TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Գողը հարձակվել է աղջկա վրա՝ չիմանալով, որ վերջինս մարտարվեստի վարպետ է

22:02 07.01.2019

Դեպքը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում: Աղջիկը կանգառում ավտոբուսի է սպասելիս եղել: Տղամարդը մոտեցել է Պոլիանային և նրանից ժամը հարցրել: Երբ աղջիկը հանել է հեռախոսը ժամը նայելու համար, տղամարդը պահանջել է, որ նա հեռախոսն իրեն տա, հետո փորձել է ատրճանակով վախեցնել, որը, պարզվում է, ընդամենը ստվարաթղթից պատրաստված խաղալիք է եղել: Ձեռքի երկու և ոտքի […]

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է աշխարհի 9-ակի չեմպիոնն իր մեքենայով մրցում ինքնաթիռի հետ

20:13 07.01.2019

Ֆրանսիացի հայտնի ավտոարշավորդ, աշխարհի 9-ակի չեմպիոն Սեբաստյան Լյոբն իր ավտոմեքենայով մրցել է ինքնաթիռի հետ: Այս յուրատեսակ մրցումը տեղի է ունեցել Պերուում, որտեղ մեկնարկել է հայտնի «Դաքար» ավտոռալլին: Լյոբը մրցել է Peugeot մակնիշի մեքենայով և սկզբում նույնիսկ կարողացել է առաջ անցնել ինքնաթիռից: ? Who is faster? @SebastienLoeb or a plane? ❤️ for Loeb – RT for the […]

̰
Սև ծովում նավ է խորտակվել. կան զոհեր (վերջին տվյալներ)

16:26 07.01.2019

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգո-Բալտ» բեռնատար նավը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, կան զոհեր: Նավի վրա եղել է 13 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Նավը խորտակվել է Սամսունից 80 կիլոմետր հեռավորության վրա: Այն նավարկել է պանամական դրոշի ներքո: Հայտնի է, որ զոհվել է 6 նավաստի, 7-ը փրկվել է: Հայտնի է, […]

̰
Սաուդցի առաջին բորտուղեկցորդուհիները հունվարին կանցնեն աշխատանքի

16:13 07.01.2019

Սաուդցի առաջին բորտուղեկցորդուհիները հունվարին կանցնեն աշխատանքի Flynas ավիաընկերությունում: Այս մասին տեղեկացնում է Saudi Gazette հրատարակչությունը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ բորտուղեկցորդուհիներն ունեն համապատասխան կրթություն, անցել են հատուկ դասընթացներ, տիրապետում են անգլերենին, բացի դրանից, նրանց հասակն ու քաշը համապատասխանում է միջազգային ավիացիոն չափանիշներին: Բորտուղեկցորդուհիների հագուստը, սակայն, համապատասխանելու է ազգային սովորույթներին ու ավանդույթներին: Ավելի վաղ սաուդցի կանանց թույլատրվել էր […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Չելյաբինսկում գայլը հարձակվում երեխայի վրա

15:25 07.01.2019

Դեպքը տեղի է ունեցել Չելյաբինսկում՝ Գագարինի անվան այգում: Գայլը հարձակվել է երեխայի վրա: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխայի մայրն ու մի դեռահաս փորձում օգնել նրան: Ավելի ուշ պարզվել է, որ գայլը տեր ունի: Սերգեյ Պանասենկոն տեղի ունեցածի մեջ ոչ մի սարսափելի ու արտառոց բան չի տեսնում: Նա նշել է, որ գայլին […]

̰
Մագնիտոգորսկում փլատակների տակից փրկված փոքրիկը գիտակցության է եկել

15:13 07.01.2019

 10 ամսական Վանյան, որին հաջողվել էր փրկել Մագնիտոգորսկում պայթած շենքի մուտքի փլատակների տակից, գիտակցության է եկել: Այս մասին հայտնել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Փոքրիկն արդեն ակտիվ արձագանքում է և շփվում է մայրիկի հետ»,- նշել է Սկվորցովան: Միևնույն ժամանակ նախարարը տեղեկացրել է, որ երեխայի մայրը դեռ գտնվում է սթրեսային վիճակում: Փոքրիկ Վանյան բժիշկների ձեռքերում է […]

