TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ես հայերեն շատ բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ. Եվգենի Պետրոյանը պատասխանել է SHANTNEWS-ի հարցերին

10:51 22.11.2019

Այս օրերին Հայաստանում է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը: Նա հասցրել է բազմաթիվ այցելություններ կատարել, հատկապես տպավորվել է Ցեղասպանության տուն-թանգարան կատարած այցից: Տպավորությունների մասին Եվգենի Պետրոսյանն այսօր պատմել է լրագրողներին, այնուհետ հարցուպատասխան է եղել: Ժողովրդական արտիստը նաև Shantnews.am-ի հարցերին է պատասխանել:  Հարց. Հումորն ու քաղաքականությունը միշտ սերտ կապված են եղել: Ես մի փոքր […]

̰
Չեմ պատկերացնում` ինչպես պետք է աշխատենք նման մարզչի հետ. Վարազդատ Հարոյանը վրդովվել է Խաշմանյանի խոսքերից

10:25 22.11.2019

Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել ռուսական Sport24.ru մարզական կայքին: Հարոյանը խոսել է Իտալիայի հավաքականից կրած պարտության և թիմի նոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին: Հայ պաշտպանն ասել է, որ մինչև հիմա շոկի մեջ է և չի կարող իր տեղը գտնել խայտառակ պարտությունից հետո, որի մասին երևի ամբողջ աշխարհն է […]

̰
Դոնեցկի «Շախտյոր»-ը տուգանվել է մարզադաշտում ռուսերեն խոսք հնչեցնելու համար

09:14 22.11.2019

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի Կարգապահական կոմիտեն տուգանել է Դոնեցկի «Շախտյոր» ակումբին այն բանի համար, որ Կիևի «Դինամո»-ի հետ խաղում մարզադաշտում ռուսերեն խոսք է հնչել: «Շախտյորի» սևամորթ բրազիլացի ֆուտբոլիստի հետ կապված հայտնի միջադեպի ժամանակ մրցավարը խնդրել է մարզադաշտում հնչեցնել ռասիզմին դեմ կոչեր, որպեսզի երկրպագուները չվանկարկեն անթույլատրելի արտահայտություններ: Հաղորդավարը երկրպագուներին դիմել է ուկրաիներեն, ապա նաև ռուսերեն, ինչից էլ […]

̰
Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին

08:51 22.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվում է բարձր վարկանիշ ունեցող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև    Հրանտ Մելքումյանը: Երրորդ տուրում Հրանտը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց՝ այս անգամ  Ռեյջեր Մարկուսի հետ: Նախորդ երկու տուրերում Մելքումյանը միավորը կիսել էր Էտյեն Բակրոյի և Իվան Չեպարինովի հետ: Հատկանշական է, որ բոլոր այն շախմատիստները, ում հետ Հրանտը ոչ-ոքի է խաղացել, […]

̰
Երեք թոռնիկների տատիկը պարծեցել է հսկա բիցեպսներով

23:09 21.11.2019

48-ամյա կանադուհի Ռոբին Հիլլիսը, որը Քրեակատարողական հիմնարկում է աշխատում, պրոֆեսիոնալ բոդիբիլդեր է: Նա խոստովանել է, որ փոքրուց եղել է շատ ամաչկոտ, բայց միշտ սիրել է սպորտը: Դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է կանոնավոր մարզումները: Ծանրամարտը նրան գերել է: Ծանր մարզումները չեն խանգարել Ռոբինին դասավորել նաև անձնական կյանքը: Նա ունի երկու աղջիկ՝ 23 և 21 տարեկան, […]

̰
Ավիացիային սիրահարված զույգը հարսանիքն անցկացրել է ինքնաթիռում

20:47 21.11.2019

Ավիացիայի վերաբերյալ առցանց խաղի ժամանակ ծանոթացած զույգը որոշել է հարսանիքն անցկացնել ինքնաթիռում, 10,3 կմ բարձրության վրա: Ավստրալացի Դեվիդ Վելիենտը և նորզելանդուհի Քետի Ռոլֆին ամուսնացել են  Jetstar ընկերության ինքնաթիռում, իրենց հարազատ Սիդնեից Օքլենդ թռիչքի ժամանակ: «Մենք ցանկանում ենք, որ մեր այս յուրատեսակ հարսանիքը խորհրդանշի մեր սերը դեպի ավիացիան, մեր սերը մեր երկրների նկատմամբ և մեր փոխադարձ […]

̰
Ռոնալդուի ամուսնության մասին լուրը դարձյալ հերքվել է

13:27 21.11.2019

Թուրինի «Յուվենտուս» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ամուսնացել: Այս մասին հայտնել են Ռոնալդուին մոտ աղբյուրները: Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե պորտուգալացին գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու` Ջորջինա Ռոդրիգեսի հետ, Մարոկկո կատարած իրենց այցի ժամանակ: Հիշեցնենք սակայն, որ զույգը արդեն մի քանի տարի միասին է, թեև չի շտապում օրինականացնել հարաբերությունները: Այդ պատճառով […]

̰
Թուրքիայում ռուսաստանցի ֆուտբոլիստ է անհետացել

13:15 21.11.2019

Թուրքական «Անկարագյուջու» ակումբի գլխավոր մարզիչ Մուսթաֆա Կապլանը հայտնել է, որ կորել է թիմի ռուսաստանցի ֆուտբոլիստ Զաուր Սադաևը: Գլխավոր մարզչի խոսքերով՝ նա անհետացել է 1-2 օր առաջ և չի պատասխանում հեռախոսազանգերին: Մարզիչը նաև նշել է, որ Սադաևը պետք է բացատրություն տա իր արարքի համար: Թուրքական ակումբում նա հանդես է գալիս այս տարվա սկզբից: Նա վարձակալական հիմունքներով […]

̰
UFC-ի նախկին չեմպիոնուհին լուսանկարվել է «նյու» ոճում և իր մերկ լուսանկարները տեղադրել համացանցում

13:12 21.11.2019

Խառը մարտերի UFC մրցաշարի կանանց առաջնությունների նախկին չեմպիոն Կրիստին Ժուստինոն մասնակցել է «նյու» ոճում անցկացված ֆոտոսեսիայի, այնուհետ բրազիլուհին իր կիսամերկ լուսանկարները տեղադրել է «Ինստագրամում»: Մեկնաբանություններում Ժուստինոյի երկրպագուները հիացել են աղջկա գեղեցկությամբ ու խիզախությամբ: Իսկ ռինգում գեղեցկուհուն անվանում են «Կիբորգ»: Նա արդեն դուրս է եկել UFC-ից և մասնակցում է Bellator մրցաշարերին: Կրիստինն իր մարզական կարիերայի ընթացքում […]

̰
190 սմ հասակով 14-ամյա ֆուտբոլիստը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում

11:12 21.11.2019

«Այաքս» ակումբի 14-ամյա ֆուտբոլիստ Դևիդ Իսմոնի հասակը քննարկման թեմա է դարձել համացանցում: Բանն այն է, որ նա իր հասակով ոչ մի կերպ չի համապատասխանում իր տարեկիցներին: Իսմոնը հանդես է գալիս ակումբի մինչև 15 տարեկանների թիմում, իսկ նրա հասակը արդեն 190 սմ է: Ոմանք չեն հավատում նրա տարիքին: Օգտատերերն իրենց մեկնաբանություններում կարծիք են հայտնել, թե Իսմոնի […]

̰
Մինասյանն ու Վահանյանը շարունակում են պայքարը մեդալների համար. Շախմատի վետերանների ԱԱ

10:39 21.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել 8-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը հաղթանակներ են տարել, Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվել է:  8-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանն ունեն 6-ական միավոր և դեռ կարող են […]

̰
Նոր ֆուտբոլային կանոններ Իտալիայում. մրցավարները պետք է բացատրեն իրենց որոշումները

10:26 21.11.2019

Իտալիայի մրցավարական ասոցիացիայի նախագահ Մարչելո Նիկին հայտարարել է, որ Ֆուտբոլի ազգային առաջնության Ա սերիայում  VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները մրցավարները պետք է բացատրեն: «Մենք ցանկանում ենք ունենալ մրցավարների որոշումների բացատրությունը: Մենք կստեղծենք կարևորագույն որոշումները  միանգամից բացատրելու հնարավորություն: Ես չեմ տեսնում պատճառ, որպեսզի մրցավարները չբացատրեն իրենց որոշումները»,- ասել է Մարչելո Նիկին:

