TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+26.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Ռեալ»-ի դարպասապահը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց մարզադաշտում

10:17 26.12.2019

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Անդրեյ Լունինը, ով այժմ վարձավճարի հիմունքներով հանդես է գալիս «Վալյադոլիդ» ակումբում, ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Անաստասիային: Ուկրաինացին իր սիրելիին ամուսնանալու առաջարկ է արել դեկտեմբերի 25-ին: Ուշագրավ է նաև այն, որ Լունինն առաջարկն արել է հենց խաղադաշտում և լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում: Մեկնաբանությունում ընդամենը մեկ բառ է. երկու տառ՝ […]

̰
Ռոբերտ Լևանդովսկին 2019 թվականի ռմբարկուն է

10:05 26.12.2019

«Բավարիա» ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է տարվա լավագույն ռմբարկու: 2019 թ․-ին «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմերում անցկացրած 54 հանդիպումներում նա խփել է 58 գոլ: Անցկացրած 58 խաղում 50 գոլով երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին: ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երրորդ տեղում է: 49 խաղում նա խփել է 44 […]

̰
Բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստանալուց հետո տղամարդը գարեջուր է պահանջել

23:33 25.12.2019

Բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստանալուց հետո տղամարդը գարեջուր է պահանջել: Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Օհայո նահանգի Մոսկոու քաղաքում: Տղամարդը 20 դոլարի համար նախ վիճաբանել է տաքսու վարորդի հետ, որից հետո վերջինս հանել է զենքը և մի քանի անգամ կրակել է նրա վրա: Այս ամենը տեղի է ունեցել բենզալցակայանի հարևանությամբ: Վիրավոր տղամարդուն առաջինը օգնության են հասել […]

̰
23-ամյա կինը Ամանորի միջոցառման ժամանակ դուրս է նետվել պատուհանից

23:20 25.12.2019

Արտակարգ դեպք է գրանցվել Մոսկվայում: Բաումանի փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկում անցկացվող Ամանորի կորպորատիվ երեկույթի ժամանակ 23 տարեկան կինը դուրս է նետվել պատուհանից: Այս դեպքն արձանագրել են անվտանգության տեսախցիկները:  Twitter-ում տեղադրված տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոմանք մեղադրել են երիտասարդ կնոջը, մյուսները կարծիք են հայտնել, որ նման արարքի համար մարդը պետք է լուրջ պատճառներ […]

̰
Ո՞ր սմարթֆոններն են վտանգ ներկայացնում մարդու առողջության համար. FeganScott

22:54 25.12.2019

FeganScott իրավաբանական ընկերությունը գնահատել է սմարթֆոնների ավտանգության մակարդակը: Փորձագետները պարզել են, որ  iPhone-ի և  Samsung-ի որոշ մոդելներ մի քանի անգամ գերազանցում են մարդու համար անվտանգ էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակը: Ամենավտանգավոր սմարթֆոնների թվում են հայտնվել iPhone 7-ը, iPhone Plus-ը, iPhone 8-ը, iPhone XR-ը, Samsung Galaxy S8-ը, S9-ը և S10-ը: Մասնավորապես` Samsung Galaxy S8-ը գերազանցել ճառագայթման թույլատրելի մակարդակը […]

̰
NBA-ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստը նաև հայտնի դիրիժոր է

21:28 25.12.2019

ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելթիքս» ակումբի խաղացող Տակո Ֆոլը հանրաճանաչ Boston Pops նվագախմբի գալա համերգին հանդես է եկել որպես դիրիժոր: NBA- ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստի հասակը 2 մետր 29 սանտիմետր է: Նա բեմ է բարձրացել և ղեկավարել ամանորի՝  Sleigh Ride ստեղծագործության կատարումը: Tacko Fall conducted an entire orchestra through “Sleigh Ride” tonight. Legend. (via @nicolecyang)pic.twitter.com/bmBZjRc6UE […]

