19:51 03.10.2018
Բիրմինգհեմում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է շվեդական ABBA խմբի հայտնի Dancing Queen կատարման ներքո: Մեյը պարելով դուրս է եկել բեմ, որտեղ պետք է ելույթ ունենար Պահպանողական կուսակցության նիստում: Կուսակիցները ողջունել են վարչապետին ծափահարություններով և վանկարկումներով: Մեյի նման պահվածքը նոր չէ: Աֆրիկա դիվանագիտական այցելությունների ժամանակ նա մի քանի անգամ նույն կերպ է վարվել ու […]
19:00 03.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի թիմի հետ: Առաջինն իրենց պարտիաներն ավարտել են Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Նրանք կիսել են միավորը համապատասխանաբար Վիշվանաթան Անանդի և Պենթալա Հարիկրիշնայի հետ: Ավելի ուշ ոչ-ոքի է ավարտել խաղը նաև Հրանտ Մելքումյանը: Նա կիսել է միավորը Ադհիբանի հետ: Վերջինը պարտիան ավարտել է Հայկ […]
12:48 02.10.2018
Ազգային ժողովում հերթական նստաշրջանն է ընթանում: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը նախ՝ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը, ապա նաև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում է ԱԺ աշխատանքին ֆորս-մաժորային իրավիճակներում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, թե չկա կարգավորում այդպիսի իրավիճակների համար: Խոսքը երկու դեպքի մասին է: Առաջինը՝ երբ նիստը […]
20:26 01.10.2018
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային Օլիմպիադայում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները: 2.5։1.5 հաշվով Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Բելառուսի հավաքականին, իսկ կանանց թիմը՝ ամերիկուհիներին: 7-րդ տուրից հետո 13 միավորով Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարի միանձնյա առաջատարն է, իսկ տղաները 12 միավորով զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:
16:36 01.10.2018
Իրանը դուրս կգա միջուկային ծրագրից, եթե դրանից այլևս օգուտ չստանա: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ տեղակալ Աբաս Արաղչին: «Մենք չունենք այլ տարբերակ: Մենք այդ ծրագրից կա՛մ օգուտ ենք ստանում, կա՛մ չենք ստանում: Եթե Իրանը չունենա որևէ շահ, որևէ օգուտ, ապա ծրագրում մնալն անիմաստ կլինի, և սա ակնհայտ է»,- նշել է Արաղչին: Հիշեցնենք, որ միջուկային […]
16:13 01.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-գերմանական հարաբերություններում ցավոտ շրջանն անցյալում է: «Վստահ եմ, որ իմ պետական այցը Գերմանիա կնպաստի մեր երկու երկրների ավանդական, բարեկամական կապերի ամրապնդմանը, իսկ ցավոտ շրջանն արդեն հաղթահարված է»,- գրել է Էրդողանը Twitter-ում: Նա հատուկ ընդգծել է, որ Սիրիայի հարցում Գերմանիայի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են, իսկ տնտեսական կապերը երկու […]
14:16 01.10.2018
50-ամյա չինուհի Լյուե Լինին շփոթել են իր 23-ամյա որդու ընկերուհու հետ: Բանն այն է, որ չինուհուն հաջողվել է շատ լավ պահպանել մաշկն ու կազմվածքը: Գաղտնիքը ցուրտն ու սառնամանիքն են: Բանն այն է, որ կինը մարզվում է արդեն 30 տարի և բացառապես ցրտի պայմաններում: «Հավերժ երիտասարդ» չինուհին խոստովանել է, որ յոգայի մարզումներն անցկացնում է 30 աստիճան […]
13:53 01.10.2018
Անցած մեկ շաբաթվա ընթացքում Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 5 տոկոսով: Ամբողջ սեպտեմբերի ընթացքում Brent-ը թանկացել է 6.8 տոկոսով։ Ներկայումս մեկ բարելի արժեքը գերազանցում է 83 դոլարը։ Այսպիսի գին չէր գրանցվել 2014-ի նոյեմբերից սկսած: Ըստ փորձագետների՝ այս թանկացումն Իրանի դեմ պատժամիջոցների արդյունք է, և մինչև տարեվերջ Brent-ի գինը կարող է հասնել 90 դոլարի, իսկ 2019-ի […]
13:51 01.10.2018
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը փորձարկում են նոր՝ քողարկիչ հանդերձանք (կոմուֆլյաժ), որը կօգնի զինծառայողներին թաքնվել անօդաչուներից: Այս մասին հաղորդում է Military.com-ը: Նոր հանդերձանքի համար օգտագործվում է այն նույն նյութը, որի օգնությամբ քողարկվում են նաև զինատեսակներն ու տրանսպորտային միջոցները: Հանդերձանքի քաշը կազմում է 2.7 կիլոգրամ: Անօդաչուներից պաշտպանող նոր տիպի հանդերձանքը մասնագետները շատ կարևոր են համարում, քանի որ հիմա ռազմական […]
14:20 27.09.2018
Ի՞նչ խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին ու ներկրողներին աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Թեմային այսօր անդրադարձել են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը և ճապոնական ավտոընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները: Նրանց պնդումներով՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների մասին վիճակագրությունը խիստ չափազանցված է: Խաչատուր Մարոզյանը նշել է, որ օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, որ […]
20:08 25.09.2018
Թայվանում հազարավոր զբոսաշրջիկներ ու տեղացիներ երկինք են բաց թողել օդապարիկ-ջահեր: Այս կերպ այստեղ ավանդաբար նշվում է աշնան տոնը: Նախկինում Թայվանի լեռնային շրջաններում օդապարիկ-ջահերը հեռահաղորդակցության միջոց էին ծառայում, իսկ հիմա դրանք զվարճանք են, հատկապես զբոսաշրջիկների համար:
13:32 25.09.2018
Apple iPhone Xs և Xs Max նոր սմարթֆոնները չեն անցել ամրության փորձարկումը: Սմարթֆոնները պահվել են հիդրավլիկ մամլիչի տակ, պտտեցրել են երկաթե թմբուկում, վայր են նետել տարբեր բարձրություններից, նաև մտցրել են 1.5 մետր խորությամբ գարեջրի մեծ տարայի մեջ ու պահել 30 րոպե: Սմարթֆոնները լուրջ վնասվածքներ են ստացել, երբ դրանք նետել են 182 սմ բարձրությունից: Xs-ի դիմապակին […]
19:25 24.09.2018
Լիբանանի նախագահ Միշել Աունը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը հասարակական և կրոնական միավորների բաժանելու մեջ: Աունի համոզմամբ՝ հենց Իսրայելն է այժմ սպառնալիք ներկայացնում Լիբանանի համար ու փորձում է երկիրը մանր համայնքների բաժանել: Աունը նաև խնդրել է Եվրոպային օգնություն ցուցաբերել սիրիացի փախստականների անվտանգ վերադարձի գործում և ավելացնել վճարները նաև պաղեստինցի փախստականների աջակցության հիմնադրամին: Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել […]
17:12 24.09.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ շատ տրամաբանական կլինի, որ Երանի ավագանու ընտրությունների արդյունքները ելակետային լինեն խորհրդարանական ընտրությունների համար: Ըստ Իսկանդարյանի՝ ռացիոնալ է, որ հասարակական աջակցության այսպիսի պայմաններում խորհրդարանական ընտրությունները լինեն, որքան հնարավոր է շուտ: Քաղաքագետը շուտափույթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը շատ բարձր է համարում և նշում, որ խնդիրը միայն տեխնիկական է: «Քաղաքական կամքի դրսևորմամբ և հասարակության լայն […]
16:59 24.09.2018
ՌԴ Ստավրոպոլի մարզի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանին տեղի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել քննիչին խոշոր չափի կաշառք առաջարկելու համար: 2016 թվականին, խարդախության մեջ մեղադրվող իր ազգականի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու համար Ռաֆիկ Պետրոսյանը հատուկ կարևոր գործերով ավագ քննիչին առաջարկել էր 2 միլիոն 500 հազար ռուբլի կաշառք: Այն բանից հետո, երբ քննիչը հրաժարվել […]
14:41 24.09.2018
