15:11 24.01.2018
Գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը համոզված է, որ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունները չեն լինի ժողովրդական, այլ կլինեն մեկ կուսակցության ընտրություններ:
13:20 24.01.2018
«Որ ասում են, հայերը միշտ երազել են անկախություն ունենալ, ճիշտ չէ։ Եթե երազեին, կունենային։ Դժվար է, բայց կարելի է ապրել և արարել այս երկրում»,-այսօր նշել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
10:34 24.01.2018
Թևան Պողոսյանի կարծիքով, ՀՀ նախագահի պաշտոնի համար շրջանառված անուններից Արմեն Սարգսյանի անունը ամենաականջահաճոն է, սակայն դա չի նշանակում, որ չկան այլ արժանի թեկնածուներ։
18:53 22.01.2018
Վերաքննիչ դատարանում Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց մինչև փետրվարի 2-ը: Ինչպես արդեն տեղեկացրել էր shantnews.am-ը դատարանը մերժել էր Սամվել Բաբայանի միջնորդությունը դատախազ Արամ Արամյանին բացարկ հայտնելու մասին, որին միացել էին բողոք ներկայացրած նաև մյուս երկու ամբաստանյալները: Հիշեցնենք, որ մյուս չորս ամբաստանյակլները բողոք վերաքննիչ չեին ներկայացրել: Միջնորդությունը մերժելուց հետո դատարանը հնարավորություն է տվել ամբաստանյալներին ներկայացնել […]
13:44 22.01.2018
Ինչպե՞ս է պատկերացնում «Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի խաղը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Այս հարցը հետաքրքրում է նաև Մխիթարյանի բազմահազար երկրպագուներին: Նրանցից շատերը զուգահեռներ են տանում Մխիթարյանի և Մեսուտ Օզիլի միջև, ակնկալելով, որ Վենգերը հատուկ մոտեցում կունենա հենց այս երկու ֆուտբոլիստների համագործակցությանը: «Մենք այնպիսի կազմ ունենք, որը կախում չունի մի խաղացողից: Իրականում մենք ֆուտբոլիստ չենք […]
13:09 22.01.2018
«ՀՅԴ-ն արդեն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, բայց կլինի նաև պաշտոնական հանդիպում, որից հետո ՀՅԴ-ն կհայտնի իր դիրքորոշումը»,- այսօր խորհրդարանական ճաեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Մյուս կողմից սակայն ՀՅԴ-ի դիրքորոշումը ավելի քան կանխատեսելի է և քաղաքական իմաստով որեվև ինտրիգի չի հավակնում: Դա Աղվան […]
12:23 22.01.2018
Խորհրդարանական ճեպազրույցներում հերթը ըստ խմբակցությունների թվակազմի է, հետևաբար ՀՀԿ-ի ներկայացուցիչը լրագրողների հարցերին պատասխանեց ամենավերջում: Լրագրողներն էլ «Ելքի» հնչեցրած տեսակետտենրը հարցերի տեսքով փոխանցեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: «Ելք»-ի դիրքորոշումը հանրապետական թեկնածույի հարցում shantnews.am-ը ներկայացրել էր ավելի վաղ: «Հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ հանրապետականի թեկնածուն, ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելքը»: Դեմ են քվեարկելու միայն նրա համար, […]
11:53 22.01.2018
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագահի ՀՀԿ խմբակցության առաջարկած թեկնածուին և շարունակելու են իրենց թեկնածույի քարոզչությունը: Խմբակցության ներկայացուցիչները նշել են որ կհանդիպեն Արմեն Սարգսյանի հետ, բայց միևնույն է դեմ են քվեարկելու և այս հարցում առաջնորդվում են նախևառաջ նրանով, որ նա ՀՀԿ-ի թեկնածուն է: «Ելքն» ակնարկում է, որ […]
11:00 19.01.2018
Հայաստանում պատրաստվում են հերթական՝ 7-րդ նախագահական ընտրություններին: Հերթականը, սակայն, չի լինի այնպիսին, ինչպիսին անցած 6 ընտրություններն էին: Նախ հիշենք, թե երբ են եղել դրանք. 1991, 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականներին: Առաջին երկուսում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ և 4-րդում՝ Ռոբերտ Քոչարյանը, 5-րդ և 6-րդ ընտրություններում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ստացվում է՝ յուրաքանչյուրը երկու անգամ: 3 նախագահ, 6 ընտրություն:
20:09 16.01.2018
Դեռ 2005 թվականին մի խումբ բրիտանացի գիտնականներ բանաձև մշակեցին, որով հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա ամենադեպրեսիվ օրը:
17:53 15.01.2018
Այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմեկնարկի Անգլիայի պրեմիեր լիգայի 23-րդ մրցափուլի «Մանչեստեր Յունայթեդ» – «Սթոք Սիթի» հանդիպումը: «Մանչեստեր Յունայթեդի» հայտացուցակում է նաև Հենրիխ Մխիթարյանը:
15:35 15.01.2018
Աշխարհի ամենատիտղսավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ»: Արդյո՞ք դա տեղի կունենա, թե՞ պորտուգալացին կտեղափոխվի որեվէ այլ ակումբ՝ առայժմ դժվար է ասել: Բայց, որ նա որոշել է հեռանալ արքայական ակումբից, դա հաստատ է: Ասում են, Ռոնալդուն նեղացած ու հիասթափված է «Ռեալ»-ի նախագահից այն պատճառով համար, որ վերջինս […]
15:12 15.01.2018
Լոնդոնյան «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը համոզված է, որ Ալեքսիս Սանչեսին անպայման պետք է փոխանակել Հենրիխ Մխիթարյանի հետ: «Կարծում եմ, որ Սանչեսի վաճառքը «Մանչեստեր յունայթեդին» և Մխիթարյանի ձեռք բերումը հրաշալի գործարք կլինի «Արսենալի» համար: Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդում» կորցրել է ինքնավստահությունը: Եթե «Արսենալում» նա կխաղա այնպես, ինչպես խաղացել է Դորտմունդի «Բորուսսիայում», ապա կկարողանանք ասել, որ «Արսենալը» […]
11:46 15.01.2018
Աղմկահարույց միջադեպ է գրանցվել Ֆրանսիայի առաջնությունում: Ազգային առաջնության 20-րդ տուրի «Նանտի» – «ՊՍԺ» հանդիպմանը հիմնական ժամանակի վերջին րոպեին «ՊՍԺ»-ի հակագրոհի ժամանակ «Նանտի» պաշտպան Դիեգո Կառլոսը, վերադառնալով սեփական դարպասների մոտ, պատահաբար դիպչել է գլխավոր մրցավար Թոնի Շապրոնին և վերջինս հայտնվել է խոտածածկին:
11:29 15.01.2018
Միջազգային մամուլում Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի թեման ամենաքննարկվողներից մեկն է մնում: Մխիթարյանի մասին գրում են անընդհատ: Հերթական անգամ հայ ֆուտբոլիստի վաճառքի հարցին անդրադարձել է «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
20:38 11.01.2018
Ինչպես արդեն հայտնել էր ShantNews.am-ը, ՈՒԵՖԱ-ն պայմանավորված խաղերին մասնակցելու համար տարբեր ժամկետներով որակազրկել է Մալթայի երիտասարդական հավաքականի վեց ֆուտբոլիստների, ընդ որում՝ նրանցից երկուսը որակազրկվել են ցմահ: Երեկ պայմանավորված խաղի մասին տեղեկատվություն տարածվեց նաև հայկական մեդիադաշտում. խոսքը Հայաստանի առաջին լիգայի առաջնության՝ 5-0 հաշվով ավարտված «Վանաձոր» – «Էրեբունի» հանդիպման մասին էր: Ֆուտբոլում և առհասարակ մարզաշխարհում նման փաստերը հազարների են հասնում, ընդ որում՝ մեծ թվով դեպքեր մնում են չբացահատված: Ովքե՞ր և ինչ՞ու են խաղեր վաճառում, որոնք են ամենաաղմկահարույց դեպքերը և ինչ է ցույց տալիս համաշխարհային վիճակագրությունը:
12:25 11.01.2018
Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ հունվարի 11-ին, քննարկվել են նաև բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ օրենսդրական նախագծում արված նոր առաջարկները:
11:15 11.01.2018
Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 11-ին քննարկվում են «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում» առաջին ընթերցումից հետո կատարված առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում է անձի ցուցմունք տալու իրավունքին:
16:17 10.01.2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մարզվում է առանձին՝ թիմից անկախ:
14:32 10.01.2018
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թթ. մրցաշրջանի «Լոռի Վանաձոր»-«Էրեբունի» հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:
13:28 10.01.2018
Տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին, այն հարցով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների առաջնության «Վանաձոր»-«Էրեբունի» հանդիպման շուրջ պայմանավորվածության մասին ենթադրություններ կան:
12:25 10.01.2018
Վերջերս գիտնականները խոսել են վիրուսների միջոցով քաղցկեղի բուժման հնարավորությունների մասին:
11:43 10.01.2018
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է քաղաքական գործիչների հանդեպ վստահության մասին հետազոտության արդյունքերը: Հետազոտությունը կատարվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Վարկանիշային ցուցակում Հայաստանը գրավել է 57-րդ տեղը: Մեր երկրի ցուցանիշը 3.2 միավոր է: Իսկ մեր հարևան Վրաստանինը 2.3, որը համապատասխանում է վարկանշային աղյուսակի 73-րդ հորիզոնականին: Սա նշանակում է որ Վրաստանում ավելի քիչ են վստահում իշխանություններին, […]
20:52 09.01.2018
Համաձայն վիճակագրության, տրանսպորտային միջոցներից ամենամեծ թվով վթարները տեղի են ունենում մոտոցիկլի հետ: Շատ վարորդներ էլ հաճախ բողոքում են, որ ոչ միշտ են նկատում երթևեկող մոտոցիկլները: Եվ ահա գիտնականները բացահայտել են, որ, իրոք, մարդու ուղեղը իզորու չէ մշակել համապատասխան տեղեկատվությունը:
Գիտնականների խումբը հետազոտել է այսպես կոչվող «ուշադրության կուրության ֆենոմենը»: Խոսքը այն իրավիճակների մասին է, երբ մարդը չի նկատում պատահաբար տեսադաշտում հայտնված օբյեկտը: Խնդիրը որևէ կերպ կապ չունի բուն տեսողության հետ: Մեքենան վարելու ժամանակ վարորդի ուղեղը մշակում է միանգամից մի քանի տեսողական ինֆորմացիա: Եվ չի կարող նույն արդյունավետությամբ արձագանքել բոլորին: Այս դեպքում ուղեղում միանում է այսպես ասած «նախապատվությունների համակարգը»:
Գիտնականների հետազոտությունների ժամանակ անցկացված փորձարկմանը մասնակցել են 56 կամավորներ: Նրանց տրվել են վարորդի դիտանկյունից ճանապարհին արված լուսանկարներ տարբեր հարցադրումներվ: Վերջին լուսանկարին միշտ հայտնվել է մոտոցիկլ: Փորձի մասնակիցների 65 տոկոսը չի նկատել այն:
19:39 09.01.2018
Հոլանդական TenneT էներգետիակական ընկերության հավակնոտ ծրագիրն առաջարկում է հողմաղացների հսկայական էկետրակայանի կառուցում Հյուսիսային ծովում: Որպես կանոն ծովային հողմաղացները կառուցվում են ափերի մոտ: Այս կայանը, սակայն, կկառուցվի ցամաքից հեռու, փոխարենը կունենա արհեստական կղզի, որտեղից կկատարավի արտադրված էլեկտրաէներգիայի բաշխումը նախագծին մասնակցող 5 պետությունների միջև. դրանք են Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Դանիան, Գերմանիան և Բելգիան:Բոլոր այս երկրները հողմակայանների նախատեսվող կայանից գտնվում են մոտավորապես նույն հեռավորության վրա: Կղզին կունենա 6 քառակուսի կիլոմետր տարածք, որի շուրջ կտեղադրվեն էներգիան գեներացնող հսկայական տուրբիններ:
Գիտնականները արդեն հաշվարկել են այս նախագծի տնտեսական օգուտները: Յուրաքանչյուր մասնակից երկիր տարեկան կտնտեսի մի քանի միլիարդ դոլար:
Ծրագիրն ավելի մանրամասն TenneT ընկերությունը կներկայացնի այս տարի: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, եթե նախագիծը հավանության արժանանա, ապա շինարարությունը կավարտվի մինչև 2027 թվականը և կարտադրվի տարեկան մոտ 30 ԳՎտ էներգիա, ինչը կրկնակի ավելին է, քան եվրոպական բոլոր ափամերձ հողմաղացների արտադրածը միասին վերցված: Հողմաղացների նախագծերը մշտապես մեծ թվով ընդդիմադիրներ են ունենում: Դրանք նախևառաջ ափամերձ շրջանների բնակիչներն են: Նաև այս պատճառով է առաջարկվում կայանը կառուցել բնակավայրերից հեռու, Հյուսիսային ծովի կենտրոնում: