TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Հոբրո»-ի կազմում

12:26 09.03.2020

Դանիայի առաջնության 24-րդ տուրում «Հոբրոն» ընդունել էր «Էյսբերգին»։  Հանդիպումն անցել է դատարկ մարզադաշտում և ավարտվել ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հաշիվը բացել են տանտերերը, ընդ որում, հայ ֆուտբոլիստ Էդգար Բաբայանի գեղեցիկ փոխանցումից հետո: Այս ոչ-ոքիից հետո «Հոբրոն» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

̰
10 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջնության երկու խաղում էլ հաղթում է «Մանչեսթեր Սիթի»-ին

12:18 09.03.2020

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։  30-րդ րոպեին խաղի հաշիվը Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո հաշիվը բացել է Անտոնի Մարսիալը։ Խաղի վերջին րոպեին Սքոթ Մաքթոմինայը երկրորդ գոլն է խփել Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի դարպասը։ Խաղն ավարտվել է 2-0 հաշվով: Ի դեպ, վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ «Մանչեսթեր […]

̰
Հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Ֆինլանդիայում

12:02 09.03.2020

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած բռնցքամարտի GeeBee Boxing Tournament միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 մեդալ: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Նարեկ Հովհաննիսյանը՝ (63 կգ) և  Արսեն Գրիգորյանը՝  (69 կգ) հաջող են հանդես եկել: Նրանք հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել են և արժանացել են բրոնզե մեդալների:

̰
Կորոնավիրուսով վարակված իտալացի ֆուտբոլիստը լիարժեք ապաքինվել է

11:47 09.03.2020

Իտալական Տոսկանիայի նահանգային իշխանությունները հայտարարել են, որ օրեր առաջ կորոնավիրուսով վարակված C Սերիայի «Պիանեզե» ակումբի 23-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բուժում է անցել և լիարժեք ապաքինվել է: Ավելի վաղ նշվել էր, որ կորոնավիրուսով է վարակվել թիմի երեք ֆուտբոլիստ և մեկ աշխատակից: Սակայն բուժման մասին տեղեկատվությունը վերաբերում է առայժմ միայն նրանցից մեկին: Մյուս երկու ֆուտբոլիստների և ակումբի աշխատակցի […]

̰
«Ռեալ»-ը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքը

11:34 09.03.2020

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Բետիսն» ընդունել էր «Ռեալին»։ Հանդիպման հաշիվը բացել է «Բետիսը»: 41-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սիդնեյը։ Մի քանի րոպե անց, առաջին խաղակեսի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին Բենզեման 11 մետրանոց տուգանային հարվածով հավասարեցրել է հաշիվը։ 82-րդ րոպեյին նույն Բենզեմայի սխալից հետո  Քրիստիան Տելյոն նորից առաջ է մղել «Բետիսին»: Խաղն ավարտվել […]

̰
Ռոնալդուի 1000-րդ խաղը և խփած գնդակները

10:51 09.03.2020

Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է կարիերայի 1000-րդ խաղը: Նա աչքի է ընկել միջինը 4 խաղից 3-ում: Ընդհանուր առմամբ, նա գրավել է դարպասը 725 անգամ, որից 99-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում, որտեղ անցկացրել է 164 խաղ։ «Սպորտինգում» Ռոնալդուն խփել է 5 գոլ, անցկացրել 31 խաղ: «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալով 292 խաղ՝ աչքի է ընկել 118 անգամ,   «Յուվենթուսում» առայժմ 75 […]

̰
«Յուվենտուս»-ը հաղթեց, Ռոնալդուն չկարողացավ գոլ խփել

10:49 09.03.2020

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթել է Միլանի «Ինտերին»:  Ռոնալդուն, ով գոլի հեղինակ է դառնում գրեթե բոլոր խաղերում, իր 1000-րդ խաղում չի կարողացել գրավել մրցակցի դարպասը: Սակայն նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Ռոնալդուն չի կարողացել աչքի ընկել Իտալիայի առաջնության խաղում: Ա Սերիայում նրա գոլային շարքը […]

̰
Մոուրինյոյի բացառիկ անկեղծ խոստովանությունը

09:47 07.03.2020

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կցանկանար իր թիմում ընդգրկել Մոուրինյո-ֆուտբոլիստին, եթե նման հնարավորություն լիներ: Մոուրինյոն պատասխանից առաջ հիշել է իր մարզիչներից մեկի խոսքերն այն մասին, որ ինքը ծույլ ֆուտբոլիստ է, ու այդ որակման հետ Ժոզեն լիովին համաձայն է: «Նա միանգամայն իրավացի էր, հետևաբար՝ ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինյոն […]

̰
«Գանձասար-Կապան»-ի տնօրենը, ով հայհոյել էր մրցավարին, որակազրկվել է մեկ տարով

09:23 07.03.2020

«Գանձասար-Կապան»-ի տնօրենը, ով հայհոյել էր մրցավարին, որակազրկվել է մեկ տարով: Այս որոշումն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում: Ըստ ներկայացված զեկույցների՝ «Փյունիկ» -«Գանձասար-Կապան» խաղում, «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը, գտնվելով VIP օթյակում, հայհոյել է մրցավարների հասցեին։ Խաղի ընդմիջման ժամանակ մարզադաշտի թունելում արդեն երկրորդ անգամ հայհոյել ու սպառնալիքներ, բռնության կոչեր է հնչեցրել […]

̰
Դանիան հետևեց Իտալիայի օրինակին. մարզական միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսականի

09:08 07.03.2020

Դանիայի ֆուտբոլի առաջնության մարտի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Այս որոշումն ընդունել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Մինչ այդ, Դանիայի կառավարությունը կոչ էր արել չանցկացնել կամ հետաձգել բազմամարդ բոլոր միջոցառումները: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան էլ որոշել է խաղերը չհետաձգել, այլ անցկացնել դատարկ մարզադաշտերում՝ մեկնաբանելով, որ այդ կերպ ֆուտբոլիստներին վտանգ չի սպառնում: Ըստ վերջին տեղեկությունների՝ Դանիայում կորոնավիրուսի 10-ից […]

̰
Ինչքա՞ն գումար կկորցնեն իտալական ակումբներն առանց հանդիսականի խաղերի արդյունքում

08:57 07.03.2020

Ինչպես արդեն հայտնի է, ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության հանդիպումները մինչև ապրիլի 3-ն անցկացվելու են առանց հանդիսականի։ Ըստ Calcio Finanza պարբերականի՝ սա ֆինանսական լուրջ հարված է հասցնելու իտալական ակումբներին։ Մոտավոր հաշվարկներով՝ իտալական ակումբները կարող են կորցնել 28-29 միլիոն եվրո: Ի դեպ, ըստ աղբյուրի՝ առավել շատ ֆինանսական առումով տուժելու է «Յուվենթուսը»: Հիշեցնենք, որ մարզական միջոցառումները մինչև […]

̰
Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ Ծանրամարտի ՀՀ հավաքականը կարող է չմասնակցել ԵԱ-ին. armsport.am

08:54 07.03.2020

Ապրիլի 2-12-ը Մոսկվայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:  Հայաստանի հավաքականից ԵԱ-ին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը և Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ): Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 […]

̰
Մահացել է NHL-ի լեգենդար հոկեյիստը

08:45 07.03.2020

Կյանքի 84-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի հոկեյի ազգային լիգայի՝ NHL-ի լեգենդար հոկեյիստ Անրի Ռիշարը: Իր կարիերայի 20 տարիները Ռիշարն անցկացրել է հենց «Մոնրեալ Կանադիենս» ակումբում: Ընդհանուր առմամբ նա 1256 հանդիպում է անցկացրել և վաստակել է 1046 միավոր՝ ունենալով 358 գոլ և 688 գոլային փոխանցում: Նա 10 անգամ մասնակցել է Աստղերի հանդիպմանը, իսկ 1967-ին ճանաչվել է  […]

̰
Ֆրանսիական ակումբը կորոնավիրուսի դեմ պայքարի յուրահատուկ մեթոդ է ընտրել

08:42 07.03.2020

Ֆրանսիական «Մարսելը» կորոնավիրուսի դեմ պայքարի յուրահատուկ մեթոդ է ընտրել: Ակումբը հրահանգել է ֆուտբոլիստներին զսպել իրենց էմոցիաները խաղի ընթացքում, օրինակ` գոլ խփելիս չգրկախառնվել: Առջևում «Մարսելի» հանդիպումն է «Ամյենի» հետ, և եթե մարսելցիները գոլ խփեն, ապա ստիպված կլինեն շատ լուռ նշել այդ իրադարձությունը: Հիշեցնենք, որ «Մարսելը» Ֆրանսիայի առաջնության ուժեղագույն ակումբներից մեկն է և ներկայումս զբաղեցնում է մրցաշարային […]

̰
Համացանցում կադրեր են տարածվել ուկրաինացի շախմատիստների մահվան վայրից

15:43 06.03.2020

Համացանցում կադրեր են տարածվել ուկրաինացի շախմատիստների մահվան վայրից: Կադրերում երևում է, թե ինչպես են մահացածների մարմինները դուրս բերվում պլաստիկ տոպրակներով և տեղափոխվում արտակարգ իրավիճակների ծառայության մեքենայով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած աղջիկը 18-ամյա պրոֆեսիոնալ շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորան է: Նրա 26-ամյա ընկերը ևս հայտնի շախմատիստ է՝ արագ շախմատի Ուկրաինայի չեմպիոն Ստանիսլավ Բոգդանովիչը: Ըստ նախնական վարկածի՝ […]

̰
Անգլիական Պրեմիեր լիգայում արգելել են ֆուտբոլիստների ձեռքսեղմումը

13:53 06.03.2020

Անգլիական Պրեմիեր լիգայում արգելել են ֆուտբոլիստների ձեռքսեղմումը խաղերից առաջ: Այս որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում: Արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչև բժիշկները չտան համապատասխան թույլտվությունը: Ֆուտբոլիստները կլսեն Պրեմիեր լիգայի հիմնը, իսկ հետո կանցնեն մրցակիցների կողքով՝ առանց միմյանց ձեռքը սեղմելու:

̰
Ռոնալդուի մայրը պատմել է կաթվածից հետո իր առողջական վիճակի մասին

13:49 06.03.2020

Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, պատմել է գլխուղեղի կաթվածի մասին ու շնորհակալություն հայտնել սոցցանցերում իրեն աջակցելու համար: «Սիրելի ընկերներ, ապաքինման ընթացքը լավ է գնում: Կարող եմ ասել, որ բախտս բերել է: Մի քանի շաբաթից կվերադառնամ բնականոն կյանքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին ու պրոֆեսիոնալներին, որոնք ինձ հետ էին առաջին իսկ ժամից, ինչպես նաև շնորհակալություն […]

̰
Ռոնալդինյոն ազատ արձակվեց

13:10 06.03.2020

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ազատ է արձակվել: Հիշեցնենք՝ երեկ Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել էր նրան և եղբորը ՝ Ռոբերտոյին, երկրի սահմանը հատելիս կեղծ անձնագրեր ներկայացնելու համար: Դատախազությունում նրանց հարցաքննել են 8 ժամ: Հարցաքննությունից հետո Ռոնալդինյոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Նրա փաստաբանը հաղորդել է, որ  հետաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ Ռոնալդինյոն համագործակցել է իշխանությունների հետ: «Նա […]

̰
Ինչո՞ւ է Հոլանդը խփած գոլերը տոնում անսովոր կերպով

13:08 06.03.2020

Ինչո՞ւ է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խփած գոլերը տոնում անսովոր կերպով: Հարցին պատասխանելիս Հոլանդը նշել է, որ դա կապված է իր՝ մեդիտացիայով զբաղվելու հետ: «Ես սիրում եմ մեդիտացիա անել: Դա շատ է օգնում ինձ, խաղաղ եմ զգում ինձ, այնպես որ ինձ համար դա լավ է»,- նշել է երիտասարդ նորվեգացին: 19-ամյա Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել «Զալցբուրգից» […]

̰
Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

13:02 06.03.2020

Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Թոմաս Կալենբերգը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «Բրոնդբյուի» պաշտոնական կայքը: Հենց այս ակումբում է իր կարիերայի վերջում խաղացել Կալենբերգը: Ակումբը մտահոգված է, քանի որ Կալենբերգը ներկա է եղել «Բրոնդբյուի» վերջին խաղին ու շփվել է թիմի խաղացողների ու աշխատակիցների հետ: Այժմ Կալենբերգը կարանտինում է: Ակումբը կոչ է արել բոլորին, […]

̰
«Մոնակոյի» ֆուտբոլիստը մրցավարին հրելու համար որակազրկվել է կես տարով 

12:06 06.03.2020

«Մոնակոյի» ֆուտբոլիստ Մարտինշը որակազրկվել է վեց ամսով Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի «Նիմի» հետ խաղում    գլխավոր մրցավարի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար: Խաղի 32-րդ րոպեին մրցավարը հեռացրել է «Մոնակոյի» ֆուտբոլիստ Բակայոկոյին, իսկ Մարտինշը դժգոհել է մրցավարի որոշումից և հրել նրան: Այն բանից հետո, երբ մրցավարը պորտուգալացուն ցույց է տվել կարմիր քարտ, ֆուտբոլիստը նորից հրել է նրան […]

̰
Իտալացի ֆուտբոլիստները կարծում են, որ ԵՎՐՈ-2020-ը պետք է հետաձգվի

11:54 06.03.2020

Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիան  ռիսկային է համարում Եվրոպայի 2020 թվականի առաջնության անցկացումը կորանավիրուսի տարածման պատճառով և կողմ է,  որ ՈՒԵՖԱ-ն դիտարկի ԵՎՐՈ-2020-ը հետաձգելու տարբերակը: Խնդիրն այն է, որ ազգային առաջնություններում մի շարք խաղեր են հետաձգվել, և այդ առաջնությունները ուշ կավարտվեն, հետևաբար նաև ուշ պետք է մեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Ասոցիացիան նաև հիշեցնում է, որ կորոնավիրուսը միայն Իտալիայի […]

̰
Մոսկվայում ուկրաինացի երկու շախմատիստ է մահացել

11:44 06.03.2020

Մոսկվայի բնակարաններից մեկում գտնվել է մահացած երիտասարդ զույգ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով մահացածների մտերիմներին: Մահացած աղջիկը 18-ամյա պրոֆեսիոնալ շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորան է: Նրա 26-ամյա ընկերը ևս հայտնի շախմատիստ է՝ արագ շախմատի Ուկրաինայի չեմպիոն Ստանիսլավ Բոգդանովիչը: Ըստ նախնական վարկածի՝ երիտասարդները մահացել են այսպես կոչվող «ծիծաղեցնող գազից»: Խոսքն ազոտի ենթօքսիդի մասին է, որն […]

̰
Դահուկորդ Միքայել Միքայելյանի գերազանց ելույթը Մ23 աշխարհի առաջնությանը

11:22 06.03.2020

Գերմանիայի Օբերվիեսենտալ քաղաքում ընթացող դահուկավազքի մինչև 23 տարեկանների  աշխարհի առաջնությանը 30 կմ ազատ ոճի մրցաձևում գերազանց արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ, 20-ամյա Միքայել Միքայելյանը: Աշխարհի  25 երկրների 63 դահուկորդների մրցապայքարում Միքայելը գրավել է 11-րդ տեղը, ինչը շատ բարձր արդյունք է Հայաստանի համար` հաշվի առնելով այս սպորտաձևի զարգացվածության մակարդակը մեր երկրում: «Դահուկավազքում նման հզորագույն պետությունների հետ […]

̰
ՈՒԵՖԱ-ն մտադիր է երկրպագուների ռասիստական կոչերի համար ակումբներից միավորներ հանել

10:17 06.03.2020

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ երկրպագուների ռասիստական վիրավորանքների հետևանքով հնարավոր է՝ առաջիկայում ակումբից միավորներ հանվեն: «Այդպիսի նախագիծ կա, եթե նույն պահվածքը շարունակվի հավաքականների կամ ակումբների հանդեպ: Պարզ է, որ այս որոշումն ՈՒԵՖԱ-ի օգտին չէ: Ամեն դեպքում մենք ֆուտբոլիստների կողքին ենք: Ոչ-ոք իրավունք չունի ասել, որ խաղացողները պետք է հանդուրժեն դա»,- ասել է Չեֆերինը:

̰
Մեյվեզերը Հաբիբի և Մաքգրեգորի հետ մենամարտերի համար ֆանտաստիկ գումար է պահանջել

21:13 05.03.2020

Հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է մենամարտել Քոնոր Մաքգրեգորի կամ Հաբիբ Նուրմագամեդովի հետ: Ֆլոյդը ասել է, որ իր համար երկու հետաքրքիր անուն կա` Հաբիբ և Քոնոր: «Մենք քննարկել ենք Մաքգրեգորի և Հաբիբի հետ հնարավոր հանդիպումները: Ինձ հարմար գումարը 600 միլիոն դոլարն է: Եթե ես դիմում […]

̰
«Նորվիչի» դարպասապահը 11 մետրանոցները հետ է մղել շշի վրա գրված հուշումների միջոցով

18:59 05.03.2020

«Նորվիչ Սիթիի» դարպասապահ Տիմ Կրուլն Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի` «Տոտենհեմի» հետ հանդիպմանը հետխաղյա 11-մետրանոցներից հետո խաղի հերոսն է դարձել: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ ահա 11 մետրանոցների հարվածաշարում 3:2 հաշվով հաղթել է «Նորվիչ Սիթին»: Կրուլը հետ է մղել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներ Պերոտի և Ֆերնանդեշի 11 մետրանոցները հուշման թերթիկի միջոցով: Հարվածներից […]

̰
Չեչեն և ռուս երկրպագուների բախումը. չեչեններին դուր չի եկել, որ «Զենիթի» երկրպագուները մերկացել են

15:44 05.03.2020

Միջադեպ է գրանցվել Գրոզնիում` ՌԴ Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի «Ախմատ»-«Զենիթ» խաղի ժամանակ: Հանդիպման ինչ-որ պահի ընդհարվել են տեղի ու Սանկտ Պետերբուրգից ժամանած երկրպագուները: Չեչեններին դուր չի եկել, որ «Զենիթի» երկրպագուները մերկացրել են մարմինները: Ընդհարումը մեծ բախման և ծեծկռտուքի է վերածվել: Ստիպված են եղել միջամտել ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները: Ի վերջո, նրանք կարողացել են հանդարտեցնել չեչեն […]

̰
ԲԿՄԱ-ի մարզչի տարօրինակ պահվածքը. Գոնչարենկոն հրաժարվել է սեղմել Տեդեսկոյի ձեռքը

15:21 05.03.2020

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Սպարտակը» մրցեց ԲԿՄԱ-ի հետ և լրացուցիչ ժամանակում կարողացավ 3-2 հաշվով շատ բարդ հաղթանակ տոնել: Հատկանշական էր, որ «Սպարտակը» խաղում էր 10 հոգով: Ամենահետաքրքիր միջադեպը գրանցվեց, սակայն, խաղի ավարտից հետո, երբ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դոմինիկ Տեդեսկոն հաղթանակից ոգևորված վազեց դեպի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն և ցանկացավ սեղմել նրա ձեռքը: Գոնչարենկոն […]

̰
Նորույթ Օլիմպիական խաղերում. այսուհետև Օլիմպիադաների բացման արարողություններին յուրաքանչյուր երկիր պետք է ունենա երկու դրոշակակիր

15:05 05.03.2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն որոշել է փոփոխություններ կատարել խաղերի բացման արարողակարգում: Մասնակից յուրաքանչյուր երկրի դրոշակակիր պետք է լինի երկու մարզիկ՝  տղամարդ և կին: Դա առաջին անգամ կկիրառվի Տոկիոյում: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի մարզական կառույցները լիովին պատրաստ են խաղերն ընդունելու համար: Արդեն վաճառվել է 4,5 միլիոն տոմս: Գործկոմի նիստում խոսվել […]

̰
BACK_TO_TOP