TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Թայվանի երկինքը ծածկվել է կարմիր օդապարիկ-ջահերով

20:08 25.09.2018

Թայվանում հազարավոր զբոսաշրջիկներ ու տեղացիներ երկինք են բաց թողել օդապարիկ-ջահեր: Այս կերպ այստեղ ավանդաբար նշվում է աշնան տոնը: Նախկինում Թայվանի լեռնային շրջաններում օդապարիկ-ջահերը հեռահաղորդակցության միջոց էին ծառայում, իսկ հիմա դրանք զվարճանք են, հատկապես զբոսաշրջիկների համար:  

̰
iPhone Xs և Xs Max նոր սմարթֆոնները չեն անցել ամրության փորձարկումը

13:32 25.09.2018

Apple iPhone Xs և Xs Max  նոր սմարթֆոնները չեն անցել ամրության փորձարկումը: Սմարթֆոնները պահվել են հիդրավլիկ մամլիչի տակ, պտտեցրել են երկաթե թմբուկում, վայր են նետել տարբեր բարձրություններից, նաև մտցրել են 1.5 մետր խորությամբ գարեջրի մեծ տարայի մեջ ու պահել 30 րոպե: Սմարթֆոնները լուրջ վնասվածքներ են ստացել, երբ դրանք նետել են 182 սմ բարձրությունից: Xs-ի դիմապակին […]

̰
Լիբանանի նախագահը Իսրայելին մեղադրել է Մերձավոր Արևելքը մասնատելու մեջ

19:25 24.09.2018

Լիբանանի նախագահ Միշել Աունը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը հասարակական և կրոնական միավորների բաժանելու մեջ: Աունի համոզմամբ՝ հենց Իսրայելն է այժմ սպառնալիք ներկայացնում Լիբանանի համար ու փորձում է երկիրը մանր համայնքների բաժանել: Աունը նաև խնդրել է Եվրոպային օգնություն ցուցաբերել սիրիացի փախստականների անվտանգ վերադարձի գործում և ավելացնել վճարները նաև պաղեստինցի փախստականների աջակցության հիմնադրամին: Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել […]

̰
Խմբակցությունը կա, կուսակցությունը չկա. Իսկանդարյանը՝ ՀՀԿ-ի մասին

17:12 24.09.2018

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ շատ տրամաբանական կլինի, որ Երանի ավագանու ընտրությունների արդյունքները ելակետային լինեն խորհրդարանական ընտրությունների համար:  Ըստ Իսկանդարյանի՝ ռացիոնալ է, որ հասարակական աջակցության այսպիսի պայմաններում խորհրդարանական ընտրությունները լինեն, որքան հնարավոր է շուտ:  Քաղաքագետը շուտափույթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը շատ բարձր է համարում և նշում, որ խնդիրը միայն տեխնիկական է: «Քաղաքական կամքի դրսևորմամբ և հասարակության լայն […]

̰
ՌԴ-ում հայ տղամարդը խոշոր չափի կաշառք առաջարկելու համար 5 տարի կանցկացնի բանտում

16:59 24.09.2018

ՌԴ Ստավրոպոլի մարզի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանին տեղի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել քննիչին խոշոր չափի կաշառք առաջարկելու համար: 2016 թվականին, խարդախության մեջ մեղադրվող իր ազգականի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու համար Ռաֆիկ Պետրոսյանը հատուկ կարևոր գործերով ավագ քննիչին առաջարկել էր 2 միլիոն 500 հազար ռուբլի կաշառք: Այն բանից հետո, երբ քննիչը հրաժարվել […]

̰
Երևանցիները հաստատեցին գործադիր իշխանության բարձր վարկանիշը. Ալեքսանդր Իսկանդարյան

14:41 24.09.2018

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին է անդրադարձել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ ակնկալում էր մոտավորապես այնպիսի արդյունք, ինչպիսին գրանցվեց: Մի փոքր ավելի էր Իսկանդարյանը գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները և մի քիչ պակաս արդյունք էր սպասում «Իմ քայլը» դաշինքից: Իսկանդարյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի՝ իր կանխատեսածից մի փոքր ցածր արդյունքը վերջին 1-2 օրերի իրադարձությունների հետևանք էր:  Քաղաքագետը մանրամասնել […]

̰
Եթե Հայկ Մարությանի տեղը ցանկացած մեկը լիներ, կունենայինք նույն արդյունքը. Ալեքսանդր Իսկանդարյան

14:29 24.09.2018

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական կուսակցությունների բացակայությունը: Իսկանդարյանը նշում է, որ իշխող քաղաքական ուժի հիմնական հակառակորդները, այսինքն՝ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, չէին մասնակցում ընտրություններին, իսկ ովքեր մասնակցում էին, Իսկանդարյանի բնորոշմամբ, մասնակցում էին «սոցիոլոգիական սխալանքի» մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե թույլ է կուսակցական համակարգը, այլ կոլապսային վիճակում է […]

̰
Ալկոհոլից տարեկան 3 միլիոն մարդ է մահանում

13:02 24.09.2018

Ալկոհոլի չարաշահումից տարեկան աշխարհում մահանում է 3 միլիոն մարդ: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում յուրաքանչյուր 20-րդ մահը պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ կամ ալկոհոլի ազդեցությամբ: Այս հաշվարկում նաև անսթափ վարորդների մասնակցությամբ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն են, մահվան ելքով  բռնությունների դեպքերը,  սիրտ-անոթային հիվանդությունները, լյարդի ցիռոզը և քաղցկեղի որոշ տեսակներ: Ալկոհոլը մեծացնում է նաև թոքաբորբով, թոքախտով, ՁԻԱՀ-ով վարակվելու […]

̰
Գերմանիայում հուժկու քամու հետևանքով արմատախիլ եղած ծառն ընկել է տարեց կնոջ վրա ու սպանել նրան

12:05 24.09.2018

Գերմանիային պատուհասած փոթորիկը զոհերի պատճառ է դարձել: Բավարիայի երկրամասում հուժկու քամու հետևանքով արմատախիլ եղած ծառն ընկել է 78-ամյա կնոջ վրա, որը տեղում մահացել է: Փրկարար ծառայությունները 300 -ից ավելի ահազանգեր են ստացել: Պեգնիցայում  և Պոթենշտայնում մի շարք բնակելի կառույցներ են վնասվել ծառների անկման պատճառով:  Բադեն-Վյուրտեմբերգում էլ ծառն ընկել է մեքենայի վրա, որում գտնվող երեխան լուրջ […]

̰
Իտալացի հայտնի մասնագետը  կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը

12:00 24.09.2018

Իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին հնարավոր է՝ գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: 62-ամյա մարզիչը 2011-ից 2017 թվականները մարզել է Ալբանիայի հավաքականը, որի հետ էլ մասնակցել է Եվրո-2016-ին: Անցած մեկ տարին Ջիանի դե Բիազին մարզել է «Ալավես» ակումբը: Ըստ ՀՖՖ-ի տեղեկությունների՝ ներկայումս  բանակցություններ են ընթանում իտալացի մասնագետի հետ:  Կողմերը […]

̰
ՌԴ-ում տղամարդը սխալմամբ մեզ է խմել ու սպանել ընկերոջը

19:55 20.09.2018

ՌԴ Ստարի Օսկոլ քաղաքի բնակիչը սպանել է ընկերոջը, որը իրեն ապաստան էր տվել սեփական հարկի տակ: Պատճառը մի բաժակ մեզն էր, որը սխալմամբ խմել էր գինովցած հյուրը: 37 ամյա տղամարդը օղու հերթական բաժակը խմելուց հետո ցանկացել է հյութ խմել և ձեռքը գցել է սեղանի ներքևի դարակին դրված բաժակին, որում, սակայն, ոչ թե հյութ է եղել, […]

̰
Ամերիկացին սպանել է պատահաբար իր տանը հայտնված լուսնոտին

19:24 20.09.2018

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի 71-ամյա բնակիչը հրացանով սպանել է պատահաբար իր տանը հայտնված լուսնոտին: Ջոն Էդմունդ  Բարբուրը մի քանի անգամ խնդրել է հեռանալ անկոչ հյուրին, և երբ վերջինս չի արձագանքել, տղամարդը երկու անգամ կրակել է: Մահացածը 52-ամյա Գրեգորի Միլլերն է, որը պարզվել է՝ տառապել է լուսնոտությամբ: Նրա հարազատների խոսքերով՝ լուսնոտությունը Գրեգորին ձեռք է բերել 30 տարի […]

̰
17 տարի առաջ կատարած կրկնակի սպանության մեջ մեղադրվող հայը հայտնաբերվել է ՌԴ-ում

18:43 20.09.2018

Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքում ռուս իրավապահները ձերբակալել են ՀՀ 47-ամյա քաղաքացի Գեղամ Մաչանյանին, որը  մեղադրվում է 17 տարի առաջ կատարած կրկնակի սպանության մեջ: «2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում երկու տղամարդ սպանվեց: Նրանցից մեկը ճանապարհային ոստիկան էր: Հետաքննությունը բավարար ապացույցներ ունի այս գործին Մաչանյանի առնչության  մասին»,- նշել է ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունը: Մաչանյանը հաշվառված է […]

̰
Այն նման է տիեզերական քաղաքի. բրիտանական «Daily Mail»-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանի մասին

17:14 20.09.2018

Բրիտանական «Daily Mail» պարբերականը ծավալուն հոդված է տպագրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մասին: «Շենքը նման է մոնոլիտ տիեզերական քաղաքի, այն կարծես գիտական ֆանտաստիկայի էջերից է հայտնվել մեր իրականությունում: «Զվարթնոցը» համարվում էր Սովետական ճարտարապետության թանկարժեք քարերից մեկը»,- ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ ժամանակին Եվրոպայի և Ասիայի խորհրդանիշ համարվող այս կառույցը գտնվում է անմխիթար […]

̰
Նրանք Վանը դարձրել են Հայաստան. թուրքերը դժգոհ են հայերի՝ Աղթամար կղզի այցելություններից

17:05 20.09.2018

Այսպես կոչված «Հայերի չհիմնավորված պահանջների դեմ պայքարող» թուրքական հասարակական կազմակերպությունն իր  դժգոհությունն է հայտնել հայերի՝ Աղթամար կղզի կատարվող զանգվածային այցելությունների առնչությամբ: Այս կազմակերպության ներկայացուցիչները հատկապես դժգոհ են կղզու Սուրբ Խաչ եկեղեցի հայերի այցելություններից: «Նրանք հայկական և, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի դրոշներ են բերել և իրենց շատ ագրեսիվ դրսևորել: Նրանք Վանը Հայաստան են դարձրել»,- թուրքերի դժգոհություններն է […]

̰
Հայրը դստեր միջոցով խաղային ապարատ է թալանել

15:49 20.09.2018

ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում մի տղամարդ խաղային ապարատ է թալանել: Ներքևի հատվածում, որտեղից դուրս են բերվում շահումները, հայրը նստեցրել է իր փոքրիկ աղջկան, վերջինս էլ պոկել է թելից կախված շահումները և փոխանցել հորը: Այս ամենն արկածախնդիր հայրիկն արել է օրը ցերեկով՝ բազմաթիվ այցելուների աչքի առաջ: Արդյունքում հաջողվել է մի քանի էլեկտրոնային իր գողանալ խաղային ավտոմատի […]

̰
Ձգում-շրջապտույտ երկու մատով. հայ մարզիկը հայտնվել է բրիտանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

14:32 20.09.2018

Մարմնամարզիկ, բոդիբիլդեր Նարեկ Հակոբյանը հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հայ մարզիկը հայտնի ձգում-շրջապտույտ վարժությունը պտտաձողի վրա կատարել է՝ օգտագործելով ընդամենը ձեռքերի միջնամատները: «Ինձ դուր է գալիս կատարել բարդ վարժություններ: Ես ապրում եմ սպորտով և դա ինձ ստիպում է անընդհատ մրցել: Սպորտի միջոցով կարելի է հասկանալ մարդու ամբողջ ֆիզիկական  ներուժը»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերել […]

