08:47 18.09.2022
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք Սեպտեմբերի 18-ին, տեղական ժամանակվ ժամը 08:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․80⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]
12:51 16.09.2022
Արևմուտքը պետք է հասկանա, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով չի ավարտվի, Կիևին անհրաժեշտ է արևմտյան պետությունների ռազմական և ֆինանսական աջակցությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առճակատումը շուտով չի ավարտվի, հայտնում է Reuters-ը։ «Իհարկե, չափազանց ուրախալի է տեսնել, որ ուկրաինական զինված ուժերը կարողացել են հետ գրավել տարածքը, ինչպես նաև հարվածել ռուսական թիկունքին։ Միևնույն ժամանակ, […]
17:55 15.09.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հազիվ է սայլակով տեղաշարժվել Նուր-Սուլթանի (Ղազախստան) Անկախության պալատի տարածքում, որտեղ անցկացվում է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Նա հինգշաբթի ժամանել է կոնգրեսի եզրափակիչ հանդիպմանը՝ օգնականների ուղեկցությամբ, շարժվել է անվասայլակով։ Հռոմի պապը տառապում է արթրոզով, ինչը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական արարողություններին և ստիպում տեղաշարժվել […]
12:08 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ […]
05:59 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի […]
05:54 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական […]
05:35 13.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 05:00-ի դրությամբ: Մանրամասները՝տեսանյութում:
05:32 13.09.2022
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հանդես է եկել թվիթերյան գրառմամբ՝ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի հարավային հատվածի վրա։ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետդեպարտամենտը և պետքարտուղար Բլինքենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար;
05:21 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին […]
05:15 13.09.2022
Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, հայտնում են առոցջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
05:02 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը: Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր […]
04:27 13.09.2022
Ադամ Շիֆը գրել է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա. ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ.
03:49 13.09.2022
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակությամբ։ «Մենք մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերի իրականացրած հրետակոծության կապակցությամբ։ Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին՝ գտնել խաղաղ լուծում»,- ասվում է կազմակերպության թվիթերի գրառման մեջ։
01:02 31.08.2022
Մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Նա 92 տարեկան էր։ «Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,- հայտնել են Կենտրոնական բյուրոյից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ֊ը։
23:46 28.08.2022
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ուշադրություն Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]
22:00 28.08.2022
Զրույցի ժամանակ անձնական սահմանները պահպանելու վերաբերյալ «Մոսլենտա»-ին տված հարցազրույցում առաջարկություններ է արել հոգեթերապևտ, Ընտանեկան հոգեբանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Տոլոկոնինան: Սկզբից նա խորհուրդ տվեց սովորել զգալ և բացահայտել այն թեմաները, որոնք չպետք է քննարկվեն մարդկանց հետ: «Սկզբում դուք պետք է զարգացնեք զգայունություն ձեր ներսում մարմնի ազդանշանների և սենսացիաների նկատմամբ: Սովորեք զգալ ձեր մարմնի յուրաքանչյուր մասը՝ մինչև […]
20:30 28.08.2022
Վատ տեսողությունը կարող է լինել շաքարախտի, լյարդի վնասման և այլ լուրջ հիվանդությունների ախտանիշներից մեկը, ասել է նյարդաբան Օլգա Հոֆմանը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է նաև այլ հիվանդություններ, որոնց մասին կարող է ազդարարել աչքերի վիճակը։ Տեսողության վատթարացումը կարող է լինել ոչ միայն աչքերի, այլ նաև այլ օրգանների հետ կապված խնդիրների նշան, նշեց նյարդաբանը։ Նրա խոսքով՝ […]
16:30 28.08.2022
Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին բացահայտել է օտարազգի աստղերի գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները։ Համապատասխան նյութը հայտնվել է The Sun հրատարակության կայքում,փոխանցում է Lenta.ru-ն Հայտնի է, որ ամերիկացի դերասանուհի Հալլի Բերին հետևում է ընդհատվող ծոմապահությանը` համակցված կետո դիետայի հետ: Բացի այդ, 56-ամյա հոլիվուդյան աստղը պարբերաբար մարզվում ։ Սակայն, ըստ մասնագետի, նման ձիգ մարմին ունենալու համար անհրաժեշտ է […]
16:00 28.08.2022
Հարյուրավոր իրանցի կանայք 40 տարվա ընթացքում առաջին անգամ Թեհրանում ներկա են եղել պրոֆեսիոնալ տեղական ֆուտբոլի հանդիպման՝ կանանց սպորտային մարզադաշտեր հաճախելու արգելքից հետո: Հինգ հարյուր կանանց թույլ է տրվել մուտք գործել Թեհրանի «Ազադի» մարզադաշտ՝ դիտելու Թեհրանի «Էսթեղլալ» և Քերման քաղաքի «Սանատ Մես Քերման» ֆուտբոլային ակումբների միջև առաջնության հանդիպումը, հինգշաբթի օրը հայտնել է երկրի կիսապաշտոնական պետական «Ֆարս» […]
15:53 28.08.2022
Այսօր վաղ առավոտյան մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Նա 81 տարեկան էր, տեղեկացնում է armtimes.com-ը: Ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ: Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու […]
15:33 28.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօերնինб կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փոխտնօրենին, ում անունը իրավապահները չեն բացահայտում, մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային […]
14:13 28.08.2022
Արգենտինայի մայրաքաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, երբ նրանք բախվել են փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմնակիցների հետ, մի քանի օր անց այն բանից հետո, երբ դատախազները 12 տարվա ազատազրկում են պահանջել՝ ենթադրյալ կոռուպցիայի համար: Արգենտինայի պաշտոնական Télam լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը փայտեր և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ այն բանից հետո, […]
13:42 28.08.2022
Առնվազն 23 մարդ է զոհվել և 140-ը վիրավորվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիում հակառակորդ լիբիական զինյալների միջև դաժան բախումների հետևանքով, շաբաթ օրը հայտնել է Լիբիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է CNN-ը։ Մայրաքաղաքում ինտենսիվ մարտեր են սկսվել գիշերվա ընթացքում, երբ հակառակորդ խմբակցությունները ինտենսիվ կրակահերթեր են փոխանակել, և մի քանի ուժեղ պայթյուններ որոտացել են քաղաքով մեկ: Սոցցանցերում շրջանառվող նկարներն ու […]
13:24 28.08.2022
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը զինված ուժերը բարձր պատրաստվածության են բերվել Թայվանի նեղուցով ամերիկյան հածանավերի անցումից հետո, ասել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (PLA) Արևելյան մարտական հրամանատարական գոտու ներկայացուցիչ Շի Յին,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «PLA մարտական հրամանատարության արևելյան գոտին ուղեկցել է ամերիկյան հածանավերին և լիակատար վերահսկողություն է իրականացրել նրանց գործունեության վրա։ Հրամանատարական ստորաբաժանումները գտնվում են բարձր պատրաստվածության՝ ցանկացած […]
13:14 28.08.2022
TMF Associates-ի վերլուծաբան Թիմ Ֆարարը բացատրել է iPhone-ի վրա արբանյակային կապի օգտագործումը: Այս մասին հայտնում է MacRumors-ըփոխանցում է lenta.ru-ն է ։ Ըստ Ֆարարի-ի՝ iPhone 14 սերիայի սմարթֆոններն առաջին անգամ կարող են աջակցություն ստանալ արբանյակային կապի համար։ Այսպիսով, սեպտեմբերի 7-ի շնորհանդեսի թիզերը՝ աստղային երկնքի պատկերով և Far Out անվանումով, հուշում է նոր տարբերակի ի հայտ գալու […]
12:49 28.08.2022
Հունիսից ի վեր Պակիստանում ջրհեղեղների պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են, ասել է Սալման Սուֆին։ Նա ասաց, որ Պակիստանի կառավարությունն ամեն ինչ անում է մարդկանց օգնելու համար: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և մյուսները օգնության ձեռք մեկնել են, սակայն շատ ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ, BBC-ին ասել է ներքին […]
12:45 28.08.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ նշում եմ, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեր պետություններին հաջողվել է կառուցել բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության […]
12:36 28.08.2022
Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին: Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած […]
12:18 28.08.2022
Իրկուտսկի մարզում 40 ուղեւորներով սովորական ավտոբուս է շրջվել, հայտնել են շրջանի դատախազությունից։ «Ոսկե վիշապ» ավտոբուսը Ուստ-Կուտից Իրկուտսկ էր ուղեւորվում: Կուտուլիկ գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. Նախնական տեղեկություններով՝ վարորդը ճանապարհային աշխատանքների մասին նախազգուշացնող նշաններ չի նկատել։ Վթարի պահին մեքենայում եղել է 40 մարդ, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս։ Վթարի հետևանքով տուժել է […]
11:38 28.08.2022
ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ առաջին անգամ են անցնում Թայվանի նեղուցով Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածության աճից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազմանավ անցնում են Թայվանի նեղուցով միջազգային ջրերով, սա առաջին նման գործողությունն է այն բանից հետո, երբ Չինաստանի հետ լարվածությունը սրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների […]