TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+18.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Արոնյանը առաջատարների թվում է. Gibraltar Chess Masters 2019

16:00 28.01.2019

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության է մատնել անգլիացի Նայջլ Շորթին և այժմ 5 միավորով կիսում է 1-8 տեղերը: Մեր մյուս մասնակիցը՝ Հրանտ Մելքումյանը, 6-րդ տուրում անհաջողության է մատնվել: Հրանտը սև խաղաքարերով զիջել է Մարիա Մուզիչուկին: Մրցաշարը կավարտվի հունվարի 31-ին: Հիշեցնենք, որ Gibraltar Chess Masters 2019-ին մասնակցում է 250 շախմատիստ:

̰
Ալժիրում նախագահի աթոռի համար պայքարելու է 100-ից ավելի թեկնածու

18:15 27.01.2019

Ալժիրում 100-ից ավելի թեկնածու է պայքարելու նախագահի աթոռի համար: Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ նախարարությունը թեկնածությունները գրանցելու մասին 101 դիմում է ստացել: Պոտենցիալ թեկնածուներին հանձնվել են հատուկ ձևաթղթեր՝ անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու համար: 101 թեկնածուներից 13-ը հանդիսանում են քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, մնացած 88-ն՝  անկախ թեկնածուներ են: Թեկնածուների թվում են նախկին […]

̰
Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը. ինքնաթիռը բաժանվել է երկու մասի

15:00 27.01.2019

Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը: Հիշեցնենք՝ վթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, Մուրմանսկի երկրամասի Օլենեգորսկ քաղաքի օդանավակայանում: Խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բառացիորեն երկու մասի է բաժանվել: Հիշեցնենք, որ անձնակազմի 4 անդամներից 3-ը զոհվել են, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կործանված Ту-22М3-ն արտադրվել է 1986-ին, իսկ 2012 -ին կապիտալ վերանորոգման է […]

̰
Հայ շախմատիստները հաղթանակներ են տոնել. Gibraltar Chess Masters 2019

13:53 27.01.2019

Ջիբրալթարի միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Հայ երկու շախմատիստներն էլ հաղթանակ տոնեցին: Լևոն Արոնյանը սևերով առավելության հասավ արգենտինացի Ֆերնանդո Պերալտայի, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով՝ մոնղոլացի Սումիյա Բիլգունի նկատմամբ: Հինգերորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով կիսում է 3-20-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանն ունի 3.5 միավոր: 4.5-ական միավորով մրցաշարի առաջատարներն են Դավիթ Նավարան և Վլադիսլավ Արտեմևը: […]

̰
Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է

16:06 25.01.2019

Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնադիր Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է: Այս մասին գրում է Forbes պարբերականը: Ըստ հրապարակման՝ «Տաշիր»-ը ունի 818300 քմ առևտրային տարածք, 61000 քմ գրասենյակային և 48000 քմ պահեստային տարածքներ: Միայն վարձակալությամբ տրված տարածքներից եկամուտը 2018թ. կազմել է 670 միլիոն դոլար, ինչը 20 միլիոնով ավելին […]

̰
Հնդկաստանն ուղեծիր է դուրս բերել աշխարհի ամենաթեթև արբանյակը

16:03 25.01.2019

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնն ուղեծիր է դուրս բերել աշխարհի ամենաթեթև արբանյակը, որը, ի դեպ, մշակել և մոդելավորել է հնդիկ ուսանողների խումբը: Kalamsat-V2 անունով նանոարբանյակը կշռում է ընդամենը 1,26 կիլոգրամ և իրենից ներկայացնում է 10 սանտիմետր կողով խորանարդ: Իսկ 320 տոննա կշռող հրթիռակրի հիմնական բեռը 740 կիլոգրամանոց արբանյակն է, որը Երկրի մակերևույթի մշտադիտարկում է իրականացնելու Հնդկաստանի […]

̰
Ուկրաինայի նախագահի թեկնածուն պարծեցել է ընկերների համար Դավոսից բերված անվճար գլխարկներով

15:10 25.01.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկը՝ բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն պարծեցել է Դավոսում  թույլ տված իր արարքով: Facebook-ում նա պատմել է, որ ցանկացել է Դավոսում անվճար բաժանվող գլխարկները որպես հուշանվեր բերել ընկերների համար: «Այդպիսի գլխարկներ տալիս էին անվճար, բայց յուրաքանչյուրին մեկ հատ: Ես չէի լինի Շևչենկոն, եթե ինչ-որ հնար չգտնեի: Արթնացա վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, գնացի […]

̰
ՌԴ-ն ու Չինաստանը թույլ չեն տա Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիա

12:23 25.01.2019

ՌԴ Պետդումայի դաշնային խորհրդի անդամ Օլեգ Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիա: «Մենք հստակ ազդակ ուղարկեցինք, որ թույլ չենք տա որևէ մեկին միջամտել Վենեսուելայի ներքին խնդիրներին: Դա նրանց գործն է և իրենք են որոշելու ինչպես լուծել խնդիրները»,- Մորոզովի խոսքերն է մեջբերել  «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը: Պատգամավորը նաև նշել է, […]

̰
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա

11:02 25.01.2019

Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը:  Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝  հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:  

̰
Երրորդ տուրում Արոնյանը հաղթանակ է տարել. Gibraltar Chess Masters 2019

10:39 25.01.2019

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Իսպանիան ներկայացնող Խոսե Ֆերնանդո Կուենսա Հիմենեսին, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան դարձյալ Իսպանիան ներկայացնող Ռուիս Միգել Սանթոսի հետ: Երրորդ տուրից հետո մեր երկու շախմատիստներն էլ ունեն 2.5-ական միավոր  և գտնվում են առաջատարներին հետապնդողների խմբում: 5 շախմատիստներ ունեն 3-ական միավոր: Մրցաշարին […]

̰
Հայ դպրոցականը կներկայացնի Ռուսաստանը Շախմատի աշխարհի առաջնությունում

22:35 24.01.2019

ՌԴ Ուդմուրտիայի Հանրապետության Սարապուլ քաղաքում բնակվող Տիգրան Թոփուզյանը կներկայացնի Ռուսաստանը շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունում: Տիգրանը սովորում է երրորդ դասարանում, բայց արդեն լուրջ արդյունքներ է գրանցել: Վերջերս նա խոշոր մրցաշարի մրցանակակիր է դարձել:  Տիգրանի մարզիչը՝ Սերգեյ Գորբունովը, նշել է, որ իր սանը սերը դեպի իմաստուն խաղը ժառանգել է իր պապից: Շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունը տեղի կունենա […]

̰
Հայ հերոսի արձանի պատճառով Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Վրաստանին

21:28 24.01.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Վրաստանին, Ախալքալակի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման կապակցությամբ: «Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և այնտեղ նրան վրացական իշխանություններին ուղղված  պահանջ է փոխանցվել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանը ապամոնտաժելու ուղղությամբ: Տեղի ունեցածը  չի համապատասխանում երկու երկրների ռազմավարական հարաբերությունների տրամաբանությանը»,- նշել է […]

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին

17:37 24.01.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Սերգիև Պոսադ բնակավայրի մոտակայքում: Տեղի ունեցածը ֆիքսել է դեպքի վայրից ոչ հեռու գտնվող մարդատար մեքենայի տեսախցիկը:Հսկա բեռնատարը հայտնվել է գնացքի ռելսերի վրա և չի կարողացել դուրս գալ: Հեռվում կայանված մարդատարի ուղևորները ականատես են եղել այս ամենին: Տեսանյութում լսվում է, ինչպես […]

̰
Հայաստանում իշխանությունը փոխվեց օրինական ճանապարհով. ժիրինովսկին Վենեսուելայի հարցում քննադատել է Թրամփին և օրինակ բերել Հայաստանը

16:00 24.01.2019

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմակրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ է համարել երկրի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Ժիրինովսկին ասել է, որ Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվում, մինչդեռ աշխարհում իշխանափոխության շատ ավելի ժողովրդավար ձևեր կան՝ առանց կողմնակի երկրների […]

̰
ԱՄՆ-ում ձերբակալված իրանական հեռուստատեսության հաղորդավարուհուն ազատ են արձակել

15:16 24.01.2019

Իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին, որը շուրջ 10 օր առաջ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Վաշինգտոնի դատարանում ցուցմունքներ տալուց հետո նա ազատ է արձակվել առանց մեղադրանքի: Այժմ նա ընտանիքի հետ գտնվում է Վաշինգտոնում: Press-TV հեռուստաալիքի տվյալներով՝ Հաշեմին բերման է ենթարկվել որպես կարևոր տեղեկատվության տիրապետող վկա: Սակայն թե ինչ գործի մասին է խոսքը, տեղեկություններ չեն […]

̰
Ալմաթիի օդանավակայանում փորձել են կենդանի մարդուն որպես ուղեբեռ հանձնել

14:29 24.01.2019

Ալմաթիի օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 20-26 տարեկան 5 ղազախի, ովքեր փորձել են կենդանի մարդուն որպես ուղեբեռ հանձնել: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Երիտասարդներից մեկն ուղեբեռը փորձել է գրանցել և տեղադրել է այն սահմանված տեղում՝ կշեռքի վրա: Գրանցման բաժնի աշխատակիցն ասել է, որ ուղեբեռի քաշը զգալիորեն գերազանցում է թույլատրելի 23 կիլոգրամը, ապա առաջարկել […]

̰
Կիևի դատարանը մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության մեջ

13:32 24.01.2019

Կիևի դատարանն այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության, երկրի սահմանների փոփոխությանն աջակցելու և պատերազմական գործողություններ հրահրելու համար: Վճռի մեջ նշվել է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, սակայն նրա պատժի չափը դեռ որոշված չէ: Մեղադրող կողմը պահանջում է Յանուկովիչի համար 15 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ այս դատավարությունն սկսվել է 2017 թվականի […]

̰
Մոհամմեդ Սալահը դուրս է եկել սոցցանցերից

13:09 24.01.2019

Եգիպտոսի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահը դուրս է եկել «Թվիթեր» և «Ինստագրամ» սոցիալական կայքերից: Մինչ այդ նա հետևյալ գրառումն է արել. «Որոշում – 2019. ժամանակն է շփվել իրականության մեջ»: Բրիտանական ԶԼՄ-ները Սալահի այս որոշման մի քանի հավանական պատճառ են նշել: Առաջինը, որ նա դա կարող էր անել Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած կոնֆլիկտի […]

̰
Փետրվարի 9-ին կկայանա Մալիկով-Սարուխանյան մրցամարտը

12:29 24.01.2019

Փետրվարի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակներում տեղի կունենա Պավել Մալիկով-Վահե Սարուխանյան մրցամարտը: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն է: Վահե Սարուխանյանը ներկայումս բնակվում է Սոչիում և ներկայացնում է ՌԴ-ն: Իր կարիերայի ընացքում նա տարել է 19 հաղթանակ, կրել 1 պարտություն, 2 մրցամարտ ավարտել է ոչ-ոքի: Վահեն 28 տարեկան է: Ի […]

̰
«Եղբա՛յր, քեզ պի՛նդ պահիր». Էրդողանն աջակցել է Մադուրոյին

12:00 24.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի առաջնորդ:  «Մեր նախագահը զանգահարել է Վենեսուելայի ղեկավարին և ասել՝ «եղբա՛յր Մադուրո, քեզ պի՛նդ պահիր, մենք քեզ հետ ենք»»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել նրա մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը: Վերջինս նաև նշել է, […]

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մելքումյանը հաղթեց. Gibraltar Chess Masters 2019

11:46 24.01.2019

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Մարիա Մուզիչուկի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով հաղթել է սլովակ շախմատիստ Քրիստոֆեր Ռեպկային: Երկրորդ տուրից հետո Մելքումյանն ունի երկու միավոր և առաջատարների թվում է: Արոնյանը ունի 1.5 միավոր: Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում հաղթել է իսպանուհի Սեմպրում Մարտինես Ֆերնանդոյին […]

̰
ՆԱՏՕ-ն Սև ծովում  ընդլայնում է համագործակցությունը վրացական ռազմածովային ուժերի հետ

00:10 24.01.2019

ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել է Սև ծովում վրացական ռազմածովային ուժերի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին: Այս մասին տեղեկությունը հայտնել է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը: Ստոլտենբերգի խոսքերով` այժմ տեղի է ունենում կողմերի միջև ակտիվացում, այդ թվում` խոսքը Վրաստանի ափամերձ ծառայության համար մարզական հավաքներ անցկացնելու մասին է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը […]

̰
Boeing-ը «թռչող տաքսի»-ի փորձարկումներ է իրականացրել

23:42 23.01.2019

Boeing ավիաընկերությունը քաղաքներում փոխադրումներ իրականացնող ինքնաթիռի փորձարկումներ է կատարել: CNBC-ը հաղորդում է, որ փորձարկումները հաջող են անցել: Ինքնաթիռը նախագծել է ավիաընկերության Boeing NeXt  ստորաբաժանումը, համատեղ  Aurora Flight Sciences-ի հետ: Այս ինքնաթիռների կարևոր առանձնահատկությունն ուղղահայաց թռիչքի և վայրեջքի համակարգի առկայությունն է, ինչը թույլ է տալիս ուղևորափոխադրումներ իրականացնել հենց քաղաքային միջավայրերում: Այս կարգի ինքնաթիռներն ունեն մոտ 9 […]

̰
ԵՄ-ը քննարկում է տիեզերական ուժեր ստեղծելու հարցը

23:20 23.01.2019

ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով գլխավոր հանձնակատար Էլժբետա Բենկովսկան հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է քննարկի սեփական տիեզերական ուժերի ստեղծման հարցը: Այս մասին հայտնել Բրյուսսելի  EUObserver. հրատարակչությունը: Բենկովսկայի խոսքերով՝ հիմա մի քանի պետություններ քննարկում են տիեզերական ուժերի ստեղծման հարցը, հետևաբար կարելի է այն դարձնել նաև ընդհանուր քննարկման առարկա։ «Մենք պետք է հարցը քննարկենք միջնաժամկետ […]

̰
Գրիպը գրոհում է Եվրոպան

23:09 23.01.2019

Եվրոպական 17 երկրներում արձանագրվել է գրիպի բռնկում: Ավելի հաճախակի հանդիպողներից են գրիպի A(H1N1) և A(H3N2) ենթատեսակները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 11 երկրներում գրանցվել են տարածաշրջանային, իսկ 5-ում՝ տեղային բռնկումներ: Եվս 10 երկրներում գրանցվել են մասնակի հիվանդացության դեպքեր: Նշենք, որ հիվանդությունը մեծ տարածում ունի նաև ՌԴ-ում, որտեղ ներկայումս գրիպի պատճառով փակ են 61 […]

̰
Տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է երիտասարդ մայրը դաժան ծեծի ենթարկում 6 տարեկան որդուն

22:54 23.01.2019

Զապորոժյեի 31-ամյա բնակչուհի Օլգա Շ․-ն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում դաժան ծեծի է ենթարկել իր 6 տարեկան որդուն: Միջադեպը արձանագրել են առևտրի կենտրոնի տեսախցիկները: Զայրացած կնոջը փորձել են հանգստացնել կենտրոնի աշխատակիցները:  Կադրերում երևում է, թե ինչպես է Օլգան սկզբում ձեռքերով հարվածում որդուն, այնուհետև, գցելով նրան գետնին,սկսում է ոտքերով հարվածել: Տեղի ունեցածից հետո դեպքի վայր են ժամանել […]

̰
Սերժ Սարգսյանը պարգևատրել է արագ շախմատի ՀՀ առաջնության մրցանակակիրներին

22:38 23.01.2019

Արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: 65 շախմատիստների պայքարում դասական շախմատի Հայաստանի անցյալ տարվա չեմպիոնը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ոչ մի պարտություն չի կրել: Երկրորդը ճանաչվել է մինչև 16 տարեկանների աշխարհի ներկայիս չեմպիոն Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 7 միավոր: Երրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը: Մրցաշարի […]

̰
Պուտինն ու Էրդողանն ամփոփում են հանդիպման արդյունքները

22:14 23.01.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփում են բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Էրդողանը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: Ողջունելով հյուրին` Պուտինը նշել էր ռուս-թուրքական հարաբերություններում դրական արդյունքներ արձանագրելու մասին: Ավելի վաղ նշվել էր, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Սիրիան:  

̰
Վենեսուելայի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

22:11 23.01.2019

Հազարավոր վենեսուելացիներ մասնակցում են մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Փակ են քաղաքի բոլոր խոշոր փողոցներն ու տրանսպորտային հանգույցները: Ցուցարարները դեմ են նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարմանը: Սակայն վերջինիս կողմնակիցները ևս ցույցեր են անցկացնում:  Բախումներ են տեղի ունեցել Մադուրոյին կողմ և դեմ ցուցարարների, մյուս կողմից՝ ոստիկանական ուժերի միջև:  Անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս […]

̰
Հայկական դիպլոմներով բժիշկներն այլևս չեն կարողանա աշխատել Իսրայելում

21:55 23.01.2019

Իսրայելի առողջապահության նախարարությունը մտադիր է խստացնել արտերկրում կրթություն ստացած բժիշկների լիցենզավորման կարգը:  Ըստ նոր կարգի՝  որակավորման քննություններ հանձնելու իրավունք կունենան միայն այն բժիշկները, որոնք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրներում են ստացել բժշկական կրթություն, կամ եթե որոկավորման դասընթացներ են անցել այնպիսի հաստատություններում, որոնք ունեն Բժշկական կրթության համաշխարհային դաշնության (World Federation for Medical Education-WFME) […]

̰
BACK_TO_TOP