̰
Չինաստանում դատարանը մահվան է դատապարտել դանակով երեխաների վրա հարձակված տղամարդուն

14:27 07.01.2019

Չինաստանի բարձրագույն ազգային դատարանը մահվան է դատապարտել այն տղամարդուն, որը 2011 թվականի հունվարին դանակով հարձակվել էր մանկապարտեզի երեխաների վրա և վիրավորել 11 փոքրիկների: 2017թ. նա մահվան դատապարտվեց առաջին ատյանի դատարանի որոշմամբ, սակայն որոշումը բողոքարկվեց: Գուանսի-Չժուանի շրջանի բարձրագույն դատարանը բողոքը քննել և առաջին ատյանի որոշումը թողնելով անփոփոխ՝ գործն ուղարկել է երկրի բարձրագույն ազգային դատարան: Եվ հիմա […]

̰
Ուեյն Ռունին քնաբերը խառնել էր ալկոհոլի հետ և «կորցրել իրեն»

13:50 07.01.2019

Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Դի Սի Յունայթեդ» ակումբում, Վաշինգտոնի օդանավակայանում՝ ծեծկռտուքից առաջ, ալկոհոլ է օգտագործել: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին, սակայն անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչը պարզաբանումներ է տվել միայն այսօր: Նա նշել է, որ Ռունին նախ քնաբեր է խմել, ապա ալկոհոլ օգտագործել և կորցրել ինքնակառավարումն ու տարածության զգացողությունը, […]

̰
Պորոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների հակառեյտինգը

23:24 04.01.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն նախագահի 5 թեկնածու է գրանցել: Առաջինը գրանցվել է Ուկրաինայի բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն: Այնուհետ Ռադայի պատգամավոր Սերգեյ Կապլինը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյը և Ագրարային կուսակցության նախկին առաջնորդ Վիտալիյ Սկոցիկը: Իսկ ահա Վլադիմիր Ռատուշին ԿԸՀ-ն չի գրանցել, քանի որ նա չի ներկայացրել 90 հազար դոլարի […]

̰
Ford-ը հանում է վաճառքից ավելի քան 953 000 մեքենա. պատճառը պայթող անվտանգության բարձիկներն են

23:10 04.01.2019

Ford-ն հետ է կանչում վաճառքից 953 հազարից ավելի մեքենա ամբողջ աշխարհից: Դրանց մեծ մասը՝ մոտ 782 հազարը, ԱՄՆ-ում: Բանն այն է, որ Ford-ի արտադրած մեքենաներում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված անվտանգության բարձիկների հետ: Այս մասին հաղորդել է  Associated Press  գործակալությունը: Անսարքությունների հետևանքով անվտանգության բարձիկները կարող են պայթել: Արդեն գրանցվել է տվյալ տեխնիկական անսարքության հետևանքով մահվան 23 դեպք:

̰
Բաղդադի ուղղիչ աշխատանքային գաղութում հրդեհի հետևանքով 6 կին է մահացել

22:54 04.01.2019

 Բաղդադի  ուղղիչ աշխատանքային գաղութներից մեկում հրդեհի հետևանքով 6 կին է մահացել: Այս մասին հայտնել է տեղական  Al Sumaria հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Սակայն դեպքի մասին նաև այլ տվյալներ կան: «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությունն էլ հաղորդում է 9 զոհի և 20 վիրավորի մասին: Նշվում է, որ երկու կին մահացել են խոհանոցում դանակով հարվածների հետևանքով, իսկ մյուս 7-ը՝  բռնկված […]

