TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով

20:39 05.02.2025

Բրազիլական «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարն առաջին մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով, հաղորդում է Globo Esporte-ն։ Ֆուտբոլիստը դեռ զբաղվում է Սանթուսում առանձնատուն ձեռք բերելու հարցերով և մարզմանը ժամանել է Ռիո Դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքից, որտեղ բնակվում է։ Նեյմարը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կգնի առանձնատուն Սանթուսի Մորո թաղամասում։ 2019 թվականի արտադրության ուղղաթիռը Նեյմարին Մանգարատիբայից Սանթուս […]

̰
Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

19:54 05.02.2025

Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ ավարտում է կարիերան, հաղորդում է The Guardian-ը: Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետն իր հայրենիքում՝ Ռումինիայում մասնակցել է Տրանսիլվանիա Open-ին: «Մեծ սաղավարտի» կրկնակի դափնեկիրը 1-6, 1-6 հաշվով պարտություն է կրել իտալացի Լուչիա Բրոնզետիից և հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Չգիտեմ՝ սա ուրախությա՞ն, թե՞ տխրության զգացում է, բայց այս որոշումը […]

̰
«Չելսին» 8 տարվա պայմանագիր է կնքել աստղային պատանու հետ

19:04 05.02.2025

«Չելսին» ֆրանսիական «Սենտ-Էթյենից» ձեռք է բերել կիսապաշտպան Մատիս Ամուգուին, հայտնում է ակումբի կայքը: Կողմերը պայմանավորվածության են հասել 15 միլիոն եվրոյի շուրջ: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն 8 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Առաջիկա օրերին Ամուգուն կմիանա լոնդոնյան ակումբին: Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը կմարզվի «Չելսիում», իսկ հաջորդ մրցաշրջանում […]

̰
«Յուվենտուսն» ու Ա Սերիան շնորհավորել են Ռոնալդուին

18:23 05.02.2025

Թուրինի «Յուվենտուսն» ու իտալական Ա Սերիան շնորհավորել են Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Լեգենդար պորտուգալացին դարձավ 40 տարեկան։ Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-2021 թվականներին՝ 98 խաղում խփել 81 գոլ։ Նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր և գավաթակիր։

̰
Մեծամիտ, ինքնահավան, վախկոտ․ Նիմանը վիրավորել է Կառլսենին

17:37 05.02.2025

Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը վիրավորել է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենին: «Մեծամիտ, ինքնահավան, անտեղյակ ու ամենակարևորը՝ վախկոտ: Քո մանկական էգոն շարունակում է աղավաղել իրականությունը՝ ի վնաս շախմատի: Դու ինքդ քեզ հաղթեցիր շախմատային տախտակից դուրս, և ժամանակի հարց է՝ երբ նույնը կլինի նաև տախտակի վրա»,- գրել է ամերիկացի շախմատիստը: Նորվեգացին ցանկացել է, որ իր կազմակերպած Freestyle […]

̰
Ֆորմուլա 1-ի չեմպիոնը այս տարի կվաստակի 65 միլիոն դոլար

17:00 05.02.2025

Marca պարբերականը հրապարակել է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների աշխատավարձը 2025 թվականին: Կրկին ամենաբարձրը կվարձատրվի աշխարհի գործող չեմպիոն, «Ռեդ Բուլը» ներկայացնող Մաքս Ֆերստապենը, որն այս տարվա ընթացքում կվաստակի 65 միլիոն դոլար: 2025թ. ամենաբարձր վարձատրվող 10 պիլոտները. 1. Մաքս Ֆերստապեն՝ 65 միլիոն դոլար 2. Լյուիս Հեմիլթոն՝ 60 մլն 3. Շառլ Լեկլեր՝ 34 մլն 4. Ֆեռնանդո Ալոնսո՝ 20 մլն […]

̰
«Փյունիկը» հաղթել է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնի թիմին

16:42 05.02.2025

Արաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում մրցել է «Էլիտ Ֆալկոնսի» հետ, որը հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնում: Հայկական թիմն առավելության է հասել 3:1 հաշվով։ Աչքի են ընկել Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է Թեմուր Ջիկիան: Նախորդ ընկերական խաղում «Փյունիկը» ԱՄԷ-ում 1:4 […]

̰
Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն

16:28 05.02.2025

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Marca-ն: «Մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս կարող էի խաղալ «Բարսելոնայում»: Երբ «Սպորտինգում» էի, առաջարկ ստացա «Բարսելոնայից», բայց նրանք ինձ ցանկանում էին թիմում տեսնել հաջորդ տարիր, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդն» ու առաջարկեց անմիջապես […]

̰
Անչելոտին կարիերան կարող է շարունակել իտալական թիմում

16:08 05.02.2025

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, հնարավոր է, կարիերան շարունակի իր հայրենիքում, գրում է AS-ը: «Ռոմայի» սեփականատեր Վիլյամ Ֆրիդկինը մտադիր է անձամբ բանակցել իտալացի մասնագետի հետ՝ համոզելու նրան, որ ակումբն ապագային միտված հավակնոտ ծրագրեր ունի: Այդպես Ֆրիդկինին 2021-ին հաջողվեց համոզել լեգենդար Ժոզե Մոուրինյուին: Անչելոտին ֆուտբոլիստի կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Իտալիայի մայրաքաղաքում 1979-1987թթ.:

̰
Եթե «Ռեալում» լինեի, կսովորեցնեի Մբապեին՝ ինչպես խաղալ «9» համարի դիրքում․ Ռոնալդու

23:08 04.02.2025

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում ասել է, որ կենտրոնական հարձակվողի դիրքը հարմար չէ Կիլիան Մբապեի համար: «Եթե «Ռեալում» լինեի, կսովորեցնեի Մբապեին՝ ինչպես խաղալ «9» համարի դիրքում: Նրա համար դժվար է, որովհետև Կիլիանը չգիտի, թե ինչպես պետք է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Կարծում եմ՝ այդ դիրքը նրա համար չէ: Ես […]

̰
Ռուսաստանի հոկեյի թիմին դարձյալ թույլ չեն տա մասնակցել աշխարհի առաջնությանը

21:00 04.02.2025

Հոկեյի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանի թիմին մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան: Այս օրերին Շվեյցարիայում անցկացվում է հոկեյի միջազգային ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ էլ որոշվել է արգելքն ուժի մեջ թողնել: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Շվեյցարիայում: 2025-ին մրցաշարը կանցկացվի Շվեդիայում և Դանիայում: Այդ առաջնությանը Ռուսաստանի մասնակցությունն արգելվել էր ավելի […]

̰
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանը կխաղա «Նոայում»

20:35 04.02.2025

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Ներմին Զոլոտիչը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմում: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։ 31-ամյա պաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է պորտուգալական «Կասա Պիայում», որտեղ հանդես է գալիս արդեն 5 մրցաշրջան։ Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ Իր կարիերայի ընթացքում […]

̰
«Ինտերի» խորհրդի նախագահը հեռացել է ակումբից

20:13 04.02.2025

«Ինտերի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեսանդրո Անտոնելոն հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անմոռանալի դարձրին այս 10 տարիները: Աշխատակիցներից մինչև խաղացողներ, տեխնիկներից մինչև մենեջերներ, հովանավորներից մինչև մատակարարներ: Երախտապարտ եմ նաև ակումբի միլիոնավոր երկրպագուներին: Այս փառահեղ ակումբում աշխատելն անջնջելի հիշողություն կլինի, որն ինձ հպարտություն է պարգևում։ Ես […]

̰
Գվարդիոլան հակառեկորդ է գրանցել

19:40 04.02.2025

Մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ մրցաշրջանի 4 տարբեր խաղերում բաց է թողել առնվազն 4 գնդակ, հայտնում է Dailysports-ը: Այս մրցաշրջանում կատալոնացու գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 4-ական գոլ է ընդունել ՊՍԺ-ից, «Տոտենհեմից» և «Սպորտինգից», իսկ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում նախօրեին 1-5 հաշվով պարտվել է «Արսենալին»: Մարզչական կարիերայի 958 խաղերում Գվարդիոլայի թիմը 2-րդ անգամ […]

̰
Թիկնիզյանի գործակալը բանակցում է «Լոկոմոտիվի» հետ

19:17 04.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը բանակցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, հաղորդում է Спорт-Экспресс-ը: «Մենք բանակցությունների մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Եվ դա պայմանավորված չէ «Լեգանեսի» հետ բանակցություններով: «Լեգանեսի» վերաբերյալ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,- հայտնել է Կլյուևը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանական «Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել […]

̰
Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ․ Ռոնալդու

18:55 04.02.2025

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում ասել է, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: «Ոչինչ չի փոխվի, եթե կարիերաս ավարտեմ 920 կամ 925 գոլով: Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ: Թվերը չեն ստում»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը: Ռոնալդուն այս մրցաշրջանում 25 խաղում խփել է 23 գոլ […]

̰
Բրազիլիայի հավաքականի լեգենդը հանդիպում է իրենից 30 տարի երիտասարդ աղջկա հետ

18:36 04.02.2025

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն հարաբերություններ է սկսել 29-ամյա ուսանողուհի Ալիսիա Գոմեսի հետ, հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ զույգը ծանոթացել է անցյալ տարի՝ Բրազիլիայում մունիցիպալ ընտրությունների ժամանակ։ Նրանք առաջին անգամ հանրության առաջ միասին հայտնվել են 2024 թվականի հոկտեմբերին, երբ գնացել են տեսնելու Մրայա Քերիի ելույթը Rock in Rio գիշերային ակումբում։ Դրանից երկու օր անց […]

̰
«Ֆլամենգոն» դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր

17:41 04.02.2025

«Ֆլամենգոն» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոտաֆոգոյի» հետ խաղում և պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր: «Ֆլամենգոյից» դուբլ է ձևակերպել Բրունո Էնրիկեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լուիս Արաուժոն, իսկ «Բոտաֆոգոյի» գոլը խփել է Պատրիկ դե Պաուլան:

̰
Հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Սանդեռլենդի» Մ21 թիմում

17:16 04.02.2025

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուբլ է գրանցել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել էր 2-2 հաշվով: Գերագուսյանը գոլերը խփել է առաջին և 81-րդ րոպեներին: Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, […]

̰
Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել

19:54 03.02.2025

Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ: 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է «Օսասունայի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որն ավարտվել է մրցակից թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Զախարյանը 78-րդ րոպեին փոխարինել է Միկել Օյարսաբալին: «Ռեալ Սոսյեդադը» մնացել է 28 միավորով և 11-րդ տեղում է: Հիշեցնենք, […]

̰
Հանդբոլի Դանիայի հավաքականը 4-րդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն

18:43 03.02.2025

Հանդբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Դանիայի հավաքկանը 32-26 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի թիմի նկատմամբ և չորրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն: Դանիացիները կիսաեզրափակչում հաղթել էին Պորտուգալիայի հավաքականին, քառորդ եզրափակչում էլ պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի թիմին: Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 35-34 հաշվով հաղթել է պորտուգալացիներին:

̰
«Տոտենհեմը» 1,5 ամսվա դադարից հետո հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայում

17:50 03.02.2025

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» դեմ խաղում: Լոնդոնյան դերբիում հյուրերի ավագ Հյոն Մին Սոնը կատարել է երկու գոլային փոխանցում: Սկզբում նրա խաղարկած անկյունայինից հետո ինքնագոլ է գրանցել Վիտալի Յանելտը, իսկ խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի է ընկել Պապե Մատար Սարը: Վերջին 1,5 ամսում Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը առաջին հաղթանակն […]

̰
«Ինտերի» նորեկը թիմին փրկել է պարտությունից

17:05 03.02.2025

Ա Սերիայի 23-րդ տուրում կայացել է միլանյան դերբի։ «Միլանը» և «Ինտերը» գրանցել են 1:1 հաշիվը: Հանդիպման առաջին գոլը 45-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը: Երկրորդ կեսում «Ինտերը» երեք անգամ մոտ էր գոլ խփելուն, բայց մրցակցին փրկել է նույն դարպասաձողը: Իսկ խաղավերջում «Ինտերին» փրկել է թիմի կազմում նորամուտի խաղն անցկացրած Նիկոլա Զալևսկին: Հարմար դիրքում նա […]

̰
Վահան Բիչախչյանը պաշտոնական նորամուտն է նշել լեհական «Լեգիայի» կազմում

16:20 03.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պաշտոնական նորամուտն է նշել լեհական «Լեգիայի» կազմում: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Կելցեի «Կորոնայի» դեմ Էքստրակլասայի 19-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 1-1 հաշվով: Վահանը եղել է «Լեգիայի» մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրել է 62 րոպե: 23-րդ րոպեից «Լեգիան» խաղացել է 10 ֆուտբոլիստով: 40-րդ րոպեին հենց Վահանի՝ տուգանայինից կատարած փոխանցումն է […]

̰
Հայտնի են Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի զույգերը

19:55 31.01.2025

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Եվրոպա լիգա՝ անցումային փլեյ-օֆֆ․ «Տվենտե» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) «Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Անդերլեխտ» (Բելգիա) «Յունիոն» (Բելգիա) – «Այաքս» (Նիդերլանդներ) ՊԱՕԿ (Հունաստան) – «Ստյաուա» (Ռումինիա) «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Գալաթասարայ» (Թուրքիա) «Միդտյուլան» (Դանիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Պորտու» (Պորտուգալիա) – […]

̰
Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ Ազիզյան

19:07 31.01.2025

Խառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն: «Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ […]

̰
Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել․ Գվարդիոլա

18:26 31.01.2025

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ հանդիպումների մասին: «Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալի» հետ: Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող […]

̰
ՉL շաբաթվա խորհրդանշական հավաքականը

17:30 31.01.2025

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Շաբաթվա թիմում ընդգրկված են Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ Մադրիդ»), Արյան Մալիչը («Շտուրմ Գրաց»), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա»), Նիկոլաս Օտամենդին («Բենֆիկա»), Միտչել Բակերը («Լիլ»), Մատեո Կովաչիչը («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Պավլովիչը («Բավարիա»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա»), Անտուան ​​Գրիզմանը («Աթլետիկո Մադրիդ») և Լաուտարո […]

̰
«Մանչեսթեր Սիթին» կխաղա «Ռեալ» Մադրիդի հետ․ ՉԼ անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը

17:08 31.01.2025

Տեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Խմբային փուլում 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կպայքարեն 1/8 եզրափակչի 8 ուղեգրերի համար։ Չեմպիոնների լիգա՝ փլեյ-օֆֆ․ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ «Բրեստ» – ՊՍԺ «Մոնակո» – «Բենֆիկա» «Յուվենտուս» – «ՊՍՎ Էյնդհովեն» «Ֆեյենորդ» – «Միլան» «Սելթիկ» – «Բավարիա» «Բրյուգե» – «Ատալանտա» «Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ» Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները […]

̰
Ռոնալդուի 921-րդ գոլը կարիերայում

16:42 31.01.2025

«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 921-րդ գոլն է խփել կարիերայում։ Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրում «Ալ Նասրը» մրցել է «Ալ Ռայեդի» հետ և հաղթել է 2:1 հաշվով։ «Ալ Նասրը» 38 միավորով երրորդ տեղում է։

̰
BACK_TO_TOP