10:44 14.11.2019
Արգենտինական «Էստուդիանտես» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է նորացված «Էստադիո Խորխե Լուիս Հիրշի» մարզադաշտը: Դրա բացմանը երկրպագուները երկար են սպասել: Բանն այն է, որ մարզադաշտի վերակառուցումը տևել է 11 տարի: Բայց այն, ինչ կատարվել է բացմանը, ավելի մեծ անակնկալի է բերել «Էստուդիանտես»-ի երկրպագուներին: Հանդիսատեսին ուղղակի ցնցել է մարզադաշտի տանիքի վրայով քայլող հրե առյուծի հոլոգրաման: Հրե առյուծը թիմի […]
23:36 13.11.2019
Չինական Հարբին քաղաքի բնակիչներից մեկը 20 տարի ապրել է քթի խոռոչի մեջ սեփական ատամը կրելով: Նա այդ մասին: Նոյեմբերի սկզբին նա դիմել է բժիշկներին և գանգատվել է դժվար շնչառությունից, հաճախակի գլխացավերից, անքնությունից: Բժիշկները ռենտգեն նկարի վրա Չժան Բինշենի քթի խոռոչում կասկածելի պինդ մարմին են նկատել: Լրացուցիչ հետազոտությունն էլ բացահայտել է, որ այն ընդամենը հասարակ ատամ […]
23:24 13.11.2019
Աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի 6-ամյա որդուն սպառնում են սպանել: Սպառնալիքները փոքրիկը ստացել է սոցիալական ցանցում: Եվգենին և Յանան դիմել են իրավապահներին: Թե ինչն է սպառնալիքների պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ սպառնացողը սոցկայքում իգական սեռի ներկայացուցիչ է: Փոքրիկը, չնայած իր տարիքին, արդեն բավականին հայտնի է: Նա նկարահանվում է […]
23:08 13.11.2019
Կանադացի միլիոնատեր և հայտնի Cirque du Soleil կրկեսի հիմնադիր Գի Լալիբերտեին ձերբակալել են կանեփ աճեցնելու համար: Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները: Լալիբերտեն կանեփն աճեցրել է իր սեփական Նուկուտեպիպի կղզու վրա: Այդ մասին տեղեկացել է Ֆրանսիական Պոլինեզիայի Պապետե քաղաքի դատախազությունը: Այս օրերին կայանալու է Լալիբերտեի դատավարությունը: Իսկ առայժմ հետաքննությունը փորձում է պարզել՝ Լալիբերտեն իր համա՞ր […]
19:53 13.11.2019
«Շանթը» հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները։ Սոցհարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Պարզվել է, որ որպես տեղեկության ստացման հիմնական աղբյուր՝ համացանցն ու հեռուստատեսությունը հավասար մրցակից են: Հարցվածների մոտ 36 […]
16:08 13.11.2019
«Շանթ» ՀԸ-ն հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրությունների արդյունքները։ Ուսումնասիրվել են մեդիայի սպառումը և մեդիագրագիտության հետ կապված խնդիրները։ Սոցհարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Հարցվածների ամենամեծ՝ 24,6 տոկոսը, նախընտրում է […]
12:40 13.11.2019
Բուխարեստում մեկնարկել է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում Ռաֆայել Վահանյանը: Կայացել է առաջին տուրը, որում Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակներ են տարել, Մինասյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Պողոսյանը պարտվել է: Առաջնությունը […]
11:39 13.11.2019
UFC խառը մարտերի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ հաճույք է ստացել, երբ ռինգում հարվածներ է հասցրել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Հիշեցնենք, որ այս մրցամարտը կայացել է շուրջ մեկ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերին, սակայն իր զգացողությունների մասին Հաբիբ Նուրմագոմեդովն անկեղծանում է հիմա: «Անկեղծ ասած, հաղթանակներն ինձ հատուկ բավարարվածություն արդեն չեն պարգևում, բացառությամբ Մաքգրեգորի հետ մրցամարտի: […]
10:32 13.11.2019
ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում անդրադարձել է ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին: Նրա կարծիքով՝ այն, ինչ եղավ՝ կապված Աբրահամ Խաշմանյանի հետ, աղմուկ էր ոչնչից, իսկ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկման խնդիր չի եղել: Ճաղարյանը նշել է, որ Վանեցյանի նկատմամբ իրականացվել է սաբոտաժ, նրա հանդեպ եղել է անհարգալից վերաբերմունք: Մրցավարի […]
10:14 13.11.2019
Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին: Ղազարյանը հրավիրված էր հավաքական և մասնակցել էր առաջին մարզմանը, որից հետո էլ ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Երկրորդ մարզմանը նա նույնպես ցավեր էր զգացել: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Ղազարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի և այդ պատճառով չի կարողանա հանդես գալ Հունաստանի […]
10:01 13.11.2019
Մադրիդի հանրահայտ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտն արդեն գրեթե հողին է հավասարվել: Աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկի ապամոնտաժման աշխատանքները մոտենում են ավարտին: Մնացել է ապամոնտաժել միայն տրիբունաներից մեկի հատվածը: Մարզադաշտի տեղում կկառուցվի այգի և երկու երկնաքեր: Առաջին պաշտոնական խաղն այս մարզադաշտում կայացել է 1967 թվականին: Վերջինը՝ 2017-ի մայիսին, այստեղ անցկացվեց Իսպանիայի գավաթի եզրափակիչը: Մադրիդի ամենակենտրոնում գտնվող և մայրաքաղաքի […]
23:30 12.11.2019
20 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի մարմնամարզության ուսանողական թիմերից մեկի անդամ Մելանի Կոուլմանը: Նա մահացել է մարզման ժամանակ վնասվածք ստանալուց երկու օր անց: Մելանին ծանր վնասվածք էր ստացել զուգափայտերի վրա վարժանքի ընթացքում: Բարդ վարժություն կատարելիս նա չի կարողացել ժամանակին բռնել զուգափայտը, վայր է ընկել և վնասել է ողնաշարը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներн անզոր են […]
23:13 12.11.2019
Ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը հերթական անգամ հայտնվել է սկանդալի մեջ: Նա տեսանյութ է տեղադրել Instagram-ում, թե ինչպես է բարկանում երեխայի վրա, տունը կեղտոտ և թափթփված պահելու համար: Նա կոպտորեն բռնում է երեխային և տանում է խոհանոց, այնուհետ գոտիով կապում է ջեռուցման մարտկոցին, ու ասում է, որ իրեն գերությունից կարող է միայն տատիկն ազատել: Սենյակում […]
23:12 12.11.2019
Ռոստովի շրջանում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որ կասկածվում է խարդախության մեջ: Տղամարդը ծանոթացել է մի կնոջ հետ, ներկայացել է որպես միայնակ-հայր, որը շինարարական ընկերության ղեկավար է: Կարճ ժամանակ անց տղամարդն ամուսնության առաջարկ է արել: Հաջորդ քայլով համոզել է կնոջը վաճառել իր բնակարանը, որպեսզի ստացած գումարով իրենց միասնական տունը կառուցեն: Որպեսզի կինը կասկած չունենա, տղամարդն […]
21:37 12.11.2019
Ռուսաստանցի, ազգությամբ հայ գործարար Ալբերտ Ավդոլյանը ամբողջությամբ վճարել է Իրկուտսկի շրջանի բնակչուհի, կենսաթոշակառու Սվետլանա Պշեննիկովայի պարտքը: 2005 թվականին պատմության ուսուցչուհի Պշեննիկովան բանկից 700 հազար ռուբլի է վերցրել պատերազմի վետերանների մասին գիրք գրելու համար: Պարտքը խոստացել են փակել համայնքային իշխանությունները, սակայն խոստումը չեն կատարել: Արդյունքում՝ 15 տարիների ընթացքում Պշեննիկովայի պարտքը հասել է 5 միլիոն ռուբլու: Կենսաթոշակառուի […]
19:14 12.11.2019
Ի՞նչ դեր ունեն Թրամփի թվիթները աշխարհում: Այս հարցին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նախ` նշել է, որ մյուս երկրների ղեկավարները շատ արագ են արձագանքում Թրամփի թվիթերյան գրառումներին, իսկ դա, ըստ Պոմպեոյի, նշանակում է, որ առաջնորդները կարդում են ԱՄՆ նախագահի գրառումները: Պետդեպի ղեկավարը նաև ասել է, որ Թրամփի հրապարակումները կոմունիկացիայի հզոր միջոց են դարձել, […]
15:51 12.11.2019
Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել: Բժիշկների խոսքերով՝ երեխան կայուն բավարար վիճակում է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում: 36-ամյա կինն ու նրա 9 ամսական աղջիկը շենքի 9-րդ հարկից նետվելուց հետո տեղում մահացել էին, իսկ փոքրիկ տղան ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Ինքնասպանությունից առաջ […]
13:06 12.11.2019
Կրիշտիանու Ռոնալդուն չի պատժվի Ա սերիայի 12-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում փոխարինվելուց հետո ցուցաբերած վարքագծի համար։ Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խաղի 55-րդ րոպեին փոխարինել էր Կրիշտիանուին, ինչից հետո պորտուգալացին անմիջապես հեռացել էր հանդերձարան` անտարբեր անցնելով պահեստայինների նստարանի կողքով։ Ավելի ուշ 34-ամյա պորտուգալացին հեռացել էր նաև մարզադաշտից՝ չսպասելով հանդիպման ավարտին։ Համաձայն ներքին կանոնակարգի՝ […]
13:02 12.11.2019
Կին բռնցքամարտիկի պարի տեսանյութը մեկ օրում տասնյակ հազարավոր դիտումներ է գրանցել համացանցում: Ամերիկուհի Ավրիլ Մատին «Ինստագրամում» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պարում խոհանոցում, հետո խոստովանել է, որ հատուկ չի պարել նկարահանելու համար: Նա սուրճի եռալուն է սպասել և սպասման րոպեները կրճատելու համար սկսել է պարել: 32-ամյա Ավրիլը մեկ տարի առաջ է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ, […]
12:03 12.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրերի հանդիպումներին: Հավաքականն առաջին մարզումն է աիրականացրել: Վարժություններից հետո հավաքականը երկկողմանի խաղ է անցկացրել: Մարզմանը մասնակցել են հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։ Հիշեցնենք նաև, որ […]
11:51 12.11.2019
Լեոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2020/21 թվականների մրցաշրջանի մեկնարկը: Միևնույն ժամանակ նա չի շտապում լքել ակումբը: Մեսսին ասել է, թե ուզում է նախ հասկանալ, թե ֆիզիկական ինչ վիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում և կկարողան՞ա արդյոք հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Մեսսիի որոշումը կախված կլինի նաև «Բարսելոնայի» ելույթներից, քանի որ նա ցանկանում է […]
10:47 12.11.2019
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը, որն օրերս Հարավային Կորեայում անցկացված Աշխարհի առաջնությունում դարձել էր աշխարհի չեմպիոն, պարզվում է՝ մարզական սամբոյի պատմության ընթացքում գրանցված ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է: 82 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Արամը հաղթել էր ուզբեկ սամբիստի: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը միակ մրցանակային տեղն էր նվաճել: Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ […]
10:20 12.11.2019
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը դուրս է եկել Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայից։ Սա նշանակում է, որ Կառլսենը այլևս չի կարող հանդես գալ Նորվեգիայի հավաքականի կազմում, մասնավորապես այնպիսի մրցաշարերում, ինչպիսին, օրինակ, համաշխարհային օլիմպիադան է: Կառլսենին ֆեդերացիայից հեռացննելու որոշումն ընդունել է ֆեդերացիայի ղեկավարությունը: Պատճառը Kindred բուքմեյքերական ընկերության խոշոր առաջարկն է, որը կազմել է 5 միլիոն եվրո։ Նորվեգիայում արտասահմանյան ցանկացած […]
22:34 11.11.2019
Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից: Կինը և մի երեխան տեղում մահացել են, իսկ մյուսի կյանքի համար պայքարում են բժիշկները: Ըստ նախնական տվյալների՝ ինքնասպանության պատճառը անձնական խնդիրներն են եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը գրություն է թողել: Գրության մեջ նա ներողություն է խնդրել իր ամուսնուց, նաև […]
22:10 11.11.2019
YouTube-ի օգտատերերից մեկը մարզիկների մրցամարտի հեռարձակման յուրատեսակ տարբերակ է կիրառել: Մրցամարտը նա հեռարձակել է ուղիղ եթերում՝ օգտագործելով ընդամենը իր ակնոցները: Նա անձամբ ներկա է եղել խառը մենամարտերի մրցումներին և օգտագործել է ակնոցների հայելային արտացոլման էֆեկտը, իսկ բառերով արդեն որոշակի մեկնաբանություններ է արել: Արդյունքում՝ YouTube-ի տնօրինությունը սա չի համարել ցանցահենային հեռարձակում, և որևէ տույժ կամ արգելափակում […]
21:56 11.11.2019
Ֆիլադելֆիայի ոստիկանությունը 14-ամյա աղջկան մեղադրել է 59-ամյա տղամարդու սպանության համար: Ալբերտ Չերնոֆը կենդանապաշտպան էր: Նրա մարմինը ոստիկանությունը հայտնաբերել է մահճակալին կապկպված վիճակում: Գլխի վրա խոշոր վերք է եղել, իսկ կրծքի հատվածում սուր կտրող գործիքից վնասվածքներ: Մինչ ոստիկանություն փնտրում էր կասկածյալին, նա իր մոր և երկու պաշտպանների հետ ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Պաշտպաններից մեկը հայտնել է, […]
21:49 11.11.2019
Բրիտանացիներն ակտիվորեն քննարկում են թագավորական ընտանիքի համալրման հավանականությունը: Ոմանք պնդում են, որ Մեգան Մարքլը պատրաստվում է երկրորդ երեխան լույս աշխարհ բերել, քանի որ Մեգանը պահել է այն հագուստը, որը կրել է առաջին հղիության շրջանում: Մյուսներն էլ հիմք են ընդունում թագավորական զույգի հանդիպումը բրիտանական բանակի սպաների կանանց և երեխաների հետ, որի ժամանակ Մեգանը հետաքրքրվել է կանանցից, […]
21:21 11.11.2019
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Յուվենտուս»-«Միլան» հանդիպմանը միջադեպ է գրանցվել: Ավելի վաղ նշել էին, որ «Յուվենտուս»-ը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ միակ գնդակը խփել էր Պաուլու Դիբալան, որը 55-րդ րոպեին փոխարինել էր Կրիշտիանու Ռոնալդուին: Ռոնալդուն արհամարհանքով էր դուրս եկել դաշտից, ու անցնելով պահեստայինների նստարանի կողքով` միանգամից գնացել հանդերձարան: Ավելի ուշ պարզվել է, որ Ռոնալդուն ակումբի […]
20:43 11.11.2019
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակից (3:1) հետո հայտնվել է ուշադրության կենտրոնում: Խաղադաշտում երկրպագուների հետ հաղթանակը տոնելիս օպերատորը մոտեցել է նրան և խնդրել տեսախցիկի առջև թափահարել բռունցքը: «Ես քեզ համար ծաղրածու չեմ»,- պատասխանել է Կլոպը օպերատորին: The cameraman asking Klopp to do the fist pumps ? #LFC pic.twitter.com/i5585sksx4 — James Pearce (@JamesPearceLFC) […]
18:06 11.11.2019
Փարիզում հազարավոր մարդիկ իսլամոֆոբիայի դեմ ցույցերի են դուրս եկել: Ակցիաներն անցել են «Այո´ կրոնի քննադատությանը, ո´չ հավատացյալների նկատմամբ ատելությանը», «Կանգնեցրե´ք իսլամոֆոբիան», «Համատեղ կեցությունը կարևոր է» և նմանատիպ այլ կոչերով: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` ցույցերին մոտ 13 հազար մարդ է մասնակցել: Այս ակցիան նախաձեռնվել է վերջերս Բայոնն քաղաքում մզկիթի վրա տեղի ունեցած հարձակումից հետո: 84-ամյա տղամարդը, որը […]