20:00 17.11.2019
«Մարդու դեմքով» ձուկը վախեցրել է համացանցի օգտատերերին: «Թվիթերում» հրապարակված տեսանյութը բուռն քննարկումների թեմա է դարձել: Խոսքը «կարպ» տեսակի ձկան մասին է, որի գունավորումը շատ նման է մարդկային դեմքի: Տեսանյութում ձուկը մոտենում է ափին և բերանով տարօրինակ շարժումներ անում: Օգտատերերից շատերը մեկնաբանություններում խոստովանել են, որ տեսանյութը իրենց դուր չի եկել, ոմանց նույնիսկ վախեցրել են այս կադրերը: […]
18:09 17.11.2019
Իտալական «Ինվիկտասաուրո» ակումբի պատանեկան թիմի մարզիչը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ նրա սաները 27:0 հաշվով հաղթել են «Մարինա Կալչո» թիմին: Այս հաշվով հաղթանակը թիմի ղեկավարությունը համարել է անհարգալից վերաբերմունք մրցակցի նկատմամբ: «Մենք շոկի ենթարկվեցինք, երբ իմացանք, որ մեր պատանեկան թիմը 27:0 հաշվով հաղթել է «Մարինա Կալչո» թիմին: Ցավում ենք, որ նման բան է […]
17:47 17.11.2019
Չեխիայի հավաքականի դարպասապահ Պատրիկ Բարտոշակը հեռացել է թիմից հոգեկան խնդիրների պատճառով: 26-ամյա դարպասապահը հավաքականի կազմում հանդես է եկել այս տարվա Աշխարհի գավաթի խաղարկությունում և 2018 թվականի Օլիմպիական խաղերում: Նա խոստովանել է, որ հիվանդության պատճառով սկսել է ալկոհոլ օգտագրոծել: «Ես պայքարում էի հոգեկան հիվանդության դեմ, որը համակցված էր ալկոհոլի հետ: Ես հիմա բուժվում եմ: Այդ պատճառով […]
17:14 17.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հանդես են գալիս 50-ից բարձր տարիքայինների խմբում, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում մեր միակ ներկայացուցիչը Ռաֆայել Վահանյանն է: Երեկ երեկոյան կայացել է առաջնության հինգերորդ տուրը, որում կարեն Մովսիսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր […]
11:48 16.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հանդես են գալիս 50-ից բարձր տարիքայինների խմբում, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում մեր միակ ներկայացուցիչը Ռաֆայել Վահանյանն է: Երեկ երեկոյան կայացել է առաջնության չորրորդ տուրը, որը, ի տարբերություն նախորդ երկու տուրերի, շատ անհաջող […]
11:25 16.11.2019
Այսօր ԱՄՆ-ի Սպոքեն քաղաքում կանցկացվի խառը մարտերի հերթական մրցաշարը, որին կմասնակցեն միայն կանայք: Ընդհանուր ամամբ կանցկացվի 6 մենամարտ: Արտասովոր ոչինչ չէր լինի այս մրցաշարում, եթե մենամարտերից մեկում մրցող զույգը չլինեին 12 տարեկան աղջիկները: Դարինա Գլեսսբերնի և Լոլա Պապադատոսի համար ռինգ դուրս գալն ինքնանպատակ չէ: Նրանք շատ փոքր տարիքից են մարզվում: Իսկ մարզիչները համոզված են, որ […]
10:56 16.11.2019
Նոյեմբերի 15-ին որոշվեցին ևս երկու հավաքականներ, որոնք հանդես կգան 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Եվրո-2020-ի ուղեգիր նվաճած Բելգիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Չեխիայի հավաքականներին երեկ Ֆինլանդիայից բացի միացավ նաև Շվեդիայի հավաքականը: Ի դեպ, Ֆինլանդիայի հավաքականը իր պատմության ընթացքում առաջին ագամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Հիշեցնենք, որ Եվրոպայի […]
10:38 16.11.2019
Իտալիայի հավաքականը գերազանցել է 80-ամյա վաղեմության ռեկորդը: Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակն Իտալիայի հավաքականի համար 10-րդ անընդմեջ հաղթանակն էր ընկերական և պաշտոնական խաղերում: Նախորդ ռեկորդը 9 անընդմեջ հաղթանակն էր, բայց դա տեղի էր ունեցել 80 տարի առաջ: 1938-1939 թվականների ընթացքում Իտալիայի հավաքականը Վիտտորիո Պոցցոյի գլխավորությամբ տարավ 9 անընդմեջ հաղթանակ, իսկ 1938 […]
