10:51 22.11.2019
Այս օրերին Հայաստանում է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը: Նա հասցրել է բազմաթիվ այցելություններ կատարել, հատկապես տպավորվել է Ցեղասպանության տուն-թանգարան կատարած այցից: Տպավորությունների մասին Եվգենի Պետրոսյանն այսօր պատմել է լրագրողներին, այնուհետ հարցուպատասխան է եղել: Ժողովրդական արտիստը նաև Shantnews.am-ի հարցերին է պատասխանել:
Հարց. Հումորն ու քաղաքականությունը միշտ սերտ կապված են եղել: Ես մի փոքր քաղաքական ուղղվածության հարց կտամ: Հայտնի է, որ դուք Բաքվում եք ծնվել, ինչպես էլի շատ հայտնի հայեր: Ղարաբաղյան խնդրով պայմանավորված՝ իրավիճակը հիմա այնպիսին է, որ հայկական ազգանունով քաղաքացին անհնար է, որ հայտնվի Ադրբեջանում: Սակայն մյուս կողմից կարծում եմ, որ Ադրբեջանում էլ կան որոշ շրջանակներ, մարդիկ, ովքեր չեն տառապում հայատյացությամբ ու ովքեր ձեր արվեստի երկրպագուն են և հարգում են Ձեզ: Արդյո՞ք այս տարիներին առիթ ունեցել եք լինել Բաքվում, հրավերներ եղե՞լ են: Ու, նորից կրկնեմ, քանի որ քաղաքականությունն ու հումորը սերտաճած են, դուք հստակ քաղաքական դիրքորոշում ունե՞ք Ղարաբաղի հարցում:
Հայի համար այլընտրանք չի կարող լինել: Ես հուսով եմ, որ չկա այդպիսի հայ, ում համար այլընտրանք կլինի այս հարցում: Ինչ վերաբերում է հարցին՝ հրավիրե՞լ են ինձ, թե՞ ոչ, ապա, իհարկե, չեն հրավիրել: Նույնիսկ խոսել չենք կարող այնտեղ գնալու մասին: Շատ մեծ կարողություններով ադրբեջանցի մի մարդ իմացել էր, որ ես տխրում եմ նրա համար, որ չեմ կարող այցելել հորս գերեզմանին: Նա ինձ ասաց, որ կարող է ինձ գաղտնի ճանապարհով տեղափոխել Ադրբեջան, բայց ամբողջական երաշխիք չի կարող տալ, որ խնդիր չի լինի: «Եթե Ձեզ հետ մի բան պատահի, ես կլինեմ մեղավոր»,- ասաց նա: Աբսուրդը հասավ այնտեղ, որ «Կրիվոե զերկալո» հեռուստահաղորդման «Նովիե ռուսկիե բաբկի» խմբի արտիստներին նույնիսկ չթողեցին Բաքու: Երբ հարցրել էին՝ ինչ՞ու, պատասխանել էին, թե նրանք Պետրոսյանի թատրոնի արտիստներ են: Բայց մի անգամ էլ մի շատ հայտնի ադրբեջանցի արտիստի հետ էի շփվում, նա ինձ ջերմ խոսքեր էր ասում ու հանկարծ շատ անկեղծ ասաց: «Ինչքան ենք մենք հոգնել այդ հարցից, ինչքան ենք ուզում նախկին վիճակին վերադառնալ, ինչքան ենք ուզում ազատվել այդ խնդրից, բայց դա ոչ բոլորն են ուզում: Այս ամենը, ցավոք, Խորհրդային Միության ժառանգությունն է, որը խառնեց բոլոր սահմանները և խնդիրներ առաջացրեց բազմաթիվ տարածքներում: Մի ամուսնական զույգ է բաժանվում, բազմաթիվ խնդիրներ են առաջանում, ինձ այդ մասին էլ են անընդհատ հարցնում: Դե, պատկերացրեք՝ ինչ մեծ խնդիրներ կլինեն, երբ պետություններն են բաժանվում: Պետք է պատմությունը հետ պտտենք, հասկանանք սխալները: Ղրիմի օրինակը նշեմ: Ղրիմը հանձնվեց Ուկրաինայի վարչական ղեկավարությանը 1954 թվականին: Ուղղակի հանձնվեց Ղրիմը: Խրուշչովը չէր կարող որոշել մարդկանց ճակատագիրը, ասեր՝ Ղրիմը տալիս եմ Ուկրաինային ու վերջ: Բայց տվեց: Հետո, սակայն, Ղրիմը վերադարձավ, որովհետև բնակիչներն այդպես էին ուզում: Այս ամենը վատ բաժանության ժառանգությունն է:
Հարց. Ասում եք, որ առաջիկայում մեծ ծրագրեր ունեք: Իսկ Ձեր ծրագրերում կ՞ա հարազատ՝ հայոց լեզուն սովորելը, իսկ գուցե արդեն արդյունքնե՞ր կան:
Երիտասարդ ժամանակ ես խոսում էի հայերեն, բայց Բաքվի դիալեկտով, որն, ինձանից լավ գիտեք, տարբերվում է երևանյանից: Բայց հետո ես խնդիր դրեցի սովորել խոսել մաքուր ռուսերեն, քանի, որ ես ձգտում էի գնալ Մոսկվա և դառնալ արտիստ: Դա ինձ հաջողվեց, բայց ես հայկական խոսքի փորձառությունը կորցրի, իսկ հայրս ինձ սովորեցնում էր լինել գրագետ: Ես վախենում եմ՝ չկարողանամ խոսել գրագետ, իսկ իմ ռուսերեն խոսքում ես անընդհատ հայերեն բառեր եմ օգտագործում, բայց զգուշորեն, որ սխալ չլինի: Օ՝օօօ… ես շատ հայերեն բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ:
Հարց. Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայկական հումորը, նկատի չունեմ հայկական հումորն առհասարակ, այլ այն հումորը, որն արտադրվում ու մատուցվում է այսօր: Ինչպիսի՞ն է այն՝ լա՞վն է, վա՞տն է, մե՞ղմ է, կոպի՞տ է:
Իհարկե, հայ ժողովուրդը չի կարող առանց հումորի: Մեր հումորը լավն է, թունոտ է, երկիմաստ է, խորն է, անակնկալներով է, հետաքրքիր է, բայց դրանում նաև մեր ազգի բարդ ճակատագիրն է արտացոլված:Այն ստիպում է գնահատել հումորը: Նիցշեն ասել է՝. «Ես գիտեմ թե ինչու է մարդը հորինել ծիծաղը, որովհետև նա շատ է տառապել»: Դա հենց մեր մասին է:
16:37 06.08.2025
Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՇորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
16:35 06.08.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ […] ...
16:29 06.08.2025
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԷջմիածնումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի ռեստորաններից մեկի բակում զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 4 «Ֆ1» տիպի նռնակ, «Ջ1» տիպի նռնակ, ինքնաձիգի 3 փամփուշտատուփ, տարբեր տեսակի […] ...
16:20 06.08.2025
Երիտասարդության միջազգային օր. օգոստոսի 12-ի միջոցառումների ծրագիրՀայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։ Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն […] ...
16:12 06.08.2025
Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքըՀուլիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա աշխատանքը։ Քրեական ոստիկանության […] ...
16:06 06.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումըՕգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: Հրդեհաշիջման աշխատանքներին […] ...