̰
Եկատերինբուրգի «Ուրալ»-ը երկարաձգել է պայմանագիրը հայ պաշտպանի հետ

10:11 21.11.2019

Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը ռուսական ակումբի հետ: Այս մասին հայտնել է ռուսական Sport24 լրատվականը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:  Պարբերականը նշում է, որ Հարոյանով հետաքրքրված են եղել նաև այլ ակումբներ, սակայն հայ ֆուտբոլիստը որոշել է մնալ «Ուրալ»-ում:  27-ամյա պաշտպանը «Ուրալ» էր տեղափոխվել 2017 թ-ին: Այդ ընթացքում […]

̰
Բելգիայի հավաքականը մի շարք խախտումներ է թույլ տվել ՌԴ հավաքականի հետ խաղում. ՈՒԵՖԱ

10:00 21.11.2019

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է սկսել Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի դեմ՝ Ռուսաստան-Բելգիա խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: ՈՒԵՖԱ-ն արձանագրել է, որ պաշտպան Դեդրիկ Բոյատան երկրորդ խաղակեսում խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Միշի Բատշուայիի մարզաշապիկով: Բելգիան մեղադրվում է նաև խաղի ուշ մեկնարկի համար: Որոշումը ՈՒԵՖԱ-ն կկայացնի դեկտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Բելգիա խաղն ավարտվել էր 1-4 հաշվով: […]

̰
Հրանտ Մելքումյանը Զագրեբի հեղինակավոր մրցաշարում առայժմ երրորդն է

09:55 21.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվում է բարձր վարկանիշ ունեցող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև  Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը: Երկրորդ տուրում Հրանտը ոչ-ոքի է խաղացել Էտիեն Բակրոյի հետ: Հիշեցնենք, որ առաջին տուրում էլ Հրանտը միավորը կիսել էր Վրաստանը ներկայացնող բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովի հետ: Հատկանշական է, որ թե՛ Չեպարինովը, թե՛ Բակրոն, Մելքումյանից բարձր վարկանիշ ունեն: […]

̰
ՌԴ-ում վարորդը կաղ շանը կապել է մեքենային և վարել է այն. տեսանյութը օգտատերերի մոտ զայրույթ է առաջացրել

23:21 20.11.2019

ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքում անհայտ մի քաղաքացի որոշել է զբոսանքի հանել իր շանը, սակայն լավ տարբերակ չի ընտրել: Նա նստել է մեքենան, իսկ շանը կապել է մեքենայից ու դանդաղ սկսել է վարել: Տեսանյութը նկարահանել են  հետևից ընթացող մի մեքենայից և տեղադրել համացանցում: Օգտատերերին շան տիրոջ այս որոշումը դուր չի եկել: Շատերը քննադատել են նրան: Զայրույթ է […]

̰
Դոնի Ռոստովում քննիչը պատանդ է վերցրել իր հղի կնոջը

23:04 20.11.2019

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում Քննչական կոմիտեի քննիչը պատանդ է վերցրել իր կնոջը, որն ի դեպ, հղի է: Ընտանեկան դրաման տեղի է ունեցել Կրասնոարմեյսկայա փողոցի բնակարաններից մեկում: Առավոտից ամուսինը արգելափակվել է սեփական բնակարանում և սպառնացել է սպանել փոքրիկի սպասող կնոջը: Կոնֆլիկտի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում: Հայտнի է միայն, որ քննչական կոմիտեի քննիչը նախկինում աշխատել […]

̰
Հարբած բժշկուհին չի կարողացել հետազոտել կոտրած ձեռքով երեխային և հայտնվել է համացանցում

22:27 20.11.2019

ՌԴ Վորոնեժի շրջանի Սեմիլուկի քաղաքի հիվանդանոցի բժիշկ-ռենտգենոլոգը աշխատանքի է եկել հարբած վիճակում:  Նրա մոտ հիվանդ երեխա են բերել, սակայն բժիշկը չի կարողացել հետազոտել նրան, նա անկարող է եղել նույնիսկ շարժվել կամ խոսել: Հարբած բժշկուհուն նկարահանել են ձեռքը կոտրած երեխայի վրդովված ծնողները, և տեսանյութը տարածել են համացանցում: Միջադեպին անմիջապես արձագանքել է հիվանդանոցի տնօրենը` նշելով, որ նույն […]

