14:32 13.01.2019
Հզոր ձնամրրիկը պատուհասել է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններին: Միսսուրի և Կանզաս նահանգներում անբարենպաստ եղանակն արդեն 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել: Գրեթե բոլոր մայրուղիները պատված են մերկասառույցով: Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին տներից դուրս չգալ: Տեղումները սաստկանալու են։ Ձնամրրիկներ սպասվում են նաև Նեբրասկա, Այովա, Իլինոյս և Ինդիանա […]
19:14 11.01.2019
Եթե Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ ամուսնալուծությունից հետո կինը՝ Մաքքենզի Բեզոսը, ստանա ամուսնու ունեցվածքի նույնիսկ 1 տոկոսը, ապա միանգամից կհայտնվի աշխարհի ամենահարուստ կանանց շարքում: Մինչդեռ TMZ գործակալությունը վստահեցնում է, որ Amazon-ի հիմնադրի կինն ապահարզանից հետո կստանա նրա կարողության ուղիղ կեսը: Վաշինգտոն նահանգի օրենքներով՝ ապահարզանի դեպքում ամուսնության տարիներին ձեռք բերված ամբողջ համատեղ ունեցվածքը հավասարապես բաժանվելու է երկու մասի: […]
18:54 11.01.2019
Նոր Զելանդիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողները կղզու տեկտոնական ակտիվության հետազոտություն են իրականացրել և եկել այն եզրակացության, որ հարավային շրջանում՝ Հիկուրանգի խզվածքի մոտ, առաջիկայում կարող է Ռիխտերի սանդղակով 9 ու ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենալ: Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ աղետի հետևանքով կարող է 10 ու ավելի մետր բարձրությամբ ցունամի առաջանալ: Այն կարող է բառի […]
18:17 11.01.2019
Համացանցում հայտնվել է ՌԴ-ում տեղի ունեցած սարսափելի վթարի տեսանյութը: Սիկտիվկար-Տրոիցկո-Պեչերսկ մայրուղում ավտոբուսը բախվել է անտառանյութ տեղափոխող հսկա բեռնատարին: Վթարի հետևանքով տուժել է 22 մարդ: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
17:51 11.01.2019
ՌԴ Չերեպովեց քաղաքի բնակչուհի՝ 50-ամյա Նատալյա Վեդենինան, ամուսնացել էր 33-ամյա նիգերիացի արքայազն Գաբրիել Աջայի հետ: Նորապսակների համատեղ կյանքը, սակայն, ընդամենը մի քանի տարի տևեց: 2018թ. հոկտեմբերին Գաբիելը սրտի կաթվածից մահացավ գիշերային ակումբում: Դեպքից ընդամենը օրեր հետո էլ պարզվեց, որ Նատալյան նոր ամուսին պետք է ունենա: «Գաբրիելն ու Նատալյան ծանոթացել էին համացանցի միջոցով: Սկզբում շփվում էին էլեկտրոնային […]
14:05 11.01.2019
93-ամյա Արթուր Եղնոյանը (Արթ Լաբո) ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Փալմ-Սփրինգս քաղաքից, արդեն 75 տարի իր հեղինակային հաղորդումներն է վարում ամերիկյան տարբեր ռադիոկայաններում: «Հայկական ընտանիքում ծնված Արթուր Եղնոյանը իր գործունեությունը սկսել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Սան-Ֆրանցիսկոյում: Հենց այդ ժամանակ գործատուի խնդրանքով նա կրճատեց իր անուն-ազգանունը, որպեսզի դրանք հնչեն ամերիկյան ոճով»,- պատմում է The Associated Press […]
12:58 11.01.2019
Մոսկվայում 84 տարեկանում մահացել է ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին՝ Կիրիլ Բեկնազարյանը: Նրա դին հայտնաբերվել է իր բնակարանում: Ըստ նախնական տվյալների՝ նա մահացել է բնական մահով, ենթադրաբար, քնած ժամանակ: Կիրիլ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոգործիչների միության անդամ էր: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Համո Բեկնազարյանը, նկարահանել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: Նրա հայտնի ֆիլմերից են նաև «Պեպո» և […]
11:48 11.01.2019
Ճապոնիայի առողջապահության և աշխատանքի նախարարությունն ավելի քան 20 տարի վիճակագրական սխալ տվյալներ է հաշվարկել, ինչի պատճառով շուրջ 20 միլիոն քաղաքացու չի վճարվել մոտ 500 միլիոն դոլարին համարժեք աշխատավարձ: Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ճապոնական աղբյուրներին: Անճշտությունները ֆինանսական հաշվետվություններում ի հայտ են եկել դեռ 1996 թվականից: Դրանց մեջ նաև ապահովագրական վճարների և պարգևավճարների […]
00:21 11.01.2019
Միչիգանի համալսարանի մի խումբ գիտնականներ Facebook-ը համարում են հերոինի նման վտանգավոր թմրանյութ, իսկ սոցցանցի օգտատերերին՝ հերոինային թմրամոլներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behaviour Addictions պարբերականում: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Խմբի ղեկավար Դարա Մեշի խոսքերով աշխարհի բնակչության մոտ 1/3-ը օգտվում է սոցցանցերից, ընդորում նրանց զգալի մասը ունի սոցցանցերից ծանր կախվածություն: Հետազոտությունը կատարվել է այդպիսի […]
00:18 11.01.2019
Մոտ ապագայում Apple-ը կսկսի նաև «խելացի» հագուստ արտադրել, որը համահունչ կլինի iPhone-ին: Ընկերությունը հագուստի արտադրության համար կօգտագործի հատուկ գործվածք, որն իր մեջ կունենա էլեկտրոդներ և լարեր, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշակի տվյալներ ստանալ: Օրինակ՝ այդ գործվածքի օգնությամբ հնարավոր կլինի հետևել մարդու սրտի զարկերին, զարկերակային ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին և այս ամբողջ ինֆորմացիան կփոխանցվի հագուստի տիրոջը: […]
23:32 10.01.2019
Իսպանիայի ոստիկանությունը 15 անձանց է ձերբակալել, որոնք կասկածվում են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Ձերբակալվածների թվում նաև հայեր կան: Հաղորդվում է, որ ևս 68 անձանց նկատմամբ հետաքննություն է սկսվել: Ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են: Նշվում է, որ խումբը գործունեություն է ծավալել շուրջ երկու տարի և այդ ընթացքում միլիոնավոր եվրոների եկամուտներ է ստացել: […]
23:18 10.01.2019
Պարագվայը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ, այն բանից հետո, երբ երկրորդ անգամ Վենեսուելայի նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն: Վերջինս պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը: Պարագվայի նախագահ Աբդո Բենիտեսը տեսաուղերձում հայտնել է, որ Վենեսուելայում փակվելու է Պարագվայի դեսպանատունը, իսկ դիվանագիտական կորպուսի աշխատակիցները հետ են կանչվելու: Հայտարարության մեջ նշվում է, որ Ասունսյոնը հարավամերիկյան մի քանի պետությունների […]
17:05 10.01.2019
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանը: «Անհայտ անձինք սկզբում փոքրիկ գազաբալոնից շիթ են բաց թողել նրա երեսին, ապա դաժան ծեծի են ենթարկել մետաղական ձողով»,- գրել է տեղի թերթերից մեկը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության և սպանության փորձի հոդվածներով: Հարձակման դրդապատճառների և հեղինակների մասին առայժմ […]
16:47 10.01.2019
Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան Եվրոպական դատարանում կրկին շահել է Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացված հայցով դատը: Իսմայիլովան 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ են եղել՝ սեռական բնույթի լուսանկարներ, նաև տեսագրություն, որն արվել է լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ […]
18:45 09.01.2019
Խաղաղ օվկիանոսում շարունակում է լողալ այրվող հսկա նավ, որի վրա 3804 մարդատար ավտոմեքենաներ են գտնվում: Դրանց գերակշիռ մասը Nissan մակնիշի է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հաղորդվում է, որ դեռևս դեկտեմբերի վերջին է հրդեհ բռնկվել 198 մետր երկարություն ունեցող Sincerity Ace նավի վրա: Նավում եղել է 21 մարդ: Անձնակազմի անդամներից 16-ին հնարավոր է […]
17:26 09.01.2019
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: The Guardian-ին տված հարցազրույցում հոլիվուդյան աստղը հայտարարել է, որ նախագահության շրջանում Թրամփն ավելի վատն է դարձել և իսկական ռասիստի է վերածվել: Դե Նիրոն նաև նշել է, որ ինքը տարբեր ռասսաների 6 երեխա ունի և մտահոգված է նրանց ապագայով: «Թրամփը ֆաշիզմի ճանապարհին […]
15:09 09.01.2019
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի զուգարաններից մեկում ուղևորի դի է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, 32-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Իրավապահները քննում են տեղի ունեցածի մանրամասները: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ինքնասպանություն գործած տղամարդը տարանցիկ ուղևոր էր: Նա Նոր Ուրենգոյից թռիչք էր կատարում Ուֆա: Մոսկվայում տարանցիկ վայրեջքի ժամանակ նա մտել է ներքին թռիչքների գոտու զուգարաններից մեկը և […]
11:32 09.01.2019
Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Էդգար Բաբասյանը պատմել է, թե ինչպես է կարողացել ընդամենը 12 հազար ռուբլիով ճամփորդել աշխարհով մեկ: «Երբ քո մոտ քնապարկ կա, քեզ այլևս գիշերելու համար գումար պետք չէ, իսկ երբ ավտոստոպով ես ճամփորդում, ապա նաև տրանսպորտի համար ծախսեր պետք չեն»,- ասել է Էդգարը Telegram-ի Mash ալիքում հրապարակված տեսանյութում: Այնուամենայնիվ, Էդգարը 12 հազար […]
10:31 09.01.2019
Վրաստանի բոլոր առողջապահական հաստատությունները H1N1 վիրուսի տարածման պատճառով աշխատում են արտակարգ ռեժիմով: Մեկ ամսվա ընթացքում Վրաստանում խոզագրիպից (H1N1 վիրուս) մահացել է 13 մարդ: Այս մասին հայտնում է «Ռուսթավի» հեռուստաընկերությունը: Նշվում է, թե մահվան 13 դեպքերից առայժմ լաբորատոր հաստատվել է, որ 10-ն է գրանցվել H1N1-ի պատճառով: Հաղորդվում է նաև, որ ներկայում հաստատված է H1N1 վիրուսով վարակման […]
19:50 08.01.2019
Հնդկաստանի բնակիչները օրերս ծնված հորթուկին համարում են Աստծո պարգև: Բանն այն է, որ հորթուկն արտասովոր տեսք ունի: Կենդանին չունի քիթ, բայց դժվարությամբ կարողանում է շնչել, իսկ երկու աչքի փոխարեն ունի մեկ մեծ աչք: Հորթուկի մայրը հրաժարվել է նրանից, կենդանուն ներկայումս խնամում են այն գյուղի բնակիչները, որտեղ ծնվել է կենդանին: Հորթուկը արդեն հայտնի է դարձել ողջ […]
16:46 08.01.2019
Բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները Մեծ Բրիտանիայից ԵՄ երկրներ են տեղափոխել շուրջ 1 տրիլիոն դոլար: Ֆինանսական անկայունության մտավախության պատճառը Brexit-ն է, որի գործընթացը նախատեսված է սկսել մարտի վերջից: «Սա Brexit-ի սպասման շրջանում լավագույն լուծումն է»,- նշել են ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները: Նշվում է նաև, որ իրականում ֆինանսական փոխադրումների ծավալը շատ ավելի մեծ կարող է լինել, քանի […]
16:26 08.01.2019
ՌԴ-ում այսուհետ կարգելվի չոր (փոշի) ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը: «Չոր ալկոհոլ» ասելով նկատի ունեն սննդային և ոչ սննդային ցանկացած արտադրանք, որից հնարավոր է ստանալ հեղուկ ալկոհոլ և որը պարունակում է մինչև 0,5% էթիլ սպիրտ: Օրենսդրական փոփոխության պատճառն այն է, որ սպառողը, չհետևելով արտադրողի ցուցումներին, ինքնակամ կարող են փոխել չափաքանակը՝ անկախ դրա պատրաստման խորհրդատվությունից, ինչը կարող է […]
14:50 08.01.2019
