13:56 30.08.2018
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության պատասխանը. «Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ: Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ: Վարչապետի պատասխան գրության հեղինակները փորձել են իրավական հիմքեր ապահովել այդ շրջաբերականի համար, սակայն ողջ ներուժով ամրապնդել են […]
11:28 30.08.2018
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր աղջիկների և տղաների տարիքային 6 խմբերում՝ ԱՄ8, ԱՄ10, ԱՄ12, ԱՄ14, ԱՄ16, ԱՄ18, ՏՄ8, ՏՄ10, ՏՄ12, ՏՄ14, ՏՄ16, ՏՄ18: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էր 17 շախմատիստ և շախմատիստուհի: Ընդհանուր առմամբ, Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթը հաջող չստացվեց: 17 մասնակիցներից ընդամենը մեկին հաջողվեց դառնալ մրցանակակիր և նվաճել մեդալ: […]
22:56 28.08.2018
ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները: 44 տոկոսը համարում է, որ արդեն պետք է սկսել իմպիչմենթի գործընթացը: Ի դեպ, նրանց 2/3-ն էլ նշել է, որ վստահում է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին, որը հայտարարել էր, որ բոլոր ֆինանսական հանցագործությունները կատարել է նախագահի հրահանգով: […]
22:45 28.08.2018
Հայաստանը դադարեցրել է խոզի մսի և խոզամթերքի ներկրումը ՌԴ մի շարք շրջաններից: Այս սահմանափակումը պայմանավորված է խոզի աֆրիկյան ժանտախտի և թռչնագրիպի հնարավոր ներթափանցումը կանխելու մտահոգություններով: Սահմանափակումները վերաբերում են նաև կենդանի խոզերին, զանազան հումքային պարենամթերքին, վայրի խոզի մսին, խոզի միս պարունակող այլ՝ պատրաստի սննդատեսակներին, աղիքային և կաշվե հումքին։ Նշվում է նաև կենդանի թռչնի, թռչնամթերքի, թռչնի փետուրների, […]
14:55 28.08.2018
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է աղջիկների և տղաների 6 տարիքային խմբերում՝ ԱՄ8, ԱՄ10, ԱՄ12, ԱՄ14, ԱՄ16, ԱՄ18, ՏՄ8, ՏՄ10, ՏՄ12, ՏՄ14, ՏՄ16, ՏՄ18: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում է 17 շախմատիստ և շախմատիստուհի: Հայ շախմատիստներից ամենահաջողը ելույթ է ունենում ՏՄ10 խումբը ներկայացնող Ռուդոլֆ Փաշիկյանը: 7-րդ տուրից հետո նա վաստակել է […]
09:47 28.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի չորրորդ փուլի՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի վերջին տուրը: Հաղթողը, սակայն, դեռ չի որոշվել: Վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Մագնուս Կարլսենը՝ Հիկարու Նակամուրային: Մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ֆաբիանո Կարուանան վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոի հետ: Այսպիսով, վերջին տուրից հետո երեք շախմատիստները՝ Կարլսենը, Կարուանան […]
21:57 27.08.2018
F-35 Lightning II ամերիկյան կործանիչներում բավական լուրջ խոցելիություն է հայտնաբերվել: Պարզվում է, որ դաշտային պայմաններում լիցքավորման ժամանակ այս կործանիչները չունեն կայծակից պաշտպանության համակարգ: Ի դեպ, այսպիսի կործանիչներ, ԱՄՆ-ից բացի, ունեն նաև Թուրքիան և Իսրայելը: Կայծակի հարվածը կարող է ոչ միայն շարքից հանել առանձին համակարգեր, այլև կործանել ինքնաթիռը, մինչդեռ վերջին սերնդի կործանիչներում օգտագործված են այնպիսի մետաղական […]
21:30 27.08.2018
Պենտագոնը 40 միլիոն դոլար կծախսի Ռումինիայում գտնվող իր ավիաբազան արդիականացնելու համար: Խոսքը Կիմպիա-Տուրզի ավիաբազայի մասին է, որտեղ նախատեսվում է ավելացնել անգարներն ու զենքի և վառելիքի պահեստները: Վերջին շրջանում ամերիկյան ՌՕ ուժերն այստեղ են տեղակայել F-15 և A-10 կործանիչներ: Ըստ ամերիկյան կողմի՝ այս ամենն արվում է«ռուսական ագրեսիան» զսպելու նպատակով: Այս մասին հաղորդում է Defense News -ը:
21:20 27.08.2018
Դեռ ուշ չէ կանխարգելել ամբողջովին ավտոմատացված զինատեսակների արտադրությունը, հայտարարել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները: ՄԱԿ-ում մահաբեր ավտոմատացված զինատեսակների խնդրին նվիրված համաժողովից առաջ կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել ռոբոտ-մարդասպանների արտադրությունը: Իրավապաշտպանների կարծիքով՝ ռոբոտ-մարդասպաններն այլևս միայն ֆանտաստիկ ֆիլմերի հերոսներ չեն, այլ իրական սպառնալիք՝ մարդկությանը: Amnesty International-ը գտնում է, որ նման զինատեսակների արտադրությունը պետք է արգելվի: ՄԱԿ-ի […]
21:07 27.08.2018
Մեծ Բրիտանիայում ստորջրյա շախմատի աշխարհի առաջնություն է անցկացվել: Առաջնությանը մասնակցել են և՛ պրոֆեսիոնալներ, և՛ սիրողական շախմատիստներ: Հետաքրքիրն այն է, որ խաղի ժամանակ ստորջրյա շախմատիստները սուզվում են առանց հատուկ շնչառական սարքերի: Շախմատի տախտակը մագնիսի միջոցով ամրացված է լողավազանի հատակին: Սուզվելուց հետո մասնակիցն իրավունք ունի դուրս գալ ջրի երես միայն քայլը կատարելուց հետո: Յուրաքանչյուր պարտիայի համար սահմանված […]
12:41 27.08.2018
Ճապոնական Hinomaru Kotsu և ZMP ընկերությունները համատեղ սկսել են առանց վարորդների մեքենաներով առաջին ուղևորափոխադրումները: Մեքենաներն առայժմ հստակ երթուղով են շարժվում, որի երկարությունը 5,3 կիլոմետր է: Առանց վարորդների տաքսիներն ուղևորներին հասցնում են Տոկիոյի Օտեմատի շրջանից Ռոպոնգի թաղամաս և հակառակ ուղղությամբ: Փորձնական ուղևորափոխադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը: Բոլոր գործողությունները մեքենաներում, այդ թվում՝ շրջադարձերը, երթևեկության շարքեր փոխելը, կանգառները, […]
12:12 27.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակում էլեկտրամոբիլների թիվը Եվրոպայում գերազանցել է մեկ միլիոնը: Էլեկտրամոբիլների վաճառքը, այդ թվում՝ ամբողջական էլեկտրական և հիբրիդ մեքենաների, տարվա առաջին կիսամյակում ավելացել է 42 տոկոսով: Վաճառքի ցուցանիշներով եվրոպական շուկայում առաջին տեղում Նորվեգիան է, երկրորդ տեղում՝ Գերմանիան, երրորդում՝ Մեծ Բրիտանիան: Չնայած էլեկտրամոբիլների արագորեն աճող պահանջարկին, մեքենաների եվրոպական շուկայում դրանք առայժմ ընդամենը 2 տոկոս են […]
11:41 27.08.2018
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է աղջիկների և տղաների 6 տարիքային խմբերում՝ ԱՄ8, ԱՄ10, ԱՄ12, ԱՄ14, ԱՄ16, ԱՄ18, ՏՄ8, ՏՄ10, ՏՄ12, ՏՄ14, ՏՄ16, ՏՄ18: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում է 17 շախմատիստ և շախմատիստուհի: ԱՄ8՝ Նռանե Գևորգյան ԱՄ10՝ Էմմա Մխիթարյան, Սյուզաննա Առաքելյան ՏՄ10՝ Բենիկ Ագասարով, Ռուդոլֆ Փաշիկյան, Միհրան Զուռնաչյան ԱՄ12՝ Միլենա […]
10:30 27.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Երեկ տեղի է ունեցել 8-րդ տուրը, որի բոլոր պարտիաները, ինչպես և նախորդ տուրում, ավարտվել են ոչ-ոքի: Արոնյանը խաղում էր սևերով, նրա մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Այսօր կկայանա վերջին տուրը, որտեղ Արոնյանը սպիտակներով կմրցի […]
21:59 24.08.2018
Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշել է տեղափոխել բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մասունքները դամբարանից: Այս մասին գրում է El Pais թերթը: Ֆրանկոյի մասունքները կտեղափոխվեն Մադրիդի արվարձանում գտնվող «Նահատակների հովիտ» հուշահամալիր, որտեղ թաղված են նաև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերը: «Այս հարցն այլևս չենք հետաձգի: Ֆրանկոյի ընտանիքի կարծիքը հաշվի կառնենք միայն Ֆրանկոյի հուղարկավորման կոնկրետ վայրի ընտրության հարցում»,- […]
19:07 24.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գնալով ավելի խոր և բովանդակային են դառնում: Երկու կողմից էլ մեծ շահագրգռություն կա Սիրիայի խնդրի շուտափույթ լուծման հարցում: Այս մասին ՌԴ նախագահը նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ: «Էլ չեմ ասում իմ ու պարոն Էրդողանի պարբերական […]
17:50 24.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է սոցիալական կայքերը այն բանի համար, որ վերջիններս «ստիպել են լռել միլիոնավոր մարդկանց»: «Խոշոր սոցիալական ցանցերը ստիպում են մարդկանց լռել: Դա անթույլատրելի է, նույնիսկ եթե դա նշանակի, որ մենք ստիպված ենք լսելու «ֆեյք նորություններ», օրինակ՝ CNN-ը, որի վարկանիշը կտրուկ նվազել է: Մարդիկ պետք է հասկանան՝ որն է ճիշտը, որը՝ սխալ, […]
17:03 24.08.2018
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում այս տարվա մարտի 25-ին բռնկված հրդեհը սկսվել է լուսադիոդային լամպի բռնկումից, ինչը տեղի է ունեցել լամպի վրա տանիքից հալոցքաջրերի կաթոցների հետևանքով: Պաշտպանիչ սարքը, որը պետք է ավտոմատ անջատեր լամպը, չի գործել, քանի որ եղել է անսարք վիճակում: Այսպիսին են փորձագիտական հետազոտությունների արդյունքները: Հետաքննությունը բավական բարդ է […]
16:44 24.08.2018
Եվրահանձնաժողովը պատասխանել է Իտալիայի իշխանությունների՝ ԵՄ վճարները չկատարելու սպառնալիքներին: Հիշեցնենք, որ Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն սպառնացել էր դադարեցնել վճարումները ԵՄ բյուջե, եթե Բրյուսելը հստակ որոշումներ չընդունի իտալական առափնյա ծառայության նավի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նավն օգոստոսի 15-ին 177 ներգաղթյալի է փրկել, որոնք նավաբեկության էին ենթարկվել Միջերկրական ծովի՝ Մալթայի տարածքային ջրերում: Իտալացիները Մալթայի իշխանություններից թույլտվություն էին […]
15:40 24.08.2018
Նիդեռլանդների վարչական իրավունքի պետական խորհուրդն ավարտել է երկու հայ երեխաների՝ Հովիկի (13տ.) և Լիլիի (12տ.) գործով լսումները և որոշել է մերժել այս երկրում ապաստան ստանալու նրանց խնդրանքը: Որոշման մեջ նշված է, որ հայ երեխաները պետք է լքեն Նիդեռլանդները և վերադառնան Հայաստան, որտեղ նրանց որևէ վտանգ չի սպառնում, հայտնել է հոլանդական Rechtspraak.nl. լրատվամիջոցը: Եթե Հովիկն ու Լիլին […]
14:43 24.08.2018
ԱՄՆ-ը կկրճատի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր վարչության և գլխավոր հանձնակատարի ֆինանսավորումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է The Associated Press գործակալությունը: Թե ինչքան կլինի կրճատումը, պարզ կդառնա առաջիկայում: Ամեն դեպքում նշվում է, որ ամերիկյան ֆինանսավորման կրճատմամբ այս կառույցը միջոցների զգալի կորուստ կունենա, քանի որ հենց ԱՄՆ-ն […]
13:59 24.08.2018
ԱՄՆ-ում McDonald’s արագ սննդի ցանցի աղցաններից 500-ից ավելի մարդ է թունավորվել: Դեռ հուլիսի կեսերին հայտարարվել էր թունավորման 90 դեպքի մասին: Վերջին շրջանում, սակայն, թունավորումների թիվը կտրուկ ավելացել է: Հետաքննությունը բացահայտել է, որ թունավորման հիմնական պատճառը հռոմեական հազարից և գազարից պատրաստված Fresh Express աղցանն է եղել, որում հայտնաբերվել է Cyclospora cayetanensis մակաբույծը: Թունավորումների ալիքի բռնկումից հետո McDonald’s-ի […]