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին է անդրադարձել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ ակնկալում էր մոտավորապես այնպիսի արդյունք, ինչպիսին գրանցվեց: Մի փոքր ավելի էր Իսկանդարյանը գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները և մի քիչ պակաս արդյունք էր սպասում «Իմ քայլը» դաշինքից: Իսկանդարյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի՝ իր կանխատեսածից մի փոքր ցածր արդյունքը վերջին 1-2 օրերի իրադարձությունների հետևանք էր: Քաղաքագետը մանրամասնել […]
14:29 24.09.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական կուսակցությունների բացակայությունը: Իսկանդարյանը նշում է, որ իշխող քաղաքական ուժի հիմնական հակառակորդները, այսինքն՝ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, չէին մասնակցում ընտրություններին, իսկ ովքեր մասնակցում էին, Իսկանդարյանի բնորոշմամբ, մասնակցում էին «սոցիոլոգիական սխալանքի» մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե թույլ է կուսակցական համակարգը, այլ կոլապսային վիճակում է […]
13:02 24.09.2018
Ալկոհոլի չարաշահումից տարեկան աշխարհում մահանում է 3 միլիոն մարդ: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում յուրաքանչյուր 20-րդ մահը պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ կամ ալկոհոլի ազդեցությամբ: Այս հաշվարկում նաև անսթափ վարորդների մասնակցությամբ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն են, մահվան ելքով բռնությունների դեպքերը, սիրտ-անոթային հիվանդությունները, լյարդի ցիռոզը և քաղցկեղի որոշ տեսակներ: Ալկոհոլը մեծացնում է նաև թոքաբորբով, թոքախտով, ՁԻԱՀ-ով վարակվելու […]
12:05 24.09.2018
Գերմանիային պատուհասած փոթորիկը զոհերի պատճառ է դարձել: Բավարիայի երկրամասում հուժկու քամու հետևանքով արմատախիլ եղած ծառն ընկել է 78-ամյա կնոջ վրա, որը տեղում մահացել է: Փրկարար ծառայությունները 300 -ից ավելի ահազանգեր են ստացել: Պեգնիցայում և Պոթենշտայնում մի շարք բնակելի կառույցներ են վնասվել ծառների անկման պատճառով: Բադեն-Վյուրտեմբերգում էլ ծառն ընկել է մեքենայի վրա, որում գտնվող երեխան լուրջ […]
12:00 24.09.2018
Իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին հնարավոր է՝ գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: 62-ամյա մարզիչը 2011-ից 2017 թվականները մարզել է Ալբանիայի հավաքականը, որի հետ էլ մասնակցել է Եվրո-2016-ին: Անցած մեկ տարին Ջիանի դե Բիազին մարզել է «Ալավես» ակումբը: Ըստ ՀՖՖ-ի տեղեկությունների՝ ներկայումս բանակցություններ են ընթանում իտալացի մասնագետի հետ: Կողմերը […]
19:55 20.09.2018
ՌԴ Ստարի Օսկոլ քաղաքի բնակիչը սպանել է ընկերոջը, որը իրեն ապաստան էր տվել սեփական հարկի տակ: Պատճառը մի բաժակ մեզն էր, որը սխալմամբ խմել էր գինովցած հյուրը: 37 ամյա տղամարդը օղու հերթական բաժակը խմելուց հետո ցանկացել է հյութ խմել և ձեռքը գցել է սեղանի ներքևի դարակին դրված բաժակին, որում, սակայն, ոչ թե հյութ է եղել, […]
19:24 20.09.2018
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի 71-ամյա բնակիչը հրացանով սպանել է պատահաբար իր տանը հայտնված լուսնոտին: Ջոն Էդմունդ Բարբուրը մի քանի անգամ խնդրել է հեռանալ անկոչ հյուրին, և երբ վերջինս չի արձագանքել, տղամարդը երկու անգամ կրակել է: Մահացածը 52-ամյա Գրեգորի Միլլերն է, որը պարզվել է՝ տառապել է լուսնոտությամբ: Նրա հարազատների խոսքերով՝ լուսնոտությունը Գրեգորին ձեռք է բերել 30 տարի […]
18:43 20.09.2018
Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքում ռուս իրավապահները ձերբակալել են ՀՀ 47-ամյա քաղաքացի Գեղամ Մաչանյանին, որը մեղադրվում է 17 տարի առաջ կատարած կրկնակի սպանության մեջ: «2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում երկու տղամարդ սպանվեց: Նրանցից մեկը ճանապարհային ոստիկան էր: Հետաքննությունը բավարար ապացույցներ ունի այս գործին Մաչանյանի առնչության մասին»,- նշել է ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունը: Մաչանյանը հաշվառված է […]
17:14 20.09.2018
Բրիտանական «Daily Mail» պարբերականը ծավալուն հոդված է տպագրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մասին: «Շենքը նման է մոնոլիտ տիեզերական քաղաքի, այն կարծես գիտական ֆանտաստիկայի էջերից է հայտնվել մեր իրականությունում: «Զվարթնոցը» համարվում էր Սովետական ճարտարապետության թանկարժեք քարերից մեկը»,- ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ ժամանակին Եվրոպայի և Ասիայի խորհրդանիշ համարվող այս կառույցը գտնվում է անմխիթար […]
17:05 20.09.2018
Այսպես կոչված «Հայերի չհիմնավորված պահանջների դեմ պայքարող» թուրքական հասարակական կազմակերպությունն իր դժգոհությունն է հայտնել հայերի՝ Աղթամար կղզի կատարվող զանգվածային այցելությունների առնչությամբ: Այս կազմակերպության ներկայացուցիչները հատկապես դժգոհ են կղզու Սուրբ Խաչ եկեղեցի հայերի այցելություններից: «Նրանք հայկական և, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի դրոշներ են բերել և իրենց շատ ագրեսիվ դրսևորել: Նրանք Վանը Հայաստան են դարձրել»,- թուրքերի դժգոհություններն է […]
15:49 20.09.2018
ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում մի տղամարդ խաղային ապարատ է թալանել: Ներքևի հատվածում, որտեղից դուրս են բերվում շահումները, հայրը նստեցրել է իր փոքրիկ աղջկան, վերջինս էլ պոկել է թելից կախված շահումները և փոխանցել հորը: Այս ամենն արկածախնդիր հայրիկն արել է օրը ցերեկով՝ բազմաթիվ այցելուների աչքի առաջ: Արդյունքում հաջողվել է մի քանի էլեկտրոնային իր գողանալ խաղային ավտոմատի […]
14:32 20.09.2018
Մարմնամարզիկ, բոդիբիլդեր Նարեկ Հակոբյանը հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հայ մարզիկը հայտնի ձգում-շրջապտույտ վարժությունը պտտաձողի վրա կատարել է՝ օգտագործելով ընդամենը ձեռքերի միջնամատները: «Ինձ դուր է գալիս կատարել բարդ վարժություններ: Ես ապրում եմ սպորտով և դա ինձ ստիպում է անընդհատ մրցել: Սպորտի միջոցով կարելի է հասկանալ մարդու ամբողջ ֆիզիկական ներուժը»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերել […]
13:05 20.09.2018
Amazon ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թվականը բացել մանրածախ առևտրի և արագ սննդի շուրջ 3000 կետեր, որոնք չեն ունենա վաճառողներ և գանձապահներ: Գնումներն իրականացվելու են բջջային հատուկ հավելվածների միջոցով: ԱՄՆ-ում Amazon ընկերությունն արդեն նման խանութներ հիմնել է, սակայն վաճառվող ապրանքների տեսականին դեռ շատ փոքր է: Ցանկացած գնում ֆիքսվում է սկաների միջոցով, իսկ գնումներին համարժեք ընդհանուր գումարն […]
12:10 20.09.2018
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոր նախագիծ է մշակել ռուս զբոսաշրջիկների համար: Այն կրում է «Ռուսական հետք» անունը և հասանելի կլինի արդեն այս տարվանից: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկներն ավելի լավ իմանան իրենց պատմության «հայկական էջը»: Ռուսական հետքը շատ […]
11:41 20.09.2018
Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի խոշոր գործարար, Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար, նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը: Այս մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ գործարարը զինված հարձակման է ենթարվկել իր գրասենյակում, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում։ Սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ, այժմ գործարար Գյոզալ Դամիրովը, ով 1990-ական թվականներին եղել է […]