TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+29.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Երբ և ում հետ է մենամարտելու Արման Ծառուկյանը

13:58 05.03.2020

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանը հաջորդ  մենամարտը կանցկացնի ապրիլին 11-ին: Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկը Պորտլենդում՝ UFC Fight Night  մրցաշարում, կմենամարտի բրազիլացի Դավի Ռամոսի հետ: Ծառուկյանն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 14 մենամարտ ու հաղթել 12-ում:

̰
Աստղերը շնորհավորում են Հենրիխ Մխիթարյանին

13:39 05.03.2020

Սոցիալական ցանցերում աստղերը շնորհավորում են Հենրիխ Մխիթարյանին որդու ծննդյան կապակցությամբ: «Շնորհավոր եղբայր»,- գրել են «Ռոմայի» ֆուտբոլիստներ Ջասթին Կլյուվերտն ու Լորենցո Պելեգրինին: Նախկին խաղընկերոջը չեն մոռացել շնորհավորել նաև «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխի հետ հանդես եկած ֆուտբոլիստները, մասնավորապես՝ Անտոնի Մարսիալը, Դեյլի Բլինդը, Ջեսի Լինգարդը և Խուան Մատան: Իսկ «Արսենալի» ֆուտբոլիստներ Ռոբ Հոլդինգի, Բուկայո Սակայի և Էմիլիանո Մարտինեսի հետ […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը պահանջել է, որպեսզի Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի 5 մլն դրամ պարգևավճարները վճարվեն

13:36 05.03.2020

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և նշել, որ ծանրամարտիկներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևավճարները պետք է լրացվեն 5-ական միլիոն դրամով: Այլ մարզիկների հետ կապված դոպինգային սկանդալներից և որակազրկումներից  հետո 2008 թվականին Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական բրոնզե մեդալը դարձավ […]

̰
Իտալիայում մեկ ամիս բոլոր սպորտային միջոցառումները կանցնեն առանց հանդիսատեսի

12:56 05.03.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայում մարզական բոլոր միջոցառումները մինչև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսականի: Որոշումն ընդունել է Իտալիայի կառավարությունը: Այդ ժամանակահատվածի խոշորագույն միջոցառումների թվում են ֆուտբոլի Ա սերիայի առաջնության երեք տուրերը, նաև  Իտալիայի և Անգլիայի ռեգբիի հավաքականների հանդիպումը։ Բացի սրանից, այդ ժամանակահատվածում Իտալիայի  մարզիկները պետք է պարբերաբար բժշկական ստուգումներ անցնեն:

̰
Մխիթարյանն ընդգրկվել է եվրոպական թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականում

12:43 05.03.2020

Հենրիխ Մխիթարյանը Whoscored պարբերականի վարկածով ընդգրկվել է եվրոպական թոփ-5 լիգաների` շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Կալյարիի» հետ խաղում ու ստացել բարձր` 9.5 գնահատականը: Մխիթարյանի հետ շաբաթվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև «Ռեալի» պաշտպան Կարվախալը, «Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմայիլ Սարը, «Բավարիայի» կիսապաշտպան Կոուտինյուն, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, «Մոնպելյեի» դարպասապահ […]

̰
Մբապեի 3 գոլերը ՊՍԺ-ին դուրս բերեցին Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ

11:54 05.03.2020

Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 5-1 հաշվով հաղթել է «Լիոնին»: Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս է եկել եզրափակիչ: Հատկանշական է , որ այս խաղում առաջինը գնդակը խփել են տանտերերը: 11-րդ րոպեին Տերիերն է դարձել գոլի հեղինակ, սակայն ընդամենը 3 րոպե անց Մբապեն հավասարեցրել է հաշիվը: 61-րդ րոպեին «Լիոնը» Ֆերնանդո Մարսալի ձեռքով խաղից հետո մնացել […]