̰
Մխիթարյանը բրիտանական հեղինակավոր պարբերականին պատմել է, թե ինչու չի մեկնել Ադրբեջան. Armtimes.com

18:19 20.11.2019

«Ռոմա»-ի կիսպաշտպան Հներիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ: Եզրափակիչը Բաքվում էր, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարևան երկիրը չապահովեց […]

̰
Ռաֆայել Վահանյանը զիջեց դիրքերը. Շախմատի վետերանների ԱԱ

13:17 20.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել 7-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը պարտվել է և որոշակիորեն զիջել դիրքերը: Մեր մյուս շախմատիստները՝ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթանակներ են տարել: 7-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը, Կարեն Մովսիսյանը և Արտաշես Մինասյանն ունեն 5-ական […]

̰
Հայազգի աշխարհի չեմպիոնուհին նշել է 20-ամյակը

13:09 20.11.2019

Աշխարհի և Եվրոպայի  կրկնակի չեմպիոն, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան երեկ դարձավ 20 տարեկան: Բազմաթիվ երկրպագուներ Եվգենյայի համար այդ օրը մեծ շոու էին պատրաստել: Նրանք ծաղիկներով, քաղցրավենիքով, օդապարիկներով կենդանի միջանցք էին կազմել Եվգենյայի համար, ու մեծ թվով նվերներ հանձնել: Եվգենյան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և նշել, որ եթե չլիներ նրանց աջակցությունը, ապա ինքը նույնպես չէր լինի: Հիշեցնենք, […]

̰
Ո՞ր հավաքականն է ԵՎՐՈ-2020-ի գլխավոր ֆավորիտը. բուքմեյքերական ընկերությունները սկսել են խաղադրույքներ ընդունել

12:55 20.11.2019

Բուքմեյքերական ընկերություններն արդեն խաղադրույքներ են ընդունում ԵՎՐՈ-2020-ի հաղթողի համար: Շատ բուքմեյքերական ընկերություններ ամենամեծը գնահատում են Ֆրանսիայի հավաքականի հնարավորությունները: Անցած տարվա աշխարհի չեմպիոնների՝ ԵՎՐՈ-2020-ին հաղթելու միջին գործակիցը այսօրվա դրությամբ 4,48 է: Սա ամենաբարձր գործակիցն է: Լավագույն եռյակում, ըստ գործակիցների, նաև Անգլիայի և Բելգիայի հավաքականներն են: Անգլիայի գործակիցը 5,5 է, Բելգիայինը՝ 7,4: Իսկ ահա, օրինակ` Ռուսաստանի գործակիցը […]

̰
Իտալացիների և հայերի միջև շատ նմանություններ կան. Մխիթարյանը՝ Իտալիայի և իտալացիների մասին

12:25 20.11.2019

Հենրիխ Մխիթարյանը իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում  խոսել է Իտալիայում իր գտնվելու և առհասարակ իր տպավորությունների  մասին: Նա ասել է, թե լավ է զգում իրեն  Հռոմում, որը հրաշալի պատմություն ունի: «Իտալացիների և հայերի միջև շատ նմանություններ կան։ Երկուսն էլ բավականին տաքարյուն են։ Անգլիական մռայլությունից հետո սա իսկական նվեր էր ինձ համար: Այստեղ կյանքը ավելի հանդարտ […]

̰
Հաշվեհարդար մրցավարի հետ՝ հենց խաղի ժամանակ

11:54 20.11.2019

Պերուի գավաթի խաղարկության «Դեպորտիվո Գարսիլասո»-«Դեպորտիվո Լյակուաբամբա» թիմերի խաղն անավարտ է մնացել: 1:1 հաշվի ժամանակ երկրպագուները, դժգոհ լինելով եզրային մրցավարից, նետվել են խաղադաշտ: Նրանցից մեկըք գնդակով հարվածել է նրա գլխին, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որին մասնակցել են ֆուտբոլիստները, մարզիչներն ու նույնիսկ երկրպագուները: Միջադեպին ստիպված են եղել միջամտել ոստիկանական ուժերը: Նրանք շրջափակել են մրցավարին: Ավելի ուշ, […]

̰
ԵՎՐՈ 2020-ի 24 մասնակիցներից 20-ը հայտնի են

10:44 20.11.2019

Եվրո-2020-ի խմբային փուլի արդյունքներով որոշվեցին մասնակից 24 երկրներից 20-ը: Այդ երկրներն են Իտալիան, Անգլիան, Բելգիան, Իսպանիան, Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Խորվաթիան, Ռուսաստանը, Հոլանդիան, Պորտուգալիան, Թուրիքան, Դանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Չեխիան, Ֆինլանդիան, Ուելսը: Որոշվել են նաև հավաքականների զամբյուղները, ըստ որոնց՝ կկայանա Եվրո-2020-ի վիճակահանությունը: Ըստ զամբյուղների՝ հավաքականները բաշխվել են հետևյալ կերպ: 1-ին զամբյուղ՝ Իտալիա, Անգլիա, Բելգիա, Իսպանիա, […]

̰
Արթուր Ալեքսանյանը Երեխաների օրվա առիթով տորթ է թխել փոքրիկների հետ

10:41 20.11.2019

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվա միջոցառմանը: Արթուրը մի քանի երեխաների հետ տորթ է պատրաստել: Երեխաների համաշխարհային օրը նշվում է այսօր: Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպելու է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր […]

̰
Երիտասարդական հավաքականի արդյունքը շատ չտարբերվեց. հերթական խայտառակ պարտությունն Իտալիայից

10:32 20.11.2019

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական թիմը մրցեց Իտալիայի ընտրանու հետ: Խաղը կայացավ Կատանիայում և ավարտվեց իտալացիների հաղթանակով: Մեր երիտասարդների արդյունքը, ըստ էության, շատ չտարբերվեց գլխավոր հավաքականի նախորդ օրվա արդյունքից: Երիտասարդների պարտության հաշիվը մի քիչ ավելի համեստ էր՝ 0-6: Հայաստանի երիտասարդական հավաքականն ունի 3 միավոր և գտնվում է […]

̰
Հայտնի են դարձել իրանցի MMA մարզուհու մահվան որոշ հանգամանքներ

23:48 19.11.2019

Հայտնի են դարձել MMA խառը մենամարտերի կին ներկայացուցիչ Սաիդա Ալետահայի մահվան որոշ հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեծ Բրիտանիան ներկայացնող արմատներով իրանցի մարզուհին հանդես է եկել Սաութհեմփթոնում կազմակերպված միջազգային մրցաշարին:  Հենց մենամարտի ժամանակ նա իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես հոսպիտալացրել են կյանքին սպառնացող գլխուղեղի տրավմայով:  Բուժաշխատողների ջանքերը արդյունք չեն տվել:  […]

̰
Գիտնականները զուգարանակոնքեր են ստեղծել, որոնք կաշխատեն նաև առանց ջրի

23:26 19.11.2019

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները զուգարանակոնքերի համար հատուկ ծածկույթ են ստեղծել, որոնք մաքուր կպահեն կոնքամանները առանց ջրի օգտագործումից հետո: Խոսքը տեֆլոն նյութի մասին է, որը թույլ չի տալիս մարդու կենսագործունեության մնացորդներին կպնել զուգարանակոնքին: Հատուկ ծածկույթը զուգարանակոնքի ներքին հատվածում կառաջացնի միկրոմասնիկներ, որոնց հպվելով՝ մարդու կենսագործունեության մնացորդները կսահեն ջուրը՝ առանց մակերեսն աղտոտելու: Ժամանակ առ ժամանակ սակայն կարիք կլինի փոխել […]

̰
Չինացի բժիշկները ծխելուց ամբողջովին սևացած թոքերի մասին տեսանյութը հրապարակել են համացանցում

22:59 19.11.2019

Չինացի բժիշկները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում մահացած տղամարդու թոքերն են ցուցադրվում: 52-ամյա տղամարդը, որը դիմել է բժիշկներին, հաշվառված է եղել որպես օրգանների դոնոր: Դրա համար նրան առանց մանրակրկիտ զննման ուղարկել են վիրահատության, սակայն երբ բացել են կրծքավանդակը, հասկացել են, որ պետք է անհապաղ հրաժարվել դոնորի ծառայություններից: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Մեզ սխալ չհասկանաք: […]

̰
BACK_TO_TOP