13:50 24.08.2018
«Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» կամ կրճատ՝ ՀԱՅՔ քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիան են իրականացրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցների ձեռքերին եղել են «Ո՛չ ԼԳԲՏ քարոզին, Այո՛ ավանդական ընտանիքին» գրություններով թղթեր: Նախաձեռնության անդամները բողոքի նամակ են հանձնել դեսպանատան աշխատակցին և խնդրել, որ այն հասնի Մեծ Բրիտանիայի թագուհուն: Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա ՀԱՅՔ նախաձեռնության […]
13:44 24.08.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան Մոսկվայի Սիվցև Վրաժեկ փողոցում անհայտ անձը զինված հարձակում էր գործել ոստիկանների վրա: Վերջինիս կրակոցներից վիրավորվել էր մի ոստիկան: Հարձակվողը ևս վիրավորում էր ստացել փոխհրաձգության հետևանքով: Ոստիկանները նրան տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները նրան վիրահատել էին, բայց կյանքը փրկել չէր հաջողվել: Ավելի ուշ ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում […]
11:12 23.08.2018
Մոլդովայում ընթանում է ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը: C ենթախմբի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2-5 հաշվով պարտվել է Բելառուսի հավաքականին: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր աղջիկները 1-0 հաշվով հաղթել էին տանտերերին՝ Մոլդովայի հավաքականին: Հատկանշական է, որ այդ խաղի գլխավոր մրցավարը ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլլաևն էր: Ի դեպ, Նուրուլլաևը սպասարկել է նաև Հայաստան-Բելառուս հանդիպումը, երկրորդ […]
10:40 23.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Հինգերորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 36-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով: Տուրի մյուս բոլոր պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: Հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են […]
21:57 22.08.2018
Կոնյակի վաճառքն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային չափերի: 2017-ի օգոստոսից մինչև 2018-ի օգոստոսը ռեկորդային քանակությամբ վաճառք է եղել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Այդ ընթացքում միայն Ֆրանսիայից արտահանվել է 206 միլիոն շիշ կոնյակ: Այս երկրից արտահանման ծավալները աճել են 8,2% -ով, իսկ գումարային արտահայտությամբ՝ 5,4%-ով: Ֆրանսիական կոնյակը 150 երկիր է արտահանվում: Առավել շատ վաճառվում […]
16:08 22.08.2018
Ընտանեկան նպաստների հասցեականությունը բարձրացնելու ուղղություններից մեկը սոցիալական ապահովության ծառայությունները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը վերադարձնելն է: Այսպիսի կարծիք է հայտնել Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք միայն օրենսդրական փոփոխությունները կարող են բարելավել իրավիճակն այս համակարգում: Ներկայումս այդ կառույցները մարզպետարանների և համայնքապետարանների ենթակայության տակ են և, ըստ սոցապ նախարարի, ստացվում է, որ իրենց […]
13:25 22.08.2018
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը վերջնական տեսքի է բերվում: Նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։ Այս […]
13:22 22.08.2018
Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում: Ըստ առաջարկի՝ […]