10:16 16.11.2019
Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն իրենց աջակցությունն են հայտնել երկրպագու Երվանդ Իսմայիլյանին, որն արդեն 1 ամիս է՝ ֆիննական բանտում է: ՖԱՖ-ի անդամները Հունաստանի հետ խաղի ընթացքում վանկարկել են «Երո երևանսկի»: Հիշեցնենք, որ Երվանդ Իսմայիլյանը ֆիննական բանտում է հայտնվել Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ գրանցված միջադեպից հետո՝ արմատներով թուրք երկրպագուի բողոքի […]
10:07 16.11.2019
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատանեկան երկու ակումբների ֆուտբոլային հանդիպման ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Պլեզանտվիլ քաղաքում: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ առնվազն երկու մարդ է վիրավորվել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Մարզադաշտում խուճապ և իրարանցում է սկսվել: Մեղավորների կամ ձերբակալվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
10:05 16.11.2019
Եվրո 2020-ի այն խմբում, որտեղ Հայաստանն է հանդես գալիս, ամեն ինչ պարզ է: Իտալիան ժամանակից շուտ էր նվաճել ուղեգիր, իսկ երեկ մեր խմբից երկրորդ ուղեգիրը բաժին հասավ Ֆինլանդիայի հավաքականին: Ֆինները 3-0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնի հավաքականին: Նույն հաշվով էլ արտագնա խաղում իտալացիներn առավելության հասան Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ: Ինչ վերաբերում է Հայաստան-Հունաստան հանդիպմանը, ապա հույների […]
22:18 15.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը այնքան, մինչև նա կորցրել է գիտակցությունը: Դեպքը տեղի է ունեցել տրամվայում: Ինչպես տեղեկացրել են քննչական վարչությունից, տղամարդն առանց պատճառի սկսել է հարվածել իր կողքը նստած անծանոթ հղի կնոջը: Կինը փորձել է պաշտպանվել և նույնպես հարվածներ է հասցնել: Ի վերջո, նա ուշագնաց է […]
13:50 15.11.2019
Բրազիլական «Ֆիգեյրենսե» ակումբի դարպասապահ Ժոաո Կարլոսը կարողացել է փրկել դարպասը 100 տոկոսանոց գոլից` գտնվելով դարպասի արտաքին հատվածում: Տեսանյութը հայտնվել է «Թվիթերում»: Ազգային առաջնության 35-րդ տուրում «Ֆիգեյրենսե»-ն մրցել էր «Պոնտե-Պրետա» ակումբի հետ: 3:1 հօգուտ մրցակցի հաշվի ժամանակ Կարլոսը երկու անգամ փրկել է իր թիմին: Առաջին անգամ գնդակի ընթացքը կասեցնելուց հետո նա հայտնվել է դարպասից դուրս դիրքում, […]
10:36 15.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում` Ռաֆայել Վահանյանը: Երեկ երեկոյան կայացել է առաջնության երրորդ տուրը, որը ևս հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 4 շախմատիստներն էլ երկրորդ […]
10:08 15.11.2019
ԵՎՐՈ-2020-ի եզրափակչի 24 հավաքականներից 10-ը հայտնի են: Եզրափակիչ փուլի ուղեգրեր են արդեն ձեռք բերել Բելգիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Անգլիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականները: Մյուս 10 հավաքականները հայտնի կդառնան մոտ մեկ շաբաթից, երբ ավարտվի ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլը: Թե որոնք կլինեն վերջին 4 հավաքականները, պարզ կլինի Ազգերի Լիգայի խմբերի հաղթողների համար խաղարկվող փլեյ-օֆֆի […]
10:03 15.11.2019
