TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+26.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Կիևի դատարանը մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության մեջ

13:32 24.01.2019

Կիևի դատարանն այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության, երկրի սահմանների փոփոխությանն աջակցելու և պատերազմական գործողություններ հրահրելու համար: Վճռի մեջ նշվել է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, սակայն նրա պատժի չափը դեռ որոշված չէ: Մեղադրող կողմը պահանջում է Յանուկովիչի համար 15 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ այս դատավարությունն սկսվել է 2017 թվականի […]

̰
Մոհամմեդ Սալահը դուրս է եկել սոցցանցերից

13:09 24.01.2019

Եգիպտոսի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահը դուրս է եկել «Թվիթեր» և «Ինստագրամ» սոցիալական կայքերից: Մինչ այդ նա հետևյալ գրառումն է արել. «Որոշում – 2019. ժամանակն է շփվել իրականության մեջ»: Բրիտանական ԶԼՄ-ները Սալահի այս որոշման մի քանի հավանական պատճառ են նշել: Առաջինը, որ նա դա կարող էր անել Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած կոնֆլիկտի […]

̰
Փետրվարի 9-ին կկայանա Մալիկով-Սարուխանյան մրցամարտը

12:29 24.01.2019

Փետրվարի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակներում տեղի կունենա Պավել Մալիկով-Վահե Սարուխանյան մրցամարտը: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն է: Վահե Սարուխանյանը ներկայումս բնակվում է Սոչիում և ներկայացնում է ՌԴ-ն: Իր կարիերայի ընացքում նա տարել է 19 հաղթանակ, կրել 1 պարտություն, 2 մրցամարտ ավարտել է ոչ-ոքի: Վահեն 28 տարեկան է: Ի […]

̰
«Եղբա՛յր, քեզ պի՛նդ պահիր». Էրդողանն աջակցել է Մադուրոյին

12:00 24.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի առաջնորդ:  «Մեր նախագահը զանգահարել է Վենեսուելայի ղեկավարին և ասել՝ «եղբա՛յր Մադուրո, քեզ պի՛նդ պահիր, մենք քեզ հետ ենք»»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել նրա մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը: Վերջինս նաև նշել է, […]

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մելքումյանը հաղթեց. Gibraltar Chess Masters 2019

11:46 24.01.2019

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Մարիա Մուզիչուկի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով հաղթել է սլովակ շախմատիստ Քրիստոֆեր Ռեպկային: Երկրորդ տուրից հետո Մելքումյանն ունի երկու միավոր և առաջատարների թվում է: Արոնյանը ունի 1.5 միավոր: Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում հաղթել է իսպանուհի Սեմպրում Մարտինես Ֆերնանդոյին […]

̰
ՆԱՏՕ-ն Սև ծովում  ընդլայնում է համագործակցությունը վրացական ռազմածովային ուժերի հետ

00:10 24.01.2019

ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել է Սև ծովում վրացական ռազմածովային ուժերի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին: Այս մասին տեղեկությունը հայտնել է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը: Ստոլտենբերգի խոսքերով` այժմ տեղի է ունենում կողմերի միջև ակտիվացում, այդ թվում` խոսքը Վրաստանի ափամերձ ծառայության համար մարզական հավաքներ անցկացնելու մասին է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը […]

̰
Boeing-ը «թռչող տաքսի»-ի փորձարկումներ է իրականացրել

23:42 23.01.2019

Boeing ավիաընկերությունը քաղաքներում փոխադրումներ իրականացնող ինքնաթիռի փորձարկումներ է կատարել: CNBC-ը հաղորդում է, որ փորձարկումները հաջող են անցել: Ինքնաթիռը նախագծել է ավիաընկերության Boeing NeXt  ստորաբաժանումը, համատեղ  Aurora Flight Sciences-ի հետ: Այս ինքնաթիռների կարևոր առանձնահատկությունն ուղղահայաց թռիչքի և վայրեջքի համակարգի առկայությունն է, ինչը թույլ է տալիս ուղևորափոխադրումներ իրականացնել հենց քաղաքային միջավայրերում: Այս կարգի ինքնաթիռներն ունեն մոտ 9 […]

̰
ԵՄ-ը քննարկում է տիեզերական ուժեր ստեղծելու հարցը

23:20 23.01.2019

ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով գլխավոր հանձնակատար Էլժբետա Բենկովսկան հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է քննարկի սեփական տիեզերական ուժերի ստեղծման հարցը: Այս մասին հայտնել Բրյուսսելի  EUObserver. հրատարակչությունը: Բենկովսկայի խոսքերով՝ հիմա մի քանի պետություններ քննարկում են տիեզերական ուժերի ստեղծման հարցը, հետևաբար կարելի է այն դարձնել նաև ընդհանուր քննարկման առարկա։ «Մենք պետք է հարցը քննարկենք միջնաժամկետ […]

̰
Գրիպը գրոհում է Եվրոպան

23:09 23.01.2019

Եվրոպական 17 երկրներում արձանագրվել է գրիպի բռնկում: Ավելի հաճախակի հանդիպողներից են գրիպի A(H1N1) և A(H3N2) ենթատեսակները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 11 երկրներում գրանցվել են տարածաշրջանային, իսկ 5-ում՝ տեղային բռնկումներ: Եվս 10 երկրներում գրանցվել են մասնակի հիվանդացության դեպքեր: Նշենք, որ հիվանդությունը մեծ տարածում ունի նաև ՌԴ-ում, որտեղ ներկայումս գրիպի պատճառով փակ են 61 […]

̰
Տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է երիտասարդ մայրը դաժան ծեծի ենթարկում 6 տարեկան որդուն

22:54 23.01.2019

Զապորոժյեի 31-ամյա բնակչուհի Օլգա Շ․-ն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում դաժան ծեծի է ենթարկել իր 6 տարեկան որդուն: Միջադեպը արձանագրել են առևտրի կենտրոնի տեսախցիկները: Զայրացած կնոջը փորձել են հանգստացնել կենտրոնի աշխատակիցները:  Կադրերում երևում է, թե ինչպես է Օլգան սկզբում ձեռքերով հարվածում որդուն, այնուհետև, գցելով նրան գետնին,սկսում է ոտքերով հարվածել: Տեղի ունեցածից հետո դեպքի վայր են ժամանել […]

̰
Սերժ Սարգսյանը պարգևատրել է արագ շախմատի ՀՀ առաջնության մրցանակակիրներին

22:38 23.01.2019

Արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: 65 շախմատիստների պայքարում դասական շախմատի Հայաստանի անցյալ տարվա չեմպիոնը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ոչ մի պարտություն չի կրել: Երկրորդը ճանաչվել է մինչև 16 տարեկանների աշխարհի ներկայիս չեմպիոն Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 7 միավոր: Երրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը: Մրցաշարի […]

̰
Պուտինն ու Էրդողանն ամփոփում են հանդիպման արդյունքները

22:14 23.01.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփում են բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Էրդողանը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: Ողջունելով հյուրին` Պուտինը նշել էր ռուս-թուրքական հարաբերություններում դրական արդյունքներ արձանագրելու մասին: Ավելի վաղ նշվել էր, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Սիրիան:  

̰
Վենեսուելայի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

22:11 23.01.2019

Հազարավոր վենեսուելացիներ մասնակցում են մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Փակ են քաղաքի բոլոր խոշոր փողոցներն ու տրանսպորտային հանգույցները: Ցուցարարները դեմ են նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարմանը: Սակայն վերջինիս կողմնակիցները ևս ցույցեր են անցկացնում:  Բախումներ են տեղի ունեցել Մադուրոյին կողմ և դեմ ցուցարարների, մյուս կողմից՝ ոստիկանական ուժերի միջև:  Անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս […]

