TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Շոլցն անընդունելի է համարում Գազայից պաղեստինցիներին այլ տեղեր վերաբնակեցնելու գաղափարը

17:00 29.01.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու առաջարկին։ «Հաշվի առնելով վերջին հրապարակային հայտարարությունները՝ ես հստակ ասում եմ, որ վերաբնակեցման ցանկացած ծրագիր, մասնավորապես Գազայի հատվածի բնակիչներին Եգիպտոս կամ Հորդանան աքսորելու գաղափարն անընդունելի է», – ասել է Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ։ Կանցլերը ևս մեկ […]

̰
«Սամպդորիայի» Մ20 թիմի դարպասապահը  մոռացել է, թե որ դիրքի խաղացող է

16:45 29.01.2025

Իտալական «Սամպդորիայի» Մ20 թիմի դարպասապահ Լորենցո Կեպին Պրիմավերա 1-ի «Վերոնայի» իր հասակակիցների դեմ խաղում (1-1) աչքի է ընկել տարօրինակ գործողությամբ: Խաղի 60-րդ րոպեին՝ «Վերոնայի» թիմի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո, 18-ամյա դարպասապահը գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, սակայն դրանից անմիջապես հետո որոշել է թողնել դիրքն ու առաջանալ: Գնդակը բաժին է հասել մրցակցի պաշտպանին, որը հեռվից […]

̰
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականի մրցակիցները․ Եվրո-2025

16:18 29.01.2025

Մյունխենում կայացել է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը։ Այս մասին հայտում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Տղամարդկանց Հայաստանի Մ-20 հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ մրցակիցներն են Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հավաքականները։ Տղամարդկանց Եվրոպայի Մ-20 B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 11-20-ը Հայաստանի մայրաքաղաքում։

̰
«Լիվերպուլի»  առաջատարները բաց կթողնեն ՊՍՎ-ի դեմ խաղը

15:54 29.01.2025

«Լիվերպուլի» պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրում ՊՍՎ-ի դեմ արտագնա հանդիպման հայտացուցակը։ Հանդիպումը բաց կթողնեն մի շարք առաջատար ֆուտբոլիստներ` դարպասապահ Ալիսոն Բեկերը, պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսը, Իբրահիմա Կոնատեն, կիսապաշտպաններ Ռայան Գրավենբերխը, Դոմինիկ Սոբոսլայը, Ալեքսիս Մաքալիսթերը, Կյորտիս Ջոնսը, վինգերներ Մոհամեդ Սալահը, Լուիս Դիասը և հարձակվող Դիոգու Ժոտան։ […]

̰
Իսրայելը մտահոգված է ԱՄՆ-ի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու ծրագրերով․ ԶԼՄ

15:32 29.01.2025

Իսրայելը լրջորեն անհանգստացած է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի մտադրությունից։ Այս մասին հայտնում է Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հասկացրել են Իսրայելի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է սիրիական տարածքում մնացած հազարավոր ամերիկացի զինվորների դուրսբերմամբ։ Նշվում է, որ այս քայլը, մասնավորապես, կազդի Սիրիայում քրդական փոքրամասնության վրա։ Իսրայելի պաշտպանության նախարարը հունվարի […]

̰
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցներն ԵԱ-ում հայտնի են

15:21 29.01.2025

Մյունխենում կայացել է բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայտնի են Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները։ Տղամարդկանց Հայաստանի Մ16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները։ Տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 5-13-ը Ալբանիայի […]

̰
Թուրքիայի զբոսաշրջության նախարարը Էրդողանին խնդրել է ընդունել իր հրաժարականը

14:41 29.01.2025

Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը խնդրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունել իր հրաժարականը՝ Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո նրա հրաժարականի պահանջների ֆոնին։ Դիմումը չի ընդունվել, սակայն սպասվում է, որ նախարարը կլքի իր պաշտոնը փետրվարին, հայտնում է Nefes թերթը։ Հրատարակության համաձայն՝ Էրսոյը Թուրքիայի նախարարների կաբինետի նիստում նախագահին խնդրել է իրեն ազատել զբաղեցրած […]