̰
Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրների թվում են

22:40 04.01.2019

ՄԱԿ-ը հայտարարել է կազմակերպության անդամ երկրների կողմից բյուջեի անդամավճարների նոր չափերի մասին: ԱՄՆ-ը կշարունակի վճարել ՄԱԿ-ի բոլոր ծախսերի 22 տոկոսը: Սա, ըստ երկրների, առավելագույն ցուցանիշն է: Երկար տասնամյակների ընթացքում առաջին անգամ Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից և դարձել ՄԱԿ-ի երկրորդ խոշորագույն վճարողը: Պեկինը կծածկի ՄԱԿ-ի բյուջեի 12 տոկոսից ավելին: Հատկանշական է, որ  խոշորագույն երկրների համար […]

̰
Առաջին անգամ վերջին 70 տարում Չինաստանի բնակչությունը նվազել է

22:27 04.01.2019

Առաջին անգամ վերջին 70 տարում Չինաստանի բնակչությունը նվազել է: Ըստ մասնագետների՝ սա կապված է երիտասարդ տարիքի կանանց թվի կրճատման հետ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018-ին Չինաստանի բնակչության թիվը նվազել է 1․27 միլիոնով: Այս մասին հայտնել է «Ֆրանս պրեսս» գործակալությունը: Փորձագետները նշել են, որ 2018-ին ծնված երեխաների թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 2․5 միլիոնով, մինչդեռ […]

̰
Նեթանյահուն հայտնել է Պուտինին՝ Իսրայելը Սիրիայում կշարունակի պայքարել Իրանի դեմ

21:42 04.01.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Իսրայելը մտադիր է Սիրիայում շարունակել պայքարը Իրանի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: «Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը լի է վճռականությամբ՝ շարունակելու Սիրիայում Իրանի կողմից ռազմական  հենակետի  ստեղծմանն հակազդող […]

̰
Գերմանիան խնդրել է ԱՄՆ-ին օգնել ցանցահենային հարձակման հետաքննության գործում

21:13 04.01.2019

Գերմանիայի հատուկ ծառայությունները դիմել են ԱՄՆ-ի Ազգային Անվտագության գործակալությանը՝ ցանցահենային հարձակման հետաքննությանն աջակցելու խնդրանքով: Ավելի վաղ  SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ Գերմանիայում ցանցահենային հարձակման զոհ են դարձել հարյուրավոր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը: Ցանցահենային հարձակման հետևանքով տուժել են բոլոր քաղաքական ուժերի կենտրոնական գրասենյակներն ու առանձին ներկայացուցիչներ՝ բացի «Այլընտրանք Գերմանիային համար» […]

̰
Գերմանիայի կանցլերն ու նախագահը ցանցահենային հարձակումների զոհ են դարձել

19:09 04.01.2019

Գերմանիայում ցանցահենային հարձակման զոհ են դարձել կուսակցությունների և կառավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ դաշնային կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը: Այս մասին հաղորդում է Bild պարբերականը: Նշվում է, որ ցանցահենային հարձակումները շարունակվել են մինչև 2018-ի հոկտեմբերի վերջ: Սակայն չի նշվում, թե ովքեր են եղել հարձակումների հեղինակները: Ըստ աղբյուրի՝ չի բացառվում այդ հարձակումներին Ռուսաստանի և Չինաստանի […]

̰
Արդյո՞ք Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ ԵԽ-ից

18:43 04.01.2019

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի հանդիսանում Լեհաստանի ներկայացուցիչն այս կառույցում: Polska Times թերթին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը: «Մենք Դոնալդ Տուսկի օրինականության հարցը կասկածի տակ չենք դնում, բայց նաև նրան չենք համարում Լեհաստանի ներկայացուցիչը Եվրախորհրդում»,- ասել է Յացեկ Չապուտովիչը: Նախարարը հիշեցրել է, որ Եվրախորհրդի ղեկավարի վերջին ընտրություններում լեհական կողմն առաջադրել […]