̰
Հայկական դիպլոմներով բժիշկներն այլևս չեն կարողանա աշխատել Իսրայելում

21:55 23.01.2019

Իսրայելի առողջապահության նախարարությունը մտադիր է խստացնել արտերկրում կրթություն ստացած բժիշկների լիցենզավորման կարգը:  Ըստ նոր կարգի՝  որակավորման քննություններ հանձնելու իրավունք կունենան միայն այն բժիշկները, որոնք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրներում են ստացել բժշկական կրթություն, կամ եթե որոկավորման դասընթացներ են անցել այնպիսի հաստատություններում, որոնք ունեն Բժշկական կրթության համաշխարհային դաշնության (World Federation for Medical Education-WFME) […]

̰
Բուլղարիայի կառավարությունը հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել ներդրումներ անող օտարերկրացիներին

21:44 23.01.2019

Բուլղարիայի կառավարությունը հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք հավակնում են, այսպես կոչված, «ոսկե վիզաների» երկրում ներդրումներ անել կամ անշարժ գույք ձեռք բերել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս օրենքը տնտեսական արդյունք չի տվել: 5 տարիների ընթացքում այս օրենքով Բուլղարիայի քաղաքացիություն է ստացել ընդամենը 50 գործարար:  Մինչ նոր որոշումը Բուլղարիայում քաղաքացիություն էր տրվում առնվազն 500 […]

̰
Կնոջ սպանությունը մերձմոսկովյան Շչելկովոյում ֆիքսել են տարածքի տեսախցիկները

19:15 23.01.2019

Այսօր առավոտ մերձմոսկովյան Շչելկովոյի 46-ամյա բնակիչը բնակելի շենքերից մեկի ավտոկայանատեղիում սպանել է իր նախկին սիրուհուն: Տղամարդը սպասել է կնոջը, և երբ նա հայտնվել է, դանակով հարձակվել է կնոջ վրա: Տղամարդը կնոջը սկզբում վայր է գցել, ապա սկսել դանակահարել: Կինը փորձել է դիմադրել, սակայն անօգուտ: Տղամարդու հեռանալուց վայրկյաններ անց արնաքամ եղած կինը մահացել է: Հանցագործը ձերբակալված […]

̰
«Տաշիրը» նոր թաղամաս կկառուցի մերձմոսկովյան էլիտար հատվածներից մեկում

19:14 23.01.2019

Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը մերձմոսկովյան Սկոլկովո շրջանում կկառուցի «Ստելլար Սիթի» անունը կրող բնակելի թաղամաս: Նոր թաղամասը կունենա 345 հազար քառակուսի մետր մակերես և կկառուցվի մերձմոսկովյան ամենաէլիտար ու էկոլոգիապես մաքուր համարվող շրջանում: Շինարարությունը կշարունակվի մինչև 2021 թվականի վերջը: 12-ից 17 հարկանի բնակելիների 7 կորպուսները կունենան տարբեր նախագծային լուծումներով 3 463 բնակարաններ: Թաղամասում կկառուցվեն […]

̰
Տեսանյութ, թե ինչպես է Չինաստանում կատաղած ցուլը հարձակվում սրճարանի հաճախորդների վրա

18:50 23.01.2019

Չինաստանի շրջաններից մեկում կատաղած ցուլը հարձակվել է փոքրիկ սրճարանի վրա ու մի քանի վայրկյանում ջարդուփշուր արել սրճարանի գույքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանուց առաջ սրճարան վազում մի կին, իսկ նրա հետևից՝ արդեն կատաղած ցուլը: Մի քանի իր այսուայնկողմ նետելուց հետո ցուլը վայր է գցում կնոջը, որին օգնության է հասնում աշխատակիցը: Ի վերջո, կենդանին հանգստանում […]

̰
Հայրի՛կ, ես սարսափելի վախենում եմ. արգենտինացի ֆուտբոլիստի վերջին գրառումը անհետացած ինքնաթիռից

13:42 23.01.2019

Հրապարակվել են անհետացած ինքնաթիռից արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի վերջին ձայնային հաղորդագրությունները:  Հիշեցնենք, որ Սալան գտնվում էր Նանտից Քարդիֆ թռչող օդանավում: «Ողջո՛ւյն, տղանե՛ր, ինչպե՞ս եք: Եղբա՛յրս, ես այլևս ուժ չունեմ: Բոլորովին վերջերս այդքան շատ գործ արեցի Նանտում, իսկ հիմա նստած եմ ինքնաթիռում, որը կարծես պատրաստ է արդեն վայր ընկնել»,- ասել է ֆուտբոլիստը թռիչքի ժամանակ: Ռուսական «Սովետսկի […]

̰
Ջիբրալթարի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակներով

11:30 23.01.2019

Ջիբրալթարի միջազգային մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել: Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է ինդոնեզացի Իրեն Սուկանդարին: Հաղթանակով է մեկնարկել նաև Հրանտ Մելքումյանը: Նա նույնպես սպիտակներով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Դինա Բելենկայայի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում է նաև Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել մեքսիկուհի Ավիլլա Ֆրայերի հետ: Ջիբրալթարի […]

̰
Հնդկաստանում պարկի այցելուները նկարահանել են, թե ինչպես են առյուծները հոշոտում տղամարդուն

23:15 22.01.2019

Հնդկաստանի Փենջափ նահանգի վայրի բնության ազգային պարկերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Տղամարդը անցել է 7.5 մետրանոց մետաղական արգելապատնեշը ու մտել առյուծների տարածք: Գիշատիչներից մեկն անմիջապես նկատել է տղամարդուն ու հարձակվել է նրա վրա, բռնել է պարանոցից ու քարշ տվել տարածքի խորքը, որտեղ նրան են միացել մյուս առյուծները: Այս մասին հաղորդում է  Daily Star-ը: […]

̰
Երիտասարդն iPhone-ը կորցնելուց հետո ինքնասպան է եղել

16:45 22.01.2019

20-ամյա բլոգեր Արչի Դեյը Մանչեսթերի ակումբներից մեկում երեկույթի ժամանակ կորցրել է iPhone-ը: Ընկերների խոսքերով՝ դա շատ է հուզել երիտասարդին: Նա երկար փնտրել է հեռախոսը և չգտնելով՝ սկսել է բարձրաձայն լացել: Հաջորդ օրն ընկերներն Արչիի մարմինը հայտնաբերել են ուսանողական հանրակացարանում: Արչին ինքնասպանություն էր գործել: Նա սովորում էր Սալֆորդի համալսարանի լրագրության բաժնում: Ընկերները նաև պատմել են, որ […]

̰
Կերչի նեղուցում փրկարարական աշխատանքները դադարեցվել են. անհետ կորածներին ողջ գտնելու հույս այլևս չկա

16:12 22.01.2019

Կերչի նեղուցում փրկարարական աշխատանքները դադարեցվել են: Ներկայումս ընթանում են միայն որոնողական աշխատանքներ: Փրկարարների խոսքով՝ անհետ կորածներին ողջ գտնելու հույս այլևս չկա: Վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, հնարավոր է եղել փրկել 12-ին: Հիշեցնենք, որ հրդեհը Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավերի վրա բռնկվել էր երեկ երեկոյան, այն ժամանակ, երբ մի նավից մյուսը վառելիքի տեղափոխում էր […]

̰
Մեքսիկայում պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

14:38 22.01.2019

Մեքսիկայում վառելիքի խողովակի պայթյունի զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն արդեն գերազանցել է 90-ը: Այս մասին տեղեկացրել է Իդալգո նահանգի վարչակազմը: Ավելի ուշ նահանգապետը հաղորդել է զոհերի հստակ թիվը՝ 91: Նահանգապետը նաև տեղեկացրել է, որ տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոցներում դեռ 52 մարդ կա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը […]