̰
Amazon-ը կբացի 3000 խանութներ, որոնք չեն ունենա վաճառողներ և գանձապահներ

13:05 20.09.2018

Amazon ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թվականը բացել մանրածախ առևտրի և արագ սննդի շուրջ 3000 կետեր, որոնք չեն ունենա վաճառողներ և գանձապահներ: Գնումներն իրականացվելու են բջջային հատուկ հավելվածների միջոցով: ԱՄՆ-ում Amazon ընկերությունն արդեն նման խանութներ հիմնել է, սակայն վաճառվող ապրանքների տեսականին դեռ շատ փոքր է: Ցանկացած գնում ֆիքսվում է սկաների միջոցով, իսկ գնումներին համարժեք ընդհանուր գումարն […]

̰
Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար դառնում է զբոսաշրջային կենտրոն

12:10 20.09.2018

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոր նախագիծ է մշակել ռուս զբոսաշրջիկների համար: Այն կրում է «Ռուսական հետք» անունը և հասանելի կլինի արդեն այս տարվանից: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկներն ավելի լավ իմանան իրենց պատմության «հայկական էջը»: Ռուսական հետքը շատ […]

̰
Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի գործարար որդին

11:41 20.09.2018

Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի խոշոր գործարար, Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար, նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը: Այս մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ գործարարը զինված հարձակման է ենթարվկել իր գրասենյակում, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում։  Սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ, այժմ գործարար Գյոզալ Դամիրովը, ով 1990-ական թվականներին եղել է […]

̰
Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները ԵԱՏՄ-ի հետ ավելացել են 21 տոկոսով

15:36 19.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի գործարար համայնքի միջև: Քննարկվել են մաքսային կանոնակարգման, հարկային վարչարարության, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման խնդիրներ: Ի՞նչ տնտեսական ցուցանիշներ է գրանցել Հայաստանը ԵԱՏՄ միասնական տարածքում և ի՞նչ հիմնական խոչընդոտների են շարունակում բախվել հայ գործարարները: […]

̰
Հայ և քուրդ ակտիվիստներին դաժանորեն ծեծած թուրքին հայրենիքում ընդունել են ինչպես հերոսի

18:44 18.09.2018

Հայ և քուրդ ակտիվիստներին դաժան ծեծի ենթարկած Սինան Նարինին Թուրքիայում ընդունել են ինչպես ազգային հերոսի: Խոսքը 2017-ի մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի մասին է, երբ խաղաղ ցույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի ենթարկեցին հայ և քուրդ ակտիվիստներին: Սինան Նարինը այս հանցագործության համար դատապարտվել էր 11 ամսվա ազատազրկման և պատիժը կրելուց հետո վերադարձել […]

̰
Աֆղանստանում «Իսլամական պետություն» խմբավորման 26 գրոհային է ձերբակալվել

16:07 18.09.2018

Աֆղանստանի հատուկ ծառայություններն ազգային տոներից մեկի նախաշեմին ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 26 գրոհայինի: Ձերբակալություններն իրականացվել են վերջին 3 օրերի ընթացքում: Ձերբակալվածների թվում է նաև «Իսլամական պետություն» խմբավորման տեղի առաջնորդը: Ըստ աֆղանական լրատվամիջոցների՝ գրոհայինները ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել տոնակատարությունների ժամանակ: Տոնին, որը կոչվում է «Աշուրի օր», շիաները հիշում են իրենց սրբերին և զոհերին:  

̰
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան հնարավոր է՝ համաձայնության չգան Brexit-ի շուրջ. Տուսկ

15:07 18.09.2018

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու պայմանների շուրջ պայմանավորվածություններ դեռևս չկան: Այս մասին նշվել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի պաշտոնական նամակում, որը հրապարակվել է  ավստրիական Զալցբուրգում տեղի ունենալիք ԵՄ հերթական գագաթնաժողովից առաջ: «Ցավոք, առանց պայմանավորվածությունների սցենարը դեռ հնարավոր է, բայց եթե մենք գործենք պատասխանատվությամբ, ապա կարծում եմ՝ աղետից կխուսափենք»,- նշել է Տուսկը: Նրա խոսքերով՝ ԵՄ-ին […]

̰
Այցելուները նկարահանել են, թե ինչպես է խաղային ատրակցիոնն ընթացքի ժամանակ մասնատվում

14:02 18.09.2018

Բրիտանական Thorpe Park’s Vortex զբոսայգու այցելուներից մեկը պատահաբար նկարահանել է այն պահը, թե ինչպես է ընթացքի ժամանակ ատրակցիոններից մեկից պոկվում մի մեծ մասնիկ:  Մասնիկը պոկվում է 19 մետր բարձրությունից և անկման պահին,  բարեբախտաբար, չի դիպչում ատրակցիոնի աթոռներին նստած մարդկանց: Ականատեսների խոսքերով՝ պոկված մարմինը հենակներից մեկի մի հատվածն է, և ատրակցիոնի այդ մասն անսարք վիճակում է […]

̰
Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ընդդեմ ամերիկյան նոր մաքսատուրքերի

13:19 18.09.2018

Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ընդդեմ ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերը ավելացնելու որոշման: Լրացուցիչ 10% մաքսատուրք է սահմանվել  չինական արտադրության՝  ընդհանուր ծավալով 200 միլիարդ  դոլարի ապրանքների վրա: Չինական կողմը նշել է, որ խորապես մտահոգված է ԱՄՆ-ի իշխանությունների այս որոշմամբ և ստիպված է պատասխան քայլերի դիմել: Ամերիկյան նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ից:    

̰
ՌԴ-ն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու Իսրայելի գործողություններին

13:03 18.09.2018

ՌԴ պաշտպանության նախարարությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու Իսրայելի զինված ուժերի՝ Սիրիայում իրականացրած գործողություններին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ՝ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Հիշեցնենք, որ ռուսական «Իլ-20»-ը ռադարների տեսադաշտից անհետացել էր իսրայելական օդուժի կողմից Լաթաքիայում սիրիական հենակետերը գնդակոծելու ժամանակ: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ ինքնաթիռը կործանել է սիրիական ՀՕՊ համակարգը: Անհետացման […]

̰
Ամերիկյան ռազմական ինքնաթիռները կլիցքավորվեն օդում՝ թռիչքի ժամանակ

14:07 31.08.2018

Boeing ընկերությունը կարտադրի անօդաչու թռչող սարքեր, որոնց միակ խնդիրը կլինի ամերիկյան ռազմական ինքնաթիռների լիցքավորումը: MQ-25 անվանումը ստացած ծրագիրը կարժենա 805 միլիոն դոլար: Մինչև 2024 թվականը նախատեսվում է 4 լիցքավորող անօդաչուների ստեղծում: Դրանք կհանգրվանեն ամերիկյան ռազմանավերից մեկի վրա: Այս անօդաչուների յուրահատկությունը կայանում է նրանում, որ ամերիկյան կործանիչներն ու ռմբակոծիչները դրանք լիցքավորելու են օդում, հենց թռիչքի ժամանակ: […]

̰
Թուրք լրագրողը դատի է տվել Թուրքիային

20:47 30.08.2018

Թուրքական gazeteduvar.com.tr կայքի տեղեկություններով՝ գերմանական Die Welt թերթի թղթակից, Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելը դատի է տվել Թուրքիային՝ 1 մլն թուրքական լիրայի չափով բարոյական փոխհատուցում պահանջելով անհիմն կալանքի համար: Նշենք, որ Յուջելը մեկ տարուց ավելի գտնվել է թուրքական բանտում:  Նրա փաստաբան Վեյսել Օքն արդեն դիմել է Ստամբուլի   առանձնակի ծանր հանցագործությունների հարցերով դատարան։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած հայտարարության […]

̰
Քաղաքացին ոտնաթաթերը մեխել է հանրապետության հրապարակի նստարանին

15:23 30.08.2018

Ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին և  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Արարքի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

̰
BACK_TO_TOP