TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+35.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի և դարպասապահի միջև կոնֆլիկտ է հասունանում

10:06 11.02.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի և դարպասապահ Ինյակի Պենյայի միջև օրեր առաջ լարված խոսակցություն է եղել, գրում է Sport-ը: Պենյան բացատրություն է պահանջել Ֆլիկից իր՝ վերջին խաղերում մեկնարկային կազմից դուրս մնալու վերաբերյալ: Գերմանացին էլ պատասխանել է, որ դարպասապահն ինքնաքննադատություն չի անում և հետևողական չէ իր սխալների հանդեպ: Նա ընդգծել է նաև, որ Պենյան ուշացել է […]

̰
Ռոնալդոն ցանկանում է Անչելոտիին հրավիրել Բրազիլիայի հավաքական

09:48 11.02.2025

Բրազիլիայի հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ուզում է տեսնել Կառլո Անչելոտիին, գրում է Relevo-ն: Ռոնալդոն նպատակ ունի 2026-ի մարտին դառնալ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը, և նրա առաջին խնդիրն է լինելու ազգային թիմի համար թոփ գլխավոր մարզիչ նշանակելը: Ռոնալդոյի հիմնական նպատակը «Ռեալի» գլխավոր մարզչին հրավիրելն է: Անչելոտին ու Ռոնալդոն […]

̰
Պերեսն ու Անչելոտին տարակարծիք են Մոդրիչի հարցում

08:53 11.02.2025

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տարբեր կարծիքներ ունեն կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ, հայտնում է Relevo-ն: Անչելոտին գիտի, որ Մոդրիչը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, նախկինի նման լինել թիմի առաջատարներից և պատրաստ է այդ դերը հատկացնել 39-ամյա ֆուտբոլիստին: Իսկ Ֆլորենտինո Պերեսը և ղեկավար կազմի որոշ անդամներ դեմ են դրան կարծելով, […]

̰
Ամորիմը խոստովանել է, որ Մագուայրը հաղթական գոլի դրվագում եղել է խաղից դուրս վիճակում

08:38 11.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ թիմի պաշտպան Հարի Մագուայրը խաղից դուրս վիճակից է հաղթական գոլը խփել «Լեսթերի» դեմ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի խաղում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Գոլը խաղից դուրս վիճակից էր: Մենք պետք է VAR ունենանք: Այն պետք է լիներ այստեղ՝ գոլը չեղարկելու համար: Դժվար է Ռուդ վան Նիստելռոյի […]

̰
Կիլիան Մբապեի նոր ռեկորդը

08:10 11.02.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ+արդյունավետ փոխանցում ցուցանիշով հատել է 500 միավորի շեմը: Այս մասին հաղորդում է Actu Foot-ը: Ֆրանսիայի հավաքականի ավագը 500 արդյունավետ գործողության շեմը հատել է 26 տարեկանում: Այդ տարիքում Նեյմարը նույն ցուցանիշով գրանցել էր 492, Լիոնել Մեսսին՝ 486, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 302 միավոր։ Մբապեն իր հերթական գոլը […]

̰
Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում

03:16 11.02.2025

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում: Ավստրալիայում կայացած UFC 312-ի գլխավոր մենամարտում Դյու Պլեսին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Շոն Սթրիքլենդին (50-45, 50-45, 49-46): Այս հաղթանակը 23-րդն է Դյու Պլեսիի կարիերայում, նա նաև երկու պարտություն ունի: Սթրիքլենդը գրանցել է 29 հաղթանակ և ունի 7 պարտություն:

̰
Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

01:45 11.02.2025

Ֆրանսահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանն առաջին մարզիկն է, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է DP World Tour-ին: Բեքիրյանը, որը 2024-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 20-րդ տեղն ու կշարունակի պայքարը: «Ինձ համար շատ բարդ ու պատասխանատու օր էր, բայց շատ երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար: Ուրախ եմ, […]

̰
Երկրորդ խաղում «Փյունիկը» հաղթել է ռուսական «Ուրալին»

00:49 11.02.2025

Երևանի «Փյունիկն» ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է Եկատերինբուրգի «Ուրալին»: Գոլը խփել է բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը: Օրեր առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել էր նույն «Ուրալին» 1-4 հաշվով:

̰
Մեսսիի և Սուարեսի գոլերն ու «Ինտեր Մայամիի» վստահ հաղթանակը

00:10 11.02.2025

MLS-ի կանոնավոր առաջնության հաղթող «Ինտեր Մայամին» հերթական ընկերական խաղում հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթել է Հոնդուրասը ներկայացնող «Օլիմպիային»: Ամերիկյան թիմի կազմում աչքի են ընկել լեգենդար հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը, ինչպես նաև Ֆեդերիկո Ռեդոնդոն, Նոահ Ալենը, Ռայան Սեյլորը: Մեսսին նաև երկու գոլային փոխանցում է կատարել, Սուարեսը` մեկ:

̰
3000 մետր վազքի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել

23:42 10.02.2025

ԱՄՆ-ը ներկայացնող 27-ամյա Գրանտ Ֆիշերը 3000 մետր վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նյու Յորքում կայացած մրցաշարում Ֆիշերը տարածությունը հաղթահարել է 7 րոպե 22.91 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էր եթովպացի Լամեհե Գիրմեն՝ 7.23.81 ցուցանիշով: Երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Քոուլ Հոքերը ևս Գիրմեից արագ է հաղթահարել տարածությունը՝ 7:23.14: Ֆիշերը 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում բրոնզե […]

̰
Ռայան Գիգզը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը

22:38 10.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը քննադատել է թիմի ղեկավարությանը մեկ տասնամյակի ընթացքում վատ որոշումներ կայացնելու համար և կոչ է արել աջակցել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, հաղորդում է The Sun-ը: «Ինչպես ցանկացած բիզնեսում, համալրումը պետք է ճիշտ լինի, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» վերջին 10 տարիներին այդպես չէ: Մենք պարզապես մեկը մյուսի հետևից վատ որոշումներ […]

̰
«Ուրարտուն» պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»

21:00 10.02.2025

Երևանի «Ուրարտուն» ԱՄԷ-ում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ և պարտվել 0-2 հաշվով: Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմից գոլի հոեղինակ են դարձել Դմիտրի Վորոբյևը և Իլյա Սամոշնիկովը:

̰
Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

20:27 10.02.2025

Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել: Ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղում, 17-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Վուլվերհեմփթոնի» Մ21 թիմի դարպասը: Այս անգամ խաղն անցկացվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի Մ21 առաջնության շրջանակներում: 14-րդ տուրի տնային մրցավեճում «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 5-0 հաշվով: […]

̰
Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Յան Ռեգենսբուրգի» կազմում

19:55 10.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել: «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի արտագնա խաղի 6-րդ րոպեին Ադամյանը բացել է հաշիվը, սակայն ի վերջո թիմը պարտվել է 1-2 հաշվով: Ադամյանը մասնակցել է ամբողջ խաղին: Հիշեցնենք, որ հայ հարձակվողը վարձավճարով է վերադարձել իր նախկին ակումբ: Նրա տրանսֆերային […]

̰
Ո՞վ է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

19:14 10.02.2025

Ամառային տրանսֆերային պատուհանին «Ռեալի» գլխավոր թիրախը «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան է, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով RMC-ին: «Արսենալը» 23-ամյա խաղացողից բաժանվելու մտադրություն չունի և պատրաստվում է խոշոր գումար պահանջել «Ռեալից»: Եթե ֆրանսիացին տեղափոխվի «Ռեալ», ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենաթանկարժեք պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ: Սալիբան այս մրցաշրջանում 33 խաղում խփել է 2 գոլ, նրա […]

̰
«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

18:41 10.02.2025

Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը:

̰
«Ռեալը» դժվարություններ կունենա Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում

18:11 10.02.2025

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալներն առաջին հանդիպումն են անցկացրել ակումբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր նոր պայմանագրի մանրամասները, հաղորդում է Relevo-ն։ Ակումբի ներկայացուցիչները նշել են այն աշխատավարձը, որը պատրաստ են վճարել Վինիսիուսին նոր պայմանագրով։ Գործակալներն էլ պնդել են, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է ավելի շատ ստանա: «Ռեալում» տեղյակ են, որ այս […]

̰
Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի գնդակը

17:50 10.02.2025

Ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի գնդակը, որը նաև կօգտագործվի ՉԼ եզրափակիչ խաղում: Գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆը կմեկնարկի փետրվարի 11-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին՝ Մյունխենի «Մյունխեն Արենայում»: Made for Munich, made for the #UCLfinal 🥰 Introducing the UEFA Champions League Final Pro Match Ball… 🏆✨@adidasfootball | #TheStarOfTheGame pic.twitter.com/YwEHVioILO — UEFA Champions League (@ChampionsLeague) February 10, […]

̰
«Շիրակը» գոլառատ խաղում հաղթել է վրացական թիմին

17:17 10.02.2025

Գյումրիի «Շիրակը» սկսել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մարզային ակումբն առաջին ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Գագրային»: Հայկական թիմից դուբլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Միսակյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռոբերտ Դարբինյանը (11մ) և Լյովա Մրյանը: «Շիրակն» այս թիմի դեմ ևս մեկ անգամ կմրցի փետրվարի 16-ին:

̰
Աննա Բադալյանը  չորս մեդալ է նվաճել Իսպանիայում

14:10 10.02.2025

Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը Իսպանիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության XIII Torneo International Ritmica Infantado մրցաշարում չորս մեդալ է նվաճել, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Օղակների վրա վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր, գնդակով վարժությունում նվաճել է արծաթ, իսկ գուրզերով և ժապավենով վարժություններում՝ բրոնզի է արժանացել:

̰
Էլինա Ավանեսյանը հաղթել է դժվար մրցախաղում. Դոհայի WTA 1000

13:24 10.02.2025

Դոհայում մեկնարկած WTA 1000 կարգի խոշոր մրցաշարում Էլինա Ավանեսյանը կանանց մենախաղի առաջին փուլում մրցել է աշխարհի 36-րդ ռակետ Վան Սինյուի հետ: Հայաստանի առաջին ռակետը հաղթանակի է հասել դժվար մրցավեճում 7:6, 1:6, 7:6հաշվով: Նախկինում 22-ամյա հայ թենիսիստուհին 3 անգամ պարտվել էր չինուհուն: Ավանեսյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Դարյա Կասատկինա – Պոլինա […]

̰
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի գները

23:38 07.02.2025

ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը: Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: 1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում […]

̰
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի Լուիս Էնրիկեի հետ

22:49 07.02.2025

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը: 54-ամյա մասնագետը փարիզյան ակումբում է 2023 թվականի հուլիսից: Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը: Փարիզյան թիմի ղեկին […]

̰
«Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի բոլոր աբոնեմենտները

21:44 07.02.2025

Ամերիկյան «Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբոնեմենտ ձեռք բերած երկրպագուներն առավելություն կունենան 2026 թվականին, երբ «Ինտեր Մայամին» տեղափոխվի նոր ստադիոն՝ Miami Freedom Park: Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը նոր մրցաշրջանը կսկսի «Նյու Յորք Սիթիի» դեմ տնային խաղով, որը կայանալու է փետրվարի 22-ին: Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին […]

̰
Սերխիո Ռամոսը տեղափոխվել է «Մոնտերեյ» և կխաղա 93 համարի մարզաշապիկով

20:58 07.02.2025

Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 7 ամիս ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 38-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «93» համարի մարզաշապիկով՝ ի նշան 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 93-րդ րոպեին խփած փրկության գոլի, որից հետո «Ռեալը» զարգացրեց հաջողությունն ու նվաճեց գավաթը: «Ռեալը» […]

̰
Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն Ամորիմ

19:54 07.02.2025

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […]

̰
Բենզեմայի գոլը հաղթանակ է պարգևել առաջատարին

19:14 07.02.2025

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հաղթական գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 19-րդ տուրի արտագնա խաղում: «Ալ Իթիհադը» Բենզեմայի` 90+5-ին խփած գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է «Ալ Թավունին»: Ֆրանսիացի Լորան Բլանի թիմը 49 միավորով առաջատարն է, «Ալ Թավունը»` 24 միավորով 9-րդը:

̰
Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից»

18:30 07.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը որոշել են փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը: Ռուսական ակումբը շնորհակալություն է հայտնել 29-ամյա ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Կորյանը մոսկովյան ակումբում հանդես էր գալիս 2024 թվականի հուլիսից, 21 խաղում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

̰
«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ

17:55 07.02.2025

«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել:

̰
Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»

17:18 07.02.2025

«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, հաղորդում է AS-ը: Խորվաթիայի հավաքականի 39-ամյա ավագը մտադիր է ազգային թիմի կազմում հանդես գալ աշխարհի 2026 թվականի առաջնությունում: Այդ նպատակով կիսապաշտպանը ցանկանում է «Ռեալում» ելույթները շարունակել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և օպտիմալ մարզավիճակում մոտենալ Մունդիալին: Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան: Նրա գործող […]

̰
BACK_TO_TOP