̰
ՖԻՖԱ-ի հերթական նորամուծությունը կփորձարկվի Գերմանիայում

14:34 29.01.2025

Բունդեսլիգայում և Բունդեսլիգա 2-ում մրցավարների որոշումների թափանցիկությունն ավելացնելու նպատակով սկսվելու է փորձնական նախագիծ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքը։ Մրցավարները կսկսեն հիմնավորել իրենց որոշումները մարզադաշտի ձայնային համակարգի միջոցով, հատկապես VAR-ի միջամտությունից հետո: Նախագիծը կիրականացվի 9 ակումբների մարզադաշտերում։ Հաղորդվում է, որ ոչ բոլոր ակումբներն են տվել իրենց համաձայնությունն այս նորամուծության համար։ ՖԻՖԱ-ի փորձարկումը […]

̰
«Նոան» պորտուգալացի նորեկ ունի

14:03 29.01.2025

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» հայտարարել է պորտուգալացի հարձակվող Բրունո Ալմեյդայի տեղափոխության մասին: Պորտուգալական «Սանտա Կլարայի» 28-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա հայկական թիմում: Ալմեյդան նախորդ մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում դարձել է Պորտուգալիայի Երկրորդ լիգայի հաղթող: Նա մասնակցել է 32 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

̰
Մորատան և նրա կինը  կրկին միացել են

13:16 29.01.2025

«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան և նրա կինը՝ Ալիս Կամպելոն, բաժանվելուց ամիսներ անց կրկին միասին են: Այս լուրը տարածվել է իտալացի լրագրող Ալեսանդրո Ռոսիկայի ռեպորտաժից հետո։ Ռոսիկան ասել է, որ Ալվարոն և Ալիսը կրկին միասին են, և հանրությունը դա կարող է տեսնել իրենց նոր համատեղ լուսանկարներում, որոնք անպայման կհայտնվեն շուտով։ Այդ գրառումը սոցցանցերում հավանել է հենց […]

̰
Ահռելի հրաժարագին Գավիի համար

12:53 29.01.2025

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագրի ժամկետը կիսապաշտպան Գավիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսահդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը հասել են նոր պայմանագրի ստորագրման շուրջ պայմանավորվածության։ Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը, իսկ հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։ Նշվում է, որ կողմերը դեռ քննարկում են պայմանագրում ներառվելիք որոշ կետերը։ Գավին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով […]

̰
TIMSS 2023 հետազոտության տվյալները՝ բարեփոխման ցուցիչ

12:38 29.01.2025

Գնահատման և թեստավորման կենտրոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել են TIMSS 2023 հետազոտությանը Հայաստանի մասնակցության տվյալները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԳՄՍՆ և ԳԹԿ ներկայացուցիչներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է TIMSS հետազոտություններում կրթական համակարգի մասին տվյալները՝ նշելով, […]

̰
Ես շատ գոհ եմ. Մոտան՝ «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

12:22 29.01.2025

Երեկ Կատարում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոան» ստուգողական խաղում 2-1 հաշվով հաղթել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է հանդիպման մասին․ «Մեզ համար ամենակարևորն այն էր, որ բոլորը խաղաժամանակ ստանային: Ես շատ գոհ եմ բոլորից: Ուրախ եմ, որ վերսկսեցինք, և թիմային ոգին նույնն է մնացել: Խաղի տարբեր հատվածներում մենք շատ լավ վերահսկում էինք […]

̰
Բելինգեմը՝ առաջին անգամ Լա լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

11:40 29.01.2025

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն արժանացել է Լա լիգայի՝ հունվարի լավագույն երիտասարդ խաղացողի (Մ23) մրցանակին: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: 21-ամյա անգլիացին մարզական կարիերայում առաջին անգամ է ստանում այս մրցանակը, որի համար պայքարում առաջ է անցել Խավի Գերայից («Վալենսիա»), Խեսուս Ռոդրիգեսից («Բետիս»), Կոբո դա Կոստայից («Խետաֆե») և Իլայշ Մորիբայից («Սելտա»): Նախորդ ամիս […]

̰
«Բավարիան» նոր դարպասապահ ունի

11:15 29.01.2025

Մյունխենի «Բավարիան» հայտարարել է «Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգի տեղափոխության մասին։ 21-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Տրանսֆերի արժեքը 7 միլիոն եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում Ուրբիգը «Քյոլնի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Նա նաև Գերմանիայի երիտասարդական հավաքականի դարպասապահն է։

̰
Լիոնի «Օլիմպիկը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

10:50 29.01.2025

Լիոնի «Օլիմպիկը» հայտարարել է գլխավոր մարզիչ Պյեր Սաժին պաշտոնանկ անելու մասին: Ֆրանսիական թիմը չի հաղթել վերջին 5 խաղերը, այդ թվում՝ 5-րդ դիվիզիոնի «Բուրուգան Ժալեի» դեմ գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումը: Լիգա 1-ում «Լիոնը» 6-րդ տեղում է. 19 խաղում թիմը 30 միավոր է վաստակել: ԵԼ Լիգայի փուլում էլ «Օլիմպիկը» 5-րդն է: Գերմանական Sky Sport-ի տեղեկություններով՝ «Լիոնը» […]

̰
Տհաճ զրույց եմ ունեցել Գվարդիոլայի հետ. Ուոքեր

10:25 29.01.2025

«Միլանի» նորեկ, անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերը պատմել է, թե ինչու է որոշել լքել «Մանչեսթեր Սիթին» և ինչպես է իր որոշմանն արձագանքել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ «Տհաճ զրույց եմ ունեցել Գվարդիոլայի հետ՝ հաշվի առնելով մեր հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը։ Այն, ինչին հասել է նա «Մանչեսթեր Սիթիում», հասել եմ նաև ես։ Ինձ դուր է գալիս այն միտքը, […]

̰
Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ. Մախաչև

22:20 28.01.2025

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է այն մարտիկին, որի դեմ կցանկանար մենամարտել: «Ինձ դուր է գալիս Գեթջիի դեմ մենամարտի գաղափարը, քանի որ Ջասթինի հետ դեռ չեմ մենամարտել։ Եթե նայենք ցուցակին, արդեն մենամարտել եմ ինչպես Օլիվեյրայի, այնպես էլ Ծառուկյանի դեմ։ Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ։ Եթե Գեթջին իրեն լավ դրսևորի, […]

̰
Գարի Նևիլին զայրացրել է Քոլ Պալմերի ջերմ զրույցը Գվարդիոլայի հետ

21:55 28.01.2025

Sky Sports-ի վերլուծաբան Գարի Նևիլն իր փոդքասթում քննադատել է Լոնդոնի «Չելսիի» անգլիացի հարձակվող Քոլ Պալմերին` «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ջերմ զրույցի համար, հաղորդում է Goal.com-ը: «Ես դեմ չեմ զրուցելուն. հասկանալի է, որ նա խաղացել է Պեպի գլխավորությամբ: Ես պարզապես տարօրինակ զգացողություն ունեցա նրանց ջերմ զրույցից: Եթե ես լինեի Պալմերի […]

̰
Պոստեկոգլուն պատասխանել է իրեն վիրավորած երկրպագուին

21:25 28.01.2025

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լեսթերից» 1-2հաշվով կրած պարտությունից հետո պատասխանել է իրեն վիրավորած երկրպագուին, հայտնում է Goal-ը։ Ավստրալացի մասնագետը հանդերձարան գնալիս լսել է, թե ինչպես է երկրպագուներից մեկը բացականչում. «Դու մեզ գլորում ես անդունդը»։ 59-ամյա մարզիչը կանգ է առել և պատասխանել երկրպագուին։ «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունն է […]

̰
Խաղաղության գնալու ամենակարճ ճանապարհը մարտունակ բանակն է, այսօր մեր սահմանին կանգնած են փայլուն զինվորներ. Գագիկ Սաֆարյան

21:06 28.01.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին, որի անցած ճանապարհը, գործունեությունը սերտորեն կապված է բանակի հետ: Գագիկ Սաֆարյանը խոսել է բանակաշինության, բանակի խնդիրների, բանակի մարտունակության և բազմաթիվ այլ թեմաների մասին: «Խաղաղության գնալու ամենակարճ ճանապարհը մարտունակ բանակն է և բանակի ռազմատեխնիկական մակարդակի անշեղ բարձրացումը: Այսօր մեր սահմանին կանգնած են փայլուն զինվորներ»,-ասել է պատմաբանը: […]

̰
Օբամեյանգի դուբլի շնորհիվ «Ալ Կադիսիան» հաղթել է չեմպիոն «Ալ Հիլալին»

20:46 28.01.2025

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Ալ Կադիսիային», որի կազմում դուբլ է գրանցել գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվողը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակի երրորդ րոպեին: Ռիադի թիմը 43 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում «Ալ Իթիհադի» հետ: «Ալ Կադիսիան» […]

̰
Լուիս դե լա Ֆուենտեն կշարունակի գլխավորել Իսպանիայի հավաքականը

20:21 28.01.2025

Լուիս դե լա Ֆուենտեն կշարունակի աշխատել Իսպանիայի ազգային հավաքականում, տեղեկացնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։ Պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թ. հուլիսի 31-ը ներառյալ։ 63-ամյա մասնագետը հավաքականը մարզում է 2023 թ. հունվարից։ Իսպանացիները նրա գլխավորությամբ դարձել են Ազգերի լիգայի հաղթող ու Եվրոպայի չեմպիոն։

̰
«Յուվենտուսից» կապվել են Չավիի հետ

20:05 28.01.2025

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը կարող է ստանձնել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին հաղորդում է L’Équipe-ը: Թուրինյան ակումբը կապ է հաստատել իսպանացու հետ՝ ոչ պաշտոնական բանակցություններ սկսելու համար։ Սակայն դեռ վաղ է խոսել Տիագո Մոտայի՝ «Յուվենտուսից» հեռանալու մասին: Հիշեցնենք, որ Մոտան ակումբը գլխավորել է ընթացիկ մրցաշրջանից առաջ։ Նրա գլխավորությամբ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության […]

̰
ՖԻՖԱ-ն հանել է ռուսական ակումբի տրանսֆերային արգելքը

19:45 28.01.2025

ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն կկարողանա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքներ կատարել, հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային: Հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ բանակային ակումբը մարել է «Հերենվենի» նկատմամբ պարտքը, որը ձևավորվել էր 2020 թվականին հարձակվող Չիդերա Էջուկեի տրանսֆերից: Գումարը չվճարելու պատճառով ԲԿՄԱ-ն պատժվել էր տրանսֆերային արգելքով: ՖԻՖԱ-ին նամակով դիմել էր հենց նիդերլանդական […]

̰
Ստանիսլավ Չերչեսովը հեռացավ Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:15 28.01.2025

Ստանիսլավ Չերչեսովը հրաժարական է տվել Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ՂՖՖ պաշտոնական կայքը։ «Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրաժարական է տվել։ Աշխատանքային պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է»,- գրված է հայտարարության մեջ։ Ռուս մասնագետը Ղազախստանի հավաքականը գլխավորում էր 2024 թ. հուլիսից։ Ղազախները նրա գլխավորությամբ 6 խաղում ընդամենը 1 ոչ-ոքի են գրանցել ու կրել […]

̰
Ատրճանակով մարդիկ փորձել են ներխուժել «Աթլետիկի» ֆուտբոլիստի տուն

18:56 28.01.2025

Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Ալեքս Բերենգերը կարողացել է կանխել հափշտակողների՝ իր տուն ներխուժումը, գրում է ABC-ը՝ հղում կատարելով El Correo-ին: Հունվարի 27-ի երեկոյան երեք զինված մարդիկ ներխուժել են ֆուտբոլիստի տան այգի: Նկատելով նրանց՝ ֆուտբոլիստը փակել է ամրացված ապակիով տան մուտքի դուռը: Հանցագործները փորձել են դուռը տեղահան անել երկաթյա ձողի միջոցով, բայց չեն կարողացել: Նրանք նաև ատրճանակ […]

̰
NBA-ի գերաստղը հեռացվել է թիմից

18:35 28.01.2025

«Մայամի Հիթն» անորոշ ժամկետով թիմից հեռացրել է հարձակվող Ջիմի Բաթլերին, հայտնում է ESPN-ը: 35-ամյա բասկետբոլիստը հունվարի 28-ին պետք է թիմի հիմնական կազմ վերադառնար և մասնակցեր «Օռլանդոյի» դեմ խաղին, սակայն նա հեռացել է մարզումից, երբ իմացել է, որ մեկնարկային հնգյակից տեղափոխվելու է պահեստայինների նստարան: Գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրան որոշել էր, որ մեկնարկային կազմում խաղալու է Հեյվուդ […]

̰
Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին

17:57 28.01.2025

Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին։ «Բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի հրադադարի համաձայնագրի իրագործման 16-րդ օրը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ հրադադարի համաձայնագրի իրական խախտումներ չեն արձանագրվել։ Նրա խոսքերով, միջնորդները ուշադիր հետևում […]

̰
Նեյմարն ու «Ալ Հիլյալը» խզել են պայմանագիրը

17:40 28.01.2025

Նեյմարն ու Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ակումբը շնորհակալություն է հայտնում Նեյմարին այն ամենի համար, ինչ նա տվել է «Ալ Հիլյալին», և հաջողություն է մաղթում նրան հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ: Այժմ 32-ամյա բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակում է: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ […]

̰
BACK_TO_TOP