13:22 31.01.2019
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման համաձայնագրից: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը, կառավարության որոշման նախագծի բացատրական փաստաթղթում նշվում է, որ համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը: Մասնավորապես այն ենթադրում է կոնկրետ մատակարարներ կոնկրետ գնորդների համար, ինչը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին: Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում ստորագրված […]
19:11 30.01.2019
ՌԴ Կրասնոյարսկի մարզի դատարանում քննվում է դատապարտյալներին խոշտանգումների ենթարկելու քրեական գործը: Այն հարուցվել է շրջանի քրեակատարողական հիմնարկների անվտանգության ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Շախովի նկատմամբ: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և բռնություն կիրառելու հոդվածներով: 2013 թվականին տեղի ունեցած միջադեպի կադրերը համացանցում հրապարակվել են 2018թ. ապրիլին: Կադրերում երևում է թե ինչպես են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խոշտանգումների […]
18:12 30.01.2019
Ռուսաստանի Դաշնությունը գաղտնի առաջարկ է ներկայացրել Հյուսիսային Կորեային: Խոսքը այս երկրում ատոմակայան կառուցելու մասին է, որի դիմաց Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքի օգտագործումից: Այս մասին հաղորդում է Washington Post -ը` հղում անելով ԱՄՆ-ի կառավարության իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել 2018-ի աշնանը: Ըստ պայմանագրի` ՌԴ-ն պետք է շահագործի ատոմակայանը, նաև պարտավորվում է երկրից […]
17:13 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է առաջիկայում 50 հազարից ավելի ազգային ջոկատներ ստեղծելու մասին: Նրա խոսքերով՝ մինչև մայիս կազմավորվող ստորաբաժանումներում կներգրավվեն 2 միլիոնից ավելի կամավորներ, որոնց խնդիրն է լինելու հայրենիքը Հյուսիսամերիկյան կայսրությունից պաշտպանելը: Հիշեցնենք, որ խոշոր հակակառավարական ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց երկրի նախագահ: Նրան աջակցեցին ԱՄՆ-ը և մի […]
11:09 30.01.2019
Global Finance ամսագրի վարկածով Իսլանդիան համարվել է աշխարհի ամենաանվտանգ երկիրը: Երկրի անվտանգության մակարդակը որոշվում է հետևյալ չափորոշիչներով՝ ռազմական իրավիճակի առաջացման հավանականություն, տնտեսական զարգացման և բնակչության անվտանգության մակարդակ, բնական աղետի առաջացման հավանականություն: Իսլանդիային անվտանգ երկրների ցանկում հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Այնուհետ գալիս են Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան, Նոր Զելանդիան: Ամենավտանգավոր երկիրը Ֆիլիպիններն է, որին […]
10:47 30.01.2019
Oxford Economics գիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումներով՝ 2035 թվականին աշխարհի ամենամեծ թվով բնակչություն ունեցող քաղաքը կլինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան: Այստեղ բնակչությունը կհասնի 38 միլիոնի: Ջակարտային կհաջորդի Տոկիոն՝ 37․8 միլիոն բնակչությամբ, ապա չինական Չունցին քաղաքը, որտեղ բնակչության թիվը կհասնի 32․2 միլիոնի: 10 ամենաբնակեցված քաղաքների թվում կլինեն նաև Դաքքան (31․2 մլն), Շանհայը (25․3 մլն), Կարաչին (24․8 մլն), Կինշասան (24․7 […]
10:31 30.01.2019
Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր առաջատար Վլադիսլավ Արտեմևի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և կիսում է 4-15-րդ տեղերը: 8-րդ տուրում հաջող հանդես եկավ Հրանտ Մելքումյանը, որը սև խաղաքարերով հաղթեց իսպանացի Ռենիեր Իգարզա Վասկեսին և այժմ ունի 5.5 միավոր: Մելքումյանը տեղ […]
12:54 29.01.2019
Կոմիտասի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը: Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշեց, որ ամեն տարի երկրներն իրավունք ունեն երկուական հայտ ներկայացնել օրացուցային օրերի համար, և միշտ խնդիր է եղել ընտրության հարցում: […]
11:23 29.01.2019
Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի: Առաջինի շինարարության մեկնարկը կտրվի արդեն այսօր: Էլեկտրակայանը կկառուցվի Լաթաքիայում: «Մենք մի քանի էլեկտրակայանների շինարարության և վերանորոգման պայմանագիր ենք կնքել: Առաջին շինարարության խորհրդանշական քարը կդրվի Լաթաքիայում»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունն այս երկրում սկսվել է 2011 թվականին:
11:11 29.01.2019
Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը, ով առաջատարների թվում է, մրցակից չուներ: Այդ դեպքերում մասնակցին մեխանիկորեն հաշվարկվում է 0.5 միավոր: Այսպիսով՝ Արոնյանը 7 տուրից հետո ունի 5.5 միավոր և մի խումբ մասնակիցների հետ կիսում է 2-13 տեղերը: Իսկ Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում հաղթել է լեհ Ռադոսլավ Բարսկիին և […]
19:50 28.01.2019
Խաչատուրյան քույրերից ավագը՝ Քրիստինան, դիմում է ներկայացրել իր տատի բնակարանից դուրս գրվելու մասին: Ավելի վաղ նման հայց էր ներկայացրել դատարան հենց տատը: Նրա բնակարանում էին հաշվառված նաև Քրիստինայի եղբայրն ու մայրը, որոնք նույնպես դուրս են գրվել: Թե որն է դուրսգրման պատճառը, չի նշվում: Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, առանձնակի դաժանությամբ […]
18:07 28.01.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Վրաստան և իշխանափոխություն անել: Այս մասին նա հայտարարել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում: «Հենց ես վստահ լինեմ, որ Վրաստանի ակտիվ մասը և ընդդիմությունը պատրաստ են ինձ համար 72 ժամյա ազատ տեղաշարժի պայմաններ ապահովել, ես կհայտնվեմ Վրաստանում: Այդ ժամանակ էլ կկարողանամ խաղաղ իշխանափոխության սցենարն իրագործել»,- […]
17:27 28.01.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռակա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Կիևի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկու՝ պետական դավաճանության և պատերազմական գործողություններին աջակցելու և հրահրելու հոդվածներով: Հիշեցնենք, որ 2014 թվականից Յանուկովիչն Ուկրաինայում չէ: Դատավարությունն ընթանում է 2017 թվականից: Դատարանը բազմիցս առաջարկել է նրան նիստերին մասնակցել տեսակապի միջոցով, սակայն Յանուկովիչը չի համաձայնել, քանի որ իրեն […]
16:00 28.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության է մատնել անգլիացի Նայջլ Շորթին և այժմ 5 միավորով կիսում է 1-8 տեղերը: Մեր մյուս մասնակիցը՝ Հրանտ Մելքումյանը, 6-րդ տուրում անհաջողության է մատնվել: Հրանտը սև խաղաքարերով զիջել է Մարիա Մուզիչուկին: Մրցաշարը կավարտվի հունվարի 31-ին: Հիշեցնենք, որ Gibraltar Chess Masters 2019-ին մասնակցում է 250 շախմատիստ:
18:15 27.01.2019
Ալժիրում 100-ից ավելի թեկնածու է պայքարելու նախագահի աթոռի համար: Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ նախարարությունը թեկնածությունները գրանցելու մասին 101 դիմում է ստացել: Պոտենցիալ թեկնածուներին հանձնվել են հատուկ ձևաթղթեր՝ անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու համար: 101 թեկնածուներից 13-ը հանդիսանում են քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, մնացած 88-ն՝ անկախ թեկնածուներ են: Թեկնածուների թվում են նախկին […]
15:00 27.01.2019
Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը: Հիշեցնենք՝ վթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, Մուրմանսկի երկրամասի Օլենեգորսկ քաղաքի օդանավակայանում: Խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բառացիորեն երկու մասի է բաժանվել: Հիշեցնենք, որ անձնակազմի 4 անդամներից 3-ը զոհվել են, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կործանված Ту-22М3-ն արտադրվել է 1986-ին, իսկ 2012 -ին կապիտալ վերանորոգման է […]
13:53 27.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Հայ երկու շախմատիստներն էլ հաղթանակ տոնեցին: Լևոն Արոնյանը սևերով առավելության հասավ արգենտինացի Ֆերնանդո Պերալտայի, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով՝ մոնղոլացի Սումիյա Բիլգունի նկատմամբ: Հինգերորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով կիսում է 3-20-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանն ունի 3.5 միավոր: 4.5-ական միավորով մրցաշարի առաջատարներն են Դավիթ Նավարան և Վլադիսլավ Արտեմևը: […]
16:06 25.01.2019
Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնադիր Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է: Այս մասին գրում է Forbes պարբերականը: Ըստ հրապարակման՝ «Տաշիր»-ը ունի 818300 քմ առևտրային տարածք, 61000 քմ գրասենյակային և 48000 քմ պահեստային տարածքներ: Միայն վարձակալությամբ տրված տարածքներից եկամուտը 2018թ. կազմել է 670 միլիոն դոլար, ինչը 20 միլիոնով ավելին […]
16:03 25.01.2019
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնն ուղեծիր է դուրս բերել աշխարհի ամենաթեթև արբանյակը, որը, ի դեպ, մշակել և մոդելավորել է հնդիկ ուսանողների խումբը: Kalamsat-V2 անունով նանոարբանյակը կշռում է ընդամենը 1,26 կիլոգրամ և իրենից ներկայացնում է 10 սանտիմետր կողով խորանարդ: Իսկ 320 տոննա կշռող հրթիռակրի հիմնական բեռը 740 կիլոգրամանոց արբանյակն է, որը Երկրի մակերևույթի մշտադիտարկում է իրականացնելու Հնդկաստանի […]