Հնդկաստանում այսօր համազգային գործադուլ է սկսվել, որը կտևի երկու օր: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, գործադուլին մասնակցում է շուրջ 200 միլիոն մարդ: Ակցիային միացել են երկրի արդյունաբերական, բանկային, ապահովագրական և տրանսպորտային համակարգերի աշխատակիցները, ինչպես նաև ուսանողները, գյուղատնտեսները, դաշնային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Կերալա նահանգում ցուցարարները նստացույց են սկսել երկաթգծերի վրա և արգելափակել երկաթուղու աշխատանքը: Գործադուլի կազմակերպիչները ձախ քաղաքական ուժերն են […]
14:42 08.01.2019
Անկարան խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն իր բազաները Սիրիայում հանձնի Թուրքիային կամ ոչնչացնի: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում: Տեղեկությունն այսօր հրապարակել է Hurriyet թերթը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Սիրիայում գտնվող իր 22 ռազմաբազաները հանձնի տեղի քրդական խմբավորումներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Դոնալդ […]
13:04 08.01.2019
Իրուկանջի մեդուզան դասվում է աշխարհի ամենաթունավոր կենդանիների շարքին: Իրուկանջի մեդուզայի թույնը 100 անգամ ավելի ուժեղ է կոբրայի թույնից: Մահացու վտանգավոր իրուկանջի մեդուզաներն ավստրալական Քուինսլենդ նահանգում հարձակվել են հանգստացողների վրա: Տուժել է 22 մարդ: Այս մասին հաղորդում է SBS հեռուստաալիքը: Իրուկանջի մեդուզաները հիմնականում բնակվում են Ավստրալիայի հյուսիսային ջրերում, հիմա սակայն տաք ջուրը նրանց դեպի հարավ է […]
12:05 08.01.2019
Ամերիկյան Վիսկոնսին նահանգում դայակը սպանել է երկու ամսական տղային, հետո հանձնել է ծնողներին` ներկայացնելով, թե փոքրիկն իբր քնած է: Երբ երեխայի մայրիկը՝ Մեգան Ռոյսը, եկել է տղային վերցնելու, ոչ մի կասկածելի բան չի նկատել: Միայն ահագին ժամանակ անց է զգացել, որ փոքրիկը չի շնչում, իսկ նրա մաշկը սառն է: Դայակը՝ 28-ամյա Մարիսսա Տիտսորտը, քննիչներին ասել […]
11:36 08.01.2019
Այսօր առավոտյան անհայտ տղամարդը հարձակում է գործել Պեկինի տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա: 20 երեխաներ վնասվածքներ են ստացել: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: Տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում: Նշվում է, որ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը հանցագործին տեղում ձերբակալել է: Ինչով է զինված եղել տղամարդը, և որոնք էին հարձակում գործելու դրդապատճառները, առայժմ չի […]
00:30 08.01.2019
Լաս Վեգասի ոստիկանները փնտրում են այն աղջկան, որը մատնահարդարման համար նախատեսված 35 դոլարը չվճարելու համար վրաերթի է ենթարկել և սպանել սրահի տիրուհուն: Ընդ որում, վրաերթը կատարել է գողացված մեքենայով: Այս մասին տեղեկացնում է CBS հեռուստաալիքը: Հաղորդվում է , որ 51-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, իսկ 21-ամյա Կրիստալլ Ուիփլը դեպքի վայրից փախուստի է դիմել:
23:30 07.01.2019
Մոսկվայում քննիչները հետաքննում են երկու տարեկան երեխայի մահվան հանգամանքները: Դեպքը տեղի է ունեցել տոնական օրերին Մոսկվայի հարավ-արևմտյան շրջանում: Փոքրիկը հյուրընկալվել է տատիկի և պապիկի տանը: Հունվարի 4-ին նա տուփից դեղահաբ է հանել և կուլ տվել: Պարզվել է, որ այդ դեղամիջոցը օգտագործել է փոքրիկի պապիկը և այն սրտի առիթմիայի դեմ է նշանակված եղել: Դեղահաբը կուլ տալուց […]
22:32 07.01.2019
Թուրքիայում ռուսական Canopus նավի նավապետ Յուրի Չերկասովի դին է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը: Ըստ հրապարակած տեղեկատվության՝ նավապետի դին հայտնաբերվել է հունվարի 6-ին հենց նավի վրա՝ իր իսկ սենյակում: Այդ պատճառով նավը տեղափոխվել և կայանվել է Քեփեզ նավահանգստում: Նավապետի մարմինը տեղափոխվել է Բուրսա՝ դիահերձման և մահվան […]