̰
Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ֆրանսուա Պերրոն

14:26 22.01.2019

94 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ֆրանսուա Պերրոն: Այս մասին հայտնել է Le Figaro թերթը: Պերրոն խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, այդ թվում՝ «Իմ բժշկի դիակը», «Մարդը և նրա հարսանիքը», «Երեքին պետք է վերացնել», «Իմ ընկերոջ կինը», «Կեղտոտ ձեռքերով անմեղները» կինոնկարներում: Պերրոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժակ Բեքերը, Կլոդ Շաբրոլը, […]

̰
Էդմոն Մարուքյանը ադրբեջանցիներին շուտափույթ «թավշյա հեղափոխություն» է մաղթել

12:03 22.01.2019

ԵԽԽՎ-ում երեկ մեկնարկած ձմեռային նստաշրջանում քննարկվել է ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների հարցը: Թեմայի շուրջ ելույթ են ունեցել նաև ադրբեջանցի պատգամավորները: Նրանք նշել են, թե ընտրությունները անցել են խախտումներով և չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: Ադրբեջանցիների ելույթներին պատասխանել է ՀՀ պատվիրակության անդամ էդմոն Մարուքյանը: «Հենց հիմա Ադրբեջանում բողոքի ակցիաներ են ընթանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Եվ […]

̰
Մեկնաբանը պատմել է՝ ինչպես է մինչև գիշերվա ժամը 3-ը Ջենարո Գատուզոն Երևանում կոնյակ խմել

23:37 21.01.2019

Ռուսաստանցի հայտնի հայազգի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է իտալական «Միլան»-ի մարզիչ Ջենարո Գատուզոն հայկական կոնյակ խմել: «2015 թվականին Գատուզոն եկավ Սլուցկիի մարզումներին հետևելու: Հետո նրանք միասին մեկնեցին Երևան: Հանդիպումից հետո Գատուզոն մինչև գիշերվա ժամը 3-ը կոնյակ էր խմում»,- Sports.ru կայքին պատմել է Նոբել Առուստամյանը: Հայ մեկնաբանը նաև նշել է, որ կոնյակը […]

̰
Առևտրի կենտրոնի տեսախցիկները արձանագրել են՝ ինչպես է երիտասարդը փրկում 10 ամսական երեխայի կյանքը

22:26 21.01.2019

Չինաստանի առևտրի կենտրոններից մեկի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մի երիտասարդ փրկում 10 ամսական երեխայի կյանքը: Փոքրիկը անիվներով շարժական սայլակով աննկատ հասնում է դեպի ներքև ընթացող շարժասանդուղքին, իսկ մի ակնթարթ անց սկսում է գլորվել: Մի քանի վայրկյան հետո երևում է, որ փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է: 22-ամյա Վան Հաոն, նկատելով փոքրիկին, անմիջապես օգնության […]

̰
Համացանցում հրապարակվել են Սև ծովում այրվող երկու նավերի կադրերը

21:55 21.01.2019

Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող երկու նավ է այրվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Նավերից մեկի վրա եղել է 17, մյուսի վրա՝ 14 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի և Թուրքիայի քաղաքացիներ: Հայտնի է, որ 10 մարդ զոհվել է, 14-ին հաջողվել է փրկել: Ըստ գործակալության տվյալների՝ այրվում են նավթ ու գազ տեղափոխող բեռնանավեր: Հրդեհն […]

̰
Երեք հայազգի սամբիստներ դարձել են ՌԴ չեմպիոն

21:47 21.01.2019

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի երեք սամբիստներ դարձել են այս երկրի առաջնության չեմպիոններ: Սամվել Ղազարյանը Բլագովեշչենսկից չեմպիոն է դարձել մինչև 82 կգ. քաշայինների կարգում: Համապատասխանաբար 62 և 100 կգ քաշայինների կարգերում չեմպիոններ են դարձել կրասնոդարցի Վլադիմիր Մնացականյանն ու Մոսկվայի մարզը ներկայացնող Վլադիմիր Բաբայանը: Հայազգի սամբիստներն իրավունք են նվաճել սեպտեմբերին մասնակցել Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

̰
BACK_TO_TOP