̰
Պարտքեր կուտակած ռուս ֆուտբոլիստին առաջարկել են թանկարժեք մեքենան փոխանակել ցորենի հետ

20:38 25.12.2019

Ռուսական «Տամբով» ակումբի  հարձակվող Վլադիմիր Օբուխովը պատմել է, թե ինչպես է պարտքերը մարելու համար ստիպված եղել վաճառել իր թանկարժեք մեքենան:  Նա նշել է, որ երբ խաղացել է «Կուբան»  ակումբում, այնպիսի իրավիճակ է եղել, երբ 7 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: Նա և մյուս ֆուտբոլիստները պարտքեր են կուտակել և սկսել են սեփական իրերը վաճառել: «Եկավ մի […]

̰
Հայաստանի 2019 թվականի լավագույն 10 մարզիկները հայտնի են

19:53 25.12.2019

Ամփոփվեց կրթության, գիտության, մշակույթի և ապորտի նախարարության կազմակերպած 2019 թվականի լավագույն 10 մարզիկների քվեարկությունը: Հիշեցնենք, որ հաշվի են առնվել հավատարմագրված 16 լրագրողների, 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքները: Լավագույն մարզիկների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝  Արթուր Ավետիսյան,  Հովհաննես Բաչկով,  Սլավիկ Գալստյան,  Արթուր Ալեքսանյան,  Ռուբեն Ալեքսանյան, Տիգրան Կիրակոսյան,  Արսեն Հարությունյան,  Հակոբ Մկրտչյան, Գոռ Մինասյան, Սիմոն […]

̰
Դանիական ակումբի հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է

19:04 25.12.2019

Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերային արժեքը  զգալիորեն  աճել է: Ըստ Transfermarkt-ի` տրանսֆերային արժեքների նոր, թարմացված ցուցակի` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի  տրանսֆերը աճել է 150 հազար եվրոյով և այժմ կազմում է 600 հազար եվրո: Տեղեկացնենք, որ Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:

̰
Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը. Հաբիբ Նուրմագոմեդովը երկրորդն է

16:47 25.12.2019

Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը: Առաջին հորիզոնականում ամերիկացի Ջոն Ջոնսն է, որը ներկայումս կիսածանր քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ տեղում թեթևքաշային կարգում բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դանիել Կորմյեն: Տասնյակում հինգերորդը սկանդալային իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն է:  

̰
Ի՞նչ է նվիրել ռուս հոկեյիստը Դոնալդ Թրամփին

16:15 25.12.2019

Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեպիտալզ» ակումբի և ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կնոջ՝ Անաստասիա Շուբսկայայի հետ մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված սուրբծննդյան ընդունելությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Ֆլորիդայում` Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրում: Հատկանշական է, որ ռուս հոկեյիստը Թրամփի սիրելի մարզիկներից է: Օվեչկինը, ի դեպ, դատարկաձեռն չի գնացել Թրամփի մոտ: ԱՄՆ նախագահին նա նվիրել է իր […]

̰
Միխայիլ Շումախերի կինը պատմել է նրա առողջական վիճակի մասին

14:11 25.12.2019

«Ֆորմուլա-1»-ի հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինան, որոշ մանրամասներ է պատմել նրա առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնել է ավստրալական Fox Sports Australia պարբերականը: Հիշեցնենք, որ արդեն 6 տարուց ավելի է անցել, Շումախերի հետ տեղի ունեցած ողբերգական պատահարից: 2013 թվականին նա դահուկներով վայրէջքի ժամանակ ընկել էր և գլխի ծանր վնասվածքներ ստացել: Երկար ժամանակ Շումախերը կոմայի […]

̰
Ռուսաստանը համաձայն չէ Համաշխարհային հակադոպինգային գործակալության պատժամիջոցներին և պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան

13:54 25.12.2019

Համաշխարհային հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղեկացված են ՌՈՒՍԱԴԱ-ի՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության ընդհանուր ժողովի որոշման մասին: Ռուսական կողմը հայտնել է, որ համաձայն չէ նախատեսված պատժամիջոցների հետ: Հիշեցնենք, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել էր դեկտեմբերի 9-ին: ՌՈՒՍԱԴԱ-ն որակազրկվել էր տվյալների մանիպուլյացիայի համար, ինչը նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները 4 տարի ժամկետով զրկվում են միջազգային […]

̰
Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. գերժամանակակից համակարգիչը տվել է հավերժական հարցի պատասխանը

12:52 25.12.2019

KU Leuven համալսարանի դասախոսներն ու SciSports-ի մասնագետները, օգտագործելով գերժամանակակից համակարգիչ, պարզել են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն: Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը մեկնաբանել է այս փորձը: «Ֆուտբոլիստի արժեքը հաճախ որոշվում է գոլերով և գոլային փոխանցումներով: Բայց գոլը հազվագյուտ իրադարձություն է, իսկ 1 խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը […]

̰
Ովքե՞ր են ընդգրկվել ֆուտբոլի աշխարհի բոլոր ժամանակների հավաքականում

12:36 25.12.2019

Իսպանական AS հեղինակավոր պարբերականը կազմել է ֆուտբոլի  բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Հատկանշական է, որ գործող ֆուտբոլիստներից ցանկում է միայն Լիոնել Մեսսին։ Աշխարհի բոլոր ժամանակների հավաքականն այս տեսքն ունի. Լև Յաշին Կաֆու Բոբի Մուր Ֆրանց Բեկենբաուեր Պաոլո Մալդինի  Յոհան Կրուիֆ Զինեդին Զիդան Դիեգո Մարադոնա Ալֆրեդո դի Ստեֆանո Լիոնել Մեսսի Պելե

̰
Հայտնի ռուս մարզիչը կգլխավորի Երևանի «Արարատ» ակումբը

12:20 25.12.2019

Հայտնի ռուս մարզիչ, իսկ նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովը կգլխավորի Երևանի «Արարատ» ակումբը։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես Sport24.ru-ն: 51-ամյա մասնագետը բավական մեծ ճանաչում ունի  Ռուսաստանում։ Նա աշխատել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, մարզել է «Ուֆա» ակումբը, իսկ վերջին աշխատավայրը եղել է Մոսկվայի «Տորպեոդո»-ն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերից երևանյան թիմի մարզչական ղեկին է […]

̰
Ո՞րտեղ և ում հետ է դիմավորում Ամանորը Լիոնել Մեսսին

11:43 25.12.2019

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի առաջատար Լեոնել Մեսսին որոշել է Սբ. ծննդյան տոներն անցկացնել հարազատ Ռոսարիոյում:  Նա Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ: Ինստագրամի իր էջում արգենտինացին լուսանկար է հրապարակել, որում կնոջ և երեխաների հետ է, գեղեցիկ տոնածառի և Ձմեռ պապի կողքին: Մեսսին և միջնեկ որդին լուսանկարում միանման հագուստով են: #լիոնել-մեսսի

̰
Ալեքսանդր Կարապետյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

11:41 25.12.2019

Transfermarkеt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների ցուցակը:  Նոր` թարմացված ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տրանսֆերային աճ է գրանցել: 32-ամյա հարձակվողի տրանսֆերn աճել է 100 հազար եվրոյով և այժմ կազմում է 500 հազար եվրո:

̰
Հրապարակվել է մոլորակի վերջին տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

11:22 25.12.2019

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը գլխավորել է վերջին տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը` ըստ Forbes-ի տվյալների: Մեյվեզերը վերջին տասը տարիների ընթացքում վաստակել է 915 մլն եվրո: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Կրիշտիանու Ռոնալդուն և Լեոնել Մեսսին, իսկ բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Լեբրոն Ջեյմսը, եզրափակել է լավագույն քառյակը: Իսկ ընդհանուր տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Ֆլոյդ […]

̰
Իբրահիմովիչի տարօրինակ շնորհավորանքը կաթոլիկ աշխարհին

11:12 25.12.2019

Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ծնունդը։ Մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ անմասն չեն մնում համաշխարհային տոնից և իրենց շնորհավորանքներն են հղում կաթոլիկ աշխարհին։ Զլատան Իբրահիմովիչը սոցիալական կայքերում նույնպես գրառում է կատարել: Օգտատերերին, սակայն, զարմացրել է Իբրահիմովիչի տեղադրած այս նկարը, որի տակ հայտնի ֆուտբոլիստը գրել է՝ Merry Chriztmaz:

̰
77-ամյա կինը դաժան ծեծի է ենթարկել 90-ամյա կնոջը՝ նրանից դիտողություն ստանալու համար

23:00 24.12.2019

Կազանում 77-ամյա կին թոշակառուն դաժան ծեծի է ենթարկել 90-ամյա կնոջը, այն բանի համար, որ վերջինս դիտողություն է արել նրան:  Ծեր թոշակառուն քայլելիս է եղել քաղաքի այգիներից մեկով,  և երբ նկատել է, ծխող կնոջը դիտողություն է արել, սակայն չի կարողացել շատ հեռու գնալ: Գալինա Զախարովան հետապնդել է ծեր կնոջը և ընդամենը վայրկյաններ հետո հասել է ու […]

̰
Ամերիկացի զինվորականներն այսուհետ կկարողանան հեռախոսները սեփական կոշիկներից լիցքավորել

21:06 24.12.2019

Ամերիկյան Robotic Research LLC  ընկերության ինժեներները զինծառայողների համար ինովացիոն հատուկ կոշիկներ են մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի լիցքավորել հեռախոսները: Մասնագետների խոսքով՝ դրանք արտաքնապես գրեթե չեն տարբերվի այն կոշիկներից, որոնք ներկայում կրում են ամերիկացի զինծառայողները: Միայն թե այս կոշիկները կունենան հաստ տակացուներ, որոնցում էլ կլինի ամբողջ էլեկտրոնիկան: Կոշիկները լիցքավորելու կարիք չի լինի, նրանք  կինքնալիցքավորվեն քայլելու ժամանակ: […]

̰
Հայրը նկարահանել է, թե ինչպես է վագրը հարձակվում որդու վրա

12:41 24.12.2019

Դուբլինի կենդանաբանական այգու փոքրիկ այցելուն սարսափահար է եղել այն բանից հետո, երբ վագրը փորձել է հարձակվել նրա վրա:  Տղան ցանկացել է լուսանկարվել վագրի հետ՝ չմտածելով, որ գիշատիչը կարող է հարձակվել: Փոքրիկի հայրը այս ամբողջ ընթացքը նկարահանել է: Իրական հարձակում իհարկե տեղի չի ունեցել, քանի որ տղային և վագրին բաժանել է պինդ ապակե միջնապատը, սակայն տեսանյութում […]

̰
Ծանրորդուհի Տաթև Հակոբյանը գերազանց է հանդես եկել Կատարում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում

10:51 24.12.2019

Հայաստանի կանանց հավաքականի ծանրորդ Տաթև Հակոբյանը գերազանց արդյունք է ցույց տվել Կատարում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Տաթևը հանդես է եկել 87 կգ քաշային կարգում: Նա պոկել է 105 կգ, հրել՝ 127 կգ և երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող: Հայաստանի կանանց հավաքականի երկրորդ անդամը՝ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, երկամարտում ցույց է տվել […]

̰
Ինչո՞ւ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը 40 օր չեն ցուցադրել իրենց փոքրիկին

23:56 23.12.2019

Ռուսական  RT լրատվական հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ներկայացրել են իրենց փոքրիկին՝ Մարոյին: Մարգարիտան ամուսնու և փոքրիկի լուսանկարը հրապարակել է Instagram-ում, ընդ որում, աղջկա դեմքը եղել է փակ: Վերջերս զույգը ևս մեկ լուսանկար էր հրապարակել,  իսկ Մարգարիտան հետաքրքիր դեպք էր պատմել Մարոյի ծնվելու հետ կապված:  Մարգարիտան ասել էր, թե […]

̰
Հովիկ Բեբրահամ «Առյուծը» հաղթել է մեքսիկացուն

23:47 23.12.2019

Գերմանիան ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկ Հովիկ Բարսեղյանը, որ հայտնի է Հովիկ Բեբրահամ «Առյուծ» մականունով, Համբուրգում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաղթել է մեքսիկացի Մարկո Անտոնիո Խուարես Ռոդրիգեսին: «Լավագույն զգացողությունն այն է, երբ հասկանում ես, որ քո աշխատանքը արդյունք է տվել: Ես, անկեղծ, երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս մենամարտի ժամանակ»,- ասել է Բարսեղյանը […]

̰
Կիևում հսկա բեռնատարի և մարդատարի վթարի կադրերը հայտնվել են համացանցում

23:21 23.12.2019

Հսկա բեռնատարի և մարդատարի՝ Կիևում տեղի ունեցած  վթարի կադրերը հայտնվել են համացանցում: Մարդատարի վարորդը դեպքից ընդամենը ակնթարթ առաջ է կարողացել դուրս գալ մեքենայից: Անկառավարելի բեռնատարը մեծ արագությամբ է ընթացել ու ամբողջ թափով հարվածել է բենզալցակայանում կայանած մարդատարին: Դեպքը տեղի է ունեցել այսօր: Պարզվել է, որ Renault մակնիշի բեռնատարը նախ հարվածել է Mitsubishi-ին, ապա՝ նոր կայանած […]

̰
«Կորեական զոմբի»-ն հերթական ջախջախիչ հաղթանակն է տարել

10:48 23.12.2019

Կորեական Պուսանում տեղի է ունեցել UFC առաջնության եզրափակիչ՝ Fight Night 165 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են Չան Սոն Յունգը՝ «Կորեական զոմբի» մականունով, և UFC նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարը: Վճռորոշ մենամարտը մեկ ռաունդից էլ քիչ է տևել: Յունգն ուղղակի ոչնչացրել է Էդգարին: Հաղթանակից հետո նա անմիջապես հայտարարել է, որ ցանկանում է մրցել չեմպիոնական տիտղոսի համար […]

̰
ԱՄՆ-ում միաժամանակ բախվել են 69 ավտոմեքենաներ. կա 51 տուժած

09:55 23.12.2019

Ամերիկյան Վիրջինիա նահանգում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ միմյանց են բախվել 69 ավտոմեքենաներ: Հաղորդվում է 51 տուժածի մասին: Նրանք տեղափոխվել են 4 հիվանդանոցներ, նախնական տվյալներով՝ տուժածներից մի քանիսը շատ ծանր վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել կիրակի, միջպետական ճանապարհի 64-րդ կիլոմետրին՝ Ուիլյամսբուրգ քաղաքի մոտակայքում: Վթարի հստակ պատճառների մասին առայժմ չի նշվում, սակայն չի բացառվում, որ […]

̰
Մեսսին նոր ֆանտաստիկ ռեկորդ է սահմանել

09:34 23.12.2019

Մեսսին 2019 թվականի ընթացքում խփեց իր 50-րդ գնդակն ու սահմանեց նոր ռեկորդ: Վերջին 10 տարիներից 9-ում Մեսսին  «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի կազմում խփել է 50 և ավելի գնդակ: Միայն 2013 թվականին նա խփել է 45 գնդակ: Մյուս բոլոր տարիներին խփել է 50-ից ավելի, իսկ 2012 թվականին յուրատեսակ ռեկորդ է սահմանել` դառնալով մեկ սեզոնի ընթացքում 92 […]

̰
BACK_TO_TOP