային մրցաշարում հաղթանակով է մեկնարկել 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Հայ մարզուհին նոկաուտի է ենթարկել Չեխիան ներկայացնող մարզուհուն: Մինչ այդ Անին 4 անգամ նոկդաունի էր ենթարկել մրցակցին, իսկ վերջին հարվածից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնի վարկանշային մրցաշարում իրենց առաջին մենամարտերը հաղթել էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 81 […]
12:22 16.03.2020
«Գրեմիոյի» ֆուտբոլիստները «Սան Լուիսի» հետ հանդիպմանը մարզադաշտ են դուրս եկել պաշտպանական դիմակներով: Այդկերպ ֆուտբոլիստներն իրենց բողոքն են ներկայացրել մրցաշարը չդադարեցնելու դեմ: Հանդիպումը անցկացվել է դատարկ տրիբունաներով մարզադաշտում: Երեկ կայացած այս խաղից հետո Բրազիլիայում իշխանությունները որոշել են դադարեցնել ֆուտբոլի առաջնությունը:
20:41 15.03.2020
Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Աստանան» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Կասպիին»: «Աստանայի» երկրորդ գոլը խփել է ՀՀ հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Սա Տիգրանի առաջին գոլն էր «Աստանայի» կազմում: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Այս հաղթանակից հետո «Աստանան» 7 միավորով գլխավորել է Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Կայրաթը» 6 միավոր […]
19:43 15.03.2020
Լոնդոնի վարկանիշային մրցաշարում իր առաջին մենամարտը հաղթանակով է ավարտել 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը: Նա մեծ առավելությամբ հաղթել է չեխ Կարել Հորեսյեկին: 2-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի է ենթարկել, 3-րդ ռաունդում Գոռը վնասվածք է ստացել, և մրցավարները դադարեցրել են մարտը, բայց քանի որ Գոռը միավորներով զգալի առաջ է եղել մրցակցից, հաղթանակը շնորհվել է նրան: […]
17:52 15.03.2020
Ղազախստանի քաղաքացուհին, ով վարակվել է կորոնավիրուսով, կենթարկվի քրեական պատասխանատվության այն բանի համար, որ հրաժարվել է ներկայացնել տվյալներ, թե ում հետ է շփում ունեցել: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կինը ամեն կերպ փորձել է խանգարել սանիտարական ծառայությունների աշխատանքին: Նա քրեական պատասխանատվության կենթարկվի ՔՕ 304 հոդվածի հատկանիշներով, այն է՝ Սանիտարական կանոնների և հիգիենայի նորմատիվների […]
15:40 15.03.2020
Ռուս մի խումբ հոգեբաններ եկել են այն եզրակացության, որ ռուսները շատ մյուս ազգերի համեմատ կորոնավիրուսից շատ ավելի քիչ են վախենում, և դա բացատրում են նրանով, որ այդ ազգը շատ ավելի սարսափելի իրադարձությունների է ականատես եղել ու հիմա որոշակի, այսպես ասած, «իմունիտետ» ունի: Հոգեբանները օրինակ են բերել 80-ականների վերջի, 90-ականների սկզբի շրջանը, երբ հանցավորության շատ բարձր […]
14:45 15.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե կորոնավիրուսի տարածման գագաթնակեթն անցել է, քանի որ դրա համար բավարար տվյալներ դեռ չկան: Վույնովիչը խոսել է նաև Իտալիայում մահացության բարձր ցուցանիշի մասին: «Իտալիայում, ըստ ամենայնի, միանգամից մեծ թվով մարդիկ են վարակվել, բայց թե ինչպես, անհասկանալի է: Ներկայումս այդ ուղղությամբ […]
14:19 15.03.2020
Ուտրեխտի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Գիտական խմբի ղեկավարը ասել է, որ չէր ցանկանա սին խոստումներ տալ, բայց բացահայտումը հուսադրող է: Վարակաբանների խոսքերով՝ բուժման այդ մեթոդը կարելի է շատ ավելի արագ ստանալ, քան պատվաստանյութը, սակայն պատվաստանյութի համեմատ այդ բուժումը կլինի թանկարժեք: Մասնագիտական շրջանակներում այդ մեթոդի քննարկումներից հետո այն կհրապարակվի: Վիրուսոլոգների […]
10:55 14.03.2020
Կորոնավիրուսից մահացել է Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Մաքգրեգորը, Ինստագրամի իր էջում: «Ես պատրաստվում էի ուղիղ եթերի, երբ ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ մահացել է իմ սիրելի մորաքույր Էննը: Ես չկարողացա էլ դուրս գալ եթեր, իմ խեղճ մորաքույր…. Այդ հիմար վիրուսը… Ի՞նչ է կատարվում աշխարհում», – գրել է Մաքգրեգորը: Նա նաև նշել […]