17:23 12.02.2025
Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ «Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել էր 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դեղին քարտ էր […]
17:00 12.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և ավարտել մրցելույթը Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարում։ Մրցաշարի 1/16 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 6-3, 3-6, 6-7 հաշվով պարտվել է Եկատերինա Ալեքսանդրովային (Ռուսաստան, 26-րդ ռակետ)։ Ալեքսանդրովան 1/8 եզրափակչում կմրցի Էլիզա Մերտենսի (Բելգիա, 32-րդ ռակետ) դեմ։
16:30 12.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիի» համար այս մրցաշրջանում 12-րդն էր, ինչը Գվարդիոլայի օրոք հակառեկորդի կրկնություն է, հայտնում է Stats Foot-ը: Նախկինում կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 12 պարտություն «Մանչեսթեր Սիթին» կրել էր 2019/20 մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 38 խաղերից 19-ը, 7 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի:
16:00 12.02.2025
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» Աբու Դաբիի մարզական հավաքի վերջին խաղում 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»: Եղիշե Մելիքյանի թիմն այս հավաքի ընթացքում նաև 2 ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Առաջին խաղն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով 4-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում հաջողությունն ուղեկցել է հայկական թիմին (1-0): «Փյունիկը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 […]
15:35 12.02.2025
Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։ Աղբյուրի համաձայն` թիմը ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։ Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։ Բացի այս գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս […]
15:07 12.02.2025
«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […]
14:24 12.02.2025
Չեմպիոնների լիգայում անցումային փլեյ-օֆֆի ֆրանսիական դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Բրեստին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հերթական արդյուավետ հանդիպումն է անցկացրել Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիանցին աչքի է ընկել 8-րդ խաղում անընդմեջ։ Այդ ընթացքում նա խփել է 15 գոլ։ Փարիզյան ակումբից մեկ գոլ էլ խփել է պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]
13:58 12.02.2025
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թարմացնել թիմի կազմը, հաղորդում է The Sun-ը։ Իսպանացի մասնագետը ցանկանում է, որ թիմից հեռանան Ալեքսանդր Զինչենկոն, Կիռան Թրնին, Թոմաս Փարթին, Ժորժինյոն, Յակուբ Կիվիորը, Ռահիմ Սթերլինգն ու Նետոն: «Արսենալը» նրանց տրանսֆերային իրավունքի հնարավոր վաճառքից ստացված գումարը կօգտագործի կազմը ուժեղացնելու համար:
13:35 12.02.2025
«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպման (2:3) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հաղթական գոլային գրոհի ժամանակ փոխանցում է կատարել Ջուդ Բելինգհեմին: Վինիսիուսը կատարել է 3 հարված, 3 անգամ դիմել է դրիբլինգի և հաղթահարել է 10,4 կմ տարածություն:
08:05 12.02.2025
Ալմաթիի «Կայրաթն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են եկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևի տրանսֆերի շուրջ, հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը: Ղազախ ֆուտբոլիստը 2026 թվականի ամռանը կդառնա չափահաս և կմիանա անգլիական ակումբին: Դաստան Սատպաևը 15 տարեկանում է նորամուտը նշել «Կայրաթում»՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտը:
00:07 12.02.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […]
20:55 11.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։ Այս երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Ռեալում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, և մտադիր է երկիր հրավիրել աստղային մարզիչների։ Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին […]
20:32 11.02.2025
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […]
20:05 11.02.2025
«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է:
19:40 11.02.2025
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կրկին մերժել է թուրքական «Բեշիկթաշի» առաջարկը, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա իսպանացին ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Նա կենտրոնացած է կատալոնական ակումբում իր ելույթներին: Ֆատին չի ծրագրում հեռանալ թիմից: Ֆատին 2024/25 մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման: Նա վերջին անգամ խաղաժամանակ ստացել է «Բարբաստրոյի» դեմ (4-0) Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպմանը՝ […]
19:18 11.02.2025
Opta վիճակագրական ծառայությունը գնահատել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտներին: Ամենաբարձր շանսերն ունի «Լիվերպուլը»: Այս ակումբի հաջողության հավանականությունը գնահատվում է 24.6%: Այս թիմին հաջորդում է «Արսենալը», որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 16.6%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը», որի հաղթանակի շանսերը 14.5% են գնահատվում:
19:00 11.02.2025
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է ծանրամարտի տղաների Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում էր 29 ծանրորդ։ Առաջնությունից ազատված էին աշխարհի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը (109 կգ)։ Ծանրամարտի տղամարդկանց ՀՀ առաջնության մրցանակակիրները. 55 կգ (մեկ մասնակից)` 1. Վոլոդյա Սարգսյան` երկամարտի 120 կգ, 61 կգ` 1. […]
17:58 11.02.2025
Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2019/2020 մրցաշրջանից հետո առաջին ֆուտբոլիստն է, որ Լա լիգայի 22 խաղում խփել է 19 գոլ, հաղորդում է ESPN-ը: Նախորդ անգամ Լա լիգայում այդպիսի ցուցանիշ գրանցել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսին: Հիշեցնենք, որ Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային», գոլերից մեկն […]
17:03 11.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է մեկ տեղով և 21-րդն է: Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, երկրորդ տեղում է Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Կառլոս Ալկարասը:
16:23 11.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
15:50 11.02.2025
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում: Հունգարիայի առաջնության 19-րդ տուրում թիմը 1:0 հաշվով հաղթել է երկրի չեմպիոն «Ֆերենցվարոշին»: 20-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում: Գեորգին 9 անգամ հեռացրել է դեպի իր թիմի տուգանային հրապարակ կատարված փոխանցումները, իսկ իր փոխանցումները կատարել է 92 տոկոս ճշգրտությամբ: Այդ հաղթանակի շնորհիվ «Պուշկաշ Ակադեմիան» […]
15:21 11.02.2025
Հայաստանի հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մասնակցել է «Ահլի Սանայի» դեմ ընկերական հանդիպմանը, հայտնում է հայկական ակումբը: 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել: Չանչարևիչն անրակի կոտրվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ինչից հետո բաց էր թողել 2 ամիս:
14:45 11.02.2025
Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»: Թիմի առաջատար Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել գոլով: «Սլովանը» միավորների քանակը հասցրել է 47-ի և արդեն 6 միավորով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիլինայից», որը նախօրեին պարտվել էր «Կոշիցեին» (0:2): Բարսեղյանը 15 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը: Նրա […]
14:10 11.02.2025
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Պլիմութից»: Գոլը 53-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Ռայան Հարդին: Առանց մի քանի առաջատարների լիվերպուլցիները հանդիպման 75 տոկոս ժամանակում տիրել են գնդակին, բայց գոլ խփել չեն կարողացել: «Լիվերպուլը» դուրս է մնացել պայքարից: Նշենք, որ «Պլիմութը» Չեմպիոնշիփի հետնապահն է:
13:50 11.02.2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Ջոնսը տպավորիչ խաղ է անցկացրել «Վալենսիայում»: Ջոնսը դարձել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող: Նա վաստակել է 19 միավոր: Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով 100-86 հաշվով:
13:33 11.02.2025
Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը եղել է Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 8-րդ տուրի «Նովորիզոնտինոյի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում և փոխարինվել է 75-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով: Սա Նեյմարի երկրորդ հանդիպումն էր «Սանթոս» վերադառնալուց հետո: Բրազիլացին մասնակցել էր նաև «Բոտաֆոգո-ՍՊ»-ի դեմ հանդիպմանն ու ճանաչվել էր […]
12:04 11.02.2025
ՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […]
11:31 11.02.2025
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի թարմացված վարկանիշային աղյուսակում մնացել է 48-րդ տեղում: Առաջատարը մնում է բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է, երրորդ տեղում ամերիկուհի Կորի Գաուֆն է:
10:27 11.02.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին: Իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Էնրիկեն փարիզյան ակումբը գլխավորում է 2023 թվականի հուլիսից: ՊՍԺ-ն նոր պայմանագրեր է կնքել նաև մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի, նույն դիրքի խաղացող, պորտուգալացի Նունու Մենդեշի և նրա հայրենակից, […]