19:28 01.02.2018
Ջիբրալթար մասթերս մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը, սպիտակներով, ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: Այսպիսով Լևոնը վաստակել 7.5 միավոր: Ավելին չի կարողանա վաստակել ոչ մի շախմատիստ, իսկ նույնքան միավոր ունեն այս պահի դրությամբ ևս 6 գրոսմաստերներ:
19:03 01.02.2018
ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը վերականգնել է կապը մի արբանյակի հետ, որը անհետացել էր տիեզերքում 13 տարի առաջ:
14:11 01.02.2018
Չինացի վիրաբույժներին հաջողվել է բացառիկ վիրահատություն կատարել: Նրանք միկրոտիա հիվանդությամբ տառապող հինգ երեխաների ականջներ են փոխպատվաստել: Համաշխարհային բժշկության մեջ սա առաջին դեպքն է:
12:00 01.02.2018
Հունվարի 31-ը եվրոպական ֆուտբոլի տրանսֆերային պատուհանի վերջին օրն էր: Ամենահայտնի ակումբները գործարքներն ավարտեցին:
17:40 31.01.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում այսօր բուռն քննարկման թեմա է դարձել Գեղամյան-Փաշինյան միջադեպի հետ կապված «Ելք» խմբակցության առաջարկը:
14:15 31.01.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվել է «Ծառուկյան» դաշինքի առաջարկն Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին:
11:00 31.01.2018
«Ջիբրալթար Մասթերս» մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լևոն Արոնյանը ունի 6 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում: Եվս 8 մասնակից ունի նույնքան միավոր, իսկ առաջին տեղը 6.5 միավորով կիսում են չորս շախմատիստներ:
10:21 31.01.2018
Դատավորների թիվը, ըստ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների, նախատեսվում է ավելացնել 12-ով: Մեկական դատավոր նախատեսվում է ավելացնել Արմավիրի և Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում, ինչը տեղի կունենա 2019 թվականի հունվարին:
21:12 30.01.2018
Եթե ուսանողը հստակ պատկերացնում է իր ապագան, ապա դա շատ հզոր ազդակ է ուսումնառությունը բարեհաջող ավարտելու համար՝ ինչքան էլ, որ այն դժվարին լինի: Այսպիսի եզրակացության են եկել հոգեբանները:
19:31 30.01.2018
iPhone-ի աշխատանքի դանդաղեցման հետ կապված վերջին միջադեպերից հետո Apple ընկերությունը ոչ միայն համացանցային քննադատների, այլև ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Apple-ն իր գործողություններով հիմա կարող է ոչ միայն իրեն հարվածել, այլ նաև բոլոր այն ընկերություններին, որոնք արտադրում են միասնական իրանով սմարթֆոններ:
12:17 30.01.2018
Ռուս չմշկորդուհի Օլգա Գրաֆը առաջինն է, ով հրաժարվել է մասնակցել Փհենչանում անցկացվելիք Օլիմպիական խաղերին և դուրս է եղել «Ռուսաստանի օլիմպիական մարզիկները» թիմից, որը մասնակցելու է Օլիմպիադային չեզոք դրոշի տակ:
09:24 30.01.2018
Gibraltar Masters մրցաշարի 7-րդ տուրում տարած հաղթանակից հետո Լևոն Արոնյանը կտրուկ բարելավեց իր դիրքը մրցաշարայի աղյուսակում: Հիշեցնենք, 7-րդ տուրում Լևոնը հաղթել էր անգլիացի գրոսմաստեր Նայջլ Շորթին: Այժմ հայ շախմատիստը 7-րդն է իր ցուացնիշով և ունի 5.5 միավոր: Նույքան միավոր ունեն ևս 7 շախմատիստներ: Իսկ առաջատարները 6-ական միավորով Հիկարու Նակամուրան և Դևիդ Հոուելն են: Լիլիթ Մկրտչյան ունի 4 միավոր և 274 շախմատիստների թվում առայժմ 88-րդն է: Այսօր հանգիստ է տրված մասնակիցներին: Վաղը՝ հունվարի 31-ին, կկայանան 8-րդ տուրի հանդիպումները:
20:06 29.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորաբաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որն ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ հանրապետության նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
15:50 29.01.2018
Կենտրոնը բացվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ հանրապետության հախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: Այն գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր: Կենտրոնը հագեցած է […]
14:33 29.01.2018
