13:35 09.02.2018
89 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովն այսօր ընդունել է «Անվտանգության խորհրդի ձևավորման մասին» օրենքի նախագիծը: Դեմ է քվեարկել միայն «Ելք» խմբակցությունը:
13:20 09.02.2018
Ազգային ժողովի միջանցքում այսօր լրագրողների հարցերին է պատասխանել նաև պատգամավոր Սեյրան Սարոյանը:
11:36 09.02.2018
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են քվեարկել «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին: Այն ընդունվել է 34 դեմ, 61 կողմ ձայների հարաբերակցությամբ:
10:54 09.02.2018
Ազատ քվեարկության արդյունքում «Ծառուկյան» խմբակցության մի մասը կողմ եղավ, մի մասը դեմ, ոմանք էլ ձեռնպահ: Իվերջո նախագիծն ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
17:46 08.02.2018
Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Հանրային Խորհրդի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խորհրդի անդամների թիվը 36-ից դարձնել 45,ոլորտային հանձնաժողովների թիվն էլ 12-ից դառնում է 15: Օրինագիծը ակնհայտ բացասական է գնահատել «Ծառուկյան» խմբակցությունը, որը հարցականի տակ է դնում Հանրային խորհրդի դերը ընդհանրապես:
15:32 08.02.2018
«Ներման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի» քննարկման ժամանակ Գևորգ Գորգիսյանը հարց է տվել նախագիծը մշակողներին, թե ի՞նչ կլինի եթե բռնաբարության համար դատված քաղաքացուն ներում շնորհելու կամ մերժելու հարցում վարչապետի և նախագահի կարծիքները չհամընկնեն: Ապա դիմել է Հրայր Թովմասյանին հետևյալ հարցադրմամբ,-«Ո՞նց եք վերաբերվում նրան, որ Ձեր գրած սահմանադրությունը հենց հիմա ոտնահարվում է»:
14:47 08.02.2018
«Ներման մասին օրենքի» նախագծի քննարկումը լարված ընթացավ նաև կարծիքների փոխանակության ժամանակ:
10:45 08.02.2018
ԱԺ-ի արտահերթ նիստում քննարկվում է «Ներման մասին օրենքում փոփոխություններ և լրացքումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը»:
10:02 08.02.2018
Նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությունից հետո ԱԺ-ը միանգամից անցավ արտահերթ նիստին: Այն տեղի է ունենում կառավարության նախաձեռնությամբ:
20:23 06.02.2018
«Հայերը 4-5 հոգով բիզնես չեն կարող անել, պատկերացնո՞ւմ եք՝ 4-5 համայնք միավորվեն, ասեն՝ միասին մենք կառավարում ենք էդ խոշորացված համայնքը»,- նշել է այսօր ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով «միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծին:
15:23 06.02.2018
Ազգային Ժողովում թեժ քննարկում է ծավալվել հանրապետական երկու պատգամավորների առաջարկած օրինագծի շուրջ: Վարհրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի օրինագիծը ենթադրոմ է հարկային բեռի թեթեվացում, տարբեր ոլորտներում՝ մասնավորապես ուղևորափոխադրողների համար:
10:32 06.02.2018
Զոհրաբյանը հիշեցրել է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է վարկանիշային ընտրակարգից պարզ համամասնական ընտրակարգին անցնելուն: Այն կառավարությունը մերժել է, սակայն մերժման պատճառաբանությունը Զոհրաբյանի համար ծիծաղելի է:
10:08 06.02.2018
«ԵԼՔ» դաշինքը առաջարկել է հարկային օրենսգրքում փոփոխություներ կատարելու, այլ կերպ՝ թանկացումների հետ կապված հարցը քննարկել արտահերթում և կոչ է արել մյուս խմբակցություններին ապահովել անհրաժեշտ թվով ձայներ արտահերթի համար:
18:33 05.02.2018
Միջազգային մամուլը շարունակում է վերլուծել Անգլիայի պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպումը և հատուկ ընդգծված անդրադառնում Հենրիկ Մխիթարյանի խաղին:
14:56 05.02.2018
36 հազար օտարերկրացի Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում չի կարողանա մուտք գործել Հարավային Կորեա:
19:43 02.02.2018
Վաղը՝ փետրվարի 3-ին, տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրը, որի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» կմրցի «Էվերթոնի» հետ:
16:13 02.02.2018
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադարձել է Իջևանից երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի՝ իր քաղաքի մասին ակնարկին ու նրա հասցեին հնչած քննադատություններին: Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ քննադատական հոգեբանությամբ բոլոր մարդիկ դեռ խորհրդային «կոնցլագերային», ճամբարային շարք կանգնողի մտածողություն ունեն: Ու եթե ինչ-որ մեկը համարձակվում է խախտել ճահճային անդորրը, ապա միանգամից դառնում է քննադատությունների թիրախ: Հիշեցնենք, որ […]
12:20 02.02.2018
105 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը: Սիլվարդ տատի ընտանիքը Կիլիկյան Սուեդիայի շրջանից էր և ականատեսն է եղել Մուսա լեռան վրա թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին:
20:40 01.02.2018
Լևոն Արոնյանը մրցել է հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Սկզբում Լևոնը հաղթել է սև, այնուհետ նաև սպիտակ խաղաքարերով:
19:03 01.02.2018
ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը վերականգնել է կապը մի արբանյակի հետ, որը անհետացել էր տիեզերքում 13 տարի առաջ:
18:30 01.02.2018
Independent պարբերականը գրում է, որ բրիտանական պարլամենտը պլաստիկե իրերի օգտագործման կրճատման 25 տարվա ռազմավարական ծրագիր է մշակել, մինչդեռ ստորին պալատը մեկ միլիոնից ավելի հենց այդ նույն պալստիկից սուրճի բաժակներ է գնել: