18:35 28.01.2025
«Մայամի Հիթն» անորոշ ժամկետով թիմից հեռացրել է հարձակվող Ջիմի Բաթլերին, հայտնում է ESPN-ը:
35-ամյա բասկետբոլիստը հունվարի 28-ին պետք է թիմի հիմնական կազմ վերադառնար և մասնակցեր «Օռլանդոյի» դեմ խաղին, սակայն նա հեռացել է մարզումից, երբ իմացել է, որ մեկնարկային հնգյակից տեղափոխվելու է պահեստայինների նստարան: Գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրան որոշել էր, որ մեկնարկային կազմում խաղալու է Հեյվուդ Հայսմիթը:
Ավելի վաղ Բաթլերը պահանջել էր փոխանակման գործարքով իրեն ուղարկել այլ ակումբ, ինչի պատճառով «Մայամին» 7 խաղով որակազրկել էր նրան, այնուհետև թիմի կարգապահական կանոնները խախտելու համար նա որակազրկվել էր ևս 2 խաղով: Ջիմին զրկվել էր նաև այդ ժամանակահատվածի համար իրեն հասանելիք աշխատավարձից:
«Մայամին» ակտիվորեն բանակցում է թիմի աստղին փոխանակելու շուրջ:
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...
23:33 16.05.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում է մետաղական արգելափակոցների վերականգնման, ներկման աշխատանքներՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթացիկ սպասարկման շրջանակում կատարվում է մետաղական արգելափակոցների վերականգնման, ներկման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...