Ռեկորդային թվով մարզիկներ կմասնակցեն մի քանի օրից Հարավային Կորեայում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերին: Իրենց մասնակցությունը արդեն հաստատել են 2925 մարզիկներ 92 երկրներից: Նախորդ ձմեռային օլիպիադային, որը կայացավ Սոչիում մասնակցել է 2858 մարզիկ 88 երկրից: Ամենամեծ թվով մարզիկներ ներկայացնող երկիրը ԱՄՆ-ն է՝ 242 մարզիկ: Կանադան ներկայացված կլինի 226 մարզիկներով: Ընդհանուր առմամբ կխաղարկվի 102 կոմպլեկտ մեդալ, խաղերը […]
15:42 26.01.2018
Ջիբրալթարում շարունակվում է GIBRALTAR MASTERS մրցաշարը, որին մասնակցում են նաև երկու հայ առաջատար շախմատիստներ: Երրորդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են համապատասխանաբար 2.5 և 2 միավոր: Արոնյանը սպիտակներով հաղթել է գերմանուհի Սարա Հուլթին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով միավորը կիսել է Ֆրանսիան ներկայացնող Ֆաբիեն Լիբիժևսկիի հետ:
14:42 26.01.2018
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվելիք ձմեռային օլիպիական խաղերին Հայաստանը կներկայացնի երեք դահուկորդ: Նրանցից երկուսը՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը Շիրակի մարզից են և հանդես կգան դահուկավազքի մրցումներում, իսկ Աշոտ Կարապետյանը, ով Կոտայքի մարզից է, կմասնակցի լեռնադահուկորդների մրցումներին: Նշենք, որ Հայաստանն ունի ընդամենը մեկ օլիմպիական ուղեգիր, իսկ մյուս երկու տեղերը հատկացվել են սպիտակ քարտով: 29-րդ […]
14:26 26.01.2018
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն էական սահմանափակումներ է նախատեսում: Դրանց մի մասը նոր է, մյուսները գործող օրենքում կան, բայց իրականում հաճախ չկիրառվող սահմանափակումների խստացված տեսակներն են: Թե երբ ու ինչ տեսքով կընդունվի օրենքը կամ ինչքանով այն կփոխի իրավիճակն ու վերաբերմունքն այս խնդրի նկատմամբ մեր հասարակությունում, բարդ հարց է:
20:53 25.01.2018
2015 թվականին պրոֆեսոր Նիկ Գոլդմանը մշակել էր մարդու ԴՆԹ-ում թվային ինֆորմացիայի պահպանման մեթոդը: Այդ մասին նա հայտարարել էր միջազգային տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ, ապա ցանկացողներին առաջարկել մի խնդիր լուծել: Նա ԴՆԹ-ների տարբեր նմուշներով սրվակներ էր բաժանել մարդկանց և խնդրել, որպեսզի նրանք վերծանեն դրանցում կոդավորված տեղեկությունը:
17:19 25.01.2018
Հնդկաստանի Վարանգալ նահանգի 25 ամյա բնակիչը սելֆիի անհաջող փորձից հետո հայտնվել է հիվանդանոցում: Դեպքը տեղի է ունեցել Հայդարաբադ նահանգում: Շիվա անունով երիտասարդը, ով ֆիթնես ակումբում հրահանգիչ է, որոշել է սելֆի անել մոտեցող գնացքի ֆոնի վրա: Երկաթգծի հսկիչի դիմադրությունն անտեսելով, նաև արհամարհելով մոտեցող գնացքի ձայնային ազդանշանը՝ նա կանգնել է ռելսերից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա և աջ ձեռքը մեկնել դեպի գնացքը, բայց սխալվել է հաշվարկների մեջ: Մնացածն արդեն պարզ է: Սարսափեցնող կադրերն անմիջապես հայտնվել են համացանցում, նաև շնորհիվ այն բանի, որ ինքնավստահ «սելֆիստը» ողջ է մնացել:
14:03 25.01.2018
Այս արտասովոր ու զվարճալի միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Ռոստովի մարզում: Ինչպես հայտնի է, հայեր այստեղ շատ կան, նաև հայկական ավանդական մարզաձևերի մրցաշարեր են հաճախակի անցկացվում: Միջադեպն էլ տեղի է ունեցել հենց այդպիսի մի մրցաշարի ժամանակ: Մրցաշարը կոչվել է «Հայկական գյուլաշ ըմբշամարտ»:
13:19 25.01.2018
Ջիբրալթարում շարունակվում է GIBRALTAR MASTERS մրցաշարը, որին, հիշեցնենք, մասնակցում են նաև երկու հայ առաջատար շախմատիստներ: Երկրորդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 1.5-ական միավոր:
18:07 24.01.2018
Խորհրդարանական լսումները կայացան, իսկ լուծումը ո՞րն է լինելու: Այս հարցադրումով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը Հայաստանի 4-րդ նախագահի ընտրություններից անցավ թանկացումների թեմային:
16:25 24.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին: Հայաստանի ղեկավարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Ներկայացնում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ամբողջությամբ: