17:55 07.02.2025
«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել:
17:18 07.02.2025
«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, հաղորդում է AS-ը: Խորվաթիայի հավաքականի 39-ամյա ավագը մտադիր է ազգային թիմի կազմում հանդես գալ աշխարհի 2026 թվականի առաջնությունում: Այդ նպատակով կիսապաշտպանը ցանկանում է «Ռեալում» ելույթները շարունակել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և օպտիմալ մարզավիճակում մոտենալ Մունդիալին: Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան: Նրա գործող […]
16:53 07.02.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը: «Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»: Ուշադրություն չդարձրինք ահազանգերին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: «Ֆիորենտինա» – «Ինտեր» […]
16:35 07.02.2025
Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ձախ պաշտպան Մարսելոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 36-ամյա ֆուտբոլիստը 2024-ի դեկտեմբերի 2-ից ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր: Մարսելոն 17 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: 564 խաղում պաշտպանը խփել է 38 գոլ ու կատարել է 103 գոլային փոխանցում: «Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է […]
15:44 07.02.2025
Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»: Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին: Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով […]
15:14 07.02.2025
«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […]
14:06 07.02.2025
Սաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու դիմաց առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը: 24-ամյա աստղը մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը: «Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Ռեալը» կարող է […]
13:38 07.02.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմը Մբապեի հեռանալուց հետո կատարելագործվել է, հաղորդում է Sportskeeda-ն: «Նախորդ մրցաշրջանում ես շատ համարձակ էի, երբ ասացի, որ Մբապեի հեռանալուց հետո մենք կունենանք ավելի լավ հարձակում և ավելի լավ պաշտպանություն: Ես անընդհատ ասում եմ դա, և թվերը հաստատում են դա: Բոլորը երկրպագում էին Կիլիանին, […]
13:24 07.02.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթել է «Վալենսիային»: Հեթ-տրիկ է գրանցել իսպանացի Ֆերան Տորեսը, որը «Վալենսիայի» սան է: Մեկական գոլ էլ խփել են նրա հայրենակիցներ Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Կիսաեզրափակչի […]
13:00 07.02.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզն» արտագնա խաղում 4-3 հաշվով առավելության է հասել «Ֆիլադելֆիա Ֆլայերզի» նկատմամբ: Հյուրերի կազմում հերթական անգամ աչքի է ընկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը: Ռուս հարձակվողը կարիերայում 98-րդ անգամ է գոլ խփել հանդիպման վերջին րոպեին և կրկնել է լեգենդար Ուեյն Գրեցկիի ռեկորդը: Օվեչկինն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 […]
12:34 07.02.2025
Բրազիլացի վհարձակվող Վագներ Գոնսալվեշը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստը մինչ այս 9 ամիս խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», իսկ դրանից առաջ «Փյունիկի» կազմում դարձել էր ՀՀ Պրեմիեր լիգայի հաղթող: Բրազիլացին «Փյունիկ» վերադարձից հետո մասնակցել է «Ուրալի» և «Էլիտ Ֆալկոնսի» դեմ ընկերական խաղերին:
12:10 07.02.2025
Եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակ, հաղորդում է The Guardian-ը: ՈՒԵՖԱ-ում լրջորեն քննարկում են հավասարության դեպքում միանգամից հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու ձևաչափը, որպեսզի թիմերն ավելորդ ծանրաբեռնվածություն չունենան: Կառույցում հաշվի են առնում, որ Լիգայի փուլում բոլոր թիմերն անցկացրել են 8-ական խաղ, իսկ ամռանը հեղինակավոր ակումբներից շատերն ԱՄՆ-ում մասնակցելու են ՖԻՖԱ-ի աշխարհի […]
11:36 07.02.2025
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» երրորդ խաղն է անցկացրել Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում և տարել երրորդ հաղթանակը: Այս անգամ Ռուի Մոտայի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Ղարաֆային»: Դուբլ է գրանցել պորտուգալացի Գոնսալու Գրեգորիուն, մեկ գոլ էլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
08:10 07.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լենի Յորոն ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չափազանց խստապահանջ է: «Եթե մարզումներին ծուլանաս՝ Ամորիմը «կսպանի» քեզ: Ամորիմի համար ֆուտբոլիստը պետք է քրտնաջան աշխատի ու կարգապահ լինի նաև խաղադաշտից դուրս: Ես լիովին ճիշտ եմ համարում այդ մոտեցումը»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Goal-ը:
01:16 07.02.2025
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, դանիական «Ռաներսի» հարձակվող Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է ակումբի կայքը: «Դժվար ավարտ է: Ես շատ եմ պայքարել՝ խաղադաշտ վերադառնալու համար, բայց այն ցավերը, որ զգում եմ խաղերի ժամանակ, ցավոք, դա դարձնում են անհնարին: Իմ ու ակումբի միջև լավ խոսակցություն է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացա կարիերաս ավարտել հենց «Ռաներսում»: […]
00:29 07.02.2025
Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է RMC Sport-ը: 2024 թվականի օգոստոսի 6-ին Մոնակոյի պարեկները ֆուտբոլիստի օրգանիզմում 1.01մգ ալկոհոլ էին հայտնաբերել: Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը նաև տուգանվել է 9000 եվրոյով և 2 տարով զրկվել է Մոնակոյում մեքենա վարելու իրավունքից: Նիդերլանդցին Եվրոպայից հեռանալուց հետո ակումբային […]
23:50 06.02.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Զրույցը ծավալվել է վերջին շրջանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների շուրջ: Մասնավորապես հյուրն անդրադարձել է վերջերս հրապարակված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որում ասվում էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատվում։ Ի՞նչ է սա […]
23:23 06.02.2025
Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է երիտասարդական Եվրոյի որակավորման փուլի վիճակահանության մասին և ասել է, որ Հայաստանի թիմին բարդ հանդիպումներ են սպասվում: «Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Մեր խմբում թույլ թիմեր չկան: Փորձելու ենք քաղել առավելագույնը: Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև […]
23:02 06.02.2025
Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը տպավորիչ ցուցանիշի է հասել նախորդ 5 ամիսներին անցկացրած խաղերի արդյունքում, տեղեկացնում է Championat-ը: Սեպտեմբերի 9-ին ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո Կարենն անցկացրել է 23 խաղ, որոնցից հաղթել է 16-ը: Հաղթանակների 70 տոկոս ցուցանիշով նա 7-րդ լավագույն ցուցանիշն ունի ATP-ում: Նախորդ 5 ամսվա ընթացքում հաղթանակների ամենաբարձր տոկոսային ցուցանիշը գրանցել է աշխարհի […]
21:06 06.02.2025
Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում:
19:54 06.02.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով: Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը: Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել […]
19:29 06.02.2025
«Աթլետիկոն» մադրիդյան դերբիին ընդառաջ ծաղրել է «Ռեալին»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկման համար: «Աթլետիկոյի» էջը սոցիալական ցանցերում գծանկար է հրապարակել, որտեղ 4 կետ է նշվում, թե ինչպես պետք է պատրաստվել դերբիին: 1. ֆիզիկական պատրաստություն, 2.նախախաղային մերսում, 3.մրցակցի ուսումնասիրություն, իսկ վերջում՝ պաշտոնական հեռուստաալիքի օգտագործում՝ մրցավարների վրա ճնշում գործադրելու համար: «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» խաղը […]
19:06 06.02.2025
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ «Սպորտինգ»: ««Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա անիմաստ է: Դա չի նշանակում, որ ես չեմ սիրում պորտուգալական ֆուտբոլը կամ որ […]
18:33 06.02.2025
Հարի Քեյնն ունի հրաժարագին, որի ակտիվացման դեպքում կարող է հեռանալ «Բավարիայից», գրում է Sport Bild-ը: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի հրաժարագնի մասին կետի համաձայն՝ 2025 թվականի հունվարին ցանկացած ակումբ, որը կվճարեր 80 միլիոն եվրո, հնարավորություն կունենար բանակցելու Քեյնի հետ ու գնելու նրա տրանսֆերային իրավունքը: Այդ գումարը, ըստ պայմանագրի, նվազելու և հասնելու է մինչև 65 միլիոն եվրոյի 2026 […]
18:06 06.02.2025
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է «Ռեալի»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկմանը՝ կապված «Էսպանյոլի» դեմ խաղի դրվագներից մեկի հետ, որտեղ, ըստ մադրիդյան ակումբի ղեկավարների, Կառլոս Ռոմերոն պետք է հեռացվեր Մբապեի դեմ պայքարում կանոնները կոպտորեն խախտելու համար: «Սա նորություն չէ. նրանք 120 տարի է՝ նույն բանով են զբաղվում: Երբ պարտվում են, այլ բաների մասին […]
17:50 06.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգան որոշել է պատժել այն ֆուտբոլիստներին, որոնք գոլեր խփելուց հետո այդ իրադարձությունը նշելու ժամանա կարող են վնաս հասցնել մրցաշարի հեղինակությանը կամ զայրացնել մրցակցին ու նրա երկրպագուներին, հայտնում է Sky Sports-ը: Օրինակ՝ «Էվերթոնի» հարձակվող Իլիման Նդիայեն դեղին քարտ էր ստացել «Բրայթոնի» դարպասը գոլ խփելուց հետո ձեռքերը ճայի նման թափահարելու համար: Նմանատիպ դրվագ եղել է […]
13:33 06.02.2025
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ պարզվել են մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2027թ. առաջնության կազմակերպիչ երկրները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում և Ալբանիայում: Բացման խաղը կկայանա Սերբիայում, իսկ եզրափակիչը՝ Ալբանիայում: Եվրոպայի 2025թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Սլովակիայում: Մրցաշարի գործող չեմպիոնը Անգլիայի հավաքականն է:
12:16 06.02.2025
Բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձից հետո առաջին հանդիպումն է անցկացրել «Սանթոսի» կազմում, հայտնում է ESPN-ը: 33-ամյա ֆուտբոլիստը «Բոթաֆոգո-ՍՊ»-ի դեմ Պաուլիստայի լիգայի 7-րդ տուրի խաղում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի հենց սկզբից: Հիշեցնենք, որ վերջին անգամ Նեյմարը հարազատ ակումբի կազմում խաղացել էր 2013 թվականին, որից հետո տեղափոխվել էր «Բարսելոնա»:
11:46 06.02.2025
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Լեգանեսին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Ռեալի» կազմում խաղի վերջին վայրկյաններին հաղթական գոլը խփել է իսպանացի 20-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան, որը երրորդ հանդիպումն էր անցկացնում Իսպանիայի չեմպիոնի մարզաշապիկով: Դրամատիկ ընթացք ունեցած խաղում մադրիդցիները 2 գնդակի առավելություն են ունեցել, որը բաց են թողել, բայց ի […]
21:39 05.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […]