TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

ՌԴ-ում երկու տղամարդու են սպանել, ապա այրել նրանց դիերը

22:10 13.01.2020

ՌԴ Ալտայի երկրամասում ձերբակալվել է 35-ամյա քաղաքացի, որը կասկածվում է երկու անձի սպանության մեջ:  Քննչական կոմիտեի տվյալներով՝ Բարնաուլի շրջակայքում՝ Զատոն գյուղից ոչ հետո, հայտնաբերվել է մի մեքենա, որում եղել է երկու տղամարդու դի: Կասկածյալը Կոնստանտին Վավիլովն է: Ըստ քննության վարկածի՝ երկու երիտասարդ տղամարդ Բարնաուլից եկել են իրենց ծանոթի հետ հանդիպման, որը հենց Վավիլովն է:  Այնուհետ […]

̰
ԱՄՆ-ում բասկետբոլային խաղի ժամանակ կրակոցներ են հնչել․ կան տուժածներ

21:59 13.01.2020

ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում երկու դպրոցական թիմերի բասկետբոլային հանդիպման ժամանակ արտակարգ պատահար է գրանցվել, որը մեծ արձագանք է գտել լրատվամիջոցներում: Հանդիպման ժամանակ հանդիսատեսներից մեկը կանգնել է ոտքի, զենք է հանել և կրակ բացել մարդկանց ուղղությամբ:Dallas News-ի տեղեկություններով՝ կրակոցներից տուժել է երկու մարդ: Նրանցից մեկը ոստիկան է, նա համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել,  իսկ 18 տարեկան տղայի […]

̰
Հովիկ Հայրապետյանն առաջատարն է. Անդրանիկ Մարգարյանի միջազգային հուշամրցաշար

18:19 13.01.2020

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը: Արդեն կայացել է 4 տուր: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը: 4 շախմատիստ Հայրապետյանից հետ է մնում կես միավորով: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ:

̰
Հայ ատլետների հաջողությունները Թեհրանում

18:03 13.01.2020

Հայաստանի 10 ատլետներ մասնակցել են Թեհրանում «Արևածագի 10 օր» անունը կրող միջազգային մրցաշարին: Յանա Աբրահամյանը եռացատկում գրավել է առաջին /12 մ 59 սմ/, իսկ հեռացատկում երկրորդ/5մ 59 սմ/ տեղը: Նույն մրցաձևերում երկրորդ /12 մ 16սմ/ և երրորդ /5 մ 39 սմ/ տեղերը զբաղեցրել է կապանցի Մարիետա Մինասյանը: Տղամարդկանց հեռացատկում Լևոն Ղարիբյանը 7 մ 14 սմ […]

̰
Մեքսիկացի հայտնի ռեստլերի կյանքը փրկել չհաջողվեց

15:40 13.01.2020

Մահացել է մեքսիկացի հայտնի ռեստլեր Իսուս Ալֆոնսո Էսկոբոզա Ուերտան: Նա ռինգ էր միշտ դուրս գալիս Լա Պարկա անվամբ և կմախքի կերպարով: Ուերտան մահացել է անցած գիշեր, ճակատագրական դեպքը, սակայն, տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ: 2019 թվականի հոկտեմբերին նա մարտերից մեկի ժամանակ անհաջող հնարք կատարեց: Ռինգից դուրս թռիչքի ժամանակ նա գլխով հարվածել էր մետաղական […]

̰
«Դաքար» ավտոարշավը հերթական մարզիկի կյանքը խլեց

15:06 13.01.2020

Հայտնի «Դաքար» ավտոարշավի ժամանակ հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել: Ավտոարշավի 7-րդ փուլում մահացել է պորտուգալացի մոտոարշավորդ Պաուլու Գոնսալվեշը: Պորտուգալացին ընկել է իր մոտոցիկլից արշավի 276-րդ կիլոմետրի ընթացքում: Րոպեներ անց դեպքի վայր հասած սանիտարական ուղղաթիռի բուժաշխատողները նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում, սրտի կանգով: Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել:     1979 թվականից անցկացվող «Դաքար» ավտոարշավների ընթացքում […]

̰
Թուրքիայում ըմբիշների գոտեմարտն ավարտվել է ծեծկռտուքով

14:15 13.01.2020

Թուրքիայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ գոտեմարտերից մեկն ավարտվել է ծեծկռտուքով: Գոտեմարտի ավարտին վեճ է սկսվել վրացի ըմբիշ Զուրաբ Էրբոցանաշվիլիի և ուկրաինացի Հասան Զակիրիևի միջև, այնուհետև վեճը ծեծկռտուքի է վերածվել: Ավելի ուշ դրանում ներքաշվել են ըմբիշների մարզիչներն ու երկրպագուները: Մրցումների կազմակերպիչները որոշում են կայացրել որակազրկել երկու ըմբիշներին:     View this post on Instagram   […]

̰
Մեսսիի որդին առաջին գոլն է խփել «Բարսելոնա»-ի կազմում

13:11 13.01.2020

Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ որդին՝ Տյագո Մեսսին, իր առաջին գոլն է խփել կատալոնական ակումբի մանկապատանեկան թիմի կազմում: Տյագոն դարպասապահի հետ մեն-մենակ դուրս գալուց հետո է գրավել մրցակցի դարպասը:  Ի դեպ,  Տյագոն Մեսսի ավագի նման խաղում է 10 համարի մարզաշապիկով: Հիշեցնենք` Մեսսին ու իր կինը` Անտոնելան, ունեն 3  որդի: Տյագոն 7 […]

̰
«Ռոմա»-ն պարտվեց. Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր խաղում

13:08 13.01.2020

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ռոմա»-ն  սեփական հարկի տակ պարտվեց «Յուվենտուս»-ին 1:2 հաշվով: Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին: «Մենք «Յուվենտուս»-ին երկու գոլ նվիրեցինք: Ամբողջ հանդիպման ընթացքում որակյալ խաղ էինք ցուցադրում, բայց այդ սխալները փոխեցին ամեն ինչ: Սա այն պարտությունների շարքից էր, երբ դու գիտես, որ մրցակիցը չէր […]

̰
Հայ դահուկորդները մեդալներ են նվաճել Սերբիայում կայացած միջազգային մրցաշարում

12:38 13.01.2020

Հայ դահուկորդները երկու մեդալ են նվաճել Սերբիայի Զլատիբոր քաղաքում կայացած զարգացող երկրների գավաթի խաղարկությունում: Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում զբաղեցրել է երկրորդ տեղը՝  ընդամենը 1.4  վայրկյան զիջելով Լիտվան ներկայացնող մարզիկին: Իսկ Կատյա Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր կանանց 5 կմ ազատ ոճի մրցատարածությունում:

̰
Հայ ծանրորդները Իրանում կմասնակցեն վարկանշային մրցաշարի

12:26 13.01.2020

Ծանրամարտի հավաքականի առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը  այսօրվանից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, իսկ փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի Հայաստանում նախատեսված ուսումնամարզական հավաքներում, ապա կմեկնի Մոսկվա, որտեղ ապրիլի 1-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությանը, որը նույնպես վարկանշային է: Այս մասին հայտնել է տղամարդկանց հավաքականի գլխավոր […]

̰
Հայ մարզչի թիմը լքած ադրբեջանցի դարպասապահը պարզաբանումներ է ներկայացրել

12:08 13.01.2020

Ղազախական «Տոբոլ» ակումբի դարպասապահ Էմիլ Բալաևը պատմել է, որ անհատական ծրագրով է մարզվում Թուրքիայում և վերականգնողական փուլ է անցնում: «Արդյո՞ք դա կապված է վնասվածքի հետ. ո´չ, վնասվածք չունեմ: Սա պարզապես վերականգնողական գործընթաց է: Ի դեպ, չնայած վերականգնողական փուլին, շարունակում եմ աշխատել անհատական ծրագրով: Առողջությանս հետ ամեն բան կարգին է»,- ասել է Բալաևը: Հիշեցնենք` «Տոբոլ»-ի ֆուտբոլիստներն […]

̰
Մեսսիի տրանսֆերային արժեքը շարունակում է նվազել

14:14 11.01.2020

Արդեն երրորդ անգամ անընդմեջ Transfermarkt-ն իջեցնում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում 32-ամյա արգենտինացին ութերորդ հորիզոնականում է: Արգենտինացու տրանսֆերային արժեքն այսօր կազմում է 140 միլիոն եվրո: Նրանից ավելի թանկ են գնահատվում Կիլիան Մբապեն (200 միլիոն եվրո), Ռահիմ Ստերլինգը և Նեյմարը (յուրաքանչյուրը` 160 միլիոն եվրո), Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահը, Հարի Քեյնը […]

̰
Ինձ չեն նկարահանում միայն զուգարանում. Ժոզե Մոուրինյո

13:59 11.01.2020

«Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել:   Պորտուգալացին խոստովանել է, որ ամերիկյան Amazon ընկերության օպերատորները իրեն օրեր շարունակ հանգիստ չեն տալիս: «Ես միշտ նրանց տեսախցիկների օբյեկտիվում եմ: Amazon-ը աշխատում է օրական 24 ժամ: Նրանք չեն նկարահանում ինձ երևի միայն զուգարանում: Մնացած ժամանակ նրանք միշտ իմ կողքին են, սակայն դա ինձ […]

̰
Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց ղազախական «Կայրաթ»

13:53 11.01.2020

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթ» ակումբի հետ: Տեղեկությունը հաստատվել է պաշտոնապես: Այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությունը: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Կամո Հովհաննիսյանը  համարվում է «Փյունիկ»-ի սան: Իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Տորպեդո-Բելազ» և «Ժետիսու» ակումբներում:

̰
Ավստրալիայում շնաձկները ֆուտբոլիստի են հոշոտել

13:46 11.01.2020

Ամերիկյան «Հաստինգ Բրոնկոս» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտին Ավստրալիայում հոշոտել են շնաձկները: 21-ամյա ֆուտբոլիստը զբոսնել է ընկերների հետ: Նա քայլել է ժայռոտ ափին, սակայն անսպասելի սայթաքել է և ընկել ջուրը: Նրան  անմիջապես քշել-տարել է օվկիանոսային հոսանքը: Ֆուտբոլիստի ընկերները փորձել են նրան փրկել, բայց գործողությունները ապարդյուն են եղել: Դեպքի վայր են կանչվել փրկարար ծառայության աշխատակիցները: Մի քանի […]

̰
«Բարսելոնա»-ի մարզիչը հայտնել է, թե երբ կհեռանա ակումբից

13:14 11.01.2020

Իսպանական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հստակեցրել է, թե երբ  կհեռանա ակումբից: Այս մասին նշել է մարզական լրագրող Գոնսալո Միրոն: Նրա խոսքերով` Վալվերդեն կհեռանա հունիսին` ընթացիկ սեզոնի ավարտից հետո, և այդ որոշումը համաձայնեցվել է նրա և ակումբի միջև: Հիշեցնենք, որ Վալվերդեն գլխավորել է ակումբը 2017 թվականին: Նրա ղեկավարությամբ «Բարսելոնա»-ն երկու անգամ դարձել  է Իսպանիայի չեմպիոն, […]

̰
Դատարանն արգելել է տաքարյուն երկրպագուին այցելել սիրելի թիմի խաղերին

11:20 11.01.2020

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի 58-ամյա երկրպագու Յան Բոլդրին դատապարտվել է 200 ժամ հասարակական աշխատանքների ՝ հարձակվող Ռահիմ Ստերլինգին վիրավորելու համար: 2018 թվականի դեկտեմբերին Բոլդրին ռասիստական արտահայտություններ էր վանկարկել, երբ Ստիրլինգը տոնել  էր «Բորնմութի» դարպասը խփած իր գնդակը: Դատարանում երկրպագուն հայտարարել էր, որ այդ քայլին դիմել էր հուզական վիճակում և զղջում է իր խոսքերի համար: Դատարանը, […]

̰
Կարեն Խաչանովը պարտվեց, ՌԴ հավաքականը չհասավ եզրափակիչ. ATP Cup

11:03 11.01.2020

Ռուսաստանի հավաքականը ATP Cup-ի կիսաեզրափակչում պարտվեց Սերբիայի ընտրանուն: Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ, հայազգի  Կարեն Խաչանովը 7:5, 7:6 (7:1) հաշվով պարտվել է Դուշան Լայովիչին: Կիսաեզրափակիչ երկրորդ մրցավեճում հանդիպել են Դանիլ Մեդվեդևը և Նովակ Ջոկովիչը:  Այս հանդիպումը ևս ավարտվել է սերբ մարզիկի հաղթանակով՝ 6:1, 5:7, 6:4: Եզրափակիչ փուլում Սերբիայի հավաքականը կխաղա Ավստրալիա-Իսպանիա զույգի հաղթողի հետ:

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցները կքնեն ստվարաթղթե մահճակալների վրա

16:00 10.01.2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են անակնկալ մատուցել մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի թվիթերյան էջը, մարզիկներին կառաջարկվեն անսովոր մահճակալներ: Բանն այն է, որ դրանք պատրաստված կլինեն ստվարաթղթից: Խաղերի կազմակերպիչները կարծում են, որ առաջարկը դուր կգա մարզիկներին, և ստվարաթղթե մահճակալները կլինեն հարմարավետ նրանց համար: Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կավարտվեն […]

̰
Ավստրալիայի հավաքականի դարպասապահը միացել է հրդեհների դեմ պայքարին

14:53 10.01.2020

Անգլիական «Բրայթոն» ակումբի և Ավստրալիայի հավաքականի դարպասապահ  Մեթյու Ռայանը հայտարարել է, որ միանում է հրդեհների դեմ պայքարին: «Այս շաբաթ ԱՊԼ-ում կայանալիք խաղում ամեն մի կատարածս «սեյվի» համար կնվիրաբերեմ 500 դոլար, որը կփոխանցվի Ավստրալիային, որը պայքարում է երկրին պատուհասած հրդեհների դեմ»,- ասել է Ռայանը: Վերջերս նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը, որը […]

̰
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն չի հեռացվի պաշտոնից

13:53 10.01.2020

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն չի հեռացվի պաշտոնից: Այս մասին հայտնել է իսպանական Mundo Deportivo պարբերականը:    Ինչպես նշում է աղբյուրը՝ կատալոնական ակումբի տնօրենների խորհուրդը չի քննարկելու 55-ամյա իսպանացի մարզչի պաշտոնանկության հարցը: Խորհրդի նիստը պլանավորված էր դեռ մինչև կիսաեզրափակիչ խաղը, հետևաբար այն կապ չունի կիսաեզրափակիչ խաղի արդյունքի հետ, և օրակարգում գլխավոր մարզչի հարցը չկա:

̰
«Բարսելոնայի» պարտությունից հետո երկրպագուն դուրս է եկել մարզադաշտ և ամուր գրկել Մեսսիին

13:40 10.01.2020

Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղի ավարտից հետո հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Դուրս մնալով մարզադաշտի անվտանգության աշխատակիցների հսկողությունից` երկրպագուներից մեկը դուրս է եկել խաղադաշտ և երկու ձեռքով ամուր գրկել Լիոնել Մեսսիին: Արգենտինացին դժվարացել է դուրս գալ երկրպագուի պինդ կապանքներից, նրան օգնել են  անվտանգության աշխատակիցները, որոնք դժվարությամբ հեռացրել են Մեսսիի երկրպագուին: Everybody wants a piece of Lionel […]

̰
Գերմանական ակումբի կիսապաշտպանին մեղադրում են բռնաբարության համար

13:14 10.01.2020

Գերմանական «Լայպցիգ»-ի կիսապաշտպան Շտեֆան Իլզանկերը մեղադրվում է բռնաբարության համար, հաղորդում է Sport Bild-ը: Նշվում է, որ ոստիկանություն է դիմել 26-ամյա մի կին, որը հայտնել է իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգության մասին: Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել Իլզանկերի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ: Այդուհանդերձ, հաղորդվում է, որ կնոջ վկայություններում կան որոշ հակասություններ: Իլզանկերը հերքում […]

̰
Մխիթարյանի գոլը` լավագույնի հավակնորդների շարքում

13:04 10.01.2020

«Ռոմա»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հավակնորդներին: Դրանց  ցանկում է նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը «Վերոնա»-ի դարպասի ուղղությամբ: Բացի հայ կիսապաշտպանից, լավագույնի կոչման համար պայքարում են նաև Ջասթին Կլյուվերտը, Ալեքսանդր Կոլարովը ու Լորենցո Պելեգրինին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տորինո»-ի դեմ խաղում  ու, ըստ նախնական կանխատեսումների՝ բաց է թողնելու մոտ մեկ ամիս: […]

̰
Մանկական սխալներ ենք թույլ տվել. Մեսսին՝ «Ատլետիկո»-ից կրած պարտության մասին

12:55 10.01.2020

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին խոսել է  Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը կրած պարտության մասին, ինչպես նաև պատասխանել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հրաժարականի վերաբերյալ  հարցին: «Բարսելոնա»-ն շատ առումներով պետք է ավելացնի: Այլևս պետք է չկրկնենք այն մանկական սխալները, որոնք մենք այսօր կատարել ենք: Մենք դուրս մնացինք մրցաշարից, որը ցանկանում էինք հաղթել: Բայց մենք պետք է առաջ […]

̰
«Հոֆենհայմ»-ը պարտվեց. Սարգիս Ադամյանը չկարողացավ օգնել իր թիմին

12:47 10.01.2020

Գերմանական «Հոֆենհայմ»-ը  ընկերական հանդիպում է անցկացրել հոլանդական «Դեն Հագ» ակումբի հետ և պարտվել 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից։ Նախորդ ընկերական խաղում  գերմանական ակումբը մրցել է «Ֆեյենորդ»-ի հետ և պարտվել 2:3 հաշվով: Սարգիս Ադամյանը հայտավորված չէր այդ խաղին: Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 12 […]

̰
«Աթլետիկո»-ն կամային հաղթանակ տարավ «Բարսելոնա»-ի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ. Իսպանիայի սուպերգավաթ

11:48 10.01.2020

Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպմանը  միմյանց դեմ մրցել են «Բարսելոնա»-ն ու «Աթլետիկո»-ն։ Հանդիպման բոլոր՝ հինգ գոլերը խփվել են երկրորդ կեսում։ 46-րդ րոպեին «Աթլետիկո»-ին առաջ է մղել Կոկեն։ Րոպեներ անց Լիոնել Մեսսին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 62-րդ րոպեին Անտուան Գրիզմանը առաջ է մղել կատալոնական ակումբին։ 81-րդ րոպեին Ալվարո Մորատան, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրել է հաշիվը։ […]

̰
ՌԴ-ում 5 տարեկան երեխան սպանել է հորը

23:09 09.01.2020

ՌԴ Սարատովի մարզում 5 տարեկան երեխան պատահական կրակել է հոր վրա: Ինչպես հայտնել են տեղի լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին Իվանտեևկա գյուղում: Ըստ տեղեկությունների՝ տղամարդը ցանկացել է հրացանը տեղադրել դրա համար նախատեսված արկղում, իսկ փոքրիկը փորձել է օգնել հորը:  Պարզվել է, որ հրացանում չկրակած փամփուշտ է եղել: Երեխան անզգուշորեն սեղմել է ձգանը, և […]

̰
Պորֆիրիյ և Միլորադա. հրապարակվել են ռուսական ամենահազվադեպ հանդիպող անունները

21:57 09.01.2020

ՌԴ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական ռեեստրը հրապարակել է 2019  թվականին ծնված երեխաներին տրված հազվագյուտ անունների ցանկը: Աղջիկների համար ամենահազվադեպ պատահող անուններն են` Միլորադան, Ֆեոկտիստան, Զլատոսլավան, Կապիտոլինան,  Սենտյաբրինան, Մատրյոնան և Դիվան: Տղաների համար խիստ հազվադեպ են համարվել Պորֆիրիյ, Վլաստիսլավ, Պոսեյդոն, Ելիսեյ և Լադամիր անունները:

̰
BACK_TO_TOP