̰
Լեգենդար Ռոնալդինյոն ձերբակալված է

11:32 05.03.2020

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն, ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր օգտագործելու կասկածանքով: Կեղծ անձնագրերը ոստիկանությունը հայտնաբերել է հյուրանոցում խուզարկության ժամանակ: Այսօր եղբայրները պետք է ներկայանան դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար:  Հիշեցնենք, որ անցած ամառ Բրազիլիայի իշխանություններն արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից: Caso Ronaldinho: Fue allanada la […]

̰
Ռամզան Քադիրովը ստիպել է Եմելյանենկոյին ներողություն խնդրել Թինա Կանդելակիին վիրավորելու համար

21:58 04.03.2020

Ռամզան Կադիրովը ստիպել է Եմելյանենկոյին ներողություն խնդրել Կանդելակիին վիրավորելու համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Եմելյանենկոն վիրավորական խոսքեր էր հնչեցրել հաղորդավարուհի Թինա Կանդելակիի հասցեին։ Կանդելակին նախ ասել էր, որ Եմելյանենկոն «պետք չէ»  Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովին, իսկ ահա իրեն` Եմելյանենկոյին, հարկավոր է Քադիրովի աջակցությունը: «Երբեք չէի մտածի, որ Կանդելակին այդպիսի հիմար է: Նրա մասին […]

̰
Ռոնալդուն վերադարձել է մոր մոտից

21:45 04.03.2020

Կրիշտիանու Ռոնալդուն, որը մոր առողջական վիճակի վատթարացման հետ կապված շտապ մեկնել էր Մադեյրա, վերադարձել է Իտալիա: Այս մասին հայտնել է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ երեկ գիշեր Ռոնալդուի մայրը գլխուղեղի կաթված էր ստացել: Ռոնալդուն Իտալիա վերադառնալուց հետո միացել է ակումբին և ներկայումս պատրաստվում է մարտի 8-ին կայանալիք «Բոլոնյայի» դեմ խաղին: Ֆուտբոլիստն այս սեզոնում արդեն 31 […]

̰
Ալեքսանդր Եմելյանենկոն վիրավորել է Թինա Կանդելակիին․ հաղորդավարուհին անմիջապես պատասխանել է

21:13 04.03.2020

Խառը մենամարտերի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն վիրավորական խոսքեր է հնչեցրել հաղորդավարուհի Թինա Կանդելակիի հասցեին: Ավելի վաղ Կանդելակին ասել էր, որ Եմելյանենկոն «պետք չէ»  Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովին, իսկ իրեն` Եմելյանենկոյին, հարկավոր է քաղաքական գործչի աջակցությունը: «Երբեք չէի մտածի, որ Կանդելակին այդպիսի հիմար է: Նրա մասին ավելի լավ կարծիքի էի: Հիմար է, լրիվ հիմար»,- գրել էր […]

̰
Ռոնալդուն պատմել է մոր առողջական վիճակի մասին և խնդրել հարգել անձնական կյանքի իր իրավունքը

20:17 04.03.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է մոր՝  Դոլորեշի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք՝ նա երեկ գլխուղեղի կաթված էր ստացել, իսկ Ռոնալդուն շտապ մեկնել էր մոր մոտ՝ Մադեյրա: «Շնորհակալ եմ բոլորին մայրիկիս աջակցող հաղորդագրությունների համար: Նրա առողջական վիճակը հիմա կայուն է: Ես ու ընտանիքս շնորհակալություն ենք հայտնում բժշկական անձնակազմին, որը հոգ է տանում մորս մասին: Շատ եմ […]

̰
Էստոնիայի ընտրանու գլխավոր մարզիչը կարծում է, որ Հայաստանի և խմբի մյուս բոլոր հավաքականները հավասար են. Ազգերի լիգա

19:21 04.03.2020

Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վուլաիդը իր կարծիքն է հայտնել Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության և առաջիկա խաղերի մասին: Հիշեցնենք, որ ըստ վիճակահանության` Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը: «Կարծում եմ, որ բոլոր մրցակիցները մեր նկատմամբ հաղթանակ են […]

̰
Թե ինչպես Մյուլերը ծիծաղեցրեց տրիբունաների հանդիսատեսին

19:06 04.03.2020

«Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի` «Շալկեի» հետ խաղում անհարմար իրավիճակում է հայտնվել: Դրվագներից մեկում, երբ մյունխենցիներն անկյունայինի իրավունք են ստացել, Մյուլերը մոտեցել է դրոշակին, թեև սկզբում ցույց է տվել, թե գնդակը զիջում է թիմակից Ջոշուա Կիմիխին: Տոմասի մտածածը կռահել է Ֆիլիպե Կոուտինյոն: Բրազիլացին ներխուժել է տուգանային հրապարակ, ուր պետք է փոխանցեր […]

̰
Ի՞նչ կարծիք ունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մարզիչը Հայաստանի և խմբի մյուս հավաքականների մասին. Ազգերի լիգա

19:04 04.03.2020

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները մեկնաբանել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մարզիչ Իգոր Անգելովսկին, որի գլխավորած հավաքականը Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում։ «Մենք բազմիցս ցույց ենք տվել, որ կարող ենք հավասար խաղալ բոլոր ազգային հավաքականների հետ: Այս անգամ չունենք հզոր մրցակիցներ, բայց դա չի նշանակում, որ մեր մրցակիցները […]

̰
«Կրասավա» հաղորդաշարի հեղինակը զարմացել է, երբ տեսել է` բոլորը մարզվում են Մխիթարյանի մարզաշապիկով

18:51 04.03.2020

Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել «Թվիթերի» իր միկրոբլոգում: Տեսանյութում «Կրասավա» հաղորդաշարի հեղինակը զարմացած պատմում է այն մասին, որ Հայաստանում, երբ դիտել է փոքրիկ ֆուտբոլիստների պարապմունքը, նկատել է, որ բոլորը մարզվում են Մխիթարյանի անունով մարզաշապիկով: «Կրասավայի» հեղինակը նաև ասում է, որ նման բան որևէ այլ տեղ չի տեսել: Այնուհետև փոքրիկ ֆուտբոլիստներն ասել են, թե որքան են […]

̰
Իբրահիմովիչը Գվարդիոլային «գեյ» է անվանել. Չիգրինսկին իր հիշողություններն է պատմել

17:16 04.03.2020

Ուկրաինայի հավաքականի նախկին պաշտպան Դմիտրի Չիգրինսկին պատմել է «Բարսելոնայում» եղած տարիների, Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության և Զլատանի ու «Բարսայի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Գվարդիոլայի հարաբերությունների մասին: Չիգրինսկին ասել է, որ այդ հարաբերությունները շատ ավելի բարդ էին, քան ներկայացվում էր ու հիշեցրել է մի դրվագ Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղի մասին: «Ինչ-որ պահի Իբրահիմովիչը մոտեցավ ինձ […]

̰
Վրաստանի հավաքականի մարզիչն ու ֆեդերացիայի նախագահը խոսել են Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումների մասին

17:02 04.03.2020

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները: «Այս խումբը մեզ համար նոր մարտահրավեր է: Բոլոր թիմերն ունեն հավասար հնարավորություններ: Մենք ընկերական խաղ անցկացրինք Էստոնիայի դեմ: Հայաստանը նույնպես ունի շատ լավ թիմ: Այս մակարդակում, իհարկե, հեշտ հանդիպումներ չեն կարող լինել»,- ասել է սլովակ մասնագետը: Առաջիկա հանդիպումների վերաբերյալ իր […]

̰
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտվեց Լիտվայի ընտրանուն

14:11 04.03.2020

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի ազգային հավաքականի հետ: Խաղը տեղի է ունեցել Երևանում: Հայաստանի հավաքականի աղջիկները պարտվել են նվազագույն 0-1 հաշվով:  

̰
Անհավանական վրիպում Բուլղարիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում

14:07 04.03.2020

Զավեշտալի դեպք է գրանցվել Բուլղարիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած «Լոկոմոտիվ»-«ԲԿՄԱ 1948» հանդիպմանը: «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Լուկաս Մասոերոն վրիպել է անհավանական մոտ տարածությունից՝ դարպասից ընդամենը 40 սանտիմետր հեռավորությունից:  Չնայած դրան,  երկաթուղայինները հաղթել են 2-0  հաշվով,  և «Լոկոմոտիվը» դուրս է եկել Բուլղարիայի գավաթի կիսաեզրափակիչ: Շատ մարզական լրատվամիջոցներ որոշակի հեգնական մեկնաբանություններ են գրել այս դրվագի առնչությամբ՝ օրինակ. «Այսպիսի […]

̰
Լեհ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել իրեն հարվածելուց

17:55 03.03.2020

Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Լեհաստանի առաջնության «Արկո»-ԼԿՍ հանդիպման ժամանակ: Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մացեյ Դաբրովսկին փորձել է շրջադարձ հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն, չի կարողացել ճշգրտորեն կատարել հնարքը և ծնկով հարվածել է իր քթին: Պարզվել է, որ հարվածից քիթը կոտրվել է ու Դաբրովսկին անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Złamać sobie samemu nos kolanem. Tylko w […]

̰
ՈՒԵՖԱ-ն չի ցանկանում հետաձգել ԵՎՐՈ-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով

17:50 03.03.2020

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, չի ցանկանում հետաձգել ԵՎՐՈ-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնել է միության գլխավոր քարտուղար Թեդոր Թեոդորիդիսը: «Մենք չենք ցանկանում քննարկել առաջնությունը այլ ժամանակ, այլ երկրներ և քաղաքներ տեղափոխելու հնարավորությունը: Առայժմ վաղ է խոսել, թե ինչ կլինի 3-4 ամիս հետո»,- ասել է Թեոդորիդիսը: Հիշեցնենք, որ առաջնության հոբելյանի առիթով այն կանցկացվի 12 […]

̰
Ռոնալդուի մայրը գլխուղեղի կաթված է ստացել

17:30 03.03.2020

Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, առավոտյան գլխուղեղի կաթված է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ 65-ամյա կինը գիտակից է, նրա վիճակը կայուն է, թեև կաթվածի ծանրության աստիճանը դեռ պարզ չէ: Ավելի վաղ Ռոնալդուի մայրը հայտարարել էր, որ 2007 թվականին հաղթահարել է քաղցկեղ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 100 հազար ֆունտ ստեռլինգ է նվիրաբերել նրան բուժող […]

̰
Արցախցի բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Սանկտ Պետերբուրգում

17:25 03.03.2020

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկներ: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից մրցաշարին մասնակցել է ավելի քան 250 մարզիկ: Արցախը ներկայացրած չորս մարզիկներից երկուսը՝ Էրիկ Առստամյանը և Աշոտ Բեգլարյանը, գրավել են առաջին տեղերը: Ի դեպ, Էրիկը հանդես է եկել 40 կգ քաշային կարգում, չնայած նրան, […]

̰
«Ռոմա»-ն ներկայացրել է Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիան

17:14 03.03.2020

«Ռոմայի» մամուլի քարտուղարությունը ներկայացրել է «Կալյարիի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի` Նիկոլա Կալինիչին կատարած փոխանցման գրաֆիկական տարբերակը: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում նաև գոլի հեղինակ է դարձել, իսկ «Ռոման» 4:3 հաշվով հաղթել է մրցակցի հարկի տակ: ⚡️NIKOLA ??#ASRoma pic.twitter.com/mEoVHhuzEq — AS Roma (@OfficialASRoma) March 2, 2020

̰
Նիդերլանդներում ադրբեջանական համայնքը «Քարաբաղ» մարզական ակումբի գրասենյակ է բացել

16:42 03.03.2020

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ադրբեջանական համայնքը «Քարաբաղ» անվանում կրող մարզական ակումբի գրասենյակ է բացել: Բենիլյուքսի երկրներում ադրբեջանական կոնգրեսի նախագահ Էլսևյար Մամեդովը հայտարարել է, որ այդ անվանումն ընտրվել է հատուկ նպատակով: «Նպատակն այն է, որ տեղի հասարակության գիտակցությանը հասցնենք, որ Ղարաբաղի հողն ու անունը պատկանում են Ադրբեջանին»,- նշել է Մամեդովը: Նշվում է նաև, որ նորաբաց կառույցում կգործի […]

