10:50 14.03.2020
Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանն իր 11-րդ մենամարտում հաղթեց դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյին: Հիշեցնենք, որ Արամ Ավագյանն առայժմ չունի պարտություն: 11 մենամարտից 10-ում նա հաղթանակ է տարել, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի: Արամ Ավագյան – Դագուվերտո Ագուերո մենամարտը տեղի ունեցավ ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Ավագյանը հաղթեց մրցավարների մեծամասնության որոշմամբ: Հատկանշական է, որ մինչ այս […]
10:40 14.03.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Պրեմիեր լիգան հետաձգելու որոշման մասին: «Լիվերպուլի» մարզիչը նշել է, որ այսօր պետք է ամեն ինչ արվի միմյանց պաշտպանելու համար: «Ֆուտբոլը միշտ ամենակարևոր բանն է թվացել մեզ, բայց այսօր ֆուտբոլն ու ֆուտբոլային խաղերն ընդհանրապես կարևոր չեն: Չենք ցանկանում խաղալ դատարկ տրիբունաների ներքո ու չէինք էլ ցանկանում, որ մրցաշարերը […]
10:18 14.03.2020
Ֆրանսիացի լեգենդար բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադն ավարտեց կարիերան: Թվիթերում 31-ամյա ֆրանսիացին հետևյալ կարճ գրառումն է արել. «Եկել է հրաժեշտ տալու պահը»։ Մարտեն Ֆուրկադն աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն բիաթլոնիստն է համարվում: Բիաթլոնի պատմության մեջ նա առաջին հորիզոնականն է զբաղեցնում նվաճած տիտղոսների քանակով: Ֆուրկադը հնգակի օլիմպիական չեմպիոն է, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի 13-ակի չեմպիոն, Աշխարհի գավաթի […]
10:09 14.03.2020
Կայացավ Լոնդոնի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը: 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/8 եզրափակչում կմրցի Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանի հետ։ 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը կհանդիպի լեհ Յոզվիկ Մակիջի հետ։ 63 կգ քաշային կարգում Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդով և վրացի Լաշա […]
09:58 14.03.2020
«Արսենալի»՝ կորոնավիրուսով վարակված գլխավոր մարզիչը հայտնել է, որ իրեն լավ է զգում: «Ես ինձ արդեն շատ ավելի լավ եմ զգում: Շնորհակալ եմ լավ խոսքերի և աջակցության համար: Մենք բոլորս բախվել ենք մեծ ու աննախադեպ խնդրի: Հիմա միակ կարևոր բանը յուրաքանչյուր մարդու առողջությունն է: Հարգե՛ք և պաշտպանե՛ք միմյանց, հետևե՛ք հրահանգներին, և մենք բոլորս կհաղթահարենք այս ամենը: […]
09:40 14.03.2020
Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Որոշումը համատեղ կայացրել են Միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բնակավայրերով կրակի տեղափոխումը, հոծ բազմության պայմաններում, հնարավոր է նպաստի վարակի տարածմանը: Կողմերը որոշել են վառվող ջահը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին փոխանցել մարտի 19-ին, «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության:
09:19 14.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուն ուղերձ է հղել երկրպագուներին կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։ «Աշխարհը գնում է դեպի շատ բարդ ժամանակներ, ինչը պահանջում է առավելագույն հոգատարություն և ուշադրություն մեզնից յուրաքանչյուրից։ Հիմա ես խոսում եմ ձեզ հետ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ, որպես հայր և վերջապես մարդ, ով անհանգստացած է ողջ աշխարհի վրա ազդող զարգացումներով։ Կարևոր է, որ […]
09:09 14.03.2020
«Սամպդորիայի» ևս չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ ակումբի ֆուտբոլիստների շրջանում վարակակիրների թիվը հասցնելով 5-ի։ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել Օմար Կոլիի, Ալբին Էկդալի, Անտոնիո Լա Գումինայի և Մորտեն Թորսբյուի մոտ։ Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր Մանոլո Գաբիադինին։ Այսպիսով, Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում արդեն վեց վարակակիր կա։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաև «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե […]
09:07 14.03.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ մտադիր են հրաժարվել մրցաշրջանի հետագա ընթացքից՝ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո։ Daily Mail պարբերականը հաղորդում է, որ այդ ակումբներն այդ հարցով արդեն դիմել են ԱՊԼ-ի ղեկավարությանը: Դիմումի մեջ նշվում է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով ակումբները չեն կարող ավարտին հասցնել մրցաշրջանը։ Նաև կա վտանգ, որ ավելի շատ ֆուտբոլիստներ կարող […]
15:01 13.03.2020
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել առժամկետ դադարեցնել առաջին և երկրորդ լիգաների առաջնությունները: Որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից, ինչը նշանակում է, որ 29-րդ տուրը ևս չի կայանա: Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել էր իր հովանու ներքո անցկացվող բոլոր մարզական միջոցառումները: Նմանատիպ որոշում է պատրաստվում ընդունել նաև Գերմանական ֆուտբոլի լիգայի ղեկավարությունը: Որոշումը, ըստ ամենայնի, […]