Ամերիկացի բռնցքամարտիկ Ջոշուա Բրյուքները պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակից հետո ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն: Այս պատմությունն արտասովոր չէր լինի, եթե Ջոշուան առաջարկը չաներ ռինգում: 24-ամյա Բրյուքները հաղթանակից հետո վերցրել է խոսափողն ու ասել հետևյալը․ «Հավանաբար, դուք բոլորդ սպասում եք, որ ես ինչ-որ մեկին հաջորդ մենամարտի կհրավիրեմ: Ոչ, ես կդիմեմ իմ սիրելի աղջկան: Սիրելի՛ս, մոտ արի» […]
09:52 15.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պտտվող այն լուրերին, թե Հենրիխ Մխիթարյանն իբր մերժել է հավաքականին միանալու և պարզապես քաջալերելու հրավերը: «Հենրիխը վնասվածք ունի, բնական է՝ պետք է վերականգնվի: Հրավեր չենք էլ ուղարկել … հատուկ հրավեր … ինձ համար դա անհասկանալի է, ու ոչ միայն ինձ համար»,- ասել է Խաշմանյանը: ՀՖՖ […]
09:50 15.11.2019
Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ իր թեկնածությունից հրաժարվելը շատ ցավալի է եղել իր համար: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր Գրիգորյանի թեկնածությունը, և նույնիսկ լուրեր տարածվեցին, թե արդեն որոշված է, որ հենց նա է գլխավորելու հավաքականը: Իսկ հայազգի հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը նշել էր, որ Գրիգորյանին ՀՀ հավաքականի մարչզիչ նշանակելը […]
23:55 14.11.2019
Այս փոքրիկ շնիկին գտել են ամերիկյան Միսսուրի նահանգում, փողոցում թափառելիս: Կենդանաբաններն ու անասնաբույժներն ուսումնասիրել են շանը և նշել, որ ճակատին աճած պոչը որևէ կերպ վտանգ չի ներկայացնում նրա առաղջությանը և չի խանգարում վարքին: Ավելին, անասնաբույժներից մեկն ասել է, թե պոչիկը լրացուցիչ հմայք է տալիս շնիկին: Նա արդեն շատ հայտնի է համացանցում, ու դարձել է շատերի […]
23:33 14.11.2019
ՌԴ-ում մի օրինագիծ է մշակվել, ըստ որի՝ մարդասպաններին, ահաբեկիչներին և այլ ծանր հանցագործներին կարգելվի վարել տաքսիներ և այլ հասարակական տրանսպորտային միջոցներ: Օրինագիծը մշակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով: Պատգամավորները հաստատել են այն: Օրինագիծը վերաբերում է բռնաբարության, սպանության, ահաբեկչության և մյուս բոլոր ծանր հոդվածներով դատվածներին, որոնց դատվածությունը չի համարվում հանված կամ մարված: Աշխատանքի ընդունվողները պետք է […]
23:11 14.11.2019
Իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջանտիլեսկիի «Լուկրեցիա» կտավը Փարիզի Artcurial աճուրդում վաճառվել է 4,78 միլիոն եվրոյով: Հատկանշական է, որ Արտեմիզիա Ջանտիլեսկին առաջին կին նկարչուհին է, որն ընտրվել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Կտավում գեղեցկուհի Լուկրեցիան է, որը սրով ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նրան բռնաբարել է թագավորի որդի Սեկստ Տարկվինիոսը: Նկարում հենց այն պահն է, […]
22:41 14.11.2019
ՌԴ ԱԳՆ-ը ցավակցել է Սիրիայի հայ համայնքին Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: «Ի սրտե ցավակցում ենք մահացածների հարազատներին և Սիրիայի ամբողջ հայ համայնքին»,- Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա նաև նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում քրիստոնյա բնակչության հանդեպ բռնությունները տարակուսանք և խորը […]
22:15 14.11.2019
Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է արել Instagram-ի իր էջում: «Վերադառնում եմ»,- գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով նաև այսօր տեղի ունեցած մարզումից լուսանկար: Ինչպես հայտնի էր, Մխիթարյանը վերսկսել էր մարզումները թիմի հետ: Նոյեմբերի 24-ին «Ռոման» կընդունի «Բրեշիային»։ Այդ խաղում է սպասվում Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։ Մխիթարյանn արդեն բաց է թողել «Ռոմա»-ի 9 հանդիպում։ View this post on […]
22:00 14.11.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ ստուգում է անցնում հիվանդանոցում և շուտով դուրս կգրվի: Այս մասին հայտնել է Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: «Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժանմունքում չէ: Նա երկու-երեք ամիսը մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգում է անցնում: Շուտով ձմեռ է, որոշեցինք ապահովության համար ստուգվել»,- նշել է Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 […]
21:49 14.11.2019
Ադրբեջանում խոճկորի քթով և առանց բերանի երեխա է ծնվել: Իսկ երեխայի ականջները գտնվել են պարանոցի հատվածում: Նրա սիրտը և թոքերը գործել են նորմալ, սակայն ծնվելուց մեկ օր անց երեխան մահացել է: Ադրբեջանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սևինջ Մամեդովայի խոսքերով՝ երեխայի արատները տեսանելի են եղել սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ, երբ դեռ մայրը եղել է հղիության երրորդ ամսում: Սակայն մասնավոր […]
13:48 14.11.2019
Բլոգեր Կիրիլ Տերեշինը, որը համացանցում հայտնի է Ռուկի-Բազուկի անունով, տեղեկացրել է, որ վիրահատության է ենթարկվել: Նրա խոսքերով` իր ձեռքերից հեռացրել են սինտոլը, որը տարիների ընթացքում ներարկել է բազուկների երկգլուխ մկանների մեջ: Տերեշինը դիմել էր բժշկի օգնությանը` գանգատվելով ձեռքերի ցավերից, նաև տեսանյութ էր տեղադրել, որում իրեն մայրն էր կերակրում, իսկ ինքը ցավից չէր կարողանում շարժել ձեռքերը: […]
13:06 14.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում` Ռաֆայել Վահանյանը: Երեկ երեկոյան կայացել է առաջնության երկրորդ տուրը, որը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 4 շախմատիստներն էլ հաղթանակ են […]
12:17 14.11.2019
Հայտնի հայ մարզիկ, մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում: Նա 40 տարեկան էր: Աշոտի արյունոտ մարմինը հայտնաբերվել է երեկ երեկոյան Նախիմովսկի պողոտայում: Իր կարիերայի ընթացքում Աշոտը երեք անգամ դարձել էր մուայ թայի աշխարհի չեմպիոն, շուրջ 20 անգամ հաղթել էր բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում: Բոլյանն իր բազմաթիվ տիտղոսներից բացի, մեկ բացառիկ […]
11:45 14.11.2019
Թուրքիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020 Մ-19 որակավորման խմբային փուլը: Հենց առաջին խաղում էլ մեր պատանի ֆուտբոլիստները զիջել են տանտերերին: Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվել է խոշոր՝ 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականում միակ գնդակը խփել է Նարեկ Գրիգորյանը: Մեր հավաքականն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բուլղարիայի, Մոնտենեգրոյի, Թուրքիայի հասակակիցները: Խմբի մյուս խաղում Բուլղարիան 3-1 հաշվով […]
10:53 14.11.2019
Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն՝ WADA-ն, էականորեն կկրճատի կոկաին և կանեփ (մարիխուանա) օգտագործելու համար սահմանված պատիժը: Մարզիկը, ով կօգտագործի այս թմրանյութերից մեկը, կորակազրկվի 3 ամսով, այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ կոկաինը կամ մարիխուանան չի օգտագործել սպորտային արդյունքները բարելավելու համար: Որակազրկումը կարող է կրճատվել մինչև մեկ ամիս, եթե մարզիկն անցնի վերականգնողական պրոցես: Իսկ եթե մարզիկը չկարողանա ապացուցել, […]