̰
Ովքե՞ր են 2018-ին լրացրել ադրբեջանցիների «հայկական» ցուցակը. rusarminfo.ru

16:27 04.01.2019

2018-ին ադրբեջանցիների «հայկական» ցուցակը համալրվել է բազմաթիվ նոր անուններով: Rusarminfo.ru կայքն ամփոփել է ամենահնչեղ դեպքերը: Հիշեցնենք, որ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվում են Արցախ այցելած օտարերկրացիները: Հայկական ծագումով բելառուսցի բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մովսեսով) 2018-ի հուլիսին այցելեց Արցախ և Ադրբեջան, ապա ծավալուն տեսանյութ հրապարակեց իր այցի մասին: Տեսանյութում Վլադը ցույց էր տվել, որ ադրբեջանցիներն իր հետ […]

̰
Մոտեցող փոթորիկի պատճառով տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ սարսափահար հեռանում են Թաիլանդից

16:11 04.01.2019

Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մոտեցող «Փաբուկ» փոթորիկի պատճառով հեռանում են Թաիլանդի հարավից: Այս մասին տեղեկացնում է Bangkok Post պարբերականը: Փոթորիկը Թաիլանդի հարավային ափերին կհասնի արդեն այսօր՝  հունվարի 4-ին: Ըստ սեյսմաբանների՝ փոթորիկը կուղեկցվի հորդառատ անձրևներով և 7 մետրի հասնող ալիքներով:  

̰
Նյու Յորքում անհայտ տղամարդը կողոպտել է Apple Store խանութը

16:10 04.01.2019

Կողոպուտի տեսանկարահանման կադրերը Նյու Յորքի ոստիկաններից մեկը տեղադրել է համացանցում: Երևում է, թե ինչպես է անհայտ տղամարդը կոտրում խանութի ապակին, այնուհետ մուտք գործում սրահ: Չարագործը 75 հազար դոլարի տեխնիկա է հափշտակել և անհետացել: Տեսանյութի հետ ոստիկանը նաև հանցագործի արտաքին տվյալներն է հրապարակել: Նա մոտ 35 տարեկան է, միջին կազմվածքի: Տղամարդը կրել է ձմեռային սև վերնազգեստ, […]

̰
Առաջատարների թվում հայ շախմատիստներ չկան. Արագ շախմատի ԱԱ

10:10 28.12.2018

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ, այդ թվում` աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով: Երեկ կայացավ ևս 5 տուր, իսկ այսօր տեղի կունենան եզրափակիչ 5 տուրերը: Հայ շախմատիստներից առայժմ համեմատաբար հաջող են հանդես գալիս Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք 10 […]

̰
Ամերիկացին աշխարհում առաջին անգամ միայնակ անցել է Անտարկտիդան

20:04 27.12.2018

Ամերիկացին աշխարհում առաջին անգամ միայնակ անցել է Անտարկտիդան: Խոսքը 33-ամյա Քոլին Օ՝Բրեդիի մասին է: Նա իր արշավը սկսել էր նոյեմբերի 3-ին, իսկ ավարտեց դեկտեմբերի 26-ին: 54 օրում ամերիկացին անցավ շուրջ 1500 կիլոմետր և միայնակ հաղթահարեց հարավային բևեռի մայրցամաքը:  «Վերջին 32 ժամը ամենաբարդն էին իմ կյանքում, սակայն ինձ պարգևեցին ամենահրաշալի պահերը: Վերջին 129 կիլոմետրը ես անցել […]

̰
Հայ շախմատիստների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

11:50 27.12.2018

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ, այդ թվում` աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով: Երեկ կայացել են առաջին 5 տուրերը, այսօր տեղի կունենա ևս 5 տուր, իսկ վաղը կկայանան վերջին 5 տուրերը: Հայ շախմատիստներից երեքը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, […]

̰
Բացահայտվել է պերուական հսկա գեոգլիֆների գաղտնիքը

18:04 26.12.2018

ԱՄՆ-ի և Կանադայի մի խումբ երկրաբաններ հիպոթեզ են առաջ քաշել, ըստ որի՝ Պերուում՝ Նասկա բարձրավանդակի վրա, հայտնաբերված գեոգլիֆներն ինչ-որ իմաստով ճանապարհային տաճարներ են, որտեղ ծիսական արարողություններ են կատարվել: Ըստ այլ վարկածների՝ դրանք ունեցել են աստղադիտական նշանակություն: Հատկանշական է, որ գեոգլիֆները հստակ ենթարկվում են մաթեմատիկական օրինաչափությունների: Մասնագետները նշում են, որ Պերուի այդ հատվածը շատ չորային է, […]