̰
Աստծո հետ մեր կոնֆլիկտի թեման վաղուց փակ է. Ալեքսանդր Եմելյանենկոն՝ ավագ եղբոր հետ հարաբերությունների մասին

16:36 03.03.2020

ММА խառը մենամարտերի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն պատմել է ավագ եղբոր՝ Ֆյոդորի հետ ունեցած կոնֆլիկտի մասին: Կրտսեր Եմելյանենկոն նշել է, որ իր հասցեին արված կոշտ քննադատություններն արդեն զարմանք չեն առաջացնում: «Աստծո հետ մեր կոնֆլիկտի թեման վաղուց փակ է: Երբ Ֆյոդորը հայտարարեց, որ ես նրա համար մեռած եմ, ես ասացի, որ նա գնա եկեղեցի և մոմ վառի […]

̰
Վրացի ըմբիշը հաղթանակը նվիրել է տրիբունայում մահացած հորը և չի կարողացել զսպել արցունքները

15:42 03.03.2020

Վրացի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն դարձել է երկրի պատանեկան առաջնության չեմպիոն: Այս հաղթանակի պատմությունը առանձնապես հետաքրքիր չէր լինի, եթե չլիներ Լուկայի հետ տեղի ունեցած ողբերգությունը: Բանն այն է, որ մրցաշարի ընթացքում սրտի կաթված է ստացել և մահացել ըմբիշի հայրը, ընդ որում՝ նա այդ պահին եղել է տրիբունայում և աջակցել իր որդուն: Դեպքից հետո Մարիամիձեն, […]

̰
Մարադոնայի «սիրելի» հայ ֆուտբոլիստը Արգենտինայի առաջնությունում դարձել է հաղթական գոլի հեղինակ

15:20 03.03.2020

Արգենտինայի Սուպերլիգայում կայացել է հերթական տուրը, որի շրջանակում հանդիպել են «Ուրականն» ու «Ինդեպենդյենտեն»: Խաղն ավարտվել է «Ուրականի» նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գնդակը խփել է «Ուրականի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Այսպիսով, Արգենտինայի առաջնությունում իր խփած գնդակների թիվը Բալեկյանը հասցրեց 3-ի: 23-ամյա Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ծնվել է Բուենոս Այրեսում: Մոր կողմից նա հայ է: […]

̰
Պուերտոռիկացի Սուբրիել Մաթիասին հաղթած Պետրոս Անանյանին դիմավորել են դհոլ-զուռնայով

15:00 03.03.2020

Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը Լաս Վեգասում անցկացրած մենամարտից հետո վերադարձել է Ռուսաստան: Օդանավակայանում նրան հարազատների, երկրպագուների և լրագրողների հետ դիմավորել է նաև հայկական երաժշտական համույթը: Պետրոսի համար համույթը պարել է զուռնայի և դհոլի հնչյունների ներքո, նաև նրա ուսին լավաշ են դրել ու մեղր հյուրասիրել: Պետրոսն ասել է, որ մեծ թվով երկրպագուներ է […]

̰
ՖԻՖԱ-ի նախագահը կոչ է արել կորոնավիրուսի պատճառով խուճապ չտարածել

14:39 03.03.2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կոչ է արել կորոնավիրուսի պատճառով խուճապ չտարածել: «Եվրոպայում աճում է հիվանդների թիվը: Վիրուսի բռնկման հետևանքով Իտալիայի առաջնության մի քանի խաղեր տեղափոխվեցին, իսկ Շվեյցարիայում առաջնությունը դադարեցվել է մինչև մարտի 23-ը: Շատ ֆեդերացիաներ կարևոր որոշումներ են կայացրել կորոնավիրուսի տարածման հետ կապված: Պետք չէ խուճապի մատնվել, ես համոզված եմ, որ մենք […]

̰
BACK_TO_TOP