11:40 02.12.2019
ԱՄՆ Բասկետբոլային ազգային լիգայի նախկին խաղացող Դուեյն Ուեյդն արձագանքել է համացանցում իր տղայի հասցեին արված քննադատություններին: Համացանցի օգտատերերին դուր չէր եկել ընտանեկան լուսանկարում Ուեյնի որդու արտաքին տեսքը: Ոմանք այն անվանել էին «ոչ տղամարդկային»: Օգտատերերին դուր չէին եկել տղայի աղջկական շորն ու ձեռքերի երկար եղունգները: Դուեյնն ասել է, որ իր գլխավոր խնդիրը երեխաների բարեկեցությունն ապահովելն է, […]
11:03 02.12.2019
Շվեդական «Մալմյո»-ի ֆան-ակումբի փոխնախագահ Կավե Խոսեյնպուրը Զլատան Իբրահիմովիչին մեղադրել է դավաճանության մեջ: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը իր մարզական կարիերան սկսել է հենց «Մալմյո» ակումբից և նրա՝ «Համմարբյու» ակումբի համասեփականատեր դառնալու որոշումը զայրացրել է «Մալմյո»-ի երկրպագուներին: «Համմարբյու»-ն մշտապես «Մալմյո»-ի սկզբունքային մրցակիցն է եղել: Վերջին օրերին երկրպագուները՝ Իվբրահիմովիչի դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներ ձեռնարկեցին: Նրանք փորձեցին այրել Իբրահիմովիչի արձանը, […]
10:32 02.12.2019
Այսօր երեկոյան Փարիզում հայտնի կդառնա, թե ով կտիրանա «Ոսկե գնդակ» մրցանակին: Հիմնական թեկնածուներն են «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և անգլիական «Լիվերպուլ» ակումբի հոլանդացի խաղացող Վիրջիլ Վան Դեյկը: Մինչդեռ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին համոզված է, որ ամենաարժանի թեկնածուն իր ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: «Ես ուզում եմ, որ մրցանակը ստանա Ռոնալդուն, քանի որ նա […]
10:21 02.12.2019
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր առաջին գոլը խփեց Մադրիդի «Ատլետիկո» ակումբի նորակառույց «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Մեսսին միակ ու հաղթական գնդակը խփել է խաղի վերջնամասում՝ 86-րդ րոպեին: Այս գոլով Մեսսին նոր յուրահատուկ ռեկորդ է սահմանել: Իսպանիայի առաջնության շրջանակներում Մեսսին գոլեր է խփել 38 մարզադաշտերում: Սա Լա Լիգայի բացարձակ ռեկորդ է: Այս գոլը […]
10:04 02.12.2019
Մոնակոյում ավարտվեց Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի կանանց առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը: Կայծակնային շախմատի մրցաշարում Լիլիթը և մյուս շախմատիստուհիներն անցկացրեցին 13-ական պարտիա: Լիլիթը դրանցից 8-ում հաղթեց, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի և կրեց 3 պարտություն: 13 հնարավորից 9 միավորով Մկրտչյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը՝ 91 շախմատիստուհիների մրցապայքարում: Իսկ արագ շախմատի առաջնությունում Մկրտչյանն անցկացրած […]
09:41 02.12.2019
Մոսկվայի «Գրան-Պրի»-ի շրջանակներում ըմբշամարտի աշխարհի հավաքականը մրցել է Ռուսաստանի հավաքականի դեմ: Աշխարհի թիմի կազմում հանդես է եկել նաև Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը գոտեմարտել է իր վաղեմի մրցակցի` Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ: Ռուս մարզիկը 77 կգ քաշայինների եզրափակչում լարված ու համառ պայքարում կարողացել է 3:2 հաշվով առավելության հասնել Ջուլֆալակյանի նկատմամբ: Առաջին գոտեմարտում Ջուլֆալակյանը ժամանակից շուտ 10:2 […]
19:00 01.12.2019
Ինդիա Մակկին իր մահից ուղիղ մեկ օր առաջ նշել է 20-ամյակը և զվարճալի լուսանկարներ տեղադրել համացանցում: Իսկ իր կյանքի վերջին օրը նա եղել է 18- ամյա ընկերոջ` Քևին Դիքսոնի հետ: Հավանաբար, զույգը վիճաբանել է, որի ընթացքում էլ Ինդիանը հանել է հեռախոսը և սկսել է տեսանկարահանել բարկացած ընկերոջը: Այդ ընթացքում Քևինը լիցքավորել է ատրճանակը և սպառնացել […]
17:39 30.11.2019
Հաբիբ Նուրմագոմեդովի եղբայրը՝ Ուսմանը, նոկաուտի է ենթարկել ուկրաինացի մարտիկին: Մենամարտին, որը կայացել է Աբու-Դաբիում հետևել է նաև Հաբիբը: Ուսման Նուրմագոմեդովը տեխնիկական նոկաուտով է հաղթել Ուկրաինան ներկայացնող Ռոման Գոլովինովին ADW UAE Warriors 9 մրցաշարում: Մենամարտը տևել է 3 րոպե 20 վայրկյան: Մրցավարը դադարեցրել է մրցամարտը Ուսման Նուրմագոմեդովի հուժկու հարվածներից հետո: 21-ամյա Ուսմանը հաղթել է իր բոլոր […]
16:55 30.11.2019
Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Սոչի»-«Օրենբուրգ» հանդիպումը հետաձգվել է: Ռուսաստանի Պրեմիեր լիգան հայտնում է, որ ֆորսմաժորային հանգամանքների պատճառով, նաև հաշվի առնելով «Սոչի» ակումբի դիմումը, որին աջակցել է «Օրենբուրգ» ակումբը, դեկտեմբերի 1-ին նախատեսված խաղը հետաձգվել է: Խաղի մեկնարկի ամսաթիվը և ժամանակը կհայտարարվեն ավելի ուշ: Ավելի վաղ նշել էինք, որ «Սոչի» ակումբի ֆուտբոլիստների շրջանում համաճարակ […]
16:25 30.11.2019
Հայազգի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը WBA Asia South-ի վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն։ Չեմպիոնական գոտու համար մենամարտը տեղի է ունեցել Մոսկվայում: 30-ամյա մարզիկը Տանզանիայի ներկայացուցիչ Կուլվու Բուշիրին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
11:57 30.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտին է մոտենում բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարը: 10-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Հրվոջ Ստևիչին: Վերջին տուրից առաջ Մելքումյանն ունի 6 միավոր և Էտյեն Բաքրոյի ու Մարկոս Ռագգերի հետ կիսում է 3-5 տեղերը: Վերջին տուրում հաղթելու դեպքում Մելքումյանը կարող է հավակնել մրցանակային տեղի: Մրցաշարի միանձնյա առաջատարը 6,5 միավորով ուկրաինացի Վասիլի […]
11:50 30.11.2019
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաջող է մեկնարկել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: Մրցաշարի առաջին օրը շախմատիստուհիներն անցկացրել են կայծակնային շախմատի 13-ական պարտիա: Լիլիթը դրանցից 8-ում հաղթել է, 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել է 3 պարտություն: 13 տուրից հետո 9 միավորով Մկրտչյանն առաջատարների խմբում է: Մոնտե Կառլոյում ընթացող կայծակնային շախմատի […]
11:36 30.11.2019
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Մոսկվայի «Գրան-պրի» գավաթի խաղարկությունում իր առաջին գոտեմարտն է անցկացրել: Ջուլֆալակյանը ժամանակից շուտ 10:2 հաշվով հաղթել է վենեսուելացի Ռիվաս Վուելեկսիսին: Մինչ այդ, Արսենը հայտարարությամբ էր հանդես եկել և տեղեկացրել, թե երբ կլինի իր և ռուս անվանի ըմբիշ Ռոման Վլասովի մենամարտը: «Ես և Վլասովը նոյեմբերի 29-ին մեկական […]
11:31 30.11.2019
«Բարսելոնա» ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Բարտոմեուն դա ասել է ակումբի 120-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: «Բարսելոնա»-ի պատմությունը 120 տարվա մշտական պայքար է: Սրանք 120 տարվա խոչընդոտներ են, որոնք մենք հաղթահարել ենք, և որոնք ամբողջ ընթացքում մեզ ուժեղացրել են: Սրանք հաջողության և պարտության 120 տարիներ էին, […]
11:20 30.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sputnik Armenia-ին տված հարցազրույցում խոսել է ազգային ընտրանու շուրջ ստեղծված իրավիճակի և գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին: Մասնավորապես, Բերեզովսկին ասել է, որ թեև քիչ է շփվել Խաշմանյանի հետ, բայց այդ մի քանի օրերի ընթացքում համոզվել է, որ նա իր գործի գիտակ է: «Մարզումների ժամանակ նա զուսպ է ու […]
11:17 30.11.2019
Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ Challenge-ին։ Բաչկովը մարտահրավեր է ուղարկել արտերկրում բնակվող 3 հայ մարզիկների՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ կոչ էր արել ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամի հաշվին: Նա առաջարկել […]
11:15 30.11.2019
ՌԴ Պրեմիեր լիգայի «Սոչի» ակումբը, որտեղ հանդես է գալիս նաև Ալեքսանդր Կարապետյանը, լուրջ խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստների շրջանում ինֆեկցիոն անգինայի համաճարակ է բռնկվել: Թիմի հիմնական կազմի միանգամից 10 խաղացող հիվանդացել է: Թիմի գրեթե ամբողջ միջին գիծը շարքից դուրս է եկել: Ալեքսանդր Կարապետյանը տեղեկացրել է, որ ինքը լավ է, բայց […]
10:44 30.11.2019
Մոսկվայի հայտնի «ВТБ-Арена» մարզադահլիճում տեղի է ունեցել Ֆյոդոր Եմելյանենկո – Միխայիլ Կոկլյայև բռնցքամարտի մենամարտը: Շատերի սպասումներին հակառակ՝ այն շատ կարճ է տևել: Մենամարտի առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է Եմելյանենկոն: Նրա հաղթանակի համար պահանջվել է ընդամենը 3 րոպե: Եմելյանենկոյի հուժկու հարվածներից հետո Կոկլյայևը կորցրել է հավասարակշռությունը և տապալվել է գետնին: Նա դժվարությամբ կարողացել է ոտքի կանգնել, […]
13:00 29.11.2019
Ավարտվեց Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը: Վերջին տուրից առաջ 13 թիմ արդեն վաստակել է հաջորդ փուլի ուղեգիր: Հաջորդ փուլում կխաղան «Սևիլյա», «Սելթիկ», «Էսպանյոլ», «ԱՊՈԵԼ», «Սպորտինգ», «ԼԱՍԿ»,«Գենտ», «Վոլֆսբուրգ», «Բրագա», «Վուլվերհեմթոն», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ալկմար» և «Բազել» ակումբները:
12:53 29.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարին Բոշիոչիչի հետ: Մելքումյանը 9 տուրից հետո ունի 5 միավոր ու ևս 2 շախմատիստների հետ կիսում է 4-6 տեղերը: Մելքումյանը առաջատարներից հետ է մնում 1 միավորով և դեռևս հնարավորություն ունի պայքարելու մրցանակային տեղերի համար: Առաջնության ավարտին մնացել է […]
12:48 29.11.2019
Աշխարհի ամենահայտնի և ուժեղագույն ակումբներից մեկը` կատալոնական «Բարսելոնա»-ն, դարձավ 120 տարեկան: Ակումբը բավականին հետաքրքիր պատմություն ունի: 1908 թվականին դեռևս չափազանց երիտասարդ «Բարսելոնա»-ն կանգնած է եղել կործանման եզրին: Մեծ դժվարությամբ է ակումբը հաղթահարել ճգնաժամը և հետագա տարիների ընթացքում դարձել աշխարհահռչակ: Հիմա «Բարսելոնա»-ն իսպանական «Լա լիգայի» 26-ակի չեմպիոն է, գավաթի խաղարկության 30-ակի հաղթող, Իսպանիայի 13-ակի սուպերգավաթակիր: Թիմը […]
11:35 29.11.2019
Մեծ Բրիտանիայի Հարավային Յորքշիր շրջանի ոստիկանության նախկին պետ Դևիդ Դակենֆիլդն անմեղ է ճանաչվել «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած դժբախտ պատահարի գործով: Հիշեցնենք՝ այս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 1989 թվականին, Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ: «Նոթինհեմ Ֆորեսթ»-«Լիվերպուլ» խաղի ընթացքում սկսված մասսայական հրմշտոցի հետևանքով զոհվել էր 96 մարդ, վնասվածքներ էին ստացել 760-ը: Ամբոխը, փորձելով ներխուժել մարզադաշտ, […]
09:47 29.11.2019
Եվրոպա Լիգայի երեկ կայացած տուրի ամենամեծ սենսացիան գրանցվել է Ղազախստանում: «Աստանա» ակումբը կարողացել է հաղթել աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկին: Ղազախ ֆուտբոլիստները, պարտվելով 0-1 հաշվով, կարողացել են երկու գնդակ խփել և խաղն ավարտել իրենց օգտին: Խաղից հետո բրիտանական ակումբի մարզիչը հայտնել է, որ այս պարտությունը նույնիսկ օգտակար էր մանչեսթերցիների համար: «Կարծում եմ՝ տղաներն այս պարտությունից մեծ […]
09:43 29.11.2019
Երեկ տեղի ունեցած «Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեքհիր»խաղի ժամանակ թուրք երկրպագուները վնասել են իտալական ակումբի ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինիի գլուխը: Խաղային դրվագներից մեկի ժամանակ Պելեգրինին մոտեցել է եզրային դրոշակին՝ անկյունայինի խաղարկման համար: Հենց այդ ժամանակ թուրք երկրպագուները սկսել են իրեր նետել Պելեգրինիի ուղղությամբ: Դրանցից մեկն էլ դիպչել է նրա գլխին: Պելեգրինին սկսել է արնահոսել, սակայն չի դադարեցրել խաղը: Բժշկական […]
09:31 29.11.2019
UFC խառը մենամարտերի մարտիկ, ամերիկացի Ուոլտ Հարիսը հուզիչ նամակ է գրել իր խորթ աղջկան՝ Անյա Բլանշարդին: Հիշեցնենք, որ Անյա Բլանշարդի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին երկու օր առաջ: Իսկ աղջիկն անհետացել էր հոկտեմբերի 24-ի գիշերը: Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող երկու մարդու։ «Դու ինձ լույս պարգևեցիր, իսկ հիմա ես չեմ կարող հաղթահարել այս ցավը: Ես […]
23:43 28.11.2019
Անգլիական «Նորվիչ» ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Տեմու Պուկիի պատվին հատուկ գարեջուր կարտադրվի: Նորվիչում գարեջրի արտադրությամբ զբաղվող Woodforde’s ընկերությունը որոշել է, որ նոր գարեջուրը կանվանվի «The Perfect Finnish»: Պիտակի վրա պատկերված կլինի 29-ամյա հարձակվողի նկարը։ Հիշեցնենք, որ Պուկին Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում և դարձել՝ 6 գոլի հեղինակ։ Երկու գնդակ էլ Պուկին խփել […]
21:43 28.11.2019
ԽՍՀՄ և Վրաստանի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ Գյումրիի մասին ֆիլմը դարձել է Մոսկվայի կինոփառատոնի դափնեկիր: Վրացի ռեժիսոր Վիկտորյա Մակսոևայի ֆիլմը կոչվում է «Յար, արի Գյումրի»: Այն պատմում է Գյումրիի, քաղաքի բնակիչների, կենցաղի, մշակությաին, ճարտարապետական և այլ առանձնահատկությունների մասին: Ֆիլմը նաև պատմում է Գյումրիի և Վրաստանի հասարակական ու մշակութային կապերի մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է […]
20:45 28.11.2019
Շվեդական «Մալմյո» ակումբի երկրպագուները շարունակում են իրենց բողոքը Զլատան Իբրահիմովիչի որոշման դեմ: Երկրպագուները Իբրահիմովիչի տան դռան վրա գրել են «Հուդա»: Նույն գրությամբ նաև պաստառ են տեղադրել ու տան վրա նեխած ձկներ նետել: Իսկ երեկ երկրպագուները փորձել են այրել Իբրահիմովիչի արձանը, բայց դա նրանց չի հաջողվել: Այժմ արձանը հատուկ հսկողության տակ է: Իբրահիմովիչին երկրպագուները համարում են […]
19:50 28.11.2019
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա Մոնտե Կառլոյում՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը: Արագ շախմատի մրցաշարին կմասնակցի 106, իսկ կայծակնային մրցաշարին՝ 91 շախմատիստուհի: Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանն այսօրվա դրությամբ հայ շախմատիստուհիներից ամենաբարձր վարկանիշն ունեցողն է: ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Լիլիթը զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը, […]
14:51 28.11.2019
Սպորտի վարպետ, լեռնագնաց Պավել Վեկլան Ուկրաինայի լեռնագնացության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պեչիային մեղադրել է մանկապղծության մեջ: Վեկլան ասել է, որ նա բարոյական, ֆիզիկական և սեքսուալ բնույթի ճնշումների է ենթարկվել Պեչիյայի կողմից 2005-2013 թվականների ընթացքում: 2015-ին Վեկլան տեղափոխվել է Գերմանիա: Վեկլան նաև ասել է, որ 2005 թվականին նա եղել է 15 տարեկան: Նա նաև դժգոհել […]