̰
Մուսա Եվլոևն Արթուր Ալեքսանյանին համարել է իր գլխավոր մրցակիցը

17:02 26.12.2018

Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը պատմել է անցնող տարվա իր մարզական ձեռքբերումների մասին: Նա նշել է, թե ինչպես է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու անդրադարձել է նաև Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին: «Իմ ամենագլխավոր մրցակիցը հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: Նա օլիմպիական չեմպիոն է, աշխարհի եռակի չեմպիոն: Ես նրա հետ մրցեցի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում»,- ասել […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն որոշել են մինչև Ամանոր ևս մեկ անգամ հանդիպել

14:17 26.12.2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մինչև տարեվերջ Պուտին-Լուկաշենկո ևս մեկ հանդիպման անհրաժեշտություն կա: «Իսկապես, նեղ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ թվով հրատապ հարցերի առկայություն: Անխուսափելիորեն առաջանում են խնդրահարույց վիճակներ: Դրա համար, որպեսզի թույլ չտանք ինչ-որ հարցերում հակասություններ, երկու նախագահները որոշեցին կրկին հանդիպել»,- պարզաբանել է Պեսկովը: Պեսկովը, սակայն, նշել է, որ հանդիպման […]

̰
Դատարանը երկարաձգել է հորը սպանած Խաչատուրյան քույրերի տնային կալանքի ժամկետը

14:11 26.12.2018

Խաչատուրյան քույրերին հաջողեց խուսափել քննչական մեկուսարանից: Նրանք գտնվում են տնային կալանքում, երեքն էլ՝ երեք տարբեր բնակարաններում: Քննչական մարմինները թույլ են տվել նրանց դուրս գալ և անգամ շփվել միմյանց հետ: Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և քույրերի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտի 28-ը: Ավելի վաղ դատարանը նման որոշում էր կայացրել միայն […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

11:49 26.12.2018

ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի Սու-Ֆոլս քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհվել է մեկ մարդ: Այս մասին տեղեկացրել է Daily Star պարբերականը: Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ զոհվածն ինքնաթիռի օդաչուն է: Նշվում է նաև, որ ինքնաթիռի անկման հետևանքով լուրջ վնասներ են կրել 4 բնակելի տներ: Թաղամասի բնակիչների շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: […]

̰
Մոսկվայում ձնահավաք մեքենան սպանել է 19-ամյա տղային

11:31 26.12.2018

Մոսկվայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Տալլինսկայա փողոցի վրա, երեկ երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել: 19-ամյա տղան ձնահավաք մեքենայի աշխատանքի ժամանակ կանգնել է տեխնիկայի վրա, կորցրել է հավասարակշռությունը և ընկել: Հետնամասի մեխանիկական խոզանակը քաշել է տղային: Մաքրման աշխատանքներն իրականացնող «Ժիլիշչնիկ Ստրոգինո» բնակկոմունալ տնտեսության ներկայացուցչի խոսքերով՝ ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է: Կատարվում է հետաքննություն:

̰
Գիտնականները ռուսների մոտ ալկոհոլիզմի գեն են հայտնաբերել

20:08 25.12.2018

Ռուսական «Genotek» բժշկական կենտրոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խմող և չխմող մարդկանց գեները տարբեր են:  Հետազոտվել է 1798 մարդ, այդ թվում՝ կանայք և տղամրդիկ: Նրանք բաժանվել են 4 խմբի՝ մարդիկ, որոնք երբեք չեն օգտագործում ալկոհոլ, ովքեր օգտագործում են ամիսը մեկ անգամ, ովքեր օգտագործում են շաբաթական մեկ անգամ և ովքեր օգտագործում են ամեն օր: […]

̰
BACK_TO_TOP