14:53 13.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով ՈւԵՖԱ-ն դադարեցրեց Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերին, ու Եվրոպա լիգայի`մարտի 19-ին կայանալիք խաղերին: Ավելի վաղ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել էին Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները:
14:44 13.03.2020
ՀՖՖ-ն հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ այսօր՝ մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվել է: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արվող քայլերը, նաև հիմք է ընդունվել ՀՀ կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը: Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ […]
14:00 13.03.2020
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի հարկի տակ կարողացել է 2-1 հաշվով հաղթել գերմանական «Վոլֆսբուրգին»: 17-րդ րոպեին հաշիվը բացել է Մորաեսը: 22-րդ րոպեին Կովալենկոն հնարավորություն է ունեցել մեծացնել «Շախտյորի» առավելությունը, սակայն չի կարողացել իրացնել 11-մետրանոց տուգանայինը: 47-րդ րոպեին 11-մետրանոցը չեն իրացրել նաև գերմանացիները: Պատասխան գնդակը դրանից քիչ անց խփել է Բրուկսը, սակայն 73-րդ […]
13:55 13.03.2020
Մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է «Արարատ» թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանին որակազրկել մինչև 01․12․2020, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 500 հազար դրամով: Հիշեցնենք, որ «Արարատ»-«Լոռի» խաղում «Արարատ» թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը հայհոյել էր մրցավարական անձնակազմին: Այդ նույն խաղի ընթացքում նաև «Արարատ» ակումբի երկրպագուների կողմից հնչել […]
12:50 13.03.2020
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ շրջանում «Գրեմիոն» ընդունել էր «Ինտերնացիոնալին»: Թիմերը խփած գնդակներով աչքի չեն ընկել, փոխարենը կարմիր քարտերի առատությամբ աչքի է ընկել մրցավարը: Խաղի 88-րդ րոպեին թիմերի խաղացողների միջև սկսված վիճաբանությունը վերածվել է զանգվածային բախումների: Մոտ 10 րոպե դաշտում անկառավարելի վիճակ է եղել, և մրցավարը 8 խաղացողի հեռացրել է խաղադաշտից: Այսպիսով, խաղադաշտում մնացել […]
12:32 13.03.2020
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում շոտլանդական «Ռենջերսը» ընդունել է Լևերկուզենի «Բայերին»: Խաղն անցավ գերմանական թիմի առավելությամբ: Առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց Հավերցը: Երկրորդ խաղակեսում Արանգիսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, այնուհետ շոտլանդական ակումբը Էդմունդսոնի գնդակի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Ավելին անել «Ռեյնջերսը» չկարողացավ, փոխարենը «Բայերը» ավելի մեծացրեց առավելությունը: Երրորդ գոլը խփեց Բայլին: Խաղն ավարտվեց […]
11:52 13.03.2020
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում հունական «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունեց անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղն անցավ դատարկ տրիբունաների ուղեկցությամբ: 28-րդ րոպեին հունական թիմից կարմիր քարտ ստացավ Սեմեդուն: Հույները խաղը շարունակեցին 10-ը ֆուտբոլիստով, սակայն հենց նրանք էլ կարողացան բացել խաղի հաշիվը: 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էլ Արաբին: 13 րոպե անց Նետուն խփեց պատասխան գնդակը: Խաղն ավարտվեց […]
11:37 13.03.2020
28-ամյա պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, որը վերջերս է պայմանագիր կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ, վաղը կմենամարտի դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ: Մենամարտը տեղի կունենա ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Հետաքրքիր է, որ այս երկու բռնցքամարտիկներն էլ դեռ պարտություն չունեն: Ագուերոն հաղթել է անցկացրած 15 մենամարտում։ Ավագյանը 10 մենամարտից հաղթել է 9-ում, […]
10:50 13.03.2020
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքէջը: Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները մեկուսացվել են: Ըստ ամենայնի, կարանտին կսահմանվի ամբողջ թիմի համար: Հայտարարությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար այս պահին գլխավոր նպատակն է: «Հիասթափված եմ: Ամեն դեպքում […]
18:43 12.03.2020
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայ բռնցքամարտիկներն արդեն Լոնդոնում են: Հավաքականի պատասխանատու-մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկներն արդեն մարզում են անցկացրել: Վաղը կկայանա մրցաշարի վիճակահանությունը, իսկ մեկնարկային մենամարտերը տեղի կունենան մարտի 14-ին: Վարկանիշային մրցաշարին մասնակցում է Հայաստանի 10 բռնցքամարտիկ:
15:46 12.03.2020
Առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները պատրաստվում են դիմել ՈւԵՖԱ-ին` Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգելու խնդրանքով: Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ին դիմելու են Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունների բարձրագույն լիգաների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը եվրոպական 12 քաղաքներում, իսկ մի շարք երկրներ ներկայումս դադարեցրել են ազգային առաջնությունները: Երբ դրանք վերսկսվեն, ապա […]
15:40 12.03.2020
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի նախկին կնոջը և երեք երեխաների մորը մահացած են հայտնաբերել: 40-ամյա Ջոզի Հարիսի դին հայտնաբերել են տան հարակից տարածքում` իր սեփական մեքենայի մեջ: Մահվան հստակ պատճառ չի նշվում, սակայն ոստիկանությունը քիչ հավանական է համարում սպանության վարկածը: Հարիսը եղել է Մեյվեզերի քաղաքացիական կինը: Նրանք միասին են ապրել շուրջ 15 տարի: 2010 թվականին Մեյվեզերը […]
15:08 12.03.2020
Պարզվում է՝ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Թուրինի «Յուվենտուսի» վերջին մարզումը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռոնալդուն որոշել է չվերադառնալ Իտալիա, այլ մնալ Պորտուգալիայում` Մադեյրա կղզում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով, նաև տեղեկություն էր տարածվել, թե Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով մեկնել է Պորտուգալիայից […]
14:46 12.03.2020
Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ը, ևս դադարեցրեց կանոնավոր առաջնությունը: Հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամկետով: NBA-ի ակումբներից մեկի՝ «Յուտա Ջազի» խաղացողի մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Ի դեպ, սա հայտնի է դարձել «Յուտա Ջազ»-«Օկլահոմա» հանդիպումից առաջ: Այդ խաղը, որը պետք է կայանար այսօր, անմիջապես չեղարկվել է, իսկ NBA- ն որոշել է դադարեցնել առաջնությունն այսօրվա մյուս […]
14:01 12.03.2020
Չեմպիոնների լիգայի անցած օրվա խաղերի լավագույն պահ է համարվել Նեյմարի հնարքը դորտմունդցիների հետ մրցավեճում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն 2-0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային», իսկ գնդակներից մեկի հեղինակը դարձավ հենց Նեյմարը: ?? Neymar’s change of direction = ??? #UCLSOTD | @Mastercard pic.twitter.com/AhMytCHC9y — UEFA Champions League (@ChampionsLeague) March 11, 2020
13:31 12.03.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Պորտուգալիայից Իտալիա մեկնելու և ակումբին միանալու համար հատուկ թույլտվություն է պահանջվել: Պորտուգալիայի կառավարությունն է հատուկ թույլտվություն տվել Ռոնալդուին: Թռիչքները Իտալիա այժմ արգելված են, և Ռոնալդուն Իտալիա է վերադարձել մասնավոր ինքնաթիռով: Իսկ Պորտուգալիա նա մեկնել էր քրոջ ծննդյան օրը ընտանիքի հետ նշելու նպատակով: Արարողությանը ներկա է եղել նաև ֆուտբոլիստի արդեն ապաքինված մայրը, […]
13:04 12.03.2020
«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Իտալիայի հավաքականի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ անվտանգության բոլոր նորմերը պահպանվել են, և Ռուգանին իրեն լավ է զգում: Ներկայումս ակումբը զբաղված է մյուս ֆուտբոլիստների հետազոտման խնդիրներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար:
13:00 12.03.2020
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի ՊՍԺ-«Բորուսիա» Դորտմունդ հանդիպումն ավարտվեց ֆրանսիական ակումբի հաղթանակով: ՊՍԺ-ն դատարկ մարզադաշտում և առանց երկրպագուների աջակցության կարողացավ հաղթել գերմանական ակումբին 2-0 հաշվով և դուրս գալ քառորդ եզրափակիչ: Գոլերի հեղինակներ դարձան Նեյմարն ու Բերնատը։ Առաջին խաղում հաղթել էր «Բորուսիան»՝ 2-1 հաշվով, իսկ երկու խաղերի արդյունքում առավելությունը փարիզյան ակումբի կողմն էր՝ 3-2:
12:58 12.03.2020
Կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացել է իտալացի նախկին հեծանվորդ Իտալո դե Ձանը: Ըստ Sport Mediaset պարբերականի` նա մահացել է Տրևիզոյի հիվանդանոցներից մեկում, 94 տարեկան հասակում: Դե Ձանը Իտալիայի ամենահայտնի հեծանվորդներից մեկն է եղել: Նա Giro d’Italy և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթող է եղել: Հիշեցնենք, որ Իտալիայում անցկացվող բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են […]
10:53 12.03.2020
Չեմպիոնների լիգալի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլ»- «Աթլետիկո» դիմակայությունում ուժեղ գտնվեց իսպանական ակումբը: Մադրիդում կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Աթլետիկոն»։ «Լիվերպուլը» պատասխան խաղի հիմնական ժամանակում Ջորջինիո Վեյնալդումի գոլի շնորհիվ հաղթեց նույն՝ 1-0 հաշվով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 94-րդ րոպեին «Լիվերպուլը» երկրորդ գնդակն ուղարկեց իսպանացիների դարպասը։ Աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն։ 97-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը։ […]