15:10 25.01.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկը՝ բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն պարծեցել է Դավոսում թույլ տված իր արարքով: Facebook-ում նա պատմել է, որ ցանկացել է Դավոսում անվճար բաժանվող գլխարկները որպես հուշանվեր բերել ընկերների համար: «Այդպիսի գլխարկներ տալիս էին անվճար, բայց յուրաքանչյուրին մեկ հատ: Ես չէի լինի Շևչենկոն, եթե ինչ-որ հնար չգտնեի: Արթնացա վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, գնացի […]
12:23 25.01.2019
ՌԴ Պետդումայի դաշնային խորհրդի անդամ Օլեգ Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիա: «Մենք հստակ ազդակ ուղարկեցինք, որ թույլ չենք տա որևէ մեկին միջամտել Վենեսուելայի ներքին խնդիրներին: Դա նրանց գործն է և իրենք են որոշելու ինչպես լուծել խնդիրները»,- Մորոզովի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը: Պատգամավորը նաև նշել է, […]
11:02 25.01.2019
Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
10:39 25.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Իսպանիան ներկայացնող Խոսե Ֆերնանդո Կուենսա Հիմենեսին, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան դարձյալ Իսպանիան ներկայացնող Ռուիս Միգել Սանթոսի հետ: Երրորդ տուրից հետո մեր երկու շախմատիստներն էլ ունեն 2.5-ական միավոր և գտնվում են առաջատարներին հետապնդողների խմբում: 5 շախմատիստներ ունեն 3-ական միավոր: Մրցաշարին […]
22:35 24.01.2019
ՌԴ Ուդմուրտիայի Հանրապետության Սարապուլ քաղաքում բնակվող Տիգրան Թոփուզյանը կներկայացնի Ռուսաստանը շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունում: Տիգրանը սովորում է երրորդ դասարանում, բայց արդեն լուրջ արդյունքներ է գրանցել: Վերջերս նա խոշոր մրցաշարի մրցանակակիր է դարձել: Տիգրանի մարզիչը՝ Սերգեյ Գորբունովը, նշել է, որ իր սանը սերը դեպի իմաստուն խաղը ժառանգել է իր պապից: Շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունը տեղի կունենա […]
21:28 24.01.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Վրաստանին, Ախալքալակի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման կապակցությամբ: «Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և այնտեղ նրան վրացական իշխանություններին ուղղված պահանջ է փոխանցվել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանը ապամոնտաժելու ուղղությամբ: Տեղի ունեցածը չի համապատասխանում երկու երկրների ռազմավարական հարաբերությունների տրամաբանությանը»,- նշել է […]
17:37 24.01.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Սերգիև Պոսադ բնակավայրի մոտակայքում: Տեղի ունեցածը ֆիքսել է դեպքի վայրից ոչ հեռու գտնվող մարդատար մեքենայի տեսախցիկը:Հսկա բեռնատարը հայտնվել է գնացքի ռելսերի վրա և չի կարողացել դուրս գալ: Հեռվում կայանված մարդատարի ուղևորները ականատես են եղել այս ամենին: Տեսանյութում լսվում է, ինչպես […]
16:00 24.01.2019
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմակրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ է համարել երկրի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Ժիրինովսկին ասել է, որ Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվում, մինչդեռ աշխարհում իշխանափոխության շատ ավելի ժողովրդավար ձևեր կան՝ առանց կողմնակի երկրների […]
15:16 24.01.2019
Իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին, որը շուրջ 10 օր առաջ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Վաշինգտոնի դատարանում ցուցմունքներ տալուց հետո նա ազատ է արձակվել առանց մեղադրանքի: Այժմ նա ընտանիքի հետ գտնվում է Վաշինգտոնում: Press-TV հեռուստաալիքի տվյալներով՝ Հաշեմին բերման է ենթարկվել որպես կարևոր տեղեկատվության տիրապետող վկա: Սակայն թե ինչ գործի մասին է խոսքը, տեղեկություններ չեն […]
14:29 24.01.2019
Ալմաթիի օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 20-26 տարեկան 5 ղազախի, ովքեր փորձել են կենդանի մարդուն որպես ուղեբեռ հանձնել: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Երիտասարդներից մեկն ուղեբեռը փորձել է գրանցել և տեղադրել է այն սահմանված տեղում՝ կշեռքի վրա: Գրանցման բաժնի աշխատակիցն ասել է, որ ուղեբեռի քաշը զգալիորեն գերազանցում է թույլատրելի 23 կիլոգրամը, ապա առաջարկել […]
13:32 24.01.2019
Կիևի դատարանն այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության, երկրի սահմանների փոփոխությանն աջակցելու և պատերազմական գործողություններ հրահրելու համար: Վճռի մեջ նշվել է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, սակայն նրա պատժի չափը դեռ որոշված չէ: Մեղադրող կողմը պահանջում է Յանուկովիչի համար 15 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ այս դատավարությունն սկսվել է 2017 թվականի […]