16:39 06.01.2020
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 51-ամյա Իգոր Կոլիվանովը: Այս տեղեկությունը հաստատվել է արդեն պաշտոնապես: Փորձառու ռուս մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆա» և Մոսկվայի «Տորպեդո» ակումբներում, մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն:
16:17 06.01.2020
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է: Լևոնն այժմ 2773 միավորով 6-րդ հորիզոնականում է: Առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը, եռյակում են նաև Ֆաբիանո Կարուանան ու Դին Լիրենը։ Հայ ևս երկու շախմատիստ ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակում է: Մասնավորապես, Գաբրիել Սարգսյանը 2689 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 2663 միավորով 76-րդն է: Կանանց 100 […]
16:05 06.01.2020
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնության եզրափակչում պարտվել է Կանադայի ընտրանուն` 3:4 հաշվով: Ի դեպ, ռուսները հաղթում էին 3։1 հաշվով, սակայն խաղի վերջնամասում ուժեղ գտնվեցին կանադացիները: Հետաքրքիր է, որ այս հավաքականները մի քանի օր առաջ հանդիպել էին նաև խմբային փուլում, և այդ ժամանակ ռուսները հաղթանակ էին տարել ջախջախիչ՝ 6։0 հաշվով: Վերջին անգամ ռուսները երիտասարդական աշխարհի […]
15:39 06.01.2020
«Ալմերիա» ակումբի սեփականատեր Տուրկի Ալ-Շեյխը հանդիպել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Հանդիպումից հետո Twitter-ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Ալ-Շեյխը գլխով կատակով հարվածում է Զիդանի կրծքավանդակին, ինչին ի պատասխան` Զիդանը ծիծաղում է: Այս ամենից հետո Ալ-Շեյխը դիմել է Մատերացիին. «Դժվար էր, այդպես չէ՞: Արաբական արյուն»: Մարկո Մատերացին էլ պատասխանել է. «Ողջույն: Ինչպե ՞ս եք, […]
11:54 06.01.2020
Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում «Ռոմա»-ն պարտվեց «Տորինո»-ին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չկար: Նա խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին, երբ հռոմեացիները պարտվում էին 0-1 հաշվով։ Մխիթարյանը գոլ խփելու հնարավորություն ունեցավ, սակայն հարվածը չստացվեց։ Խաղի հերոսը հյուրերի դարպասապահ Սալվադորե Սիրիգուն էր, ով մի քանի անգամ անհավանական դիրքերից փրկեց դարպասը: Հյուրերի կազմում 2 անգամ […]
19:03 05.01.2020
Եվրամիությունն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքի ապառազմականացման հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին առնչվող համապարփակ գործողությունների համաձայնագիրը: Ջավադ Զարիֆի Բրյուսել այցի ժամկետներ, սակայն, դեռ չեն նշվում: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Իրաքում լարվածության թուլացումը և իրանական միջուկային ծրագրի հետ կապված համաձայնագրի պահպանումը գլոբալ նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության համար: Եվրամիությունը նաև կոչ […]
16:31 05.01.2020
Իտալական «Միլան» ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը կրկին հարձակման է ենթարկվել: Չարագործները կտրել են Զլատանի արձանի ոտքերը, ապա դրա վրա կապույտ վերնաշապիկ են հագցրել, որի վրա գրված է՝ «Սա Շվեդիան է»: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հիշեցնենք, որ արձանը արդեն մի քանի անգամ ենթարկվել է վանդալային հարձակումների: Այս հարձակումների ալիքը սկսվեց, երբ շվեդական «Մալմյո» ակումբի սան […]
15:28 05.01.2020
Իրանի Զինված ուժերի հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի համարձակվի «արագ և ուժգին» հարված հասցնել իրանական 52 օբյեկտների, ինչի մասին ասել էր Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է իրանական IRIB ռադիոկայանը: «Կասկածում եմ, որ նրանք համարձակություն կունենան դա անել ապագայում՝ հնարավոր կոնֆլիկտի ժամանակ»,- Մուսավիի խոսքերն է մեջբերել իրանական ռադիոկայանը:
14:19 05.01.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը պարաստ է հարված հասցնել Իրանին և դրա համար կարող է օգտագործել մինչև 2 տրիլիոն դոլարի ռազմական տեխնիկա: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում: «ԱՄՆ-ը թարմացրել է իր զինանոցը և դրա համար ծախսել է 2 տրիլիոն դոլար: Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու […]
12:56 05.01.2020
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կանադայում: Մոնրեալ-Սագենեյ չվերթի թռիչքն իրականացնող ինքնաթիռի շասսիի անիվներից մեկը պոկվել է գետնից կտրվելու պահին: Օդաչուները անմիջապես արտակարգ վայրէջքի որոշում են ընդունել, սակայն անել դա միանգամից չեն կարողացել: Արտակարգ վայրէջք կատարելու համար օդանավը մեկ ժամից ավելի պտտվել է օդանավակայանի վրայով, որպեսզի իրացնի վառելիքը, որից հետո բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավում եղել […]
11:18 05.01.2020
Հաքերները կոտրել են ԱՄՆ-ի կառավարության՝ Federal Depository Library Program (fdlp.gov) կայքը: Հարձակումից հետո կայքի հիմնական էջի վրա տեղադրվել է հայտարարություն՝ ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ և ի աջակցություն Իրանի: Անգլերեն և պարսկերենով գրված տեքստում նշվում է, որ Իրանը չի դադարի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի իր բարեկամ երկրներին՝ Եմենին, Պաղեստինին, Բահրեյնին, Սիրիային և Իրաքին: Նաև նշվում է, […]
11:06 05.01.2020
Իրաքում ամերիկյան ավիահարվածների ժամանակ սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը այսօր տեղափոխվել է Իրան: Օրվա ընթացքում տեղի կունենա գեներալի հետ հրաժեշտի արարողությունը, իսկ հուղարկավորությունը կայանալու է հունվարի 7-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գեներալ Սուլեյմանիի ոչնչացման հրամանը տվել է անձամբ Դոնալդ Թրամփը: Սուլեյմանիի մահը Իրանում հասարակության լայն շերտերի զայրույթն ու վրդովմունքն է առաջացրել: Թեհրանը խոստացել […]
23:30 29.12.2019
ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Բալախնա քաղաքում ձերբակալված տղամարդը կասկածվում է դաժան սպանության մեջ: Քննչական կոմիտեի տվյալներով՝ քաղաքի արվարձանային հատվածի անտառածածկ տարածքում տեղի բնակիչներից մեկը տոպրակներ է գտել, որոնցում մարդու երկու ոտք է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ այդ ոտքերը պատկանել են նույն քաղաքի 96-ամյա մի բնակչուհու: Ըստ նախաքննության վարկածի՝ տեղաբնակներից մեկը վիճաբանել է իր զոքանչի […]
22:17 29.12.2019
Ամերիկլյան Տեխաս նահանգի Կեյթի քաղաքի բնակիչը մի քանի անգամ կրակել է վարսահարդարի վրա, այն պատճառով, որ նրան դուր չի եկել որդու մազերի կտրվածքը: Վարսահարդարի աշխատանքը դուր չի եկել տղայի հորը: Սևամորթ ամերիկացին նախ վիճաբանել է վարսահարդարի հետ ապա հանել է զենքն ու մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ: Վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, […]
13:36 28.12.2019
Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում է 11 հայ շախմատիստ: Երեկ կայացել են տղամարդկանց արագ շախմատի 6-ից 10-րդ տուրերը, իսկ կանանց մրցաշարում՝ 5-ից 8-րդ տուրերը: 10 հնարավորից 7 միավոր ունի Լևոն Արոնյանը: Արոնյանը առաջատարների խմբում է: Գաբրիել Սարգսյանը ունի 6,5 միավոր, Զավեն Անդրեասյանը՝ 6: Հրանտ Մելքումյանը, Արման […]
12:40 28.12.2019
Իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կրկին իրեն համեմատել է Աստծո հետ: «Թվիթերում» նա այս նկարն է հրապարակել ու մակագրել է. «Զլատանը նույնն է, Սատանան է ուրիշ»: Նշենք, որ Իբրահիմովիչը նոր է պայմանագիր կնքել «Միլան»-ի հետ: 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը 6 ամսով է ու ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իբրահիմովիչը, որը 2010-2012 թվականներին խաղացել էր «Միլան»-ի կազմում […]
11:30 28.12.2019
Հայ մարզիկները 2019 թվականի ընթացքում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, երկրորդ Եվրոպական խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի […]
17:34 27.12.2019
ՌԴ գեղասահքի տղամարդկանց առաջնությունում հայազգի Արթուր Դանիելյանը դարձել է փոխչեմպիոն: Կրասնոյարսկում անցկացվող առաջնությունում հաղթել է Դմիտրի Ալիևը: Կարճ և ազատ ծրագրերում նա ստացել է 260.98 միավոր: Արթուր Դանիելյանը ստացել է 253.42 միավոր: Ի դեպ, ազատ ծրագրում Արթուրը եղել է առաջինը: Գեղասահքի ՌԴ առաջնության մրցանակակիրների աղյուսակը հետևյալ տեսքն ունի. 1. Դմիտրի Ալիև – 260.98 2. Արթուր […]
12:18 27.12.2019
Ռուսական ММА-ի լեգենդ ֆյոդոր Եմելյանենկոն պատմել է իր և եղբոր՝ հայտնի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի հարաբերությունների մասին: Ֆյոդորն ասել է, որ ներկայումս իրենց ոչինչ չի միավորում: «Կոկլյայևի հետ մարտը սպորտ չէ, դա հակասպորտ է: Դա նույնիսկ կրկես չի կարելի համարել, ես չեմ ուզում վիրավորել կրկեսի դերասաններին: Ես աղոթում եմ, որ Ալեքսանդրը գտնի իրեն: Այսօրվա դրությամբ նա […]
12:00 27.12.2019
«Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտասվել է հարցազրույցի ժամանակ, երբ հայտնել է իր շան՝ Լեյի սատկելու մասին: Մոուրինյոյի սիրելի շունը սատկել է Սուրբ ծննդյան օրը: «Տոնական օրը մենք շատ տխուր էինք, որովհետև իմ շունը սատկել էր, իսկ իմ շունն իմ ընտանիքն է: Շատ ծանր պահ էր, բայց հիմա պետք է առաջ շարժվել»,- ասել […]
11:19 27.12.2019
Ղազախական goalkz.kz կայքը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը տեղափոխվել է ղազախական այլ ակումբ՝ «Աստանա»: «Կայսար»-ում Բարսեղյանի թիմակից Բրատիսլավ Պունոշեվացն Ինստագրամում Բարսեղյանի հետ նկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհավոր, եղբար: Հաճելի էր քեզ հետ խաղալ նույն ակումբում, հիմա քեզ հաջողություն եմ մաղթում «Աստանա»-ում»,- գրել է Պունոշեվացը:
11:00 27.12.2019
Արմատներով հայ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատասխանել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին: Ինստագրամի իր էջում Խաչանովը նկար էր հրապարակել, որում նա աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ է: Նկարի տակ Ցիցիպասը հուներենով գրել էր՝ «Գեղեցիկ է»: Դա, սակայն, դուր չի եկել Խաչանովին, և նա պատասխանել է Ցիցիպասին: «Իմ նկարի տակ հիմարություն մի՛ գրի»,- գրել է […]
10:03 27.12.2019
Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում են 11 հայ շախմատիստներ: Երեկ կայացել են արագ շախմատի առաջին 5 տուրերը: 5 հնարավորից 3,5-ական միավորներ ունեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Զավեն Անդրեասյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր, իսկ Արման Փաշիկյանը՝ 2: Կանանց մրցապայքարում 4 […]
09:50 27.12.2019
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողանում արդյունավետ իրացնել տուգանային հարվածները: Մեսսին խոստովանել է, որ հսկայական ժամանակ է տրամադրում դարպասապահների խաղի ուսումնասիրությանը: Նա մանրակրկտորեն ուսումնասիրում է դարպասապահների ոճը, շարժումները, մյուս գործողությունները և յուրաքանչյուրի մասին բավականին լուրջ տվյալների բազա ունի: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է […]
22:37 26.12.2019
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել «Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսսանդրո Դել Պիերոյի հետ: Սմարթֆոնով ամանորյա շնորհավորանք ձայնագրելու ժամանակ նրան վախեցրել է որդին՝ թռնելով նրա գլխի վրայից: Կադրերում երևում է, թե ինչպես է հանկարծակիի գալիս Դել Պիերոն որդու այդ արարքից: View this post on Instagram Merry Christmas to everyone!#merrychristmas #tobias #adp10 A post shared by […]
19:53 26.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից, Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։ ՀՖՖ-ից փոխանցել են, որ հարցի քննությունը փոխանցվել […]
19:17 26.12.2019
Հայաստանի 10 շախմատիստ մասնակցում է Մոսկվայում մեկնարկած արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնություններին: Մեդալների համար պայքարում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը: Ընդհանուր առմամբ, առաջնություններին մասնակցում է շուրջ 330 շախմատիստ: Այսօր անցկացվում է արագ շախմատի […]
14:31 26.12.2019
Ղազախական «Կայսար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում՝ MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելեքսի» ակումբում: Այս մասին հաղորդել են ղազախական լրատվամիջոցները: Բարսեղյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ամերիկյան այլ ակումբներ: Ֆուտբոլիստն այժմ արձակուրդում է։ Նա ԱՄՆ-ում է: Նշենք, որ Բարսեղյանը դեռևս չի երկարաձգել «Կայսար»-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս […]
11:20 26.12.2019
Մայամիում սպանվել է կուբացի բռնցքամարտիկ Յենդրիս Ռոդրիգես Վալդեսը: Նա աշխատում էր խոզաբուծական ֆերմայում, որտեղ էլ վիճաբանության ժամանակ կրակել են նրա վրա: Ինչպես հաղորդում է Boxing Scene պարբերականը, 30 տարեկան մարզիկն իր վերջին մենամարտն անցկացրել էր ընդամենը մի քանի օր առաջ: Դրյու Դուելլիի հետ վերջին մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի:
10:34 26.12.2019
Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները և նոր, թարմացված ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի ու «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը տրանսֆերային աճ է գրանցել: 27-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 1 միլիոն 200 հազար եվրո: